Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (5-րդ մաս) – շատրանգ=շանթարակ=շանթրակ … ճատրակ … Այս կարծիքը հեռու չէ իրականությունից՝ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ … որ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ…

…Աշխարհում չկա ոչ մի ժողովուրդ, որի այբուբենը կազմված լինի 36 տառից: Հետեւաբար, ճատրակ կարող էր ստեղծել այն ժողովուրդը, ով ուներ սեփական այբուբեն՝ բաղկացած 36 տառից… Ի դեպ, հնդիկ գիտնական Դիքշիտը այն կարծիքին է, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում, եւ որ դրա մասին միշտ պետք է հիշել…

Սկիզբը թիվ 28-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5796Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

http://www.hayary.org/wph/?p=5788Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Ճատրակը հազարամյակների ընթացքում զգալի փոփոխություններ է կրել. փոխվել են խաղի կանոնները, խաղաքարերի ձեւերը, անվանումները եւ այլն:  

Ինչպես մեզ հրամցնում են, Հնդկաստանում մինչեւ 5-րդ դարը տարածված է եղել ճատրակի նախնական տեսակներից մեկը՝ չատուրանգը: Պարսկաստանում այն կոչվել է չատրանգ (շատրանգ), արաբական երկրներում՝ շատրանջ:

Սանսկրիտերեն չատուրանգ նշանակում է «չորս անդամներ» կամ «չորս անդամանի»: Ճատրակի մասին առավել հին աղբյուրներ են եղել «Մատիկանի չատրանգ» եւ «Չատրանգ-նամակ»-ը:

Մատիկանի բառը մեզ հուշում է, որ այն կապ ունի մարդու ձեռքերի մատների քանակի հետ (մատ-ե-մատիկա, որոնք հնում ծառայել են որպես հաշվի միավորներ): Չի բացառվում, որ մատիկանի բառը կապ ունի «Ձեռք»-Քիրոն աստծո հետ, որը ստեղծել է քանանացիների այբուբենը:

Հայերենում չատր+անգ=չորս+ անկ (անկյուն)=քառանկյուն, որի կողմերն են 2, 4, 6, 8 թվերը, որովհետեւ երկրային թվեր են համարվում զույգ թվերը:

Եթե վերը նշված թվերով կառուցենք քառանկյունիներ, ապա կունենանք մեկը մյուսի մեջ նստած չորս քառանկյունիներ համապատասխան մակերեսներով՝ x2=2×2=4, 4×4=16, 6×6=36, 8×8=64 (ճատրակի վանդակների ընդհանուր թիվը):

Հայոց այբուբենի 36 գրանշան-թվանշանները՝ իննական տառ-թվանշան չորս շարքերով (միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ) ունեն մեկից մինչեւ 90 մլն թվային արժեք:

Շումերերեն namak բառը հայերենում նշանակում է նամակ, գրվածք (բուն գիր), այսինքն՝ «Չատրանգ-նամակ» նշանակում է «Ճատրակ-գիր»: Գիր նշանակում է տվյալ լեզվի ամբողջությունը, այբուբեն:

Այսպիսով՝ 6×6=36 քառանկյունին կարելի է համարել հայոց այբուբենի գրատախտակ, գրաճատրակ:

Աշխարհում չկա ոչ մի ժողովուրդ, որի այբուբենը կազմված լինի 36 տառից: Հետեւաբար, ճատրակ կարող էր ստեղծել այն ժողովուրդը, ով ուներ սեփական այբուբեն՝ բաղկացած 36 տառից:

Այնպես որ, այժմյան Հնդկաստանը ոչ մի կապ չունի ճատրակի ստեղծման հետ: Ճատրակի մասին տեղեկությունները նրանք վերցրել են հին ձեռագրերից (տարված հին Հայաստան-Հնդկաստանից) եւ ներկայացրել որպես սեփականը:

Ի դեպ, հնդիկ գիտնական Ս. Կ. Դիքշիտը այն կարծիքին է, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում, եւ որ դրա մասին միշտ պետք է հիշել:

Միշել Պաստուրոյի «Արեւմտյան միջնադարի սիմվոլիկ պատմություն» գրքում ասվում է. «Անհասկանալի պատճառներով մինչեւ 15-րդ դարը պարսկական եւ մուսուլմանական ճատրակում տեղի է ունեցել խաղաքարերի փոխակերպություն, հատկապես «մարտակառք» խաղաքարի հետ: Վերջիվերջո այն ստացել է այժմյան աշտարակի տեսք եւ կոչվում է նավակ, տուրա»:

Այստեղ ոչ մի անհասկանալի բան չկա, մարտակառքը օտար տարր է եղել պարսիկների եւ մուսուլմանների համար, դրա համար էլ նրանք փոփոխություն են արել: Ճատրակում մարտակառքի խաղաքար կարող էր ունենալ այն ժողովուրդը, որն առաջինն էր այն ստեղծել: Իսկ մարտակառքը եւ սրաձող անիվը, ինչպես հայտնի է, ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում ու՝ նաեւ ձիու ընտելացումը (պատմության մեջ թվագրվում է իբրեւ 3-2 հզ. Ք.ծ.ա.):

Զարմանալին այն է, որ «ձի» խաղաքարն է մնացել. ըստ երեւույթին՝ իրենցն են համարել:

Ռուսերեն շախմատ բառը թարգմանություն է պարսկերենից եւ նշանակում է «մա՛հ արքային» կամ «շա՛հ, զգուշացիր»:

Շումերերեն za3-Sa4 (հայ. sah, շահ) բառը հայերենում նշանակում է խաղ, պար, տոն:

Ուրեմն՝ շախմատ-շահմատ-ը կնշանակի խաղ-մատ, այսինքն՝ խաղ մատներով (թվերով) կամ՝ թվախաղ: Քանի որ ռուսերենում հ տառը չկա, շահմատ-ը դարձել է շախմատ:

Ֆրանսիական Ռեյմս քաղաքի գոթական տաճարի ճակատի վրա պահպանվել է մեդալիոն, որը վերարտադրում է Տարոյի 16-րդ արկանի պատկերը՝ շանթահարված աշտարակ:

Պ.Դ. Ուսպենսկու «Տարոյի սիմվոլիկան» գրքում նկարագրվում է, թե ինչպես է շանթահարվում աշտարակը եւ ինչպես վերեւից սրընթաց ներքեւ են ընկնում աշտարակի շինարարները: Աշտարակ-ը, ըստ Ուսպենսկու, նշանակում է ինչ-որ մի դրամատիկ բեկում, ճեղքվածք կամ կործանում:

Կարելի է ենթադրել, որ շատրանգ բառը առաջացել է շանթարագ բառից՝ շանթի նման արագ, կայծակնային արագությամբ տեղի ունեցող: Հազարամյակների ընթացքում շատրանգ=շանթարակ=շանթրակ բառը ձեւափոխվել եւ մեզ է հասել ճատրակ ձեւով:

Այս կարծիքը հեռու չէ իրականությունից, քանի որ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ, եւ այս երկու տերմիններն էլ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ:

Եթե Աշտարակ անվան as (աշ) արմատը կարդանք աջից ձախ, ապա կստանանք Շատարակ =շատրակ=ճատրակ բառը: Չզարմանանք՝ մեր իմաստունների ամեն մի բառ գաղտնագիր է:

Երկրային Աշտարի թվային կոդը՝ տասը (10) թիվը համապատասխանում է Տարոյի 10-րդ խաղաթղթին, որ կոչվում է Կյանքի անիվ: Մեկ (I) թվին համապատասխանում է մոգը (քուրմը), որը խորհրդանշում է եռանդուն գործողություններ, նախաձեռնություն՝ զուգորդված իմաստության հետ:

Զրոն (0) համապատասխանում է «0» խաղաթղթին, որ կոչվում է Խենթ կամ Խեղկատակ: Խեղկատակը Քաոսի խորհրդանիշն է, որ տալիս է սկիզբ ամեն մի նորի: Խենթին կարելի է համեմատել Ա. Իսահակյանի Շիդարի հետ, ով ասում է. «Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… Երգում են եւ պարում եւ չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…»:

Ճատրակում լինում են դեպքեր, երբ խաղավերջում փոքր քանակով ֆիգուրներ (խաղաքարեր) ունեցող թույլ կողմին հաջողվում է իր արքային շրջապատել այնպիսի անանցանելի արգելափակոցով, որի շնորհիվ փշրվում են հակառակորդի հաղթանակի հասնելու բոլոր փորձերը: Ճատրակ խաղացողները սրամտորեն այսպիսի փոքրիկ ամրոցապարսպի աշտարակն անվանում են «ամրոց, բերդ»: Ամրոց կառուցել հաջողվում է ոչ հաճախակի, բայց եթե հաջողվում է, ապա այն ուժեղ տպավորություն է թողնում:

Վիկտոր Վասիլեւը իր «Շախմատիստի կյանքը» գրքում (մեր Տիգրան Պետրոսյանի մասին է) մեկնաբանում է Ֆիլիպ-Պետրոսյան պարտիան, որում Ֆիլիպը ձգտում է կառուցել ամուր ամրոց, որ համարվում է խաղի պասիվ, անգործունյա տարբերակ: Արդյունքում հաղթում է սեւերով խաղացող Տիգրան Պետրոսյանը:

Այս պարտիայում կիրառվել է հին հնդկական պաշտպանություն եւ, իհարկե, աշխարհի չեմպիոնը չի իմացել, որ ճատրակ խաղը ստեղծել են իր նախնիները Հին Հայաստան-Հնդկաստանում:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։