Ժամանակն է հայի խոստովանանքի կամ՝ մեծ հավատադարձի նախաշեմին – Տիեզերաերակները կբերեն գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ կխոսի Տիեզերական արդարության Ձայնը… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հավատը զորավոր է, հավատի ուժը՝ զորացնող: Եվ հզորն է հավատավոր: Սա ընկալողին հասու է միայն այդ զորության շունչը: Իսկ զորանալու համար պիտի հավատն զգալ՝ բնազդով, բանականությամբ ու բնախոսությամբ: Այս համակարգը տիրապետողին հավատը կհասցնի տիեզերքի հեռաստանները՝ մեկ միլիմետր անգամ մարդուն տեղից չշարժելով:

http://www.hayary.org/wph/?p=4539 – «Ազգային ես»-ը՝ «հայկական մենք»-ի արժեք ու նաեւ առավելագույն պարտավորություն եւ չափանիշ… ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/wph/?p=4538 – Օտարին ծառայող հավատա-փո՛խ եւ հավատա-փո՛ղ հայերը – Մի օր հայը կհասկանա այս ամենը՝ ուշ չլինի, հատկապես հայ զինվորի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հավատը զորավոր է եւ՛ անհատի եւ՛ ազգի հոգեաշխարհների պարագայում: Ազգի արարչատուր 9 բնորոշիչների համակարգում հավատն այն միջանկյալ դիրքում է, որը հենված է ազգի ծագման՝ գենի արարման, բնօրրանի արարչատրման, լեզվի եւ առաքինության ծինաբանական հիմնասյուների վրա: Այս ամենին հենված հավատը ինքն է հիմնասյուն դառնում հաջորդ բնորոշիչների համար, որոնք վերերկրային ազդակներին են ձգվում՝ մշակույթը, ինքնությունը, էությունն ու առաքելությունը:

Հայոց հավատն ունի այս զորությունը, քանզի պատմությամբ է ապացուցել այդ իրողությունը, երբ Հայ Ազգ (Մարդիկ) – Հայ Աստվածներ – Տիեզերքի Արարիչ եռակապը, երրորդությունը եւ եռանկյունին ապրել է Հայքում՝ փոխզգացողությամբ եւ փոխօգնությամբ:

Եվ հայ արիականները միշտ են կարեւորել հավատը, մեր դեպքում՝ նաեւ հավատադարձը:

Հայ արիական կենտրոնի՝ իր ոլորտային բաժիններով ստեղծումը, հենց այդ նպատակն է ունեցել, որ միմյանց գտնեն ու փոխադարձ շփվեն հավատի նվիրյալները, հայաշունչ գործիչները, առհասարակ ազգային ակունք-արմատին ձգտողները, ովքեր որոշել են ապրել որպես հավաքականություն՝ ձեւավորելով բոլորովին այլ մարդկային մտածողական իրավիճակ, որը հայի բնական կարգավիճակ է եղել ի սկզբանե:

Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ լինելը կոչում չէ, ոչ էլ առանձնահատուկ դիրք՝ ազգային կյանքում: Դա տեսակի լինելիությանը հետամուտ լինելն է, ինչը այլաբանորեն՝ առաքինությամբ երաշխավորված մի նեղ արահետ է, որ առաքելության հավերժական ակունք է հասնում… Ներքին-երկրային զորությունները վեր է բարձրացնում՝ վերին-երկնային էություններին հասցնում…

Մի՞թե հայի միտքը չի խոսելու հայի հոգու հետ: Անհնար է: Վստահ եմ՝ այսօրվա հայ քրիստոնյան հաստատ գիտի, որ դաժան 301-ը կործանարար տարեթիվ եղավ հայի համար: Սրտով գիտի, բայց միտքը չի զորանում հուդա-քրիստոնեական կրոնով, եւ սիրտը անհոգի է բաբախում: Օտարի հավատը՝ օտարի հոգուն, օտարի Աստծուն է ծառայում, ինչը նույնն է, թե հայ մարդն անհոգի է:

Այո, սիրտը կարող է վկայել անգամ այն ժամանակ, երբ միտքը դեռ փնտրում է, իսկ երբ գտել է պատասխանը, բայց սրտին կտրում է հոգուց, դա նոր 301-ի նույն միտքն է՝ առանց չափազանցության… Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով թարմացնենք մեր պատմական հիշողությունը, վերականգնենք հայի տիեզերաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի առաքելության:

Պետք է գիտակցել վերջապես, որ օտարի հավատը թուլացրեց մեզ, տկարացրեց հանուն այն օտարի, որի հավատը հենց 301-ին՝ սպանդի սրով սիրեցինք… Մի՞թե չենք գիտակցելու, թե ինչե՛ր ենք կորցրել, հազարամյակների ի՛նչ պատմական, հոգեւոր, մշակութային, նյութական ու այլ գանձեր… Մեր Սրբազան Հայոց Երկիրն ենք կորցրել, որ Աստվածների Բնակատեղի է Հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ՝ Արարչի… ՄեկԱրարաչական Տիեզերակարգն ենք ուրացել, որի հետ ձուլված ենք Տեսակով Հայի, ինչպես Երկնային, այնպես էլ՝ Երկրային…

Ինչպե՞ս կարող է այսքանն իմացող հայը ապրի այդ ծանրության տակ՝ առանց խոստովանելու:

Բայց Տիեզերական գարուն է, շուտով գենետիկ զգացողությունները կարթնանան, տիեզեաազդակ ալիքների հոսքը, որ արարչահաղորդ է, աստվածահաս ու հավերժից եկող, կհասնեն հային: Տիեզերաերակները կբերեն գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ կխոսի Տիեզերական արդարության Ձայնը…

Հայը կկանչի իր Աստվածներին: Ամեն արորդի, որպես հայ քրմի հոգու մի մասնիկ, ինքզինքը կհամարի Հայոց Արձան Քրմապետի Հոգեզավակը, մի հայի, ով ապրեց որպես երագույն Քուրմ՝ հոգեւորական ու ռազմիկ, եւ նահատակվեց 301-ին՝ իր ազգի ու հայրենիքի պաշտպանության, իր հավատի ու Աստվածների ճշմարտության համար…

Այսպես՝ հայ մարդը կգիտակցի Մարդ-Աստվածներ-Արարիչ անհատական կապը եւ հայ մարդու եռահամակարգ արարչաբնույթ կերպը՝ մարմին-միտք-հոգի միասնությամբ:

Տիեզերքում, իսկ Երկիր մոլորակը Տիեզերքից դուրս չէ, ամեն արհեստածին բան ոչնչանում է, քանզի անհոգի է: նում է ինքնաոչնչացման, քանի որ միայն արարչածին էակներն են երկրային կյանքից հետո հոգու տիեզերակյանքով ապրում…

Այսօր շատ կարեւոր է, որ մեր պետության կառավարության ու խորհրդարանի անդամները, երկրի ներկա հոգեւոր պատասխանատուները հասկանան հավատի զորությունը, այդ զորությամբ անհատապես ու ազգովի զորանալու առաքելությունը:

Անհրաժեշտ է, որ հայոց հավատը այնպիսի օրենքի ուժ ստանա, ինչպիսին ունի քրիստոնեական կրոնը: Գոնե այսպես պետք է լինի, մինչեւ վերջնական հավատադարձը: Հայ հեթանոսական-արիադավան հավատը եւս պետք է արժանանա պետական հոգածության:

Կրոնը եւ հավատը տարաբնույթ հասկացություններ են եւ կարող են գործել առանց խաչվելու (ի տարբերություն նույն կրոնից շեղված աղանդների): Կրոնը եւ հավատը տարբեր տիեզերա-աշխարհա-ճանաչողություններ ունեն:

Կրոնը միջազգային (առավելապես վերազգային՝ ինքնություն չունեցող), իսկ հավատը զուտ ազգային (տեսակի ծագման ու ինքնության վրա խարսխված) երեւույթներ են:

Այսինքն՝ Էջմիածնի իրավունքները չխաթարելով, առնին էլ կստանա հայ արիադավան-հեթանոսների հոգեւոր տուն-տաճարի՝ Մայր-Տաճարի կարգավիճակ: Դա կարելի է կազմակերպել՝ որոշակի պայմաններով, որպեսզի տաճարը չվնասվի, զբոսաշրջությունը չտուժի, բայց լինի մշտապես գործող հոգեւոր կենտրոն:

Հայ Արիական Միաբանությունը հայտարարել է, որ կարող է ստանձնել որոշակի պարտավորություններ, ինչը իրավական առումով նպատակահարմար կդիտվի խորհրդարանի ու կառավարության կողմից:

առնո տաճարը կդառնա տարածաշրջանի եզակի մի հոգեւոր կենտրոն, որը կարող է «իրեն քաշե­լ» նաեւ արիադավան, հին հավատների հետեւորդ այլ ազգերի ներկայացուցիչների:

Նաեւ՝ Հայաստանում Համաարիական միջազգային դաշինքի եւ Համահայկական արիադավան ազգայնական կառույցի ձեւավորման խնդիրները լուծումներ կստանան ու կնպաստեն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) ամրապնդմանը:

Այսպես՝ բազում ազգանվեր քայլերը կարելի է կենտրոնացնել ու նպատակամղել մեկ բռունցքով, հանուն մեր պետության հզորացման, հայի ու Հայքի հետագա միասնության:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։