Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ

Եթե Չարլզ Դարվինն իր պատվիրված մարդատեսության (այսպես կոչված «էվոլուցիոն» տեսության) մեջ մարդուն կապիկ էր սարքել ու հետո կապիկից էլ մարդ, ապա այսօրվա հոգեխեղ ու սեռախեղ եվրատեսաբանները առհասարակ մերժում են մարդ երեւույթը որպես բնածին արարածի… Եթե դարվինիզմը գոնե Աստծո գոյությունը չէր մերժում՝ կապիկին բնածին համարելով, ապա եվրատեսաբանները մերծում են արարչածին մարդու իրողությունը՝ աստվածայինը նսեմացնելով հակամարդու կամ երկոտանի անասունի իրավունքների առջեւ…

Երկու տեսություններն էլ սին են ու մարդակուլ, ազգամերժ են ու հակաբնական: Կապիկից այսօր էլ մարդ չի ծնվում, ինչպես հակամարդուց՝ մարդու իրավունքներ ու ազատություններ: Բայց պետք է խոստովանել, որ կապկանմաններ այսօր էլ կան, որոնք էլ մարդու սանձարձակությունները փորձում են հրամցնել որպես մարդկային ազատությունների դրսեւորում…

Այսպիսի մարդը, ում հակամարդ պիտի ասել, որեւէ կապ չունի Արարչի ու Աստվածների հետ: Իսկ այդպիսի հակամարդը չի կարող մարդու իրավունքներից խոսել, առավել եւս բնածին ազգերի համար օրինակ լինել: Էլ չենք խոսում նման հակամարդու ազգային պատկանելության եւ իրավունքների մասին, որը գոյություն չունի ու նա երդվյալ ազգամերժ ու հայրենիքամերժ է: Անազգը նաեւ անհայրենիք է լինում: Աշխարհի ավելի քան 200 պետությունները հայրենիքներ չեն, միայն բնածին ազգերն ունեն հայրենիքներ՝ բնօրրաններ:

Հակամարդը նպատակադրվել է աշխարհում «մեկ պետություն»-«մեկ ազգ» կերտել, ինչը հակաբնական է, ուստի՝ դատապարտված է կործանման: Եվ կործանվողի հետեւից գնալը կամ նրան օրինակելը ինքնակործանում է:

Սահմանադրական բարեփոխումների թեման այսօր ոչ միայն հայ քաղաքական ոլորտի ամենաքննարկվողն նյութն է, այն հուզում է հայության բոլոր հատվածներին՝ ամենուր: Սա լավ է: Ուրեմն՝ մենք դեռ համահայկական մտածողություն եւ համազգային գործունեության հետեւորդներ ենք:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների առիթով ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս միջազգային հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական օժանդակության է ցուցաբերել՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում:  Եթե սա պաշտոնական լեզվից փոխանցենք պարզ հայերենի, ապա կստացվի, որ Վենետիկի հանձնաժողովը, որոշակի եվրաարժեքների պարտադրմնամբ, տվել է իր համաձայնությունը, որ փոփոխությունները կարող են կատարվել: Իզուր չէ, որ հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը երբեք դեմ չի լինի երբեւէ կատարվելիք փոփոխություններում «տեղ գտած ժողովրդավարական նորամուծություններին»:

Օգոստոսի 25-ին Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հանդիպեցին Սահմանադրական փոփոխությունների կողմնակից եւ որոշ հարցերում ընդդիմախոս կազմակերպությունների ներկայացուցիչներին: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե՝ «ինչպե՞ս կարող ենք հանել մտահոգությունը, որ մի քաղաքական ուժ կարող է մենիշխանություն հաստատել»: Վենետիկի հանձնաժողովի անդամներից Կրիստոֆ Գաբենվարտերը պատասխանեց. «Եվրոպական սահմանադրություների փորձը նայելով՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդունում է, որ քաղաքական կայունությունը իրավական նպատակ է Սահմանադրության ձեւավորման գործընթացում: Կան տարբեր եղանակներ կայունությանը հասնելու: Պայմանները երկրից երկիր տարբերվում են: Սա այն կետն է, որտեղ մեր առաջադրանքը համընկնում է կոնկրետ երկրում ձեւավորված քաղաքական դաշտի նպատակների հետ: Մենք մտահոգություն էինք արտահայտել այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնցով կարգավորվելու է 2-րդ փուլը: Ունենք ընդհանուր ընկալում, որ գոյություն ունեն երկու խնդիրներ, որոնք ի սկզբանե պետք է լուծվեն: 201 հոդվածով կոշտ կանոնակարգում է նախատեսված, որը հնարավոր չէ փոխել զուտ սահմանադրական գործընթացով: Մեր կարծիքն արտահայտելուց հետո հոդվածն ավելի մանրամասն դարձվեց եւ խնդիրները դարձվեցին ավելի բարդ: Դրա համար մեր մոտեցումն այն էր, որ այս դրույթը կարճացվի, ճկունության բացակայությունը չպետք է տանի նրան, որ լինի ընդամենը մեկ եղանակ՝ երաշխավորելու կայունությունը: Դրա համար Սահմանադրական եղանակով չի կարելի պարտադրել այդ կայունության միակ եղանակը, պետք է լինի ընտրություն՝ այդ կայունությանը հասնելու համար: Մենք եթե ասենք հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ: Հասել ենք ընդհանուր ընկալման»:

Այսպես երկար-բարակ պատասխաններ հնչեցին բոլոր հարցերի վերաբերյալ եւ հանդիպումից հետո Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը հենց այդ հիմքով էլ կազմվել էր՝ «Հասել ենք ընդհանուր ընկալման»…

Ոչ խորհրդարանական ուժերից հրավեր ստացել էր նաեւ Հայ Արիական Միաբանությոն առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով դեմ է արտահայտվել այս տեսքով Սահմանադրական փոփոխություններին: Նա պատասխանեց, որ ի տարբերություն ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրավերի, որն ընդունել էին ու հանդիպել Սահմանադրական դատարանում դեռ ամիսներ առաջ, այս հրավերից հրաժարվել են: Նա հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունից հետո համոզվեց, որ ճիշտ են արել, որ չեն մասնակցել, քանի որ նրանց հայտարարությունը ընդհանրական էր եւ ստացվում է, որ բոլոր մասնակիցները եկել են ընդհանուր համաձայնության, ինչը կվարկաբեկեր հայ արիների հեղինակությունը, քանի որ հնարավոր չէ «ընդհանուր համաձայնության գալ» կասկածելի շատ ձեւակերպումների շուրջ: Դրանք վերաբերում են հատկապես ընտանիք հասկացողությանը, կին եւ տղամարդ հարաբերությունների բացահայտմանը, ներքին կյանքի իրավական շատ մոտեցումների նկատմամբ ոչ ազգային, անգամ պետությունը թուլացնող ձեւակերպումներին եւ այլն: ՀԱՄ ղեկավարը նշեց, որ այս ամենի մասին իրենք զրուցել են Սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը հերքել է այն տեսակետը, թե Սահմանադրության փոփոխությունը կապված է Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումն ապահովելու հետ։ Նա գրեթե կրկնել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին. որ Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ Սահմանադրական փոփոխություններից հետո չի դառնա երկրի նախագահ, վարչապետ, նաեւ՝ ԱԺ նախագահ:

Իսկ թե ինչու հիմա որոշեցին փոխել Սահմանադրությունը եւ ոչ՝ 2012-ին կամ 2018-ին, պատգամավորը նշել է. «Բնականաբար՝ դա հանրային եւ քաղաքական պահանջարկների դաշտից է, որովհետեւ եւ՛ 2012-ին, եւ՛ 2013-ին. եւ՛ 2014-ին շարունակաբար քննարկումներ են տեղի ունեցել համակարգային փոփոխությունների մասին։ Շարունակաբար խոսք է եղել ավելի լավ կառավարման, վերահսկողության, ընդդիմությանը լծակներ տալու մասին, եւ այս պահանջները առաջ են բերում երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած դիտողությունների ու առաջարկների մասին ասել է, թե ոչ բոլորը կընդունվեն ՀՀԿ-ի կողմից, քանի որ բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են կամ բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են։ Կան առաջարկներ, որ արմատապես հակասում են մեր հասարակության արժեհամակարգին: Կան առաջարկներ, որոնք ժողովրդավարական տրամաբանության զարգացման ներքո են, եւ չի խանգարի, որ դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում։

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին եւ հանգամանորեն ներկայացրել հատկապես այն տեսակետները, որոնք «արմատապես հակասում են մեր հասարակության արժեհամակարգին», ուստի կրկին խոսելու կարիք չկա: Իսկ այսօր ԱԺ-ում կայանալու են Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ: Պետաիրավական հանձնաժողովի կազմակերպվելիք լսումներին հրավիրված են լինելու քաղաքական կուսակցությունների, քաղնախաձեռնությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հայկ Թորգոմյան

Էլի Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին

ՆԱՍԱ-ի գործադիր տնօրեն Չարլզ Բոլդենի խոսքերով՝ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը եւ համաշխարհային շատ այլ ընկերություններ արդեն մի քանի տասնամյակ է՝ խոսում են կլիմայի փոփոխության հետեւանքները հասկանալու կարեւորության մասին: Չարլզ Բոլդենը ասել է, որ եթե ուշադրություն դարձնենք հետազոտությունների տվյալներին, ի վիճակի կլինենք ճիշտ քայլեր ձեռնարկել: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հատկապես երկրագնդի հյուսիսային բեւեռում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի այն հատվածում, որն այժմ սառցապատ է: Սառցաբեկորների հալոցքի հետեանքով համաշխարհային ծովի մակարդակը զգալիորեն կբարձրանա: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հիմնականում ցամաքային տարածքներում: Օվկիանոսի ջերմաստիճանը շատ չի բարձրանա ալիքների մշտական շարժի շնորհիվ: Օվկիանոսը կկլանի տաք էներգիան, սակայն խորության շնորհիվ մակերեւույթի ջերմաստիճանը չի բարձրանա: Արեւելյան Աֆրիկայում եւ անապատներում տեղումների 100% աճ կլինի, միաժամանակ Միջերկրական ծովի տարածաշրջանում հակառակ գործընթացը տեղի կունենա, տեղումները 40%-ով կնվազեն: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում տեղումները կշատանան, իսկ հարավային հատվածում՝ կնվազեն:

ՆԱՍԱ-ի ղեկավարը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենց գիտնականների կարծիքով՝ ծովի մակարդակի բարձրացման 1/3-ը օվկիանոսի տաք ջրի ծավալի մեծացման հետեւանքով կլինի, 1/3-ը սառցաբեկորների հալոցքի, մնացածը՝ սարերի գագաթներից հալվող սառցադաշտերի հետեւանքով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

http://www.hayary.org/wph/?p=4976Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված… Իսկ մենք մի բան էլ կավելացնենքԸստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված եւ «տղամարդ-կին հավասարություն ասվածը պարզապես սադրանք է, անգամ վիրավորանք բնությանը հարիր ապրող մարդկանց համար: Որ տղամարդը ֆիզիկական այլ հնարավորություններ ունի, կինը՝ այլ, ինչը բնական է, տղամարդն արարող-սնող տեսակ է, կինը՝ ծնող-սնող, եւ այսպես շարունակ: Հավասարության համար բոլորովին կարիք չկա կնոջը եւս դարձնել հանքափոր կամ քարտաշ, իսկ տղամարդուն՝ մատնահարդար, կամ էլ քարոզել, որ հետույքն ու կրծքերը անպայման մեծացնի՝ ինչպես կինն ունի

http://www.hayary.org/wph/?p=5058 – Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջ – Ընտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… Ընդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։