Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում … «Աշխարհի հացեր – 2015».- Վարշավայի փառատոնում համտեսել են հայկական լավաշը… «Միսս-Էթնո» մրցույթում հաղթեց հայուհին…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝  Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում

http://www.hayary.org/wph/?p=4712#more-4712Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում… Այս մարտի 21-ին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները  Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական եւ տոնական արարողություն կատարեցին  Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկաբերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք  լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին 3-ական քրմեր

http://www.hayary.org/wph/?p=4713Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ… Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլըՀավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել էՏիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր  արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝  Հայք -Հայաստանի Բնիկների՝ Հայերիս համար

http://www.hayary.org/wph/?p=4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  (ամբողջական հոդված) - …Հայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

Ինչպես տեղեկացանք ՀԱՄ գրասենյակից, այս մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կանեն Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա:

Յուրաքանչյուր վայրում ծես կանեն երեք քրմեր:

Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով կուղղորդվի դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով կշարունակեն հաղորդակցվել տիեզերաազդակ ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի: Այսպես Հայարիական Ամանորը կտոնվի յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով:  

Աստղոնքի գագաթին (3470 մ) կզարդարվի լեռ բարձրացրած տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ կփառաբանվեն Տիեզերքի Արարիչը եւ Հայ Աստվածները: Հենց այդ օրը (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո՝ հայ արիների ծիսական աջակցությամբ Հայկական լեռնաշխարհում իր իրավունքները կհաստատի Գարունը՝ Նոր Տարին՝ Բնության Նոր Կյանքը…

Հուր Վահագնը (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է Տիեզերքում, իսկ Երկրի վրա՝ հայ արիների զորության, եւ ուժի հովանավորն է:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին՝ շարունակելով Տիեզերական գարնան արձագանքները Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման ճանապարհին:

Եվ Արարատյան աշխարհում նոր տարեգրություն է սկսվում եւ գարնան 1-ին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը հայ արիները նշում են Վահագնի Երկրային Վերածնունդը, որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր:

Վարշավայի փառատոնում համտեսել են հայկական լավաշը

Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր – 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաեւ Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում եւ համայնքներում:

Վարշավայում այն տեղի էր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ դիդակտիկ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը՝ ցուցադրելով նաեւ ազգային հացամթերքներից պատրաստված կերակուրներ եւ թխվածքներ:

Փառատոնում Հայաստանն առանձին տաղավարով ներկայացնում էր ՅՈՒւՆԵՍԿՕ-ի‘2014թ. նոյեմբերին Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի որոշմամբ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական «Լավաշ» հացատեսակը:

Այցելուներին հնարավորություն էր ընձեռվել համտեսել հայկական ավանդական հացը, ծանոթանալ բաղադրատոմսին եւ դիտել դրա պատրաստման վերաբերյալ ֆիլմ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, տեղի ունեցավ մարտի 13-ին: Փառատոնի բացմանը մասնակցում էին Լեհաստանի կառավարության, Վարշավայի քաղաքային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Մարտի 14-ին փառատոնին մասնակցեց եւ հայկական տաղավար այցելեց նաեւ Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչիրնսկին: Ընդհանուր առմամբ, հայկական տաղավարն ունեցավ հազարից ավելի այցելու:

Հաղթեց հայուհին

Ռուսաստանում, Կալուգայի երիտասարդական կենտրոնում կայացավ «Միսս-Էթնո» մրցույթը, որին մասնակցեցին 14 շնորհալի աղջիկներ, ովքեր ներկայացնում էին Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, նաեւ Դաղստանը, Թաթարստանը, Ուդմուրտիան եւ գնչուական հանրությունը:

Գնահատվել է ոչ միայն գեղեցկությունը, այլեւ սեփական ինքնությունը, ազգային մշակույթը եւ տվյալ սփյուռքի առանձնահատկությունները ներկայացնելու կարողությունները:

Հաղթեց մեր 18-ամյա հայրենակցուհի Աստղիկ Գալստյանը, ով սովորում է ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողտնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի 2-րդ կուրսում, միաժամանակ առեւտրի մենեջեր է աշխատում:

Նրա անունը հայտարարելուց հետո, հարազատներն ու մտերիմները ծաղիկներով պատեցին Աստղիկին:

Աստղիկը ծնվել է Հայաստանում եւ 10 տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Կալուգա: Նա նաեւ երգում է, հայկական ժողովրդական պարեր պարում, ասեղնագործում է եւ սիրում նաեւ վարսահարդարությամբ զբաղվել:

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։