Թուրքիայի դեսպանատունը Վրաստանում՝ հայկական Ջավախքի դեմ – Ինչու՞ են միայն հայ ազգայնական ուժերը Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի հետ բարձրացնում նաեւ Ջավախքի խնդիրը…

http://www.hayary.org/wph/?p=5222 - «Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

Օրերս Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է Ջավախքում թուրքերի բնակեցման նախագծին, որը Անկարայում կապում են 1944թ.. Ջավախքից արտաքսված թյուրքալեզու բնակիչների հետնորդների իրավունքների պաշտպանության հետ: Սա Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունն է՝ Մեսխեթցի թուրքերի բռնագաղթի 71-ամյակի հետ կապված. «Մեսխեթցի թուրքերի արտաքսման 71-ամյակին ցավով ենք հիշում տանջանքներ կրած եւ կյանքից զրկված մարդկանց: 71 տարի առաջ այս օրը, ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի հրամանով, մի գիշերվա մեջ մեսխեթցի թուրքերին վտարեցին իրենց տներից եւ երկաթուղով Միջին Ասիա աքսորեցին: Մարդկային պայմաններից զուրկ աքսորի հետեւանքով 20 հազար անմեղ մարդ մահացավ:

Այդ ժամանակներից մինչեւ հիմա՝ 71 տարի շարունակվող աքսորի ընթացքում, թուրք մեսխեթցիները չեն կորցրել իրենց մշակույթը եւ ավանդույթները, իսկ մյուս կողմից նպաստել են իրենց բնակության երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այսօր թուրք մեսխեթցիները կատարում են համապատասխան քայլեր՝ միջազգային հանրության եւ վրացական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հայրենիք վերադառնալու համար:

http://www.hayary.org/wph/?p=5206Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…

Թուրքիան պատմական կարեւոր կապեր ունի մեսխեթցի թուրքերի հետ ու պատրաստ է հայրենադարձության գործընթացի կազմակերպման համար թուրք մեսխեթցիներին եւ Վրաստանի կառավարությանը տրամադրել ցանկացած օգնություն»:

Ինչպես ասում են՝ «սելվորի փոխարեն սելն է ճռռում»… Հայկական պահանջատիրության թեմաներում Ջավախքի հարցը միայն ազգայնական որոշ շրջանակներ են հետապնդում, քանի որ եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ ժողովրդավարական հռչակված ուժերը չեն ցանկանում Վրաստանի հետ խնդիրներ ունենալ: Պետությունը չի ցանկանում Ջավախքի խնդիրն արծարծելով՝ զրկվել Վրաստանի միջոցով Սեւ ծով դուրս գալու եւ Ռուսաստան մեկնելու ճանապարհներից, ինչը նաեւ այլեւայլ քաղաքական ուժերի ղեկավարները չեն ցանկանում, բայց սեփական տնտեսական շահերը հետապնդելու տեսանկյունից:

Եվ, ինչպես նշեցի, միայն հայ ազգայնական ու հայրենասիրական ուժերն են Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի հետ բարձրացնում նաեւ Ջավախքի խնդիրը: Իսկ ասիական տափաստաններից Հայկական լեռնաշխարհ թափանցած ամենատարբեր թյուրքական ցեղախմբերը, իհարկե «պատմական կարեւոր կապեր ունեն», բայց ավելի խորն ուսումնասիրությունները նրանց կհամոզեն, որ բոլորն էլ իրենց «պատմական կապերով» հանդերձ պիտի լքեն մեզնից զավթած հողերը եւ ինքնաարտաքսվեն մեր հայրենի տարածքներից…

Ինչ մնում է Վրաստանի իշխանություններին, ապա նրանք պիտի առավելագույնս զգույշ լինեն, որովհետեւ արդեն հակաահաբեկչական դաշինքի անդամ են, իսկ Անկարան ցայսօր աջակցում է ահաբեկիչներին: Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Վրաստանը արդեն իսկ 1 տարի առաջ ստեղծված հակաահաբեկչական դաշինքի անդամ է։ «Իմեդի» հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե արդյոք Վրաստանը կդառնա՞ հակաահաբեկչական այն դաշինքի անդամ, որում կարող է գտնվել Ռուսաստանը, նախարարը հայտարարել է. «Մինչեւ Ֆրանսիայի ահաբեկչությունները Բրյուսելում հարձակումներ են եղել սինագոգերի վրա, տեղի են ունեցել նմանատիպ մի շարք իրադարձություններ։ Դուք ինձ պետք է հարցնենք, թե արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք դուրս գալ դաշինքից, քանի որ անհնար է մտնել այնտեղ, ուր դու արդեն գտնվում ես։ Որեւէ նոր դաշինքի մասին խոսք չկա՝ 1 տարի առաջ Մոսկվայի հետ որեւէ մեկը չի խոսել։ Ռուսաստանն այդ ֆոնին է սկսել գործել Սիրիայում։ Այդ քայլին գնացել է նրա համար, որ համամասնակից դառնա Սիրիայի վերաբերյալ որոշումների կայացմանը»։

Այսքանից հետո զարմանալի է, որ Թբիլիսին թույլ է տալիս Անկարային՝ նորից խաղացնել մեսխեթցի թուրքերի խաղաքարտը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։