Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-13-ում

http://www.hayary.org/wph/?p=5539Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Մաս երկրորդ

Սովորեցրու միայն նրան ով իվիճակի է, իմանալով քառակուսու մեկ անկյան մասին կարող է նա պատկերացնել ամբողջը։

Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479թթ.

Հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին եւ Կենաց ծառի խորհրդանիշը «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրան/Կենաց ծառի հավատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրան/Կենաց ծառի 12 ճյուղերին: Ծիրան/կենաց ծառի հաջորդ տարբերակը կենդանակերպի համակարգն է: Մեկ այլ ավելի հասկանալի տարբերակն է ժամանակակից տարեցույցը, որպես 365 օրից կազմված համակարգ: Այս համակարգից հիմնականում օգտվում է ժամանակակից քաղաքացիական հասարակությունը։

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհրդանիշն է, եւ այդ «Բանն» որպես «լուսավորված կամ արդեն կյանքով լեցուն» բացարձակ երեւույթ, տիեզերքում նախատեսված է նաեւ մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին», «հուրը ի սկզբանէ է»:

Պատահական չէ, որ «հուր» բառը, ըստ Աճառյանի, բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը՝ «նա հուր հեր ուներ» եւ վերջապես արեւի աստվածության անուններից մեկը՝ Միհր։

Արեւապաշտական կազմաբանության մեջ արեւը, որպես սկիզբ, անփոփոխ դոգմատ է, իսկ մեր էթնոսի արեւապաշտական կազմաբանության մեջ «արեգակն արդար» եզրույթը ընկալում ենք իբրեւ Արարչի հոգեւոր էության մարմնավորում, իսկ մենք մեզ ընկալում ենք որպես «արեւ որդիներ»՝ շարունակություն։

Արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ խնդիրը Սուրբ Լեռան՝ Արարատի պատկերի գաղափարական եւ գրաֆիկական արտացոլումն էր, որի լուծումը տվել են մեր նախնիները։ Սուրբ Լեռան պատկերի գաղափարական եւ գրաֆիկական կրկնօրինակը բուրգն է։ Բուրգը ստեղծվում է հարթությունից դուրս գտնվող եռանկյան եւ չորրորդ չափման հետ միավորվելով եւ, որպես իմաստասիրության  ծիսական տաճար, խորհրդանշում է միկրո եւ մակրոտիեզերքները՝ Արարչին՝ Մեկ Էությունը։  

Իմաստասիրության ծիսական տաճարի մոդելը Միջագետքի մշակույթում հայտնի է որպես Զիկհուրիտ։ Հուր, բ(հ)ուրգ, Զիկհուրիտ նաեւ գոթերի՝ baurgs-քաղաք, գերմանների՝ berg-սար, լեռ, burg-ամրոց, Ավեսթայի՝ barez-բարձ բառերը իրենց ծագումնաբանության եւ իմաստաբանությամբ կապված են իրար հետ եւ ունեն հայկական արմատ։ Բուրգի ծիսական իմաստասիրության հիմքը կազմված է արեւապաշտական արժեհամակարգի չորս հիմնարար դրույթներով գոցված հինգերորդ դրույթով։

- Առաքելականություն՝ Արամազդ         

- Լուսավորչականություն՝ Տիր                    

- Բանախոսություն՝ Միհր                 

- Արիականություն՝ Վահագն            

- Բարեպաշտություն՝ Արա Գեղեցիկ /գործողություն

Հավասարակողմ քառանիստ բուրգի ագուցող եւ ամփոփիչ գաղափարական հինգերորդ տարր՝ գագաթը, համակարգի մեջ ներկայացնում է գեղեցիկը անելու գաղափարախոսությունը, որը համարժեք է բարեպաշտությանը, նա էլ իր հերթին ներկայացնում է՝ «հուրը», Արարչի՝ Մեկ Էության ամբողջացումը։ Երկրորդ հավասարակողմ քառանիստ բուրգի ագուցող եւ ամփոփիչ  հինգերորդ գաղափարական տարր՝ կակաթը (կալ կաթա), համակարգի մեջ ներկայացնում է գեղեցիկ կառուցելու գաղափարախոսությունը, որը համարժեք է բարեշինությանը, նա էլ իր հերթին ներկայացնում է «կրակը»՝ Արարչի նյութական մարմնավորումը։ Կակաթ (կալ կաթա) տերմինը հենց այս՝ իմի բերող, կաթեցնող, այսինքն՝ ստեղծող իմաստով. այս երեւույթը հայերենում պահպանված է կաթողիկոս ձեւի մեջ, կան նաեւ մի շարք դարձվածքներ՝ օրինակ «ավելացնել կաթիլ կաթիլ» եւ այլն։ Գագաթ-Կատար, սար, ծայր, գլուխ, արտեւան (հզվդ.), հաչ (բրբ.), սարի գլուխ, սարի ծայր: 2. Գլուխ, գանգ, կառափ, սկավառակ (հզվդ.): 3. Տես Գագաթնակետ: 4. Տես՝ Բարձունք 1 նշան:

Գեղեցիկ կառուցելու գաղափարախոսությունը, որը համարժեք է բարեշինությանը, հստակ պահպանված են մի շարք լեզուներում հայերենի «վեր» բառի օգնությամաբ. vertex-անգլ, vrh-բոսնիա, vertice-իտալերեն, verdeck-գերմաներեն, zirve-թուրք, եւ այլն։

Բերված բառերի մեջ գերակա է «վեր» տերմինը։ Շարքի մեջ առանձնանում են ռուսերեն-(vereushuna)âåðå­èøè­íà եւ (saroni kushvarxou)ñàðîíè êèøâàðõîè-տաջկերեն դարձվածքները, որոնք բառացիորեն նշանակում են՝ (vereushuna)âåðåèøèíà-կառուցել դեպի վերեւ, (saroni kushvarxou)ñàðîíè êèøâàð­õîè-սարի պես քաշի, վեր հանի։

Բերված շարքի մեջ խիստ հետաքրքրական է zirve-թուրքերեն համարվող տերմինը։ Բառացիորեն zirve տերմինը հայերեն է եւ կազմված է հայերեն «ծիր» եւ «վեր» բառերից։ Կակաթ եւ zirve տերմինները ծագում են կամ գաղափարական եզրեր ունեն «Ծիր կաթին» տերմինի հետ։

Այսպիսով՝ արեւապաշտական կազմաբանությունը, որպես ամբողջական համակարգ, ներկայացված է գրաֆիկական բուրգի երկու մոդելով.

– առաջին բուրգը, որպես «հուր-գագաթ», հոգեւոր Էության ամբողջացում է,

– երկրորդ բուրգը, որպես «կրակ-կալկաթա», նյութեղենի մարմնավորում է: «Հուր»՝ հոգեւոր Էության կամ ոգեղենի եւ «կրակ» նյութականի փոխհարաբերության կիզակետն է հանդիսանւոմ Հայա աստծո կողմից արարված մարդ՝ ԱԴԱՊ-ը (Արարչի Դեմքով Արարված Պատկեր), ով Հին կտակարանի մեջ ամրագրվեց որպես ԱԴԱՄ (Արարչի Դեմքով Արարված Մարդ):

Գաղափարախոսության մեջ հուրը եւ կրակը ներկայացնում են ամբողջություն՝ Արեգակն արդար։

Արեւապաշտական գաղափարախոսական համակարգի մեջ Արեգակն արդար դոգմատի միջոցով կառավարվում են երկու աշխարհները:

Ըստ Շումերական ավանդապատումերի, նախաջրհեղեղյան աշխարհը Մեկ Էությամբ կառավարվել է 8 կառավարիչների կողմից՝ 241.200 տարի, իսկ ամբողջական վերցրած ժամանակակից քաղաքակրթության տարիքը շումերական աղբյուրում կազմում է 260.200 երկրային տարի կամ մոտավորապես 10 արեւային տարի կամ 10 արարչական օր:

Սրանք էին աշխարհի կառավարիչների անունները եւ կառավարման ժամանակագրությունը ջրհեղեղից առաջ՝ համաձայն շումերական արձանագրության:

  1. A/LU/LIM/-Ա/ԼՈւ/ԼԻՄ – կառավարել է 28.800 տարի,
  2. A/LAL/GAR/-Ա/ԼԱԼ/ԳԱՌ – կառավարել է 36.000 տարի,
  3. EN/MEN/LU/AN/NA/-ԵՆ/ՄԵՆ/ԼՈւ/ԱՆ/ՆԱ – կառավարել է 43.200 տարի,
  4. EN/MEN/GAL/AN/NA/ – ԵՆ/ՄԵՆ/ԳԱԼ/ԱՆ/ՆԱ – կառավարել է 28.800 տարի,
  5. DU/MU/ZI/-ԴՈՒ/ՄՈՒ/ԶԻ – կառավարել է 36.000 տարի,
  6. EN/SIPA/ZI/AN/NA/-ԵՆ/ՍԻՊԱ/ԶԻ/ԱՆ/ՆԱ – կառավարել է 28.800 տարի,
  7. EN/MEN/DUR/AN/NA /-ԵՆ/ՄԵՆ/ԴՈւՌ/ԱՆ/ՆԱ – կառավարել է 21.600 տարի,
  8. UB/AR/TU/TU/-ՈւԲ/ԱՐ/ՏՈւ/ՏՈւ – կառավարել է 18.000 տարի:

(«Լուսանցք» թիվ 32-37 (163-168), 2010թ.)

Ջրհեղեղից հետո արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ բեկումնային փոփոխությունը տեղի ունեցավ «Հայկ եւ Բել» դյուցազնամարտից հետո (կամ ըստ դիցաբանական ավանդույթների առաջին պատերազմից՝ Վաների եւ Ասերի պատերազմից հետո), երբ Արեգակն արդար դոգմատի կողքին հայտնվեց Լուսինը եւ Արարչի «լույսը» բաժանվեց՝ Արեւապաշտության եւ Լուսնապաշտության: («Լուսանցք» թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.):

Արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ փոփոխությունը տեղի ունեցավ Տրոյական 1-ին պատերազմի ժամանակ, որի արդյունքում հայ էթնոսը ստացավ լրացուցիչ «փռհուգ» անունը։

Մ.թ.ա. 330-ից, այսիքն՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից սկսած, Արեւապաշտական կազմաբանության մեջ, որպես նյութեղենի մարմնավորում, «կրակը» դարձավ գերակա հելենների եւ ֆարսիների մոտ, որոնց հայկական կողմը կոչեց կրակապաշտներ:

Այդ ժամանակահատվածում հայկական կողմը այլեւս չէր կարողանում Արարչի գաղափարախոսությունը՝ «հուրը» ներկայացնել որպես Արեւապաշտական գաղափարախոսության բացառիկ իրավատեր եւ առաքյալ։

Այդ պահից սկսված հայոց բարձրագույն դասը ստիպված էր հավատամքի դաշտում հանդես գալ ինքնավարական ձեւաչափի մեջ՝ ներկայացնելով արեւապաշտական կազմաբանությունը՝ իր տիեզերական իրավունքը «հայոց աստվածներ», «արեգակն արդար» եւ «արեւորդիներ» տերմիններով, եւ հելլենական աշխարհի «քաոս» եւ «էթանոս» տերմինները ներթափանցեցին հայոց աշխարհ։

«Հեթանոս» եւ հեթանոսականության մասին բավականին նյութեր կան հրապարակված, սակայն առանց վերլուծելու «հեթանոսական աստվածներ» եզրույթի իրական իմաստը, մենք չենք կարող անցնել առաջ:

«Հեթանոսական աստվածներ» տերմինը կապված էր ուզուրպատորական-դավադրական համակարգի հետ, որի բացառիկ ներկայացուցիչը Ֆիլիպի որդի Ալեքսանդրն էր, ում չընդունեց հայոց դասը, սակայն հետմահու հռչակեց Ալեքսանդր Մեծ Մակեդոնացի:

Ֆիլիպի որդի Ալեքսանդրի գաղափարական գործունեությունը ուղղված է եղել հայոց դոգմատիկ իրավունքների՝ առաքելականության, լուսավորչականության, բանախոսության, արիականության եւ բարեպաշտության միասնական կիրարկման դեմ:

Ֆիլիպի որդի Ալեքսանդրը եւ «Հեթանոսական աստվածներ» գաղափարախոսությունը երկու նպատակ ունեին, ստանալ ռազմական առավելություն Հայ Արիքի Համադաշնության նկատմամբ՝ ծնկի բերլով գահակալին եւ ստանալ հայոց հոգեւոր դասից «Ամենակալ Արարչական գաղափարախոսության» ընտրյալի եւ կրողի բացառիկ իրավունքը:

Բնականաբար, նման բան չէր կարող տեղի ունենալ եւ Ֆիլիպի որդի Ալեքսանդրը կնքեց իր մահկանացուն, իսկ մինչեւ այդ Հայ Արիքի Համադաշնության թագը կրելու իրավունքը, ըստ կարգի, անցավ հայոց բարձրագույն դասին: Հայոց բարձրագույն դասի մոտ էր նաեւ «Ամենակալ Արարչական գաղափարախոսության» ընտրյալի եւ կրողի բացառիկ իրավունքը:

Ըստ Ագաթանգեղոսի՝ Արածանիի (Եփրատի) գետի ափին է գտնվում Տարոնի Աշտիշատ սրբատեղին։ «Աշտիշատ» նշանակում է «բազմաստված», «աստ» բառարմատի պարսկականացված ձեւը «աշտ»-ն է: Սա նշանակում է, որ ինչ- ինչ հանգամանքների բերումով դարձել էինք «Աշտիշատ»-«բազմաստված», այլ ոչ թե հեթանոս: Քրիստոնեության վաղ շրջանը Մովսես Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական»՝ «տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ վարդապետներին, որոնք գայլ դարձած գիշատում էին իրենց հոտերը»: Խորենացու կողմից նշված ժամանակշրջանում արդեն մեր աստվածները եւ դիցերը եղծված էին:

Ամենայն հավանականությամբ, Աճառյանը հենվելով պատմահայր Խորենացու այդ մտքի վրա, իր արմատական աշխատության մեջ «հեթանոս» բառը ներկայացնում է որպես 1. կռապաշտ: 2. դիցապաշտ: 3. անօրեն, 4. բարբարոս:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։