Մեր պահանջատիրության դարը – Այս ամենի վերջը տալու համար պետք է պետականորեն առաջնորդվել պատմա-քաղաքականությամբ՝ պատմությունը դարձնելով քաղաքականության անբաղդատելի մասը… Ճիշտ կանենք հրաժարվենք եվրաբոնդերից…

Մեր պահանջատիրության դարը

http://www.hayary.org/wph/?p=4623Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…

http://www.hayary.org/wph/?p=4600Էրդողանը «հաղթանակ» է հնարել՝ ապրիլի 24-ին Հայաստան չգալու համար – Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով զրոյացրեց թուրքերի «հաղթանակ»-ը…

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (պարզվում է՝ սա էլ ունեն) Պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մտադիր է վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը: Ուստի շտապ խնդիր է ծագել եւ Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին, Ռուսաստանին ու Հայաստանին:

Այս «գիտնականի» խոսքերով՝ Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրվել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերից հետո, «եւ հենց դրա հետեւանքով է, որ հայերը ներկայացվում են որպես Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ»: Նա նշում է, որ իբր իրենց նոր գրքում իրենք ապացուցում են, որ հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին, ավելացնելով, թե իբրեւ հայերն ապրել են Բալկանյան թերակղզում եւ «1928-ին նոր միայն գաղթել են Հյուսիսային Ադրբեջան»:

Այս «պատմաբանի» խոսքերով՝ Նախիջեւանը, Արցախը եւ Երեւանը նույնպես «պատմական ադրբեջանական հողեր են»:

Տարօրիակ չէ այլեւս, որ սրանք փորձում են վերապրել մեր պատմության հաշվին, բայց տարօրինակն այն է, որ իրենց արհեստական պատմությունն էլ մեզ են «զիջում» հոժարաբար… «Ադրբեջան» մասոնա-բոլշեւիկյան «պետության» ստեղծման տարեթիվն է 1918-ը, ինչը նրանք մեծահոգաբար մեզ են վերագրել՝ նշելով, որ «հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին»…

Այստեղ է, որ նորից պետք է կարեւորենք Հայկական լեռնաշխարհի՝ որպես ինքնուրույն տարածաշչջան, արծարծելու հարցը: Սա այլեւս հրատապ է: Այո, հայերը կովկասցի չեն եղել երբեք, մենք Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք, որոնց տարածքը մինչեւ Բագավան-Բաքու է հասել, իսկ թյուրքական մնացորդներ համարվող ադրբեջանցիները ընդհանրապես հայրենիք բառը պիտի չարտասանեն, քանզի տափաստանների քոչվորները չունեն հայրենիք: Իսկ թե Իսկ թե Կովկասում ովքեր են եղել, դա էլ շատ հստակ է ու հաստատ թուրքական որեւէ տարր ի բնե կովկասցի չի եղել…

Բայց Բաքուն նորից պահանջատիրական դիրքերից է խոսում, եւ միակ պատճառը այն է, որ մենք՝ հայերս, դադարել ենք խոսել այդ դիրքերից, դադարել ենք  պետականորեն մտածել այդպես եւ ահա այն քոչվորները, որոնք զավթել են մեր հայենիքի զգալի մասը, դա անում են մեր փոխարեն… Անգամ իրենց արիական ազգ են հռչակել եւ մարտի 21-ին Բաքվում ամանոր են նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ…. Իսկ հայաստանում հուդա-քրիստոնեական պատնեշը շարունակում է փակել հայ արիադավանների, հեթանոսների առաջընթացը:

Ինչեւէ, ադրբեջանական խողկատակությունը հասել է այնտեղ, որ հիմա էլ պնդում են, թե «Հյուսիսային Ադրբեջանը Ռուսաստանին միացնելու արդյունքում «Իլիսուի սուլթանության» գրեթե կեսն անցել է Դաղստանի շրջանի՝ անջատելով 11 գյուղ Ադրբեջանից եւ միացնելով դրանք Դաղստանին, վերջինիս բաժին է հասել նաեւ Ջար-Բելոքան շրջանի մեծ մասը»: Այսպես ասում ու գրում են, թե Դերբենտը ադրբեջանական քաղաք է, քանի որ Դաղստանը կազմավորվել է ադրբեջանական հողերի վրա:

Տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների` լեզգիների եւ թալիշների մասին եւս կասկածանքով են խոսում ադրբեջանական «գիտնականները», ինչը «հիմնավորում» են նաեւ այն փաստով, թե «եզգիներին գովաբանելու անհրաժեշտություն չկա, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանցից շատերը ֆաշիստների կողմն են անցել»:

Պատմության «վերաշարադրումը» հաել է նաեւ Վրաստան: Դավիթ Գարեջի վրացական վանական համալիրի (ադրբեջանցիներն այդ վայրն անվանում են «Քեշիք Դաղըմ») թեման, պնդելով, այն համարում են վանական համալիրը «հին աղվանական աղոթատուն» է եղել, իսկ այն Վրաստանին պատկանելու մասին վրացիների կողմից բարձրաձայնված հարցը կեղծ քայլ է: 2007-ին նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով՝ այդ տարածքում պետական մշակութային պահպանության գոտի է ստեղծվել, քանի որ վանական համալիրը, ըստ պատմաբանի, հիմնվել է ադրբեջանական հողերի վրա: Բաքվում անգամ զայրացել են, որ Վրաստանը մինչեւ Շամախի ընկած հատվածը ներկայացնում է որպես իր տարածք եւ հայտարարել են, որ եթե վրացիները շարունակեն ներկայացնել նման պահանջներ, ապա Ադրբեջանը  իր հերթին կհայտարարի, որ Թիֆլիսը մուսուլմանական էմիրություն է եղել: Կպատասխանե՞ն ուր են անհետացել Թիֆլիսի էմիրների նստավայրերը, կամ էլ` այսօր ինչպես կարելի է տեսնել Շահ-Աբբասի` Կուր գետի վրա կառուցած մզկիթը:

Հավելենք, որ վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը, որը տեղակայված է Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա՝ վրաց-ադրբեջանական սահմանին եւ զբաղեցնում է 25 կմ տարածք ՝ տարածվելով մինչ Գարեջի կիսաանապատային լանջերը, դարձել է կռվախնձոր Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, որոնք հուշարձանի տեղակայման պատճառով չեն կարողանում մինչ օրս որոշել երկու երկրների միջեւ սահմանները:

Դե Հայաստանը արդեն համարել են իրենց «պատմական տարածք», իսկ իրանական Ադրբեւան-ները արդեն ծրագրված «Մեծ Ադրբեջանի» կազմում են: Այս ամենի վերջը տալու համար պետք է պետականորեն առաջնորդվել պատմա-քաղաքականությամբ՝ պատմությունը դարձնելով քաղաքականության անբաղդատելի մասը: Իսկ համաշխարհային պատմությամբ ապացուցել, որ թյուրք-ադրբեջանական խուժանը մի քանի հարյուր տարվա ծագում ունի, դժվար չէ:

Ցանկացած միջազգային համաժողով պիտի վերածել թյուրք-ադրբեջանական երկոտանի գիշատիչների արնախում եւ զավթարար կերպարի ներկայացմանը:

Ոչ թե մե՛նք պիտի հոգնենք պարզաբանումներ տալով, այլ մե՛ր թշնամին պիտի հոգնի մեր փաստարկված հոգնաներից…

Արման Դավթյան

- Ճիշտ կանենք հրաժարվենք եվրաբոնդերից

Երբ առաջին անգամ ՀՀ-ն եվրապարտատոմսեր թողարկեց ու տեղաբաշխեց՝ ասելով, թե առաջիկա 7-8 տարիներին այլեւս չի թողարկի, գրեցինք, որ ոչ թե 7-8, այլ 2 տարի էլ չի անցնի, եւ կառավարությունը կրկին կդիմի այդ քայլին:

Բերել էինք Հունաստանի օրինակը, որի համար եվրաբոնդերի թողարկումը տնտեսությունը ներարկելու ձեւ դարձավ՝ նույն այդ տնտեսությանը պարբերարաբար խնդիրների առաջ կանգնեցնելով:

Ինչեւէ, մեր կանխատեսումը ճիշտ դուրս եկավ, եւ հիմա ուզում ենք թողարկել այդ պարտատոմսերը:

Բայց կառավարությունը ճիշտ կանի այս պահին հրաժարվի այդ քայլից: Գլխավոր պատճառը սա է:

Նախ՝ այս պահին եվրաբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելը կարող է չափազանց թանկ լինել: Քանզի աշխարհում հայտնի վարկանիշային կազմակերպությունները նվազեցրել են Հայաստանի վարկանիշը:

Իսկ սա նշանակում է, որ պարտատոմսերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը շատ բարձր է լինելու:

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։