Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչու ընտրեցին այն Աստծուն, որին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը – Քրիստոնյաները դարձան «նոր հրեաներ» եւ այդ տրամաբանությամբ այժմ՝ «հիպերբորական հրեաներ» են… Իսկ եգիպտական բուրգերի դիրքը պատահականություն չէ…

Նախորդ հոդվածաշարում («Լուսանցք», հոկտեմբերի 2-9, 2015) մենք անդրադարձանք Հերման Վիրտի հիպերբորեական տեսությանը, որը շարադրված է Ալեքսանդր Դուգինի «Մեծ Հյուսիսի նշանները» գրքում:

http://www.hayary.org/wph/?p=5111 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը -Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…

http://www.hayary.org/wph/?p=5099 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Հեղինակը վերլուծելով Վիրտի տեսությունը՝ հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի հիմնական թեմային զուգահեռ ընթերցողին հրամցնի հրեա ժողովրդի «փառավոր անցյալը»:

Դուգինի կամայական եւ տարօրինակ մեկնաբանություններից կներկայացնենք երկու օրինակ:

Հիպերբորեա անվան ծագման մասին նա գրում է. «Սանսկրիտում «խոզը» կոչվում է varabi»:

Հնագույն մայրցամաք Արկտիդան ժամանակին կրել է «Սպիտակ Վարազի երկիր» կամ «Վարախի» անվանումը: Ավելի ճիշտ՝ այդ նույն արմատից է ծագել հրեաների ինքնանունը՝ «խաբերու»: Հրեաների գիտելիքների յուրահատկությունները, նրանց առանձնացվելը ուրիշ ժողովուրդներից, դառնում է միանգամայն հասկանալի, եթե ենթադրել, որ նրանք իրենց ակունքով հիպերբորեացի են՝ եկած հեռավոր Հյուսիսից, որոնք հին ավանդույթի կրողներն են եղել:

«Խաբերուները» իրենց համարում էին ոչ այնքան ժողովուրդ, ինչքան հիպերբորեական գնոզիսի հատուկ կաստա, դաս: Ուստի քրիստոնյաները, ովքեր դարձան «նոր հրեաներ», «նոր Իզրայիլ», իրավունք ունեն պրոյեկցելու այդ նոր տրամաբանությունը իրենց վրա եւ ասել, որ այժմ մենք՝ քրիստոնյաներս, իսկական «հիպերբորական հրեաներ» ենք»:

Սա կարելի է համարել ապտակ հասցեագրված Հայաստանյայց եկեղեցուն, որը ոչնչացրեց մեր հավատը՝ հեթանոսությունը եւ առաջնորդվեց հրեաների գրված Աստվածաշնչով:  Հրեաների «խաբերու» ինքնանվան մասին Ալեքսանդր Աֆանասեւը գրում է. «Իսրայելցիների ինքնանվանումներից մեկը «հրեա» (եվրեյ) փոխառված է ուրիշներից. եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ Աստվածաշնչում հազվադեպ է գործածվում հրեա էթնոտեսակը, ընդամենը մի քանի անգամ, իսկ իսրայելցիներին իմացող ժողովուրդները այն ընդհանրապես չէին գործածում: Հարց է ծագում՝ ինչու՞. հնարավոր է, որ այն օտար բառ էր, ավելի ստույգ՝ այն Պաղեստինում ապրող էթրուսկ իբերների (hiberi) ինքնանունն էր» («Կատաստրոֆաների միֆոլոգիա»):

Դուգինի մյուս գյուտը հետեւյալն է. «Հայտնի է՝ ինչ կարեւոր դեր են խաղացել հրեական ավանդույթում «խայ» բառի տարբեր ձեւերը, որովհետեւ հենց այս ձեւից է առաջացել Աստծո չորստառանի անարտասանելի բարձրագույն անունը, որը սլավոներեն թարագմանվում է «Յահվե» կամ Եհովա ձեւով»:

Ինչպես տեսնում ենք, այս դեպքում էլ են գրել հայերի ինքնանունը կամ շումերական Աստծո անունը՝ Haya, որ հրեաները դարձրել են իրենց Աստծո անունը: Ինչը զարմանալի չէ, որովհետեւ նրանք մեծ մասամբ կեղծել են մեր պատմությունը եւ մեր արժեքները վերագրել իրենց:

Ելենա Բլավատսկայան գրում է. «Այն ամեը, ինչ սովորել են հրաները, վերցրել են ուրիշ ժողովուրդներից, որոնք եղել են նրանցից ավելի հին»: Գաղտնի ուսմունքի նրանց ուսուցիչներն են եղել քաղդեական մոգերը, եւ հենց բաբելոնյան գերության ժամանակ նրանք ստացան ինչպես մետաֆիզիկական, այնպես էլ գործնական գիտելիքներ»:

Իսկ Աստծո չորս տառանի անարտասանելի բարձրագույն անունը՝ «խայ» («հայ» արմատով), եղել է Հայկ-Օսիրիս:

Ինչպես անարտասանելի է եղել Հայկ Աստծո հոր՝ Թորգոմի անունը Մեծ Հայքում, այնպես էլ Եգիպտոսում Հայկի անունն է եղել անարտասանելի:

Ըստ ավանդույթի, եգիպտական տաճարներում Նեոֆիտի ձեռնադրման ժամանակ քուրմը մոտենում էր նրան եւ շշնջում ականջին խորհրդավոր արտահայտությունը. «Հիշիր, որ Օսիրիսը Սեւ Աստված է»: Այստեղ Սեւ Օսիրիսը խորհրդանշում է հոգու վիճակը, որը գիշերից գնում է դեպի ցերեկ, այսինքն՝ մահից դեպի կյանք» (Ա.Վարակին, Լ.Զդանովիչ «»Կորած քաղաքակրթության գաղտնիքները):

«Եգիպտական քաղաքակրթությունը չի առաջացել զարգացման հետեւանքով, այլ ուրիշներից ստացված ժառանգություն է: Եգիպտական մշակույթի ամեն մի տեսանկյուն ամբողջությամբ ներթափանցված է Սիրիուսի եւ Օրիոն համաստեղության նկատմամբ անսովոր հետաքրքրությամբ: Մեծ Աստծո՝ Օսիրիսի (Օրիոնի) երկնակամարի վրա բարձրանալը եւ նրա հետեից աննահանջորեն շարժվող նրա կնոջ՝ Իսիդա-Սոտիսի (Սիրիուսի) երեւալը, որ տեղի էր ունենում Հուլիան օրացուցով հուլիսի կեսերին, նշանավորում էր տարվա սկիզբ եւ ծառայում էր որպես հիմք օրացուցային բարդ հաշվարկումների համար» (Ֆուլկանելլի, «Գոթական տաճարներ»):

Պատահականություն չի կարելի համարել այն փաստը, որ Գիզայի երեք բուրգերի դիրքը՝ Օրիոն-Հայկի գոտու արտացոլումն է երկրի վրա, իսկ մեծ բուրգի թագուհու սենյակից Սիրիուսին ուղղված անցքի թեքության անկյունն էլ (39.50) համընկնում է Քարահունջ աստղադիտարանի տեղի լայնության հետ:

Սիրիուսի բիբլիական «Սիխոր» անունը վերածվել է հունարեն «Սերեոս»-ի եւ լատիներեն «Սիրիուս»-ի եւ եգիպտերեն «Սոտիս»-ի:

Ալքիմիայում Իսիդան անձնավորում է Հերմեսի գաղտնի ուսմունքը եւ նրան անվանել են «ցանկալի սիրուհի» («Ժելաննայա վոզլյուբլեննայա») կամ «Turba Philosophorum» (Է. Կանսելյե «Ալքիմիա»): Եվ քանի որ Իսիդան եղել է Հայկի կինը, ապա, բնականաբար, նա դիմել է կնոջը քնքշորեն կոչելով՝ սիրելիս կամ սիրուհիս: Ինչպես հայերեն «սիրուհիս» բառը վերածվել է «Սիրիուսի»:

Ըստ եգիպտագետ Սելիմ Հասանի, «կանանիտները» հայկական սրբազան քաղաք Հարանից պաշտել են Սֆինքսին, որպես Աստծո, եւ կոչել նրան «Հվլ» (Hancock G, Bauval R, The massege of the Sphinx, p.4. New York, 1966):

Ինչպես հայտնի է, եգիպտական գրերում ձայնավորները բաց էին թողնվում: «Հվլ» բառը ծածկագիր է, ձայնավորները տեղավորելուց հետո կունենանք Հավիլ= Հայր Աստված: Չի բացառվում, որ Հավիլից է առաջացել Հավիլա երկրի անվանումը, որը իր աշխարհագրական դիրքով եւ «հավ» բառարմատով եղել է մեր նախնիների երկիրը: «Հավ» բառը հայերենում նշանակում է նաեւ նախնի: Դեյվիդ Ռոլը («Կորսված հավատ») փորձում է Հավիլան ներկայացնել որպես Յահվեի երեք որդիների ծննդավայր:

Կարելի է ենթադրել, որ հիքսոսների մայրաքաղաք Ավարիս անվանումն առաջացել է հայերեն «հավ» եւ «արիս» եւ կոչվել է Հավարիս:

Ինչ վերաբերում է Դուգինի մնացած անհեթեթ մեկնաբանություններին, ապա իմաստ չունի դրանց անդրադառնալը, որովհետեւ հենց ինքն է իր ասածները հերքում՝ խոստովանելով, որ՝ «զուտ պատմականորեն հրեական լեզվի հյուսիսային ծագման տեսությունը չի կարելի լուրջ ընդունել, որովհետեւ գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են նրա առավել ուշ եւ արհեստական ծագման մասին»:

Այդ բազմաթիվ փաստերից կարեւորն այն է, որ այժմ աշխարհի ամենահին (չմեռած) լեզու է համարվում հայերենը, ինչը վկայում է, որ հրեական լեզուն նախալեզու համարելը պարզապես փուչիկ է:

Վարուժ Ներսեսեանը նշում է, որ հին հայերենի մեծ կեղծարարն է Իլհամ Լեհմանը (Վարուժ Ներսեսեան, «Խեթերե՞ն, թե՞ հին հայերեն»):

Հրեաների կեղծարարություններին է անդրադարձել Ե. Բլավատսկայան իր աշխատություններում («Իզիդայի բացահայտումը», «Գաղտնի հայեցակարգ»), որտեղից էլ կներկայացնենք հետեւյալ մեջբերումները.

– Ցայժմ, չնայած այն բոլոր հակասությունների եւ հետազոտությունների, պատմությունը եւ գիտությունը մնում են նույն անգիտության մեջ հրեաների ծագման հարցում:

– Հրեաները իրենցից ներկայացնում են հիբրիդային ցեղ, որովհետեւ Աստվածաշնչում նշվում է, թե ինչպիսի հեշտությամբ նրանք մտնում էին ամուսնական կապերի մեջ ոչ միայն կանանիտների, այլեւ ցանկացած ազգության կամ ռասայի հետ, ում հետ շփվում էին:

– Եթե մենք ընդհանրապես գիտենք տապանի ու Նոյի, Աստվածաշնչի մասին, ապա դա նրանից է, որ եգիպտական դիցաբանությունը արդեն պատրաստ դրված էր Մոիսեյի (Մովսեսի) ձեռքի տակ (եթե, իհարկե, Մոիսեյը ինչ-որ ժամանակ գրել է ինչ-որ Աստվածաշունչ), եւ նա արդեն ծանոթ էր Հորոսի (Գոր) մասին ավանդազրույցին, որը կանգնած օձանման մակույկում ոչնչացնում է Վիշապին, եւ գիտեր առակաբանության թաքուն իմաստի եւ նրա իսկական ծագման մասին:

– Մարդու ստեղծման եւ մեղսագործության բոլոր առասպելները, որոնք առաջացել են ջրհեղեղի հետեւանքով, պատկանում են համաշխարհային պատմությանը եւ իսրայելցիների սեփականությունն են այնքանով, ինչքանով ցանկացած այլ ժողովրդի: Այն, ինչն իրականում պատկանում է նրանց (բացառությամբ կաբալիստների), դա բոլոր ավանդույթների աղավաղված մանրամասնությունն է:

– Այն բանից հետո, երբ «Աստծո գրքի» առաջին օրինակը խմբագրված էր եւ հրատարակված Խիլկիայի կողմից, այդ օրինակն անհետացավ, եւ Եզդրան ստիպված եղավ հորինել նոր Աստվածաշունչ, որը վերջացրեց Հուդա Մակկավեյը, ինչն այն ժամանակներում անճանաչելի աղավաղված էր, եւ աշխատանքի գործանումը լրացրեց «Մազորան», եւ արդյունքում մենք ունենք տեքստ, որը նույնիսկ 900 տարեկան էլ չէ՝ լի բացթողումներով, ընդմիջարկություններով եւ միտումնավոր աղավաղումներով: Ահա ինչու մերժում ենք այդ մոնոթեիստական Սուրբ գիրքը թխած հենց այն ժամանակ, երբ երուսաղեմյան հոգեւորականները բացահայտեցին, որ իրենց քաղաքական շահը կապերի ստիպողական խզումն է բոլոր ոչհրեաների հետ:

– Աստծո (Եհովայի) մասը նրա ժողովուրդն է, Իակովը՝ նրա ճակատագիրը, ու սա լուծում է հարցը: Իսկ ի՞նչ կապ ունեն մյուս ժողովուրդները այս ազգային Աստծո հետ: Դրա համար թող «հրեշտակապետ Գաբրիելը» կանգնի պահապան Իրանին, իսկ «Եհովան»՝ հրեաներին:

Նրանք այլ ժողովուրդների աստվածները չեն, եւ դժվար է հասկանալ՝ ինչու քրիստոնյաները ընտրեցին այն Աստծուն, որի պատվիրաններին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը:

– Մի՞թե մարդկային սկզբնային ցեղից ճյուղավորված բոլոր ժողովուրդների սուրբ գրքերից քրիստոնեությունը պետք է հարկ համարեր ընտրելու իր համար որպես ուղեցույց ազգային տարեգրությունները եւ սուրբ գրքերը մի ժողովրդի, որը մարդկային ընտանիքի ամենաքիչ հոգեւորն է՝ սեմիթականը:

– Սա այն ճյուղն է, որը ոչ մի կերպ ի վիճակի չի եղել իր բազում լեզուներից ստեղծել մի լեզու, որը ունակ կլիներ մարմնավորել աշխարհի բարոյական եւ ինտելեկտուալ գաղափարները, որի արտահայտման ձեւերը եւ մտքի ուղղությունները չեն կարողացել բարձրանալ ավելին սոսկ զգայական եւ երկրային լեզվի նկարագրից, որի գրականությունը չի թողել ոչ մի ինքնուրույնություն, ոչինչ, ինչը փոխարինված չլիներ արիական մտքից:

Աստվածաբան Մ. Բելենկին (Մ. Բելենկիյ) գրում է. «Հին կտակարանի հեղինակները համարձակ մատնանշում են նրա հրեական հին աղբյուրների մասին, բայց երբեք չեն նշում ուրիշ ժողովուրդներից փոխառությունների մասին՝ առասպելներ, ավանդազրույցներ, ավանդույթներ, սովորույթներ, օրենսդրություն, որոնք ստեղծել են ոչ հրեաները» (Կ.Մատվեեւա, Ա.Սազոնով, «Հնագույն երկակունք Երկիրը»):

Իսկ Ալիսա Բեյլին («Էզոթերիկ գնահատում») գրում է. «Հրեաները դեռ ոչ մի անգամ ազվորեն եւ անաչառ չեն փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու բոլոր ժողովուրդները, սկսած եգիպտական ժամանաներից, չեն սիրել եւ վանել են նրանց:

Միշտ այդպես է եղել՝ դարեր շարունակ: Պետք է, որ լինի մի պատճառ, որը հատուկ է այս ժողովրդին, եթե ռեակցիան (հրեաներին չսիրելու,- հեղ.) կրում է այսպիսի համընդհանուր բնույթ: Հրեաները միշտ եղել են մեծ ագրեսորներ: Նրանց կրոնական պատմությունը կառուցված է նյութական Եհովայի շուրջ, սեփականատիրական հակումներով, ագահ, ագրեսիա խրախուսող»:

Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը» գիրքը կարելի է համարել իմաստության Աստվածաշունչ:

Այստեղից էլ մեջբերում կանենք նյութական Եհովայի մասին. «Հուդան 30 արծաթով ծախվեց» խորհրդաբանությունը, հնագույն թաքնագիտական տաճարներում, ինչպես նաեւ առաջին քրիստոնյաները՝ գնոստիկները (մ.թ. 1-3 դարեր) ոչ թե բառացի էին «հասկանում» այս խորհրդաբանությունը, այլ տարբեր բացատրություն ունեին: Այսինքն՝ տասներկու աշակերտներից մեկը չընդունեց, չկարողացավ,

չանցավ բարձրագույն «արեւային» փուլ, որն է՝ Քրիստոս-արեւը, այլ մնաց նյութական-շնչավոր՝ «լուսնային» ցածր փուլում, որը հոգեւոր մահ է: Երեսուն արծաթ՝ կիսալուսնի խորհրդաբանությունն է (արծաթ՝ լուսնի սիմվոլ, 30 արծաթ՝ կիսալուսին: 28-30 օրական լուսինը կիսալուսին է, 14-15 օրական լուսինը՝ լիալուսին):

«Նոր կտակարանում» երկու իմաստով է գործածվում: 1-ին՝ Հուդայի ցեղը (հրեաները) մնաց նյութապաշտության փուլում (Յահվե՝ շունչ-հոգի-նյութ՝ լուսնային փուլ է) եւ 2-րդ՝ տիեզերական 12 փուլային համակարգերից մեկի խոտորման խորհուրդն է»:

Նյութական Եհովան վաղուց բույն է դրել Հայաստանում:

Դրսից հովանավորվող «եհովականները» պառակտիչ գործունեություն են ծավալում մեր երկրում: Երեւանի փողոցներում եւ այլ վայրերում կանանց մի ամբողջ բանակ է թափառում, որոնք «եհովական» գրականություն են բաժանում եւ միաժամանակ համալրում իրենց շարքերը հայերով, որպեսզի նրանց դաձնեն իսկական «նոր հրեաներ»:

Գոհար Պալյան

Հ.Գ. – խմբ. կողմից – «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո մենք հրապարակումներ ենք անում՝ հաճախ հեղինակային իրավունքի մեկ ստորակետ անգամ չխախտելով: Միաժամանակ պատրաստ լինելով տպագրել այլ տեսակետներ եւս՝ քաղաքակիրթ բանավեճի նկատառումով:

Իսկ խնդրո առարկան միայն հայերիս ու միայն քրիստոնյաներին չէ, որ վերաբերում է:

Այն շատ ավելի խորն է. վաղուց խառնված են հավատը, կրոնը, դրանք կրողներն ու գաղափարները:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։