Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

http://www.hayary.org/wph/?p=5877#more-5877 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

«Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի

Նախորդ հինգշաբթի կայացած կառավարության նիստից հետո, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը խոսելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուց, բառացի հայտնել էր, թե անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը եւ հավելել. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու եւ շարունակելու ենք արդյոք»:

Մեկ շաբաթ անց, կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին չի եղել, այլ՝ այն մասին, որ մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը շարունակենք:

Այնուամենայնիվ, միջազգային պայմանագրով ծրագիրը հնարավո՞ր է դադարեցնել: Լրագրողների ճշգրտող այս հարցին ի պատասխան նախարարը երեկ ընդգծեց. «Կրկնում եմ՝ մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը  շարունակել: Հարցը դեռեւս քննարկման ընթացքում է, որեւէ որոշում այդ առումով չկա»:

Արարատի մարզում շահագործման հանձնված «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածը կրկին փակվել է եւ կամուրջներ են կառուցվում: Լրագրողների հարցին, թե այսպիսով կարելի՞ է ենթադրել, որ ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել թերի վիճակում, նախարարը պատասխանեց. «Կան կամուրջներ, որոնք նորոգվում են»:  

Այո, բայց այնտեղ նաեւ անցումներ են կառուցվում, ինչի հետ կապված «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի տնօրենը բացատրել է, որ նախնականները չեն համապատասխանել չափանիշներին, այն է՝ սահմանված բարձրության պայմաններում բեռնատարները չէին կարողանա անցնել: Այս դիտարկմանն ի պատասխան Վահան Մարտիրոսյանը համառոտեց. «Այդ հարցին այդեն ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է»:

Նախարարը նորմա՞լ է համարում, որ աշխատանքը թերակատարվել է: «Իհարկե նորմալ չեմ համարում,- ասաց նախարարը,- դրա համար էլ կրկնում եմ, որ մենք գնահատում ենք եւ՛ աշխատանքների, եւ՛ ծրագրի արդյունավետությունը։ Դա ժամանակ է պահանջում բոլոր ուղղություններով գնահատականներ տալու համար»:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Հյուսիս-հարավի» գլխին ամպե՞ր են կուտակվում…  

Ի՞նչ է լինելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ, այս պահին ի՞նչ վիճակ է:

Այս կարգի հարցեր էին երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ի պատասխան նախարարը նախ ասաց, թե անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավի» շինարարության աշխատանքների արդյունավետությունը. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք»։

Համապատկերում հարց է ծագում՝ հնարավո՞ր է փոխվի շինարարությունը կատարող ընկերությունը: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Միանգամից ինչ որ բաներ փոխել սխալ կլինի, առանց ուսումնասիրելու»,- համառոտեց բանախոսը:

Այս դեպքում հնարավո՞ր է ուսումնասիրությունից հետո ծրագրի դադարեցման մասին խոսվի: Հարցին նախարարը պատասխանեց, թե պատրաստ չէ պատասխանել ծրագրի դադարեցման մասին հարցին:

Ի՞նչ է կատարվում. այս ավտոմայրուղու հետ կապված խնդիրը մենք կմանրամասնենք հաջորդիվ:

Իսկ ընդհանրապես, ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը…

Մենք զգուշացրել էինք…

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

http://www.hayary.org/wph/?p=5695Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած էՓողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց

Անկեղծ ասած՝ ինձ վարչապետի զարմանքը զարմացրեց: Ահազանգերը վաղուց կային, աշխատողներին պիտի լսեր, որ նոր միայն հավատար: Կամ՝ արդյոք այդ ահազանգը հնչեցնողը վարչապետը պիտի լիներ: Կարծես պատկան մարմինը՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղյակ չէ խնդրին: Պարզվում է՝ տեղյակ է, բայց արտառոց ոչինչ չի տեսնում՝ «ահազանգ չեն ստացել»: Այսինքն՝ տրանսպորտի նախարարությունը մամուլի հրապարակումներին տեղյակ չէ կամ տեղյակ է եւ չի արձագանքում: Ու դրա համար ունի իր՝ հենց սուբյեկտիվ պատճառը (կարդալ ամբողջը՝ http://www.hayary.org/wph/?p=5695)…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։