«Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

http://www.hayary.org/wph/?p=5209Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

Վերջերս նորից հանգեցի այն մտքին, որ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը պետք է հանրակրթություն մտնի 4-րդ դասարանից, երբ հայ պատանին արդեն լիարժեք տառաճանաչ է… Սա այլեւս անբեկանելի մի իրողություն է ինձ համար: Միայն այն հանգամանքը, որ հայը պիտի զգա եւ զգոն մնա ազգի տականքից, որի ձեւակերպումը հենց Նժդեհինն է, բավարար է, որ ցեղակրոնությունն ունենա պարտադիր դասաժամ: Ազգի տականքը կամ ներքին թուրքը մեզ համար միշտ էլ լինելու է ավելի վտանգավոր, քան՝ բուն թյուրքական տարրը:

Սրանք ոչ միայն ներքին թուրք են աշխատում, այլ Հայաստանում փնտրում են թյուրք-ադրբեջանական փոքրամասնություն, որոնց շահերը պաշտպանելու համար նոր միջազգային դրամաշնորհային ոլորտ բացեն Հայաստանում: Երեւի՝ նաեւ շփոթմունք ու թշնամանք առաջացնեն գրեթե միատարր-հայատարր Հայաստանում: Ահա ինչ են ասում ոմանք: Որ Տավուշի սահմանամերձ գոտու գյուղերում՝ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս, Բերդավան եւ այլ համայնքներում ապրում են ազգությամբ ադրբեջանցի կամ հայ-ադրբեջանական ամուսնություններից ծնված անձինք: Եվ քանի որ այս մարդիկ հիմնականում հայկական ազգանուններ են կրում, նկատելի չէ, որ այս եւ այլ համայնքներում եւս կան ազգությամբ ադրբեջանցիներ…

Ահա թե ինչ պրպտուն դեմքեր կան մեր երկրում, որոնք անդադար օտարների փնտրտուքի մեջ են: Եթե սրանք մաքրարյունության եւ հայի գենետիկ հզորության վերականգնման կողմնակիցներ լինեին, ապա գուցե հարմարվեինք այն մտքի հետ, թե փորձում են լավություն անել ազգին եւ ազգային ինքնամաքրման խնդիր են բարձրացնում…

Սակայն ամենեւին այդպես չէ:

Սրանք նոր փոքրամասնություն են փնտրում Հայաստանում, ազգային թշնամական փոքրամասնություն, որի հայտնաբերումից հետո մի լավ խառնաշփոթ կառաջացնեն այդ համայնքներում եւ ապա ամերիկյան ու եվրոպական պապաներից դրամաշնորհներ կկորզեն՝ «ազգային թշնամական փոքրամասնության» իրավունքների պաշտպանության» համար:

Երեւի սրա համար էլ այսօրվանից շեշտում են, թե Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89 հոդվածի 2-րդ կետով նշված է «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»: Արդյո՞ք ադրբեջանական փոքրամասնությունը կարող է տեղեր ստանալ հայոց խորհրդարանում: Ահա այն մեխը, ինչի համար «մարտնչելու» են նետվում ներքին թուրքերը… Անգամ հիշում են, որ 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանի ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնի 80 անդամներից 2-ը թուրք-թաթար (ադրբեջանցի) էին… (բայց հանկարծ չեն հիշի, որ «Ադրբեջան» հորինված պետությունն ընդամենը 1918-ին սարքվեց՝ հակահայ ու հակաիրանական հեռահար նպատակների համար:

Իսկ այն, որ թյուրքական տարրն ընդամենը հարյուրամյակներ առաջ իր ասիական տափաստաններից եկավ ու լռվեց Հայկական լեռնաշխարհում՝ ընդհանրապես չեն հիշում):

Այս ամենը կատարվում է մեր երկրում, որ ցայսօր պարերազմի մեջ է Ադրբեջանի հետ: Զինադադարը պատերազմի ավարտ չէ՛: Ադրբեջանում այսօր էլ հայեր են փնտրում հոշոտելու համար եւ, ինչպես Թուրքիայում, միմյանց վիրավորելու համար «հայ» են ասում… Ինչպես ներքին թուրքերը Հայաստանում են ադրբեջանցի փնտրում, այնպես էլ նրանք Ադրբեջանում հայ են փնտրում: Բայց մի մեծ տարբերությամբ՝ նրանք «հայ-ադրբեջանական ամուսնություններից ծնված անձանց» չեն փնտրում իրենց խորհրդարանում տեղավորելու համար, հակառակը՝ փնտրում են ոչնչացնելու կամ նվազագույնը՝ աշխատանքից, ապաեւ՝ երկրից հեռացնելու համար:

Չեմ զարմանա, որ սկսեն նաեւ թուրքեր (ոչ ներքին) փնտրել Հայաստանում՝ «հայ-թուրքական ամուսնություններից ծնված անձանց» (ցավոք, գուցե նաեւ բռնաբարություններից), որոնք ոչ միայն 100 եւ ավելի տարիների ողբերգության հետեւանք կարող են լինել, այլեւ այսօր իրենց կյանքը թուրքիաներում կարգավորած պոռնիկների կամ իբր խաբկանքով անթալիաներում ու ստամբուլներում անառակ աշխատած ոմանց ժառանգներին մեր երկրում տեղավորելու, մի նոր «ազգային թշնամական փոքրամասնություն» եւս ձեւավորելու համար:

Իսկ այստեղ պարարտ հող կա՝ թուրքական ապրանքների համար մեռնող մի զանգված, որը թքած ունի, որ իր առեւտրից միայն թուրքական պետական բյուջեն է հարստանում, ինչն էլ նպաստում է մեր բացահայտ թշնամու հզորացմանը: Բացի այդ, նաեւ նպաստում է, որ Անկարան իր բյուջեից գումարներ հատկացնի մի այլ բացահայտ թշնամու՝ Ադրբեջանին զենք-զինամթերքով ապահովելու համար:

Իսկ այդ ամենը հայտնվում է մեր սահմաններին ու մեր տղաների զոհվելու եւ վիրավորվելու պատճառ է դառնում: Եթե մենք ազգային երկրում ապրեինք, միանշանակ դատական գործեր կբացեի թուրքական ապրանքները Հայաստան բերողների ու դրանք գնողների նկատմամբ:

Այս երկուսն էլ մեղավոր են, երբ ՀՀ կամ ԼՂՀ սահմաններին հայ տղաներ են զոհվում: Այս տղաների մայրերը պիտի իրավունք ունենան պատժելու թուրքական պետբյուջեն լցնող հայ կոչվածներին:

Իմիջիայլոց, այս չարչիներից բացի, Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն սնուցողներ են նաեւ անթալիաներում իրենց խրախճանքը վայելողները, այս կամ այն առիթով (նաեւ տարին մեկ բռնազավթված հայրենիքի համար «մեռնող»)՝ իբր զբոսաշրջիկ Թուրքիայում հայտնվողները, իրենց՝ այսպես ասած տաղանդը թուրքական հանրության առաջ ցուցադրողները, նաեւ ձմեռային մարզական պարապմունքները նույն վայրերում վճարելով անցկացողները, կամ սրանց նման այլերը, որ չեն էլ գիտակցում, թե տարեկան քանի հայ քանի տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում թշնամական երկում:

Պարզ է, երբ չկա ազգային պետություն, որի մասին նշեցի, ապա ներքին ապազգայնությունն էլ սնում է ներքին թուրքին, բայց որ արտաքին թուրքին սնում են արդեն ամենուր ազգից ու հայրենիքից խոսացողները, անգամ իրենց զինվորների ու զավակների ապագան կործանելու գնով, ապա տխուր է մտածել, որ չկա նաեւ ազգային որակ եւ ինքնության գիտակցում…

(Այսօր Մոսկվայում սկսեցին խոսել, այն էլ Պետդումայի եւ ՌԴ նախագահի մակարդակով, թե՝ թուրքերի խոցած ռուսական ինքնաթիռը հենց իրենց վաճառած զենքից է խփվել, հենց ռուս զբոսաշրջիկների միլիարդավոր փողերով են այդ զենքերը գնվել եւն):

Ինչեւէ: Այնպես չէ, որ չկա մեր ազգը, այն միշտ կա, եթե կա մեր մաքառող գենը:

Բայց կրկին հանգում եմ Գարեգին Նժդեհի այն մտքին, որ ԱԶԳ-ը (արդեն երկար ժամանակ) ներառում է ցեղ, ժողովուրդ եւ տականք բնութագրումները: Ցեղային մտածողությունն է հաստատում, որ ազգից ու հայրենիքից վեր բան չկա երկրի վրա: Ցեղակրոնությունն է, որ նժդեհյան իմաստասիրությամբ տալիս է ցեղի անդամը լինելու սահմանումը: Ցեղակրոնն է, որ ցայսօր կարողացել է պահել իր հզոր հայրենիքի մի կտորը, իր ներազգային գենետիկ զորությունը, Միացյալ Հայաստանը վերհառնելու տեսլականը եւ Հայ Աստվածներին՝ Արարատյան աշխարհ վերադարձնելու կամքը...

Բայց այսօր դեռ ոտքի չի կանգել ցեղը եւ ազգի աչքերը կիսով չափ փակ են:

Ժողովուրդն է իշխում՝ մի զանգված, որն իսկապես առաջնորդվում է «կեցությունն է թելադրում գիտակցությունը» ապրելակերպով: Նա պատրաստ է շահել ու պահել անգամ թուրքին, որի յաթաղանը դեռ իր գլխավերեւում է… միայն թե հագնվի եւ ուտի էժան ( ՞ ) թուրքականը:

Նա պատրաստ է ազգային, կրոնական ու սեռական բոլոր փոքրամասնություններին ավելացնել եւս մի քանիսը, անգամ թշնամականը, միայն թե կռիվ չլինի՝ իր տղան իր փեշի տակից դուրս չգա՝ այդպես էլ չհասկանալով, որ կռիվն արդեն չսկսած տանուլ ենք տալիս եւ թշնամուն մնում է միայն մտնել մեր երկիր ու տիրել-տիրանալ…

Ընտանիքիս գիտեն Ավանի (նաեւ որոշ այլ թաղամասերի) խանութների տերերն ու վաճառողները, գիտեն որպես թուրքական ոչ մի բան չգնողի: Ու գիտեն՝ թե ինչի համար ենք այդպես վարվում: Մի անգամ վաճառողներից մեկը անկեղծացավ, որ իր ապրանքը թուրքական չէ, ինքը պարզապես x, y կամ z ապրանքների վրայից պոկել է իսկական պիտակները եւ փակցրել թուրքականը, քանզի սպառողն է թուրքականն ուզում:

Սրանք արդեն ազգի տականքներն են, անգամ տեսքով անորակ, բայց, ցավոք, ոչ քիչ թվաքանակով…

Սրանք եւ ժողովրդի մի որոշ հատվածը պատրաստի 5-րդ շարասյուներն են, որոնք ոչ միայն շարունակում են օտարի օրենքն ու բարքերը ներկրել մեր երկիր, այլեւ պաշտպանում են դրանք՝ միջազգային կաշառք- դրամաշնորհներից սնվող այս կան այն հասարակական ու քաղաքական կազմակերպության միջոցով:

Բազմիցս նշել եմ, թե ինչ կարեւոր է Հայապահպանության նախարարության ստեղծումը:

Սա իր ազդեցությամբ պիտի ավելի զորավոր լինի՝ քան ազգային անվտանգության ծառայությունը, ավելի հոգեւոր՝ քան եկեղեցին ու որեւէ կրոնա-հավատքային կառույց, ավելի անզիջում ու հարձակողական՝ քան հայոց բանակն ու ոստիկանությունը:

Օրերս կրկին հնչեց փոփոխությունների մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե պատրաստվում է հանրաքվեից հետո կառավարությունը թարմացնել ( ՞ ) նոր դեմքերով: Եթե իսկապես այդպես է, ապա ինչու չփորձել նշածս նոր նախարարության ստեղծումը եւս կյանքի կոչել (գուցե որոշները եւս «գաղափարական ձեւափոխման» ենթարկել):

Ի դեպ, մոտենում է Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով որոշելու օրը եւ այս առումով էլ նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց…

Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինի: Մենք իհարկե կողմ ենք կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էինք, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանական, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորս գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «այո»-ի ու «ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա:

Դրա համար էլ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության:

Մենք մե՛ր՝ վերը բերված խնդիրը, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չենք տեսնում. արտաքին թուրքի եւ ներքին թուրքի գործողությունները երկու դեպքում էլ մնում են անպատիժ: Իսկ սա մեզ համար միայն չափանիշ չէ… Սկզբունք է: Համոզված եմ, որ միջազգային զարգացումները հանգեցնելու են մի իրավիճակի, որ Հայոց Սահմանադրության խնդիրն է առաջ գալու: Այն Սահմանադրության, որն էությամբ համահայկական է լինելու, բնույթով՝ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ հայի բնատուր հայրենիքն է»:

http://www.hayary.org/wph/?p=4941 - Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետՀայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծ է ներկայացվել

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։