Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

«Լուսանցք»-ը կրկին հիշեցնում է, որ 1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսը ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Տրումենը, ֆինանսների նախարար Մորգենթաուն, Բարուխը… ներկայացրել է սեփական յուրատեսակ ծրագիրը (հետագայում այս ամենին ավելացավ նաեւ մարդկանց համարակալման, ամբողջական տվյալների կուտակման ու տիրապետման, այժմ էլ՝ մարդկանց չիպավորման ծրագիրը, որն արդեն ընթացքի մեջ է սոցքարտեր եւ բիոքարտեր «անմեղ» համակարգերի ներդրմամբ):

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ու ամեն բան ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու պաշարները:

Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:

Ինչպե՛ս:  

Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (հետո՝ նույնը կիրառվեց ամբողջ աշխարհում,- խմբ.): Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից եւ արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը:

Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն եւ կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել եւ մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:

Պետության կառավարման մեջ մենք քաոս եւ խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը եւ ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ:

Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում:

Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…

Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ:

Հենց այսպես էլ մենք դա կանենք»:

http://www.hayary.org/wph/?p=5853#more-5853Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլՍա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո

http://www.hayary.org/wph/?p=5854#more-5854Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ էԿազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞նՀայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու

http://www.hayary.org/wph/?p=5855#more-58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ էԿազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞նՀայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

Հ.Գ. – Խմբագրության կողմից,- Իզուր չէ, որ 2015թ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձրաձայնեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերաձեւել 1945թ. հաստատված աշխարհակարգը…

Իսկ դա նշանակում է, պետք է ալանդալեսյան ծրագիրը, որն իհարկե՝ աշխարհի գաղտնի կառավարության գործունեության մի մասն է, որ ասվել է ամերիկացու շուրթերով, պիտի եւս վերաձեւվի: Իսկ սա չի մտնում աշխարհի գաղտնի տերերի առաջիկա ծրագրերի մեջ, բայց, ըստ ամենայնի, այն փոփոխություն կկրի, երբ կընթանա աշխարհի վերաբաժանումը, պետությունների վերադասավորումն ու վերաիմաստավորումը…

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։