Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

Այս տարվա հոկտեմբերի 27-ին «New York Times»-ում, հաջորդ օրն էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում  տպագրվեց Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ճապոնիայի ու Հայաստանի հանրահայտ 23 հայերի՝ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը, որում արձանագրում է հայկական ազգային մտածողությամբ կազմած հիմնադրոյթների մի փունջ, որը նպատակ ունի համախմբել աշխարհի հայերին՝ ապահովելով հայերի այսօրն ու վաղը՝ ապագան:

Իհարկե, հնարավոր էր նախաձեռնողների թվաքանակը երկրների ներգրավման առումով ավելի մեծացնել, բայց դա ընթացիկ խնդիր է, որ կարող է նաեւ համալրվել, հիմնակետը՝ այսօրվա ապահով ու վաղվա առավել հզոր ու միասնական Հայաստանի կերտմանն է առնչվում, որին կոչ է արվում մասնակցել հայության բոլոր հատվածներին: Այսօրվա խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Նյու-Յորքում տոնել է իր 110-ամյակը, որի ընթացքում էլ հնչել է այս բաց նամակը: Այնտեղ մասնավորապես ասված է. որ Հայաստանում ու Սփյուռքում ծագած մարտահրավերների դիմակայելու նպատակով «այս հանգրվանը հնարավորություն է տալիս Հայաստանի ապագան վերաձեւել», ու նաեւ մտածել, «թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը»: Նամակի հեղինակները վստահ են, որ սա ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը վերապրելու, վերածնվելու եւ առաջանալու հնարավորություն է մեզ համար, այլեւ՝ աշխարհի հայերով համախմբված գործելու վճռորոշ նպատակ է:

«Առաջ շարժվելով՝ ամբողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության, թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պիտի ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում»,- նշված է բաց նամակում:  

Միասնության կոչը կատարվել է բարեգործության համապատկերի վրա, որպեսզի քաղաքական կամ հատվածական առնչությունները չդառնան խոչընդոտ նախնական փուլում, ինչը հասկանալի է: Բայց, մի հատվածական խնդիր թողնված է, որը մեզ հուշեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ում խնդրեցինք իր տեսակետը հայտնել «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակի մասին: Մեր զարմանքին, որ նա չի անդրադարձել այս հայտարարությանը, հայ արիների առաջնորդը ժպիտով պատասխանեց: «Մենք վաղուց ենք հայտնել, որ Տիեզերական Գարնան փուլն է մտել իր հունի մեջ, ինչը նշանակում է՝ ըստ Արարչակարգի զարթնում է Արյաց Ծինը-Գենը՝ Տիեզերական Ձմռան խորը նիրհից… Մեր պատմությունն ուշադիր դիտարկելով կտեսնեք, որ արիական ազգատեսակները թուլացան հենց այն ժամանակ, երբ Տիեզերական Ձմռան ազդեցությունը պատեց Երկիր մոլորակը… Արեգակնային Համակարգի 1 ամիսը 2160 երկրային տարի է, ըստ այդմ՝ մի եղանակը՝ 6480 երկրային տարի: Արեգակնային Համակարգի տարեկան 1 շրջափուլը 25.920 երկրային տարի է, որի 1/4-րդ ձմեռային փուլի հատվածը որոշակի թուլացնում է Արիական Արեւատենչ Գենը: Եվ շուրջ 3000 տարի առաջ էլ սկսվեց համաարիական հավատի, կեցակարգի ու մտածողության մասնատումը, ինչից էլ օգտվեցին սեմական ազգերը՝ տիրելով արիականների հայրենի տարածքներին՝ թելադրելով իրենց վարքն ու բարքը: Հետագայում՝ նույնիսկ նրանք, որոնք քոչվոր կյանքով էին ապրում՝ անծագում-խառնագեն ու անհայրենիք… այդ թվում՝ թյուրքական տարրը:

Երկրում էլ է ձմեռը համարվում հարաբերական մահ սփռող, երբ դադարում է ծլում-ծաղկումը եւ գունագեղ բնությունը ծածկվում է սպիտակ սավանով, բնությունը կարծես նիրհում է… Արդեն ասել ենք, որ բնականոն անցումը Տիեզերական Գարնան՝ կզարթնեցնի նաեւ հայերիս գենը, որը, կամա թե ակամա, հայ մարդկանց մղելու է դեպի ակունք-արմատները, դեպի միասնության ու համախմբման: Պարզ լեզվով ասած՝ հայահավաքի ու հողահավաքի իրականացման մղումը անկասելի է դառնալու»: Եվ, ըստ Արմեն Ավետիսյանի, «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը հերթական մի քայլ է այդ ճանապարհին:

Հայ արիների ղեկավարը նաեւ նշեց, որ բարեգործության համապատկերի վրա արված կոչ-նամակը իսկապես կարող է ծավալումների հանգեցնել, եթե հետագայում հրաժարվի հատվածական որեւէ երեւույթից: «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը, ինչպես բոլոր այլ նման մակարդակի նախաձեռնությունները ցայսօր հենվում են միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական արժեհամակարգի վրա, ինչը «գլոբալ հայերին» հայկական ծագումնաբանության, ինքնության եւ էության, հավատի ու հայրենատիրության հավիտենարժեք հասկացությունների մասով կարող է հասնել մինչեւ 1800-2000 տարի առաջ… Սա միշտ նպաստել է, որ օտարը շահարկի հայ արարչածին տեսակի ու նրա սրբազան հայրենիքի ծագման ու արարման հարցերը… Անգամ «հայեր» կան, որ պատմագրության մեջ կեղծիք են մտցրել, թե հայը որպես ազգ ձեւավորվել է քրիստոնեության հաստատման ժամանակ… Դա արագ վերցնում ու գործածում են ոչ միայն հին ծագում ունեցող ազգերը, այլեւ՝ նորաթուխ՝ արհեստածինները, որոնք անգամ 1000 տարվա կյանք ու պատմություն չունեն:

Այսօր գուցե եղածը բավարարի «Գլոբալ հայերի ապագան այսօր է» ծրագիրը կյանքի կոչելուն, քանզի հայկական գաղթօջախներում հիմնականում գործում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին, բայց հետագա ծավալումների համար, իրապես Համաշխարհային Ազգի կարգավիճակը ամրագրելու նպատակով՝ պիտի հենվել հայության ամբողջական պատմության արմատներին: Այլապես տանուլ կտանք եւ կվնասենք ցանկացած լավ սկիզբ:

«Հավատացե՛ք, հայ արիականի համար թանկ է յուրաքանչյուր հայի գենը, անկախ իր քաղաքական կամ կրոնական պատկանելությունից, սոցիալական կամ իրավական կարգավիճակից, այնպես որ մենք խնդիր չունենք, թե ով ինչ տեսակետով է տեսնում հայի փրկությունը կամ որ երկրում է դարձել գործարար, մտավորական մարդ է, թե պարզ մի հայ… Եվ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությանը իսկապես մաղթում ենք հաջողություն, միաժամանակ հուշելով, որ պատմական հատվածականությունը պիտի վերացնել… Օրինակ՝ Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ հանդես է եկել Համահայկական գաղտնի կառավարության ստեղծման նախաձեռնությամբ, որն ավելի խորքային է, քանզի հենված է հայի ծագման ու պատմական (տրեզերաարարման) ակունքների վրա եւ չի զատում հայոց պատմության ոչ մի հատված:

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. - Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

Մեր զրույցի ընթացքում հայ արիների ղեկավարը նշեց մի խնդիր եւս, որը կարող է խոչընդոտել «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությանը: Շատերը կխառնեն գլոբալ եւ գլոբալիզացիա հասկացությունները, եւ դա պարզապես բացատրել է պետք: Եթե ձեւակերպենք հայերեն՝ ապա գլոբալ հայերի հավաքականությունը նշանակում է Համաշխարհային ազգ ձեւավորել (ազգ, որ համաշխարհային նշանակություն ձեռք կբերի), իսկ գլոբալիզացիայի հետեւորդ հայերի միությունը կնշանակի Համաշխարհայնացմանը կուլ գնալ (նպաստել այսօրվա գաղտնի կառույցների համապարփակեցման ծրագրերին)… Այսինքն՝ դրանք ոչ միայն տարբեր, այլեւ՝ հակառակ հասկացողություն ու բեւեռներ են, ինչի մասին պիտի խոսել, իսկ մեր քայլերին՝ զգույշ մոտենալ:

«Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնության մասին արդեն խոսում են նաեւ ռուսական ու արեւմտյան որոշ շրջանակներում: Հետաքրքիր է, որ այսօրինակ հարցերը ակամա շոշափում են նաեւ ազգայնական ոլորտի հարցեր: «Ռուսաստանի ու մեր եվրոպական-ամերիկյան մասի հայ արիների կողմից նամակներ եմ ստացել, որ եվրոպական ազգայնականության հարցերի համապատկերում է դիտարկվել նաեւ հայ ազգայնականությունը, որպես տարածաշրջանային կայուն եւ ինքնօրինակ քաղաքական ուժ: Հայ Արիական միաբանության՝ Համահայկական գաղտնի կառավարության ստեղծման նախաձեռնությունը ներկայացվել էր շատ սփյուռքահայ գաղթօջախներում, ինչը հետաքրքրել է նաեւ Ռուսաստանի ու Արեւմուտքի ազգայնական շրջանակներին: Քննարկումների օրակարգ է մտել նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնության տեսակետը»,- եզրափակեց իր խոսքը Արմեն Ավետիսյանը՝ հավելելով, որ դեռ մտորում են ռուսական ու արեւմտյան ազգայնական շրջանակների հետ հարաբերվելու համար, քանզի նրանք, հաճախ նաեւ միտումնավոր խառնում են ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), ինչը դեռ պիտի հստակեցնել առաջիկայում… Սափրագլուխների սքինհեդական ջարդարարությունները չեն կարող վերագրվել ազգայնական համոզմունքներին, ինչին ականատես ենք լինում հաճախ Ռուսաստանում եւ Եվրոպայի երկրներում:

Մենք էլ հավելենք, որ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը հավակնում է համայն հայությանը ներգրավել Հայաստանի տնտեսա-քաղաքական, գիտա-կրթական, հոգեւոր-մշակութային եւ այլ ոլորտների զարգացման գործում՝ դրանք հասցնելով համաշխարհային մակարդակի, ինչը ողջունելի է:

Ամեն բան ցույց կտա ժամանակը: Մենք եւս կողմնակից ենք, որ Հայաստանը ներկա վիճակից քայլի առաջ եւ դառնա առաջադեմ ու ազատ պետություններից մեկը:

Ընտրված է մի ճանապարը, որը կփորձի Հայաստանի բնակչության մեծ մասին բերել ազգային հոգեբանության տիրույթ, որպեսզի հնարավոր լինի միասնական հաղթահարել երկրում առկա աղքատությունը, գործազրկությունը եւ սպասարկումների ոչ պատշաճ վիճակը եւ այլն:

Այնժամ էլ՝ համահայկական խնդիրները կդրվեն մեր ամբողջական պատմության անքակտելիության տեսանկյունից, ինչը նաեւ ամբողջական ազդակներով կշոշափի մեր գենը, եւ հաջողությունն ապահովված կլինի:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, եւ երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին 1-2 տարիներին ձեռք բերված լուրջ հաջողություններով:

ԱՄՆ կառավարությունը աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, եւ մեր երկրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հիշեցնենք, որ մեր բարեկամ ու ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը արդեն մի քանի անգամ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառել մեր թշնամի Ադրբեջանին (իմիջիայլոց որոնք կիրառվել են արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմում), մինչդեռ Միացյալ Նահանգները վաղուց դադարեցրել են զենք վաճառել Ադրբեջանին (նաեւ՝ եվրոպական երկրները): Նշենք նաեւ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ Թուրքիայի թշնամին է համարվում, վերջինս էլ Ադրբեջանի բարեկամն է, իսկ հակառակ կողմում՝ Ռուսաստանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ կառույցներում ու առանձին ռազմավարական պայմանագրով Հայաստանի ռազմական գործընկերն է, իսկ Ադրբեջանը ցայսօր բացահայտ հակառակ ճակատում է գործում՝ սատարելով ՆԱՏՕ-ական Թուրքիային…

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, մասնավորապես՝ ամերիկյան կողմի աջակցությունը մեր երկրի պաշտպանական բարեփոխումներին, ռազմաբժշկական, հումանիտար ականազերծման եւ խաղաղապահության ոլորտներում կարողությունների զարգացմանը: Հույս է հայտնել, որ Մայքլ Քարփինթերի այցը եւս իր նպաստը կբերի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Կողմերը նշել են, որ հայ-ամերիկյան ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու համակրանքը, եւ այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

Հայաստանը նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն է: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերն իր երախտագիտությունն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար: Քննարկվել են ռազմական, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել: Համաձայնագրերը ստորագրվել են Բաքվում անցկացվելիք ռուս-ադրբեջանական VII ֆորումի շրջանակում, համագործակցությունը վերաբերվում է հումանիտար եւ տնտեսական ոլորտներին: Սսպասվում են համաձայնագրեր այլ ոլորտներում եւս, սակայն չեն մանրամասնում հստակ ժամկետներ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։