Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին
Սկիզբը՝ թիվ 28-29-ում
http://www.hayary.org/wph/?p=4369 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…
http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…
Հայտնի է Նապոլեոն Բոնապարտի վճռակը, ըստ որի՝ «գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ է փող, էլի փող եւ ավելի շատ փող». ըստ էության՝ հարաճուն հակաերրորդություն… Մինչդեռ Նժդեհն այստեղ էլ այն եզակի աշխարհագործիչն է, ով հազար գլուխ բարձր մնաց վաղուց հետ տնտեսական սահմանումներից եւ հենց սահմաններից դուրս եկած «համընդհանուր համարժեք» կոչեցյալ փաստացի մամոնա-դերաստծուց՝ «Ղազարոսի պես աղքատ եմ, ղուրբան» կենսախոստովանանքով եւ իր քաղաքակրթական սխրանքներն առավելագույնս վսեմացնող բացառիկ սակավապետությամբ:
…Ինչ մնում է կրկին բուն Նժդեհյան ուխտատեղիներին, ահավասիկ. «կազմակերպվել», «անցկացնել» բայերի բոլոր ժամանակաձեւերով, ըստ քրիստոնեական ծիսակարգի՝ մկրտության, հարսանեկան (ներառյալ՝ պսակադրության) արարողություններ, ինչպես նաեւ բոլոր սերունդների եւ խավերի մանկանց ու մեծաց, աշակերտների, ուսանողների, զինվորականների, հանրային գործիչների, «ներքին» եւ «արտաքին» զբոսաշրջիկների ուժերով եւ մասնակցությամբ բազմաբնույթ միջոցառումներ։ Նժդեհի «հետմահու կյանքի» ամբողջ հարացույցը լայն աշխարհաքաղաքական իրույթների եւ համադրությունների խորապատկերին իմաստավորելիս, սակայն, հառնում է, թերեւս, շատ ավելի նշանակալի միջազգային պատմական առանձնահատկություն։ Նժդեհի աճյունի հայրենադարձումը ձեռնարկվել եւ էացվել է հակընդդեմ տվյալ պետության (առավել եւս ԽՍՀՄի պես համայնատիրական գերտերության) քաղաքական վարչակարգի, իշխանական բուրգի եւ գաղափարախոսության, ի հեճուկս «վերեւների» կամքի՝ զուտ ժողովրդական ընդերքից հրաբխած եռանդուժով, այն էլ՝ առաջինը առնվազն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բովանդակ մետատարածաշրջանում։ Մինչդեռ մյուս բոլոր հերոսների աճյունների հայրենադարձերն ու վերաթաղումները կատարվել են, որպես կանոն, ամենաբարձր մակարդակով՝ պետական իշխանությունների հովանու ներքո եւ (կամ) գործուն աջակցությամբ։ Այսպես՝ Նժդեհի սրբաճյունի հայրենացման 11-րդ տարում, արդեն նորանկախ Հայաստանի օրոք, Իրանից հայրենի Ահակչի (Զովասար) գյուղ փոխադրվեցին հայտնի ջանֆիդա Մորուք Կարոյի նշխարները: Նժդեհյան հենց բանաձեւմամբ՝ մեր «Մեծ մեռելներից» Անդրանիկի, Դրոյի, Սոսե մայրիկի մասունքներն իշխանությունները հայրենիքում ամփոփեցին Նժդեհի վերադարձի միայն 17-րդ տարում։ ՀՅԴ համահիմնադիր, նժդեհյան ու, վստահ եմ, ընդհանրապես ամենա, ամենա- գեղոր-գեղոնի («ESSE HOMO-ահա՛ մարդը») հերոս Սիմոն Զավարյանի աճյունադարձն իրագործեց հարազատ կուսակցությունը՝ քիչ ավելի վաղ (1999թ. հոկտեմբեր), բայց էլի, անշուշտ, ՀՀ պետական իշխանությունների արտոնմամբ:
Նման պայմաններում 1993թ. հայրենահողում հանգրվանեց հեռավոր Պորտուգալիայում դրանից 36 տարի առաջ վախճանված՝ Հունգարիայի նախկին գահաժառանգ, ծովակալ Միկլոշ Հորթիի աճյունը։ Նույն 1993-ին հայրենիք վերադարձվեց 2-րդ աշխարհամարտի թեժ տարիներին Ջիբրալթարում զոհված՝ Լեհաստանի ազգային հերոս, գեներալ Վլադիսլավ Սիկորսկու «մնացորդացը»։ 2005թ. բարձր զինվորապատիվներով Թբիլիսիում մայր հողին պահ տվեցին 1930թ. Փարիզում մահկանացուն կնքած վրաց ազգային հերոս զորավարի մասունքները, իսկ Ռուսաստանում՝ անվանի գեներալ եւ հուշագրող Անտոն Դենիկինի օտարուստ տեղափոխված աճյունը։ Այնինչ Ուկրաինայի ազգային հերոսներ Մախնոյի, Պետլյուրայի, Բանդերայի աճյունները մինչեւ օրս չեն արժանացել հայրենիքում վերջնակայանելու բախտին, իսկ Շուխեւիչի մասունքները առհասարակ չեն էլ փայփայապահվել։
Համանմանորեն, բացառապես ժողովրդական ինքնաբուխ տարերքից հորդած նախաձեռնությունների եւ նվիրատվությունների ծնունդ են, եւս մի հավաքական ու ցուցանշական օրինակ, Նժդեհի հիշատակը հավերժացնող զանազան ձեւաչափերի եւ հորինվածքներով արձանները՝ տարաբաշխված աշխարհի բնակելի եւ ոչ բնակելի բազում վայրերում։ Միայն Խուստուփի լանջին երկու հուշաքանդակ է «առհավետ գրանցված», ընդ որում՝ 1990թ. գագաթին մոտ տեղադրված Նժդեհյան կիսանդրին ամենաբարձրադիր անձնարձաններից է աշխարհում՝ կանգնած լինելով ծովի մակարդակից ավելի քան 3000 մ վեր։ Եթե հետաքրքրում է իրոք, կարող ենք սիրով թվարկել եւ մյուս նյութականացյալ «հուշահասցեները» (որոնց ամբողջականությունը,- ուրախ եմ, որ,- չեմ կարող երաշխավորել). Բոստոն (ԱՄՆ, դեռ 1964թ.), ՀՀ մայրաքաղաք Երեւան, Շիրակի մարզկենտրոն յումրի, Լոռու մարզկենտրոն Վանաձոր, Սյունիքի մարզկենտրոն Կապան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի քաղաքներ եւ Ագարակ գյուղ, Ջավախք (Վրաստան. այստեղ, ի դեպ, 1917թ. Նժդեհը կամավորական ջոկատ է կազմավորել), Արցախ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, ճշտվող տվյալներով՝ Պոժարեւաց (Սերբիա)… Նժդեհ բնակավայրի (միաժամանակ երկգյուղ համայնքի) ցուցանակ կա ՀՀ Սյունիքի մարզում, հուշատախտակներ կան Խուստուփ լեռան լանջին (առաջին աճյունավայրում), որիսում, Երեւանում, Վաղարշապատում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում (համապատասխան դպրոցների շենքերին), Մեղրիում (Նժդեհի անունը կրող զորամասի վարչության շենքին), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում եւ այլուրեք։ Հերթապահ թվացող վերջին դարձվածն իսկապես էլ ավելի քան տեղին է, քանզի չենք կասկածում, որ մեզ անհայտ, համարժեւորած ոչ քիչ հուշակոթողներ եւս գոյություն ունեն Նժդեհի համամարդալույս «արեւի տակ»՝ հայտնիների հետ մեկտեղ սպասելով իրենց ջանադիր ուսումնասիրողին… Լայն առումով, համոզված ենք, հատուկ ուսումնասիրությունների առարկա են նաեւ Նժդեհի ստեղծած եւ մեր գրական լեզվի բառապաշարի, ոճերի հարստացմանը նպատակամիտվելիք շատուշատ նորաբանությունները, Նրա իսկ ռահվիրայած պաշտոնական եւ գեղարվեստական հրապարակագրության ժանրերի անզուգական նմուշները (նամակներ, հրամաններ եւ զինվորական այլ գրություններ, գեղոններ, ինքնատեսակ գիրք-աֆորիզմներ)…
Նժդեհի սրբաճյունի եւ եռյակ ուխտատեղիների, տասնյակ ուխտայցերի ամբողջ քառորդ դար (1982-2007թթ.) ընդգրկող հանգամանալից ոդիսականին են նվիրված (բոլոր հիմնական «գործող անձանց» պատկերասրահով հանդերձ) արդեն ոչ սոսկ պարզ հայրենասեր վիրաբույժի, այլեւ նժդեհապաշտ ռազմաբժիշկսպա, ազատամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանի եւ այլ պետապարգեւների ասպետ, ԼՂՀ ազատագրված Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր գլխավոր բժիշկ, ՀՀ Կոշ գյուղի եւ ԼՂՀ ազատագրված Բերձոր (նախկին Լաչին) քաղաքի պատվավոր քաղաքացի, Հայաստանի եւ Արցախի Գրողների միությունների անդամ Արցախ Բունիաթյանի նույնավերնագիր «Նժդեհի վերադարձը» 3 գրքերը (Եր. 1999թ., 2002թ., 2011թ.)։ Վերջինը՝ տողերիս հեղինակի խմբագրմամբ եւ նախաբանով։ Ընդսմին՝ գրքերի բուն հեղինակի բարեհաճ հավանությամբ նորահրատ 3-րդ գրքում հավուր պատշաճի ամրագրել եմ 2001թ.-ից ի վեր քանիցս հրապարակածս գլխավոր Նժդեհամեծար առաջարկությունները «Հայոց աշխարհի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանություններին» (ի լրումն Նժդեհին սրբերի կարգը դասելու՝ ստորագրահավաքներով ուղեկցված հիրավի ժողովրդական պահանջի, ինչպես նաեւ համազգային ու համապետական Նժդեհյան օր-տոն հիմնելու վերաբերյալ նշված նժդեհախմբակի երեք անդամների /Մխիթարյան, Բունիաթյան, Բարսեղյան/ հրատարակված առաջարկության).
– հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ՝ ամենապատկառելի մրցանակային հիմնադրամով եւ 4 տարին մեկ, ազգերի խաղաղ եւ ստեղծարար մրցակցությունը խորհրդանշող ամառային օլիմպիադաների անցկացման տարիներին շնորհել նշյալ ոլորտներում մարդկությանն ու քաղաքակրթությանը առավել խոշոր ծառայություններ մատուցած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
– անհրաժեշտ լրացումներ կատարելով ՀՀ օրենսդրության մեջ՝
ա) սահմանել «Գարեգին Նժդեհ« Ա («Ազգանվիրության»), Բ («Բարձրագործության եւ բարոյասխրանքի»), Գ (Գերազանցության»), Դ («Դրոշապատվի») աստիճանների շքանշան.
բ) զորավար (լրիվ գեներալ) Գարեգին Եղիշեի ՏերՀարությունյանին (Նժդեհ) շնորհել «գեներալիսսիմուս-սպայապետի» բարձրագույն զինվորական կոչում (հետմահու).
գ) Նժդեհի կյանքի եւ գործերի ուսումնասիրությունը (արտահայտելով հազարավոր համախոհներիս կամքը), Նրա ավանդների վրա խարսխվող ռազմահայրենապաշտական դաստիարակությունը ներառել ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում (հումանիտար բոլոր, ֆիզկուլտուրա, նախնական զինպատրաստություն առարկաներում, միջառարկայական կապերի եւ այլ ուսումնածրագրերում, մեթոդական ձեռնարկներում)։
Գարեգին Ղազարյան
Հ.Գ. – Չկարողանալով դիմադրել Նժդեհի անվերջ վերադարձի՝ ամեն դեպքում, ճիշտ է, անսպառ թեման էլի գոնե դույզնինչ առաջ տանելու, համաձայնեք, միանգամայն ներելի գայթակղությանը՝ հարկ եմ համարում, թեկուզ ոչ էլ այնքան համեստորեն, նախանձախնդիր ընթերցողների ուշադրությունը բեւեռել նոր ձեռնարկներիս վրա։
2007թ. հուլիսի 19-ին, ի Մեծ Արարատ խմբակային վերելքի բարձրակետում, հայոց սրբազնասուրբ լեռան գագաթի հավերժական ձյուներին եմ միախառնել Նժդեհի բոլոր 3 աճյունավայրերից, ինչպես նաեւ Նժդեհի մոր՝ Տիրուհի (Խաթայի) յուլնազարյանի գերեզմանից (ք. Դիլիջան) բերված հողամասունքներ եւ ազատագրյալ Քաշաթաղի շրջանից մի խորհրդանշական քար։
Քչերը գիտեն, որ Նժդեհի օծյալ սպարապետությամբ (այս առումով եւս Նժդեհն իրոք վերջին սպարապետն է հայոց պատմության մեջ) ազատագրված նույն Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվում են սահմանամերձ Նժդեհ (նախկին Սոֆլու) գյուղը եւ համանուն՝ Նժդեհ համայնքը (ավելի փոքր Ցղունի գյուղի հետ)։
1990-ական թթ. առաջին կեսին դրանք բազմիցս հրետակոծվել են Նժդեհի իսկ բռնազավթված «փոքր հայրենիքից»՝ դեֆակտո Ադրբեջանի կազմում գտնվող, բայց նրան, անգամ Կարսի 1921թ. չարաբաստիկ պայմանագրով դեյուրե չպատկանող (ընդամենը «խնամակալությանը հանձնված») Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքից՝ ենթարկվելով ավերածությունների։ Ահավասիկ, 2012թ. հունիսին նամակներ եմ հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու իր անունը կրող հիմնադրամի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ բոլորի՛ս, ըստ իս, պարտավորեցնող անվամբ համայնքի առաջնահերթ սոցիալտնտեսական կարիքների բավարարմանն օժանդակելու խնդրանքներով։
Նույն 2012թ. մարտի 19-ին ըստ ամենայնի փաստարկված ծավալուն նամակ ենք հասցեագրել (իմ աշխատավայր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ստորագրությամբ) ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով նրա գործուն միջնորդությունը ՀՀ մայրաքաղաքում վերջիվերջո համարժան «Գարեգին Նժդեհի պետական տունթանգարան» (համազգային բազմաճյուղ եւ բազմագործառական համալիրի իրավունքներով եւ հնարավորություններով) հիմնելու համար։
2013թ. սեպտեմբերին Երեւանում կայացած՝ «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի նյութերում ընդգրկվել են եւ իմ «Գարեգին Նժդեհը՝ որպես քաղաքակրթիչ ֆենոմեն եւ նոումեն» զեկուցման հիմնադրույթները:
2013թ. սեպտեմբերի 20-ին «Բաց դիմում» եմ հասցեագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես առաջին անգամ համահավաք ներկայացնելով վերջին դարում, նախ «Նժդեհին պարտ հայ պետականության» (Րաֆֆի Հովհաննիսյան) բոլոր ձեւերի (անկախ դրանց միջազգային ճանաչման հարցերից եւ փաստական գոյատեւման ժամկետներից) ցանկը (թվով 23 անուն) եւ (արդեն որերորդ անգամ) գլխավոր Նժդեհամետ (ասել է թե՝ ազգամետ եւ համամարդաշահ) առաջարկությունները (ներառյալ՝ Նժդեհի գիտական կենսագրության եւ հիմնարար երկերի առնվազն հիմնական միջազգային լեզուներով թարգմանական հրատարակություններն ապահովելու եւ տարածելու, Երեւանում հիմնադրվող ՀԱՊԿ ռազմական կաճառը արեգին Նժդեհի անունով կոչելու վերաբերյալ), կցելով նաեւ ՀՀ մշակույթի նախարարին ուղղված վերոնշյալ նամակը։ Սույն դիմումը տպագրվել է «Լուսանցք» թերթում (թիվ 32, 2013թ.), եւ թերթի տվյալ համարներն էլ խմբագրության շնորհակալ նախաձեռնությամբ ուղարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն։
Հովա՛յ, տակավին ոչ մի գործնական արձագանք, այն էլ՝ ա՛յն իշխանությունների կողմից, որոնց ուղնուծուծը կազմող՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրի ճակատին (առաջին հենց պարբերությունում) «լուսնոսկ» (պլատինե) տառերով» զարդագրված է. «Հայոց գերագույն…. նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի արեգին Նժդեհի ուսմունքը»…
«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



