Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջ – Ընտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… Ընդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր…

Միասեռ ամուսնություններն արգելված են նաեւ Սահմանադրության փոփոխությունների հիմքում: Ցանկացած նման ամուսնություն կհամարվի հակասահմանադրական: Այս մասին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում: «Միասեռ ամուսնությունները Հայաստանի Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթներով ընտանիք չեն կարող համարվել, նրանք չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո, չեն կարող համարվել հասարակության բնականոն բջիջ»,- ընդգծել է նա եւ վստահեցրել, որ դա է իրենց բնական ընտանիք ասելու եւ հասկանալու եզրը:

http://www.hayary.org/wph/?p=5045Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

http://www.hayary.org/wph/?p=4976Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված… Իսկ մենք մի բան էլ կավելացնենքԸստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված եւ «տղամարդ-կին հավասարություն ասվածը պարզապես սադրանք է, անգամ վիրավորանք բնությանը հարիր ապրող մարդկանց համար: Որ տղամարդը ֆիզիկական այլ հնարավորություններ ունի, կինը՝ այլ, ինչը բնական է, տղամարդն արարող-սնող տեսակ է, կինը՝ ծնող-սնող, եւ այսպես շարունակ: Հավասարության համար բոլորովին կարիք չկա կնոջը եւս դարձնել հանքափոր կամ քարտաշ, իսկ տղամարդուն՝ մատնահարդար, կամ էլ քարոզել, որ հետույքն ու կրծքերը անպայման մեծացնի՝ ինչպես կինն ունի

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին մի քանի անգամ այս հարցին անդրադարձել է Հրայր Թովմասյանը՝ մի վերջին անգամ պատասխանելով հ/կ ներկայացուցիչ Ժասմինա Ղեւոնդյանի այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական հանձնաժողովն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկմանը, որ Սահմանադրության նախագծում պետք է հիմքեր դրված լինեն, որպեսզի հետագայում օրենքով թույլատրվեն միասեռ ամուսնությունները։ «Պետք է կատեգորիկ լինեմ եւ ասեմ՝ երբեւէ Հայաստանում այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Մեր Սահմանադրությունն արգելում է: Մնացածը յուրաքանչյուրդ ինչպես ուզում եք հասկացեք, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Հայաստանում ամրագրված դրույթներով միասեռ ամուսնությունները ընտանիք չեն, իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող ընկալվել որպես ընտանիք, հասարակության միականոն բջիջ եւ չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո»:

Այս հայտարարությունից հետո նշված հ/կ ներկայացուցիչը տեղից բղավել ու անգլերենից մեջբերել է, թե ինչ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ հոգնակիով են գրել, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ամուսնանալ: «Լավ է, որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք։ Երբ որ դուք բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Պետական լեզուն հայերենն է, եւ մատն էլ իջեցրե՛ք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է: Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միություն է, սա է մեր ընկալումը ընտանիքի, եւ սա է մեր մոտեցումը»,- ամրագրել է իր խոսքը բանախոսը: Երբ հ/կ ներկայացուցիչը շարունակել է տեղից գոռգոռալ, Հրայր Թովմասյանը Հովհաննես Սահակյանին է դիմել, որ կարգը խանգարողին ոստիկանների միջոցով դուրս հանեն դահլիճից:  Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ: «Հարցադրումները տարբեր էին, հիմնականում խոսվեց հայկական ընտանիքի մոդելի մասին նոր Սահմանադրությամբ առաջարկվող, որը լիովին բավարարեց, եւ սեւով սպիտակի վրա ասվում է, որ հայկական լիարժեք ընտանիքի մոդելը բաղկացած է կնոջից եւ տղամարդուց»,- ասել է Արագած Ախոյանը:

Նաեւ այլ հարցեր են եղել, իյարկե, սակայն «ընտանիքի մոդելը» արժեհամակարգային կարեւորագույն հարց է դիտարկվել:

Իսկ մինչ այս քննարկումները՝ Հելսինկյան ասոցիացիացի եւ Անկախ լրագրողների ցանցի տարածած տեսանյութում մեկ անգամ եւս «պարզաբանվեց», որ մեզանում չի ընդունվում համասեռականությունը… Այդ տեսանյությում տուժողը պատմում է, թե ինչպես են մի խումբ տղաներ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի դիմաց ծեծել միասեռականների։

Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների հոդված 15-ում է «Ընտանիքի պաշտպանությունը»: «Ընտանիքը որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո»:

Այստեղ մեջբերենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը. «Ազգային իրավունքը պետք է ավելի բարձր դասվի եւ միջազգային օրենքներն ու բազմապիսի փոքրամասնական իրավունքները չեն կարող ազդել մեր երկրի ու կյանքի առողջ զարգացման վրա»: Հայ արիները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկում էին, որ ընտանիք ձեւակերպման մեջ հստակ նշվի կին եւ տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… հայ արիները միջազգային օրենքների «իմպերատիվ» լինելու հանգամանքը եւս վտանգավոր են համարել. «Եվրոչափորոշիչները վաղը կարող են մի այլ ձեւով փոխվել ու Ադամ-Եվայի պատմությունը կհամարվի կրոնական պարտադրանք: Ադամի ու Ադամի, ինչպեսեւ՝ Եվայի ու եվայի միությունը կորակվի որպես «սիրո աներեւակայելի դրսեւորման» «բնական բջիջ» ու «բնակչության բազմացման հիմքը ամրապնդող լրացուցիչ խթան», քանի որ ասենք՝ այս «ընտանիքները» վերցնելով իրական բնական բջիջ բազմազավակ ընտանիքների երեխաներին՝ նպաստում են բնակչության բազմացմանը… Հետո էլ նորից կհայտնվեն սեռային ու գենդերային ամենատարբեր ստորությունները եւ դեմն առնելը կդառնա պատերազմելու պես մի բան… Այստեղից բխող օրենքները ոչ միայն սպառնում են հայ մարդ մնալու մեր ջանքերին, այլեւ՝ ընդհանրապես մարդ մնալու (երկոտանի անասուն չդառնալու)…

Համասեռականությունը, առավել եւս նրանց ամուսնությունը մերժում է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ինչը պետք է հասկանալի դարձնի եվրաարժեքակիրներին, որ հայությունը ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր չի՛ համակերպվելու միասեռ ամուսնություններին, առավել եւս՝ այդպիսիների միությունը ընտանիք կոչելուն:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։