Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ – Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո…

Ոչ հեռու անցյալում Հայաստանում նախատեսված «գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ ամպագոռգոռ գնահատականներ էին տալիս եվրոպական կազմակերպությունները, որոնք իրենց մարդու իրավունքների պաշտպան են հորջորջում: Այդ տարիների գնահատականներին անդրադառնալով, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը դրանք պատվիրված է համարում: Ըստ նրա՝ «Amnesty International («Միջազգային ներում») իրավապաշտպան կազմակերպությունը վաղուց իրեն որակազրկել է որպես լուրջ եւ օբյեկտիվ կազմակերպություն: Նման կազմակերպության հրապարակած մարդու իրավունքների 2013թ. զեկույցը եւս անլուրջ է այլեւս:

Հիշեցնենք, որ այս զեկույցում անդրադարձ կար նաեւ Գեորգի Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման խոչընդոտմանն ու փառատոնի կազմակերպիչների ու համասեռականների հավաքատեղիի համբավ ունեցող DIY ակումբի վրա հարձակմանը:  

Բլոգերի խոսքերով, «Amnesty International»-ի գնահատականները՝ կախված պատվիրատուներից, արագ փոփոխվում են. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը… Շատ հետաքրքիր կլիներ այդ կազմակերպության զեկույցներում լսել Գուանտանամո կղզում կալանավորված մարդկաց մասին (այս բանտը աչքի է ընկնում հատուկ դաժանությամբ եւ գտնվում է Կուբայի տարածքի մի հատվածում, որը ցայսօր զավթված է ԱՄՆ-ի կողմից,- խմբ.) կամ այն, ինչ կատարվում է Լիբիայիում, Սիրիայում, որտեղ կանդրադառնային, թե օրինակ ինչու է «Ալ Քաիդա»-ն Սիրիայում մեծ աջակցություն ստանում ԱՄՆ-ի կողմից: Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, ոչ թե համասեռամոլների շքերթ կամ սրճարանի վառել եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոն, դրանց վրա շեղվել պետք չէ»: Պարզ է որ վատ-վատ բաներ պետք է գրեին. այս մասին ասել է Տիգրան Քոչարյանը «Առավոտ»-ին, քանի որ հիմնվում են տեղական փորձագետների կարծիքի վրա, որովհետեւ սնվում են նույն կթու կովից, «այսինքն որեւէ օբյեկտիվության մասին խոսք գնալ չի կարող: Եթե լավ բաներ գրեն, Հայաստան ֆինանսական հոսքը դադարելու է: Բայց մարդիկ պետք է ընտանիք պահեն, հանգստավայրեր գնան, անունը դնեն սեմինարներ»:

Իհարկե, միայն «Amnesty International»-ի զեկույցով չէ, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի Պետքարտութղարության տարեկան զեկույցները ոչնչով չեն տարբերվում եւ անբարոյականության, հակամարդկային մտածողության տանող քարոզները, թշնամիների ֆիլմերի (ադրբեջանականից հետո նախատեսել էին նաեւ թուրքականը) ցուցադրումը իրականություն է դառնում ոչ միայն վանյանների հայտնաբերմամբ, այլեւ մեր պետական կառույցների հանդուրժողականության պատճառով, դրամաշնորհներից եւ այլ օգնություններից պարբերաբար օգտվելու հետեւանք է սա: Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսի բերանով)…

Կարծում ենք, ՀՀ օրենքը պիտի սահմանի մի պարզ բան, օտար երկրից դրամական կամ նյութական այս կարգի սնուցումները պիտի արգելափակվեն, հակառակ դեպքում պիտի լուծարվեն այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում փորձում են գաղտնի իրականացնել դա, իսկ օտարերկրյա այս կարգի «ներդնողները» պիտի վտարվեն Հայաստանից:

http://www.hayary.org/wph/?p=5851#more-5851Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

http://www.hayary.org/wph/?p=5854#more-5854Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ էԿազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞նՀայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու

http://www.hayary.org/wph/?p=5855#more-58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ էԿազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞նՀայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

Հ.Գ. – Խմբագրության կողմից,- Իզուր չէ, որ 2015թ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձրաձայնեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերաձեւել 1945թ. հաստատված աշխարհակարգը…

Իսկ դա նշանակում է, պետք է ալանդալեսյան ծրագիրը, որն իհարկե՝ աշխարհի գաղտնի կառավարության գործունեության մի մասն է, որ ասվել է ամերիկացու շուրթերով, պիտի եւս վերաձեւվի: Իսկ սա չի մտնում աշխարհի գաղտնի տերերի առաջիկա ծրագրերի մեջ, բայց, ըստ ամենայնի, այն փոփոխություն կկրի, երբ կընթանա աշխարհի վերաբաժանումը, պետությունների վերադասավորումն ու վերաիմաստավորումը…

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։