Ազգայնականության համեմատականներ.- Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում… Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Մենք հեռացել ենք ոչ միայն մեր ինքնության ընկալումից, այլեւ ակնկալում ենք այդ ընկալումը սովորել օտարից: Մենք կրկնակի խաբված ենք այսօր՝ չգիտենք, թե ով ենք իրականում եւ մեզ մատուցում են այն, ինչպիսին օտարն է ցանկանում տեսնել մեզ ապագայում:

Այդ օտարը նաեւ թշնամի է: Քանզի բարեկամը բարին կամենալով՝ կասեր ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը այլ հայացքներ կտար հային, այլ նպատակներ, արարչադիր առաքինություններ ու… տիեզերական առաքելություն: Հայը կիմանար, որ քաղաքակրթություն ասվածը շատ հեռու է այսօրվա Արեւմուտքից ու Արեւելքից, Հյուսիսից ու Հարավից: Որ Երկրագունդը պտտվում է Հայկական լեռնաշխարհի շուրջ, իսկ մարդկության փրկությունը՝ հայի առաքելության… 

Հայ ազգայնականությունը երբեք այլատյաց եւ խաբկանքի հետեւորդ չի եղել, եւ այսօր էլ չի դարձել այդպիսին, չնայած աշխարհի կարգերն են այսօր այդպիսին:

- http://www.hayary.org/wph/?p=4373 – Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

http://www.hayary.org/wph/?p=3248  -Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայաստանում ազգայնականությունը հաճախ են շփոթում ազգայնամոլության հետ, բայց դա ճիշտ չէ: Հասկանալի է, բայց՝ ոչ իրավացի: Հասկանալի է, քանզի աշխարհի ազգայնականությունն առավելապես սին է ու սարքովի, եւ այլոց բարքերը, անգաղափար ու ազգամերժ կարգերը դատելով չէ՝ որ հայ ազգայնականին պետք է մերժել:

Այսօր երկբեւեռ աշխարհ է կրկին: Խաբկանք է իհարկե, սակայն մի քանի րոպե հավատանք եւ խոսենք: Եթե երկբեւեռ է, ապա դիտարկենք բեւեռների ազգայնական առաջատարներին՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք իրականում: Արեւմուտքի առավել կազմակերպված ազգայնական ուժը ֆրանսիականն է, որն էլ պիտի լինի համեմատականը՝ ռուսականին: Բայց այս դեպքում թերեւս օգտագործենք ռուսաստանյանի եզրը:

Երբ այլեւս ակնհայտ դարձավ, անգամ հստակ ժամանակահատված է նշվել, որ Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին, Մոսկվայի քաղաքական խեղկատակը նոր հայտարարություններով հանդես եկավ, այս անգամ էլ, թե «Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարեւոր դաշնակիցն է»:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով Ադրբեջանը արհեստական երկիր էր անվանել ամիսներ առաջ, ադրբեջանցիներին էլ՝ ընդամենը այդ տարածք ներխուժածներ, որն ազգություն չունի, հանկարծ ժամանում է Բաքու եւ հայտարարում, թե Ադրբեջանը իր երկրի ամենակարեւոր ընկերն ու դաշնակիցն է:

Այցը պաշտոնական է եղել եւ Ժիրինովսկին այցելել է նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձան ու ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին: Ապա այցելել է նաեւ Շեհիթների (Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար նահատակներ համարվող) ծառուղի եւ ծաղկեպսակ դրել նրանց գերեզմանին:

Այսպես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կործանումները գուժող, եւ Արեւմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետությանը (Արեւելյան Հայաստանին) վերամիավորող Ժիրինովսկին (Ժիրիկը՝ ինչպես հայերից ոմանք են ասում) հերթական անգամ ապացուցեց իր քաղաքական խրտվիլակ լինելը, ինչը սակայն չի զրոյացնում այն քայլերն ու արտահայտությունները, որոնք անում է այս «իվանուշկա-դուռաչոկը»: Մոսկվան իր քաղաքական խաղերում շարունակում է գործածել այս գործչին, ով մեկ ազգայնական է դառնում, մեկ ազգայնամոլ, երբեմն՝ ռասիստ ու ֆաշիստ, մեկ էլ հանկարծ ժողովրդավար ու արդարության մարտիկ: Բայց էականն այն չէ, թե նա որպես ինչ է հանդես գալիս՝ ծաղրածուի որ զգեստով, այլ այն, թե ինչ իրավիճակում եւ ինչ ցանկություններով է նրա բերանով խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում արդեն որպես ռուսական կայսրության ցար (Վլադիմիրը որպես «վլադի միրոմ»՝ տիրիր աշխարհին) է դիտարկում Ժիրիկը:

…Երբ Մարին Լը Պենը, ֆրանսիական (որոշակի նաեւ եվրոպական) ազգայնականության առաջնորդ Ժան-Մարի Լը Պենի դուստրը, ով այժմ փոխարինում է հորը, խոսում է Ֆրանսիայի շահերից, հասկանալի է լինում, որ դա (գոնե մեծամասամբ) չի կարող լինել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի տեսակետը: Եվրամիության կազմաքանդման դեմ հանդես եկող ազգայնական գործիչը հաստատ եվրաչափանիշների սանդղակում տեղ չունի: Այլ բան է, որ տեղ ունի այն օթյակների սանդղակներում, որտեղ ծրագրում են աշխարհի վերաբաժանման հարցերը, ինչը իրականացնում են առկա կառույցները նորերով փոխարինելով: Բայց սա այլ մակարդակ է, այլ վերլուծության կարիք ունի եւ եվրոպական ազգայնականությանը այլ հարթություն է տեղափոխում՝ անդիմագիծ ու երեւութական:

Սա հեռու է իրական ազգայնականությունից, որ նաեւ բնապաշտական հավատով է առաջնորդվում:

Մարին Լը Պենը Վլադիմիր Ժիրինովսկու հոգե-բարոյական նկարագիրը եւս չունի: Նա քաղաքական, հանրային ու սեռային-սեռական հարցերում այլընտրանքային փորձարկումների չի գնացել ցայսօր (ինչքան գիտեմ, հետո ժամանակը ցույց կտա) եւ չի վախեցել իր ծագումից ու անցյալից: Հստակ է, որ ֆրանսուհին ֆրանսիացի հոր ու հրեա մոր սիրելի զավակն է, որոնցից չի հրաժարվում:

Իսկ Ժիրինովսկու դեպքում ամեն բան խառն ու հախուռն է: Ինչպես նշվեց, նա անկայուն, եթե չասվի՝ ձեւական գաղափարական մարտիկ է, ով հաճախակի է փոխում իր գաղափարախոսական առանցքը, ով պարզապես կատարող է ու ոչ երբեք նախաձեռնող: Այս ամենին հավելենք, որ մերժում է իր անցյալը, որդուն խորհուրդ է տվել հանդես գալ իր կնոջ ազգանունով, ընդունում է իր մորը, իսկ հորը՝ ոչ: Խոսելուց էլ երբեմն հիշում ու նշում է, թե «մայրս՝ ռուս է, հայրս՝ իրավաբան.:

Նման մարդու՝ ռուսական շահերի պաշտպանությամբ զբաղվելու առաքելությունը արգասաբեր չէ (իսկ ազգայնականության տեսանկյունից՝ ինքնակործան է), միայն կասկածների ու անվստահության ՙերաշխիքներ՚ է ավելացնում Մոսկվայի ուղղությամբ:

Եվ երբ Վլադիմիր Ժիրինովսկին գուժում է եվրոպական արժեհամակարգի կործանումը, մոռանում է նշել, որ վաղուց չկա ռուսական արժեհամակարգը, որը վերջնականապես պղծվել է խորհրդայնացման տարիներին, եւ ռուսականացում ասվածը միայն լեզվական իմաստ է կրում (խոսքային, ոչ՝ լեզվամտածողական)՝ խոսում են ռուսերեն, բայց ռուս չեն: Չկա ու երեւի թե այլեւս հնարավոր չլինի վերագտնել ռուսական գենետիկ արմատը… Իզուր չէ, որ Ժիրինովսկին Ադրբեջանում եւս ցանկություն էր հայտնել, որ ավելացվի ռուսական դպրոցների թիվը (նման կռիվ նաեւ Հայաստանում են անում):

Իսկ Մոսկվան իրապե՞ս է ճշտել, թե միլիոնավոր ռուսախոսների ներսում ինչ գեն է աշխատում եւ մի օր ինչ այլամերժության (նաեւ ռուսամերժության) ու արհավիրքների է հանգեցնելու… Անգամ Ռուսաստան ասվածն է այնքան հեռացել ռուսականից, որ այդ երկիրը (իշխանությունները եւ ժողովուրդը) ոչ միայն ռուսական, այլեւ սլավոնական միասնությունը ոչնչացրեց ու ապականեց: Իսկ սլավոնական դաշինքը միակ իրական բեւեռը կդառնար այսօր ընդդեմ Արեւմուտքի…

Բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստեղծեցին համաշխարհային գաղտնի ուժերը եւ իրենց մասոնական կադրերով երկբեւեռ աշխարհի կարգերը հաստատեցին ամենուր: Եվ հենց նրանց ծրագրերում էր ռուսականի, սլավոնականի սպանդի գաղափարը: ԱՄՆ-ն այսպես, թե այնպես խառնագեն ու անդեմ երկիր էր, ինչից որոշակի խուսափել էր Ռուսաստանը: Բայց… Ներկա ՌԴ-ն այլեւս նախկին Ռուսաստանը չէ:

Այժն նույնը եվրոպական ու ասիական (համաշխարհային գործընթաց է) ազգային երկրներում են նախաձեռնել հայտնի գաղտնի ուժերը: Իզուր չէ, որ Եվրոպայում սկսվում են աշխուժանալ անկախական շարժումները, ինքնության վերաբացահայտումները: Եվ կռիվը ճակատագրական է լինելու բոլոր կողմերի համար:

Մեծ Բրիտանիայում շոտլանդացիները չեն նահանջելու, գուցե պայքարը վերսկսեն նաեւ իռլանդացիները: Իսպանիայում բասկերն ու կատալոնացիները, երմանիայում՝ բավարացիները, եւ այսպես շարունակ: Նման խնդիրներ ունեն նաեւ Բելգիան, Դանիան, Իտալիան, Սկանդինավյան ու Բալկանյան երկրները… ԱՄՆ-ն ու ՌԴ-ն եւս:

(ՀԱՄ առաջնորդը «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հանգամանալից անդրադարձել է այս թեմային, «Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ,,- խմբ.):  – http://www.hayary.org/wph/?p=3248 -Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)

Ինքնության բացահայտումներն ավելի շռնդալից փոփոխությունների են հանգեցնելու: Նորվեգացի գիտնականններն են հայտնել, թե Իտալիայի հնագույն բնակիչները Հայկական լեռնաշխարհից են եղել: Էտրուսկների կենսաբանական ակունքների ուսումնասիրությանն ուղղված մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, որ մ.թ.ա. 850թ.-ին Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա (կենտրոնական Իտալիա) լայնածավալ արտագաղթ է եղել: Բասկերն Իսպանիայում, բավարացիները Գերմանիայում եւ բրետոննորը Անգլիայում արդեն գիտեն իրենց հայկական արմատների մասին, գիտական հրապարակումներ վաղուց կան: Պարզվում է, որ Կենտրոնական Ամերիկայում՝ Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ՝ այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: ործածում է բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են, նաեւ հայկական հետքեր ու հին գրեր հայտնաբերվեցին Պերուում, Բոլիվիայում եւ Կոլումբիայում: Հարավային Ամերիկայում հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ կա պահված, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում է դրա ծագման մասին:  Նմանատիպ մի ցեղախումբ էլ բնակվում է Ճապոնիայում, որոնց այսօր էլ հայերի հետ են համեմատում: Հիշենք պոլոնեզիական հայկական հնագույն հետքերի մասին, որ մեզ տանում է դեպի հեռավոր Օվկիանիայի կղզիներ, աֆրիկյան ուղղությամբ՝ եթովպիական գրերի հայկական լինելու մասին… Ցանկը կարելի է դեռ շարունակել:

Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական Տիր աստվածությունը (Իմաստության) ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի Աստված: Նորվեգիայում ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտ: Վահագնի, Հայր Արայի, Մայր Անահիտի եւ մեր մյուս Աստվածների անվանափոխությունները նույնպես նորություն չեն…

«Լուսանցք»-ում հրապարակվող «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը» աշխատությունում նշված է, որ «Nature»-2012« պարբերագրի վերջին հրապարակումների համաձայն, ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզուն հայերենն է, որն անջատվել է հնդեվրոպական լեզուներից մոտավորապես 5200 տարի առաջ, իսկ հնդիրանական լեզուները ծագել են հայերենից ավելի ուշ: Սա եւս մի կռվան է, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից, իսկ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Հնարավոր չէ չհիշել Քարահունջի մասին, որը որպես քաղաքակրթական ապացույց (7500 տարեկան է), ավելի հին է, քան եգիպտական բուրգերը կամ հրեական, հունական, պարսկական, միջագետք-մերձավորարեւելյան, հնդկական, չինական կամ այլ հայտնաբերված կառույց: Ավելին՝ երջանկահիշատակ Պարիս Հերունին հստակ վերլուծություն արեց, որ նման աստղադիտարան ունենալու, այն պաշտպանելու եւ տիեզերքն ուսումնասիրելու համար ազգը պետք է նվազագույնը 40 հազար տարվա զարգացում ապրի… Իսկ Քարահունջի նմանակները կառուցվել են նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր անկյուններում՝ հենց հայկական անուններով:

Շուտով Հայաստանում եւ առհասարակ Հայկական լեռնաշխարհում ի հայտ կգան այնպիսի փաստեր ու հիմքեր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղիի մերձակայքում արված պեղումները, որ կարող են հեղաշրջել քարե դարի մասին գիտելիքները, սովորական մի բան կթվան: Իսկ այդ գտածոները հավաստում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լեւալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը, որի համար էլ համարում էին, թե մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ «սեւ» մայրցամաքից: Լեւալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում:

…Իսկ մարդն արարվել է բոլորովին այլ կերպ՝ Արարչաբնույթ եւ Աստվածազարմ… եւ այլ ինքնությամբ ու առաքելությամբ, ինչն առանձին թեմա է:

Մարդու՝ «խոտաբույսային» կամ «անասնական» էվոլյուցիաները խաբկանք են ու տխմարության հետեւանք…

Տիեզերական հավերժության Առանցքը՝ Արարիչ – Աստվածներ – Ազգեր-Մարդիկ ուղղահայացը չպատկերացնող մարդկությունը հաստատ չի բացառի իր՝ կապիկից առաջանալու հիմարաբանությունը, քանի որ բնազանցության հետաճը մարդուն հեռացրել է Արարչին Աստծուց եւ մարդկայինն աստվածայինից տարբերելու ունակությունից… այն փոխարինելով ունայնությամբ:

Ամփոփելով նշենք, որ ազգայնականությունը ոչ միայն քաղաքական ու հանրային, այլեւ լեզվա-կրթական ու մշակութային, բարոյական ու հոգեւոր ուղղություն է, առանց որի ազգերը եւ անհատները գնում են ինքնակործանման՝ ապազգայնացման ու այլասերման: Ուստի՝ ազգայնականությունը ազգի ու անհատի ինքնապաշտպանական թաղանթն է, որն ինքնության հաստատմամբ էանում եւ ձգտում է Բարձրյալին…

Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է ու առօրյա, որ երջանկացնելուն զուգահեռ պահանջում է սեր եւ առաքինություն, ազատություն եւ արդարություն՝ միշտ եւ ամենուր:

Խիստ բնական է՝ որքան իրավունք, այնքան պարտականություն հասկացությունը, բայց ազգայնականությունը առավելապես պարտավորություն է, քան իրավունք: Ազգայնականը սիրում է իր ազգն ու հայրենիքը առանց նախապայմանների եւ իրավիճակի թելադրման:

Հայ ազգայնականն այս ամենի պաշտամունքը կրում է ի՛ր ազգի եւ ի՛ր հայրենիքի տեսլականներում: Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ:

Հայ ազգայնականի մարմինը, միտքն ու հոգին մեկ եռահամակարգ գեն է, որը ծինաբանորեն ունի հայկական լեզվամտածողություն: Լեզուն ենի արտահայտչամիջոցն է, եւ հայ ազգայնականը պիտի մտածի հայերեն, խոսի հայերեն, ապրի ու գործի հայորեն, մահն էլ դարձնի հայանպաստ ու միանա հայի հոգե-ոգեղեն աշխարհներին…

Եվ ովքեր ազգայնականությունը խառնում են (դավադիրների մասին է խոսքը) ազգայնամոլության հետ, կամ հայ ազգայնականին օտարի գաղափարակերի չափանիշներով են ճանաչում, այլեւս պիտի մտածեն, թե ում են շարունակում ծառայել:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։