Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=4357 - Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

Շատ տարիներ չանցած՝ հայոց այս նորագույն ուխտավայրում, ի նշանավորումն պատմական իրադարձության, դրվեցին փոքր հուշաքար եւ մետաղե ցուցանակ՝ Նժդեհի անվան, ծննդյան եւ երկրային վախճանի թվականների նշումով։

1983թ. հոկտեմբերի 7-ից ակունքվում է Նժդեհյան նախ խորհրդապահ, այնուհետ՝ արցախյան վերազարթոնքի շնորհիվ բացորոշված ամենամյա ուխտագնացությունների շարան­ավանդույթը, որ, Նժդեհի արարչական էությունը ցուցանող լուսասփյուռ ճառագայթի երկրաչափական սահմանմանը համարժեք, սկիզբ ունի՝ միայն սկիզբ, եւ չունի վերջ…

1986թ. հոկտեմբերի 7-ի հերթական գաղտնի ուխտայցի ժամանակ, հիշյալ նշխարատեղիում, Ամենաբարձրյալի գերագույն իշխանության անունից օրհնության կարգ է կատարում ազգանվեր քահանա (հետայդու երկար ժամանակ՝ նախ նժդեհյան ոգուժով ազատագրված ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ, վարդապետ) Աթանաս Մովսիսյանը։

2000-ական թթ. սկզբին գործարար Ռուդիկ Վարդազարյանն իր ու բարեկամուհիների միջոցներով «Նժդեհ» անվամբ արծվապատկեր հուշաքար է տեղադրում՝ հընթացս ցանկապատելով եւ աստիճանապատելով։

2006թ. հուշաքարից քիչ ցած, «Հայ ասպետ» կազմակերպության Նժդեհիկների անունից ուշագրավ բացված քարագիրք է դրվում՝ «Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են» փորագիր կարգախոսով։

2011թ. մի խումբ երեւանցի ազատամարտիկներ Կապանի ընկերների օգնությամբ հավելազարդում են նշխարավայրը՝ պատրաստելով նոր ենթակառուցվածքներ։

…1987թ. մայիսի 8-ին (ուշադրություն դարձրեք՝ ուղիղ 5 տարի անց, այս օրը կրկին Նժդեհի «անտես», բայց հավերժ առաջավար աջով, պիտի ազատագրվի արցախյան միջնաբերդաքաղաք Շուշին) նույն նախաձեռնող խմբակը (ուրգեն Արմաղանյանից բացի) խստագույն գաղտնապայմաններում, Նժդեհի մնացյալ մասունքներն ամփոփում է Սպիտակավորի չգործող Սուրբ Աստվածածին վանքի բակում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածք)։ Դրանց հետ հողին է ի պահ հանձնվում Վարագ Առաքելյանի կազմած ծրագրային գրությունը՝ որպես օրինակելի­անօրինակ ուղերձ սերունդներին. «ԳԱՐԵԻՆ ՏԵՐ­ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ (ՆԺԴԵՀ)։ Հայ պարմանի, եթե երբեւիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացի՛ր, որ գտել ես հայ Հերոսաց Հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը։ Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, եւ հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում։ Ծնկի՛ եկ այս աճյունի առջեւ, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին։ Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա եւ այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ…» (իրոք որ մարգարեաշունչ խոսքեր)։

Այս նոր ուխտավայրի հիմնադրման եւ աճյունապահպանման ապահովման գործում անկարելի է չկարեւորել եւ այլ նժդեհապաշտ այրերի՝ նույն Ռաֆայել Համբարձումյանի, ինչպես նաեւ Նժդեհի փոքրհայրենակից, խոշորագույն նախիջեւանագետ Արգամ Այվազյանի, տեղի բնակիչ, հիշյալ վանքի պահակ, դժբախտաբար՝ դարձյալ լուսադարձիկ Զինավեն Ղազարյանի կերպարները։

1989թ. հունիսի 17-ին ԱԻՄ­ը, նվիրյալ անդամներ, հետագայում Հայաստանի ազգային հերոս (հետմահու) Մովսես որգիսյանի, եւորգ Միրզոյանի, Սուսաննա Ավագյանի, Ջանփոլադ Միրզոյանի, Հրայր Ուլուբաբյանի եւ այլոց մասնակցությամբ Նժդեհի այս շիրիմին տապանաքար են տեղադրում՝ հռչակելով Նժդեհի հիշատակի եւ ուխտագնացության օր։ 1989թ. հոկտեմբերին ավելացվում է նաեւ նշանավոր տուֆակերտ խաչքարը (հեղինակ՝ Գեղամ Սահակյան)։

Խաչքարի պատվանդանին 2001թ. հունիսի 17-ին վիմագրվում է հետեւյալ վճռակը, որի վերջնաբառերով ժամանակին Նժդեհին են պատվել Նրա հենց զինակիցները. «Այստեղ հանգչում է Նա, ով գործեց իբրեւ կենդանի սուր»։

2006թ. ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը բարեկարգել է ուխտավայրի շրջակայքը, տեղադրել մի քանի լեզուներով ձեւավորված տեղեկատվական վահանակներ (ցավոք՝ ոչ զերծ փաստական անճշտություններից), որոշակիորեն դյուրացնելով ուխտագնացների եւ զբոսաշրջիկների գործը։

Առհարկի միջերգանք-տարօրինություն (պարադոքս), որ պարտավոր եմ նշել. 2013թ. հոկտեմբերին, ուխտյալ նժդեհական Բագրատ Ստեփանյանը (արցախամարտի հերոս Հեթանոս ագոյի եղբայրը) ինձ հայտնեց, որ 1992թ. կամ 1993թ. անձամբ Վարագ Առաքելյանը «Թազագյուղի իր դաչա»-ում նրան ցույց է տվել Նժդեհի շատ ոսկորներ, այդ թվում՝ Նրա անզուգական պատկերը «մատնող» գանգը, եւ անգամ ասել, որ մտադիր է Նժդեհյան այդ մասունքները հանձնելու «ՀՀՇ­-ին (Աշոտ Մանուչարյան)»՝ վերաթաղման համար… Կարելի՞ է ենթադրել, որ պրոֆեսորը Նժդեհի ինչ-ինչ մասունքամասեր, այնուամենայնիվ, պահել է իր այդ «դաչա»-ում…

…2005թ. ապրիլի 26, Լեռնահայաստանի հռչակման 84-րդ տարեդարձի օր, Կապանի Նժդեհյան հուշահամալիր։ Վերջինս հիմնած ուխտյալ մտավորական, առողջապահության բնագավառի հայտնի կազմակերպիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սերժ (Մկրտիչ) Մկրտչյանի նախաձեռնությամբ, մեծաթիվ ազգային, պետական, կուսակցական գործիչների մասնակցությամբ, մեծամեծ զինվորական պատիվներով այստեղ են ամփոփվում Սպիտակավորի աճյունավայրից տեղափոխված՝ Նժդեհի մի քանի աճյունամասեր, այդ թվում՝ աջ բազկոսկրը։

* (Քանի որ Գարեգին Ղազարյանի սույն աշխատությունը ամփոփիչ նյութ է, նաեւ նվիրված է Արցախ Բունիաթյանի հիշատակին. հիշեցնեմ նաեւ Նժդեհի մասունքները Կապանի համալիր տանելու զրույցը նժդեհյան նվիրյալի, արցախյան պատերազմի մասնակից հայտնի բժշկի հետ:

Համատեղ ուխտագնացություններից մեկի ժամանակ, ընդհանուր զրույցում Արցախ Բունիաթյանը խոստովանեց, որ ինքը, Ժորա Բարսեղյանն ու Գարեգին Մխիթարյանը նախապես (եւ տարիներ շարունակ) դեմ էին Նժդեհի մասունքները մեկ այլ վայր տեղափոխելու գաղափարին, բայց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կարողացավ համոզել: Նա ավագ ընկերների հետ զրույցում կարեւորել է Նժդեհի մասունքները հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը Սյունիքում եւ Կապանի հուշահամալիրը զանգվածային ուխտագնացության, զինվորական երդումների, պսակադրության եւ այլ ազգային արարողությունների վայր դարձնելու տեսլականը...): Այս ամենը համոզիչ է եղել եւ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխելու սրբազան գործի մասնակիցները համաձայնել են: Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որն էլ նշյալ պատասխանատու եռյակի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերժ (Մկրտիչ) Մկրտչյանի հետ կազմակերպել է աճյունամասերի հողից հանելու, ծիսական արարողություն կազմակերպելու, տեղափոխելու ու վերաթաղելու գործողությունները: Այս ամենը նկարահանված է, իսկ դիտումը պարզապես փշաքաղեցնում է մարմինը:- «Լուսանցք»):

* (Իմիջիայլոց, միայն երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին հնարավոր եղավ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւս մի առաջարկը կյանքի կոչել: Այն է՝ վերջապես պետականորեն արժեւորել ու պարգեւատրել Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխողներին՝ Նժդեհի հուշամեդալներով, այլ նվերներով ու պատվոգրերով: Այդ արարողությունը կազմակերպվեց պետական բարձր մակարդակով՝ կառավարության պարգեւատրումների սրահում:

Այստեղ չեմ կարող չհիշել մի փաստ, որին այլ բնորոշում չտալու համար՝ կկոչեմ զավեշտ: Արդյո՞ք զավեշտ չէ, երբ պարգեւների հանձնման համար պաշտոնապես (ՀԱՄ անունից) դիմած եւ ՀՀ վարչապետի խնդրանքով պարգեւատրողների ցուցակները (դրանք տարբեր էին՝ հուշամեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի հանձնման եւ այլն) կազմած ՀԱՄ առաջնորդը, ով նաեւ հրավիրված էր՝ չմասնակցեց: Պատճառը հետո պարզվեց. ՀԱՄ-ի առաջարկում հստակ գրված էր, որ այդ օրը (հետոն արդեն կարեւոր չէր) պետք է պարգեւատրվեն միայն Նժդեհի աճյունը Հայաստան բերելու եւ վերաթաղելու հետ կապ ունեցողները, այլապես տեղում հայտարարություն կարվի: Իսկ առավոտյան զլմ-ներից հայտնի դարձավ, որ պարգեւատրվողների մեջ այլ մարդիկ էլ են լինելու: ուցե արժանի, բայց «Նժդեհի վերդարձի» հետ կապ չունեցող: Արմեն Ավետիսյանը հազիվ է հասցնում առավոտյան մտնել ՀԱՄ գրասենյակ, երբ հայտնվում են անվտանգության աշխատակիցները եւ մի անհեթեթ պատրվակով նրան տանում ԱԱ նախարարություն: 15 ժամ պահելուց հետո, երբ ամեն ինչ ավարտված էր, բաց են թողնում, երբ ՀԱՄ գրասենյակ այցելած եւ եղելությունը պարզած՝ Նժդեհի մասունքների վերադարձին մասնակից ավագները վրդովված զանգահարում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանին… Հիշում եմ, թե ինչպես էին նրանք տխրել եւ՛ դեպքի եւ՛ մեկուսացման պատճառն իրապես հասկանալով… Բայց ՀԱՄ գրասենյակում փոքրիկ տոն կազմակերպվեց եւ բոլոր հավաքվածներն ազդվել էին, չէ՞ որ արժանի մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը… Իսկ երգուպարը մոռացնել տվեց օրվա վատը՝ ցայսօր հիշողության մեջ թողնելով բարին ու հիշատակելին: - «Լուսանցք»:

Գարեգին Ղազարյանս էլ, բախտուպատիվ ունենալով ինչ­որ մասնիկ կազմելու հիշյալ վառ տոնախմբությունների (ընդհուպ նշխարարկղի կողքին զետեղելով մեր պատմական հայրենիքի տարբեր նվիրավայրերից բերված հողամասունքներ), առաջարկել եւ առաջարկում եմ Նժդեհի հավերժ ներկայությունն ըստ արժանվույն խորհրդագործելու համար Նժդեհյան հուշահամալիրն ամբողջացնել «անմար կրակով»…

Այսպիսով, կրկնաշեշտում եմ, Նժդեհը դարձավ միակ աշխարհիկ մահկանացուն, որի աճյունամասերը, քիչ է ասել՝ սփռված են, իրականում ասես սրբաերրորդված են երեք տարբեր ուխտատեղիներում, ընդսմին… Իր իսկ առաջնորդությամբ ազատագրված մարզերում, այն էլ՝ տարբեր դարերում եւ նույնիսկ հազարամյակներում։

Ի դեպ՝ նույն գերխորհրդացույց «Երրորդությամբ» են նշանավորվում Նժդեհադրոշ/մ/ հիրավի սխրանալի (1.սխրանքներով լի, 2. հիանալի, զմայլելի) պատմադարձությունների եւ այլ արգասափնջեր։

Ընդհանուր պատմության մեջ Նա նորինորո Մտքի, Խոսքի, աղափարի եւ ործի բազմամիասնակիր այն Մեն­միակն է, Ով՝

1.Անհավասար, բայց մնայուն ու անգամ զարգացիկ աշխարհաքաղաքական արդյունքներով պայքար է մղել միանգամից 3 գերտերությունների կամ կայսրությունների դեմ՝ վերացող Օսմանյան Թուրքիայի, խորհրդայնացած Ռուսաստանի (ներառյալ վերջիններիս «կանաչ» ու «կարմիր» սվինների վրա արհեստացնկնյալ մուսավաթական, ապա աստառափոխ խորհրդային Ադրբեջանները), Բրիտանական կայսրության (1919թ. Նախիջեւանի հիմնախնդրին պաշտոնական փաստաթղթերով անդրադարձել են նույնիսկ ԱՄՆ իշխանությունները)։

2.Հիմնել ու առաջավարել է (հիշյալ պայքարին զուգընթաց եւ ընթացիկ ձեռքբերումներն ամրագրելով) երեք (3) պետական կազմավորումներ կամ, անգամ առավել խստագիտական ձեւակերպմամբ՝ թող որ միջազգայնորեն չճանաչված պետություններ (իրարահաջորդ հանրապետական իրավակարգով)՝ Ինքնավար Սյունիք (1920թ. դեկտեմբերի 25-1921թ. ապրիլի 26, Լեռնահայաստան՝ 1921թ. ապրիլի 26-հունիսի 1, Հայաստան՝ 1921թ. հունիսի 1-հուլիսի 13)։

Ըստ որում՝ սրանց համատեւողությունը կազմում է ուղիղ 201 օր, թիվ, որի նշանների գումարը, համարագիտության խորհրդակարգով, կրկին 3 է։

3. Ստացել­համատեղել է Դիկտատորի («Ղափան­Գենվազ­Գողթանի եւ Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր» (Տիրապետ), Սպարապետի, Զորավարի (լրիվ կամ հետեւակազորի գեներալ) երեք (3) իսկ բարձրագույն ռազմաքաղաքական կոչում-պաշտոնները:

4. Ուխտակրությունը, գոյաբանական հավատամքի գագաթնակետին բարձրացրած պահելով, որպես բոլոր լեզուների մեծատառերով ՀԱՅ եւ ՀԱՄԱՄԱՐԴ, ապրել ու ապրեցրել է երեք ուխտերի դավանանքով. Մամիկոնեից, Իր իսկ հիմնած Դավիթբեկյան, Ցեղակրոն…

Այս կետերն արդեն լիաբավ են Գարեգին Նժդեհին առնվազն «գեներալիսսիմուս­սպայապետի» կամ նույնիսկ նորանուն «Մարշալիսսիմուսի» (եզրն այս լսել եմ արցախյան ազատագիր հաղթանակների գլխավոր ճարտարապետ, նժդեհատիպար զորավար Սամվել Բաբայանից) գերագույն զինվորական կոչում շնորհելու (հետմահու) համար. հանուն հիմնավորիչ բաղդատման հիշեցնենք, որ նախկինում «գեներալիսսիմուս» կոչումը շնորհվել է, նույնիսկ պետականություն չունեցող որոշ ազգությունների կողմից, սովորաբար, պատերազմում միացյալ կամ դաշնային բանակներ գլխավորած զորավարապետներին, այնինչ Նժդեհը, իսկեւիսկ գերշահեկանորեն հակառակը՝ ճակատել է այդպիսի բանակների դեմ եւ մինչեւ անգամ ռազմավարանշանակ հաղթանակներ տարել (տե՛ս հոդվածի վերջին առաջարկները)։

Մի այլ ուշագրավ, ամբողջացուցիչ (1.,2.), երրորդություն են նվիրագործում Նժդեհի երկրային եւ հետմահու երկնային կյանքին աղերսվող հետեւյալ հիրավի վերազանցական հրաշքները, որոնք ինքնին ի զորու են, եկեղեցական ավանդակարգի ստորոգելիներով, անհրաժեշտ ու բավարար հիմնապատվանդան ծառայելու Նժդեհի արձանագիր սրբադասման համար.

1.Լեռնահայաստանի փրկագործումը, որով Նժդեհը սրբագրեց անգամ քաղաքականության բազմահազարամյա կարծրատիպացած սահմանումները. օբյեկտիվորեն անհնար թվացողը վերածելով ոչ միայն հնարավորի, այլեւ ցայժմ գործող եւ դեռ քանի­քանի՜ ազգանպաստ­քաղաքական շահաբաժիններ խոստացող սուբյեկտիվ ռեալության։

2.Հայապահպանության կնքահայրական առաքելությունը Սփյուռքում, ներառյալ՝ 4 աշխարհամասերում եւ Երկրորդ աշխարհամարտի անագորույն տարիներին։

3.Կրկնում եմ՝ աճյունի գյուտը Արարչի հրաշատեսիլով։

http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին…

http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։