«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

Ի՞նչ դերակատարում ունի Մալթայական օթյակը (օրդենը)…

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման հիմքում թուրքերի հետ միաժամանակ կանգնած են եղել սիոնիստական ու մասոնական կառույցների ղեկավարներ, այլեւս անհերքելի է: Անգամ իսրայելական «Հաարեց» հայտնի պարբերականը գրեց սիոնիստ պարագլուխ Թեոդոր Հերցլի եւ երիտթուրքերի ղեկավարների սերտ համագործակցության եւ Հայոց ցեղասպանության նախաձեռնման մասին…

Այս առումով «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է արել ինչպես իր լրագրողների, այնպես էլ հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գրչին պատկանող:

Ինչպես հայտնի է՝ մասոնական օթյակներից հայտնի է նաեւ «Մալթայական օթյակը (օրդենը): Պիտի հիշեցնենք, որ 1919թ. ապրիլի 27-ին Թուրքիայի ռազմական տրիբունալը սկսեց երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, անգլիական հրամանատարութան միջոցով ամբաստանյալների մի մասին շատ անսպասելի Մալթա կղզի աքսորեցին, եւ դատաքննությունն ընդհատվեց։ Իհարկե, հետո դատերը շարունակվեցին մինչեւ հունիսի 26-ը, իսկ դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին: Բայց այն ժամանակ անհասկանալի պատճառներով մոռացվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները։ Նշյալ դատավարության փաստաթղթերն ու նյութերը հրապարակվել եւ վերահրատարակվել են նաեւ հայերեն (մեր ձեռքին կա Ավետիս Փափազյանի՝ «Հայերի ցեղասպանոււթյունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Լոս Անջելես-2005թ.: Նշենք, որ ԽՍՀՄ-ում եւս թույլատրվեց հրատարակել նման  մի աշխատություն (թուրքերի հետ սրված էին հարաբերությունները), եւ պատմաբան Ջոն Կիրակոսյանը հսկայական գործ կատարեց՝ հրատարակեց իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջեւ» երկհատորյակը, որը ցայսօր անգնահատելի նշանակություն ունի)…  

Հասկանալի է, որ երիտթուրքերի պարագլուխների մեջ շատ էին ծպտյալ (կրիպտո) հրեաները (գլխավորից՝ Քեմալ Աթաթուրքից սկսյալ), որ Ստամբուլ էին եկել հունական Սալոնիկից: Նրանք նաեւ մասոնական օթյակի անդամներ էին եւ դրանով իսկ պաշտպանված էին… Մայիսի 28-ին, անգլիացիները ամբաստանյալներից նախ 77, հետո 11 ու ապա՝ 57 հանցագործի տեղափոխեցին Մալթա, ընդհանուր 145 հոգու աքսորելով ընդհատեցին դատաքննությունը։ Հետո, արդեն հանգիստ պայմաններում շարունակեցին դատերը, որում 13 նիստ եղավ, մինչեւ հունիսի 26-ը՝ ինչպես նշեցինք վերեւում: Դատավճռի հրապարակումից հետո, որոշ ժամանակ անց, Մալթա աքսորված իթթիհաթական ղեկավար գործիչների այդ խումբը Անկարայում տեղակայված Ազգային մեծ ժողովի քեմալական կառավարության ձեռքում գտնվող անգլիացի ռազմագերիների հետ փոխանակվեց 1921թ. նոյեմբերի 1-ին։ Շուրջ 2 տարի տեւած աքսորի ժամանակ նրանցից 15-ը մահացել էին, 20-ը՝ փախուստի դիմել, եւ վերադարձածները հետագայում գրեթե ամբողջ կազմով համախմբվեցին Մուստաֆա Քեմալի իշխանության շուրջ:

Այսպես՝ Մալթա աքսորված մասոն հանցագործների (ծպտյալ հրեա կամ թուրք, արդեն այս դեպքում կարեւոր չէ), հայերի ցեղասպանության անմիջական ծրագրող եւ իրականացնող իթթիհաթականներից մի քանի ժամում «վերածվեցին» քեմալականների… դարձան «նոր Թուրքիայի հիմնադիրներ»…

Իհարկե, այս ամենը հայտնի է եւ իզուր չէ, որ նաեւ այս դեպքը հաշվի առնելով, ՄԱԿ-ում 1948թ. ընդունված կոնվենցիայի հիմքում անժամանցելի հանցագործություն ճանաչվեց ցեղասպանությունը: Եվ, 1923թ. հոկտեմբերի 29-ին «Թուրքիայի Հանրապետություն» հռչակածները ճանաչվեցին Օսմանյան կայսրության երիտթուրքական իշխանությունների իրավահաջորդը:

Մալթա աքսորված իթթիհաթականների կենսագրության գաղտնի էջերի, նրանց եւ միջազգային գաղտնի կազմակերպությունների հետ ունեցած կապերի մասին դեռ նոր բացահայտումներ են սպասվում… ինչը գուցե պարզաբանվի նաեւ «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) արխիվներում…

Հիշեցնենք, որ հրեաների, թուրքերի, հույների ու այլոց հետ նաեւ հայեր կային 1909թ. Թուրքիայում ստեղծված «Ազատ եւ ընդունված որմնադիրների մասոնական մեծ օթյակ»-ի կազմում: Նրանցից շատերը նախկինում եղել էին ֆրանսիական «Մեծ Արեւելք»-ի «Վերիթաս» ֆրանկմասոնական օթյակի անդամներ: Հայտնի է, որ Թալեաթի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց 1918թ. հոկտեմբերի 7-ին։ եւ Կոստանդնուպոլսում իշխանության բերվեցին նրանք, ովքեր հաշտության եզրեր գտան (այդպես նախատեսված էր) Անտանտի տերությունների հետ։ Հայանպաստ Սեւրի դաշնագիրը անտեսվեց, գրեթե չգոյ թուրքական պետությունը վերհառնեց մոխիրներից 1918թ. հոկտեմբերի 30-ին, երբ նոր կառավարությունը Անտանտի երկրների հետ ստորագրեց Մուդրոսի զինադադարը։ Սա 20-րդ դարի Արեւմուտքի ամենամեծ խայտառակությունն է: Ջախջախված ու բոլոր ճակատներում պարտություն գրանցած Թուրքիան այլեւս չկար, եւ Մուդրոսի զինադադարը ոչ միայն շունչ տվեց թուրքերին, այլեւ նոր մարմին՝ պետություն…

Փաստորեն, խաղարկվել էր մի նոր միջազգային դավադրություն, երբ նոր իշխանություններին որոշ ժամանակ թույլատրել էին երիտթուրքական վարչախմբի ղեկավարներին դատապարտել՝ մարդկության, առավել եւս հայության աչքերին հերթական անգամ թոզ փչելով… Միայն 1920-30թթ. այս դեպքերի մասին որոշ հոդվածներ ու գրքեր հրապարակվեցին, որտեղ մանրամասն նկարագրվեցին իթթիհաթականների ոճրագործություններն ու խարդախություները: Դրանք մշուշապատված են նաեւ մեր օրերում: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Գերմանիայի եւ այլ երկրների արխիվները դեռ պիտի նոր բացահայտումներ անեն, ինչը չի կատարվում միայն ներկայիս Թուրքիայի հետ ունեցած ռազմա-քաղաքական նկատառումներից ելնելով… Բայց այն ժամանակ էլ այդ նկատառումները ցեղասպանության հանգեցրին, Բաղդադ-Բեռլին երկաթգիծը, որ Մերձավոր Արեւելքի բնական պաշարներն ու բարիքները պիտի Եվրոպա հասցներ՝ փակեց իրենց առաջադեմ հռչակած եվրոպացիների աչքերը.. Մի՞թե ոչինչ չեն պատրաստվում փոխել այսօր…

Կրկնենք, բայց չի բացառվում, որ նման բացահայտումներ կանեն նաեւ Վատիկանն ու «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) արխիվները…

Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանում եւս կան մասոնական կառույցներ, անգամ ռուսական Մեծ օթյակի հոբելյաններն են բացահայտ նշվում: Դրանցից մեկի ժամանակ, ըստ ռուսական զլմ-ների, «մասոնական օրդենին պատկանելիությունը չթաքցնող ռուս քաղաքական գործիչ Անդրեյ Բոգդանովը, որոշ տեղեկություններ ու լուսանկարներ է տեղադրել սոցցանցերում: Նաեւ այլ մասոնական աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ մոսկովյան վերջին հավաքույթներից մեկին աշխարհի տարբեր վայրերից հարյուրավոր մասոնական օրդենի ներկայացուցիչներ են մասնակցել: Հյուրերի թվում են եղել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Իսրայելի, Լատվիայի, Մալթայի, Ռումինիայի եւ այլ երկրների, ինչպեսեւ աֆրիկյան Գաբոնի, Ջիբլարթարիի ու Մավրիկայի մասոնները»:

Ինչպես նկատում ենք՝ Մալթայի օթյակի անդամները ցայսօր ակտիվ են: Հետաքրքիր է նաեւ այս օրերին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի այցը, ինչը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ոճրագործների հարցի պարզաբանմանը եւս (հայտնի է, որ մասոնական օթյակներում Մեծ Վարպետ կոչումը եւս գործածվում է ու դրան հասնելու համար որոշակի նախապայմաններ կան)՝ հաշվի առնելով աշխարհի հերթական վերաձեւման որոշակի ուղղությունը… 

Դա տեսականորեն հնարավոր է, քանի որ, ըստ տեղեկությունների, մոսկովյան հավաքի մասնակիցների շարքում են եղել համաշխարհային մասոնականության մի քանի առաջնորդներ՝ Ֆրանսիայի Ազգային մեծ օթյակի Մեծ Վարպետ Ժան Պիեռ Սերվելը, Ավստրիայի Մեծ օթյակի Մեծ Վարպետ Ջորջ Սեմլերը, Մեծ օթյակների համաշխարհային կոնֆերանսի գործադիր քարտուղար Թոմաս Ջեքսոնը եւ այլք: Հասկանալի է, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ առկա լարվածությունը չի կարող ազդել մասոնության գործունեության վրա, քանի որ աշխարհի բոլոր երկրներն էլ գտնվում են աշխարհի գաղտնի կառավարության ճնշումների ներքո…

Ռուսաստանի Մեծ օթյակը Անդրեյ Բոգդանովի ղեկավարությամբ կգործի նաեւ երկրից դուրս՝ ռուսաստանյան մասոնները նաեւ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի Մեծ օթյակների հիմնադիրներից են: Ռուսաստանի Մեծ օթյակը պատրաստվում է Մեծ օթյակներ հիմնադրել նաեւ Ղազախստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում՝ հետո ծավալվելու նպատակով:

Իմանալով, թե ինչպիսի մարդիկ կան «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) կազմում Ռուսաստանում, հասկանալի է, որ ավելի շուտ կարելի է ակնկալել տեղեկություն ստանալ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի միջոցով, քան՝ (ռազմավարական գործընկեր) Ռուսաստանի Մեծ օթյակի ղեկավար Անդրեյ Բոգդանովի կամ մեկ ուրիշի...

Նշենք մի քանի ռուսական մասոնների, որ «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) անդամ են (կամ էին՝ մահացել են), նրանք հիմնականում ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի համակիրներից են՝ Գենադի Բուրբուլիս՝ նախկին պետքարտուղար, Եվգենի Պրիմակով՝ ՌԴ ԱԳ նախարար (1996թ.), վարչապետ (1998թ), նաեւ՝ «Հռոմեական ակումբ»-ի անդամ, Ալեքսանդր Ռուցկոյ՝ ՌԴ փոխվարչապետ (1991թ.), Կուրսկի նահանգապետն էր (1997թ.), Միխայիլ Լեսին՝ ՌԴ մամուլի եւ տեղեկատվության նախարար (1999թ.), Սերգեյ Յաստրժեմսկի եւ այլք…

Այստեղ մի դիտարկում կատարենք: Հիշեցնենք, որ 1990-ականների ԳԿՉՊ-ական հեղաշրջման ժամանակ Բորիս Ելցինին սատարողները, խորհրդային երկիրը վերականգնելու հին կուսակցական ջատագովներին տապալելուց հետո, հայտնվեցին մասոնական օթյակներում: Մեզ հայտնիներից շատերը հենց «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) անդամներ են… Եթե այս կառույցը անմիջական մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ-ի քանդման ժամանակ եւ՛ Միխայիլ Գորբաչովի եւ՛ Բորիս Ելցինի հետ, ապա չենք կարող բացառել, որ Մալթայի նոր աշխուժացումը կարող է նպաստել ո՛չ միայն տարածաշրջանում Թուրքիայի մասնատմանը, այլեւ՝ այս երկրի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորող Ռուսաստանի մասնատմանը. բուրբուլիսներ, պրիմակովներ կամ ռուցկոյներ միշտ կգտնվեն Ռուսաստանում: Հիշենք նաեւ, որ ԽՍՀՄ-ը քանդելու մի քանի ծրագրեր տապալվեցին, որոնք փորձարկվեցին Միջինասիական երկրներում եւ Կովկասում, անգամ՝ Մերձբալթյան փորձարկումները տապալվեցին, մինչեւ ԽՍՀՄ-ը կազմաքանդողները հասկացան, որ սոցիալական պայքարն անօգտակար է եւ անցան ազգային-ազատագրական պայքարի փուլին: Փաստորեն, ճիշտ դիտարկում արեցին, եւ այստեղ Հայաստանին տեսան ազգային գործոնը գործի դնելու համար, քանզի հայը ամենամեծ հայրենակորուստ ազգն էր ԽՍՀՄ-ում, որ միշտ պատրաստ է վերադարձնելու իր անկախությունն ու հայրենիքը, եւ նրանք չսխալվեցին:

Այսօր կրկին Հայաստանն է թատերաբեմում, որ շարունակում է մնալ հայրենակորուստ, որը լավագույն գործոնը կդառնա այս անգամ էլ Թուրքիան մասնատելու հարցում:

Հայաստանում եւս կան մասոններ ու ազդեցության գործակալներ, սակայն «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) հետ կապի մասին չունենք դեռ տեղեկություններ:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։