Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության,- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (3-րդ մաս)… Աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»…

Սկիզբը՝ թիվ 41-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5964Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

http://www.hayary.org/wph/?p=5963Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայամարդի ժամանակներից մարդկությանը բաց թողնված երկու դարաշրջանների ընթացքում Գրառող Հրեշտակի թափած արցուքները հազիվ թե մաքրեն նրա բոլոր գրառումները զզվելագույն եւ դաժանագույն չարագործությունների գրքում, որ իրագործել են քրիստոնյաները եւ մահմեդականները հին հավատքի հետեւորդների դեմ: Տաճարներն ու կոթողները, որոնք քանդվել են նորընծա «սրբերի» եռանդով, այժմ նրանց տեղը մնացել են լոկ ավերակներ: «Ես հենց նոր այցելեցի այդպիսի պատմական հուշարձաններից մեկը, կառուցված շատ հնագույն ժամանակներում, առավել հնագույն, քան դա պատրաստ են ընդունել եւ խոստովանել եվրոպացիները: Ես ձեզ գրում եմ 4000 տարի առաջ կառուցված խորանի վրա»:

Լքելով Դիադինը՝ երրորդ օրը լուսաբացին, ես ուղեւորվեցի դեպի Ծաղկանց լեռներ՝ Ալա-Դաղ: Ալա-Դաղը ժամանակակից անվանումն է ամբողջ լեռնաշղթայի: Աղեղնաձեւ են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս): Աշխարհագրական առումով գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արեւելք, Մանազկերտի եւ Աբաղայի դաշտերի միջեւ: Արեւելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արեւմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով եւ կարերով: Ծաղկած լեռները մասնատված են Արածանի, Արճեշ եւ Բերկրի գետերի հովիտներով: Այդ լեռները միավորված են մեկ անվանումով՝ Ալա-Դաղ՝ «Աստծո սար»: Այդ գագաթները հետաքրքիր են իրենց առասպելներով:  

«Դյուցազնավեպի խեթական տարբերակում հերոսն (Գիլգամեշը) ընկերոջ հետ մեկնում է անմահության որոնման Եփրատի հոսանքն ի վեր: Իսկ էպոսի բաբելոնյան տարբերակում Գիլգամեշը հաղթահարում է Մաշու լեռներն ու տասներկու ասպարեզ ձգվող թանձր խավարը, հասնում դրախտ հիշեցնող քարերի այգին, ապա անցնում մահվան ջրերը, հանդիպում ջրհեղեցից փրկված ու անմահություն ստացած հերոսին, նրա շնորհիվ ձեռք է բերում «անմահութեան ծաղիկը»:

Մէջբերումներից տեղեկանում ենք, որ Նօյ նահապետը Մաշու-Մասիոն լեռների միջավայրից հիւսիս բարձրանալով՝ իր վերջնական բնակութիւնն է հաստատել կա՛մ Տիգրիսի, կա՛մ էլ Եփրատի ակունքների մօտ:

Բայց «Մաշու լեռները» անմիջականօրէն եւ մասնաւորաբար առնչւում են Տիգրիսին: Հետեւաբար Գիլգամեշը բարձրացել է Տիգրի՛սն ի վեր՝ եւ ո՛չ թէ Եփրատով: Ուստի աղաւաղուած պիտի համարել Խեթական տարբերակը:

Բարձրանալով հիւսիս՝ Գիլգամեշը հասել է «մահուան ջրեր»-ին, որոնք Եփրատի ճիւղ Արածանիի ակունքներն են, որտեղ պէտք է մկրտուէր (մէջով անցնէր), ֆիզիկապէս մաքրուելով (մահանալով) նորոգուելու համար, այլապէս Գիլգամեշին չէր թոյլատրուելու Նօյի հետ տեսակցել: Էպոսից կարելի է եզրակացնել՝ որ նոյնիսկ Գիլգամեշի օրերում Նօյը կենդանի է եղել, ու ապրել է Արածանիի ակունքների մօտ:

Պատմական Հայաստանի Նպատ լեռան անունը յուշում է՝ որ դա եղել է Նօյի նոր ապատը, նոր բնակատեղին, ապա եւ թերեւս դրա վրայ է պատանքուել ու թաղուել նահապետը: Նոյն պատճառով էլ երեւի թէ այդ լեռը սրբատեղի է հռչակուել հնագոյն ժամանակներից: Դրան հարակից կառուցուել է Բագաւանը՝ քրմերի աւանը:

Նկատի ունենալ՝ որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում «Նպատ» լեռը յիշատակւում է նաեւ «Նոյապատ»:

Այնտեղ կարդում ենք նաեւ.

«ԲԱԳԱՎԱՆ – Հեթանոսության շրջանում եղել է կրոնական կենտրոն: Ըստ աւանդության այստեղ է թաղված Մաժակ քրմապետը: Բագավանում այն ժամանակ տեղի էին ունենում նավասարդի տոնախմբությունները, հրավիրվում էին կրոնական ժողովներ»:

Մեկնաբանութիւն.-

Նաւասարդ բառում թէ՛ «նաւ»-ը կայ՝ եւ թէ՛ «նոր արդար սերմ»-ի գաղափարը, որոնք առաջին հերթին առնչւում են Նօյ նահապետին, ապա եւ հացահատիկին:

Բառարանի յօդուածի շարունակութեան մէջ կարդում ենք.

«Ավանդությունն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը Բագավանի մօտ, Արածանի գետում մկրտեց հայոց Տրդատ 3-րդ թագավորին, նրա մերձավորներին ու զինվորներին»:

Ջրով մկրտութիւնը խորհրդանշում է ջրով մաքրուելու ծէսը՝ որը զուգահեռ է աշխարհի եւ մարդկութեան «ջրհեղեղով» մաքրուելուն, ինչը կատարուել է Նօյի օրերում եւ նրա հետ: Ուստի պատահական չէ, որ սբ. Գրիգոր Լուսաւորիչը հենց Նօյ նահապետի ապրած ու թերեւս թաղուած տեղի մօտերքում է կատարել ընդհանրական մկրտութեան ծէսը, հաւաստելով Նօյի շիրիմին ու գուցէ հոգուն՝ որ նրա ժառանգները վերստին են մաքրուել, ու վերադարձել են բուն հաւատքին: (Մովսէս Նաճարեան, Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն: – Հալեպ, 2007: 278 էջ:)

Լսելով լեռնային պատվարները հետազոտելու իմ մտադրության մասին՝ Դիադինից ոմն պատվելի հայ հայրապետ, ջանում էր ինձ խրտնեցնել իմ մտադրությունից: Նա ասում էր. «Ոչ մի մահկանացու չի կարող հասնել մինչեւ այդ տեղը եւ ողջ մնալ: Բացի այն, որ յուրաքանչյուր քարանձավ «Մաժակ-Մաթանի» (Մաժակ եւ Մաթան նույն քրմի անունն է, ով անցած 16 դարերի ընթացքում վերջին մեծագույն Քուրմ-Հրաշագործն էր: Ով ամեն օր մայրամուտին հայտնվում էր անմատչելի քարանձավի մուտքի մոտ, Ալա-Դաղի լեռնագագաթներից մեկի կատարին, ժամանակագրությունների գիրքը թեւատակին), որը նրա անձնական սեփականությունն էր: Ամենուրեք, որտեղ ոտք դներ ճանապարհորդը, սրբազան կրակ էր ժայթքում՝ մոխրացնելով նրան սրբապղծության (Աստծո սարը բարձրանալու) համար: Այդ ժամանակից «Մաթանը» հրաժարվում էր հանձնել այն:

‘The History of Babylonia (էջ 49-50) գրքում Ջորջ Սմիթը միտք է հայտնում, որ աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»: Մեծ ասորագետը դժվար թե կարողանար լսած լիներ այդ ավանդության մասին եւ պետք է որ հայտնած լիներ այդ գաղափարը որոշակի գիտելիքների հիման վրա՝ խարսխված ավելի ծանրակշիռ փաստարկների վրա, քան ժողովրդական ավանդությունը: Բայց մեկը հաստատում է մյուսին:

Մյուս ավանդությունը, որը գոյություն ունի բեհդիների շրջանում եւ Եզդ օազիսում, պատմում է շնորհընտրյալ Հրաշագործների մասին, որոնք, նախապատմական ժամանակներում, իրենց գիտելիքների եւ իմաստության շնորհիվ, դարձան «Աստվածներ»: Նրանք ապրում էին հայոց լեռներում եւ աստղագետներ ու աստղագուշակներ էին: Աստղային աստվածներից իմանալով, որ համաշխարհային ջրհեղեղ է լինելու, նրանք լեռանը, որի վրա բնակվում էին, ստիպեցին կրակ ու լավա ժայթքել եւ սառած լավայով պատել լեռան ամբողջ մակերեւույթը, որը եւ հուսալիորեն պաշտպանեց քարանձավը ջրից: Այնուհետեւ, նրանք սարի ներսում տեղավորեցին բոլոր սրբակյաց մարդկանց, իրենց անասունների եւ ունեցվածքների հետ միասին, իսկ բոլոր պիղծերին թողեցին, որ կործանվեն:

Հայերը, որոնք իրենց կրոնով, ընդհուպ մինչեւ քրիստոնեական թվականության չորրորդ, եւ նույնիսկ յոթերորդ դարը, մնում էին որպես փարսիներ, անվանում են իրենց հայկեր՝ Հայկի զավակներ, որը Բաբելոնի արքայ Բիլուի ժամանակակիցն էր: Աստվածացնելով նրան մահվանից հետո՝ երկրպագում էին նրան որպես արեւային աստվածություն: (Հիշատակված Բիլուն՝ Հայկ նահապետի հակառակորդ Բելն է, եւ սուրբ Գրքում հիշատակվում է Եւիլա անվամբ՝ որպես Քամի Քուշ որդու զավակը: Չշփոթել Բել-Բահաղի հետ, որը ցորենագույն մարդկանց նախահայր Ադամի որդի Աբելն է, որն արժանացել է պաշտամունքի՝ որպես Աստվածապաշտ մարդկանց նախահայր):

Հայկը ծաղկում էր Ք.ծ. 2200 տարի առաջ, համաձայն պաշտոնապես ընդունված թվագրության, եւ ավելի քան 9000 տարի առաջ, համաձայն ճշմարտության: Առասպելն ասում է, որ Հայկն իր տոհմով ստիպված էր արտագաղթել Բաբելոնից Հայաստան կրոնական հետապնդումների պատճառով, որ նրանց ենթարկեց Բիլուն, որը ստիպում էր նրանց հրաժարվել մաքուր փարսուսմունքից (Բարու/Աստծու/արեւային ուսմունքից) եւ ընդունել սաբեուսմունքը (լուսնապաշտություն)՝ ներառելով Լուսինը Արեւի մեծարման պաշտամունքի մեջ:  Քսանվեց դար հետո (պաշտոնապես ընդունված թվական), երբ Տրդատ արքան՝ Արշակունիներից վերջինը, սկսեց բռնությամբ դավանափոխել նրանց քրիստոնեության (չորրորդ դար) եւ նոր հավատը տարածեց «Ծննդոց» տիեզերածնության իր մեկնակերպերը, Հայկը պատիվ ուներ կերպարանափոխվելու Հաբեթի սերունդին, որը Նոյի՝ այդ առաքինի ծերունու որդին էր: Նոյը տիրապետում էր բոլոր արժանիքներին, բացի մեկից՝… ծնված լինելուց: Նրանք հավատարիմ էին մնում իրենց հին ուսմունքին: Հայերը հետեւում էին հին ուսմունքին այն ժամանակներից, երբ Մուզար Օհաննը կամ Աննեդոտը՝ Երկնքի կամ Արեգակի բանբերը (առաջին Օդակոն Անո-Դաֆոսը՝ ձուկ-մարդը), ամեն օր հայտնվելով լուսաբացին ծովից եւ մայրամուտին սուզվելով ծովի մեջ, նրանց սովորեցրեց սիրո եւ բարու ուսմունքը, բոլոր արվեստները եւ արհեստները, եւ սովորեցրեց, եւ զարգացրեց մշակույթը: Դա եղել է աքքադական Ամենոնի թագավորության ժամանակ, Ջրհեղեղից 68 սարի (1 սարին = 3600 տարու), կամ 244800 տարի առաջ: Այն ժամանակից (ինչպես պնդում են ասորագետները գլաններ-տարեգրությունների հիման վրա) էլի մի քանի Օդակոներ են ծովից դուրս եկել, իսկ վերջինը դուրս է եկել քաղդեական թագավոր՝ Ուբարա-Տուտուի (մայրամուտի հրացոլք)՝ Բերոսոսի նախաջրհեղեղյան թագավորներից նախավերջինի հազարամյակներում: (Ուբարա-Տուտուի թագավորությունը տեւել է 8 սարի՝ 28800 տարի): Այդ ջրային բոլոր ուսուցիչներն, առանց բացառության, հայտնվում են իրենց բնակության միջավայրից, որն անհայտ երկրներում է, դուրս են գալիս Պարսից ծոցի ջրերից:

Եթե մենք ուսումնասիրենք Աննեդոտի մասին ասքը, որը մեզ է թողել Ապոլլոդորը, իսկ հետո այն ամրապնդենք Հայաստանի հին նախաքրիստոնեական առասպելներով, որոնք պատմում են, որ նա է բացահայտել նրանց համար բույսերի սերմերը, սովորեցրել է նրանց երկրպագել մայր Երկրին եւ հայր Արեգակին եւ ցույց է տվել, ինչպես կարելի է բույս եւ ծառ աճեցնել, այսինքն՝ ուսուցանել է գյուղատնտեսական արվեստը, ապա մենք հազիվ թե զարմանանք, հայտնաբերելով, որ Օհաննը եւ Զրադաշտը նրանց հիշողությունում միասնական են: Շումերական եւ աքքադական Աննեդոտը անվանվում էր «Ձկան որդի», իսկ վերջինս Զրադաշտի մոր անունն էր:

Ալա-Դաղից ես ուղեւորվեցի Դիադինից մի փոքր ավելի արեւմուտք եւ կանգ առա Սուրբ Հովհաննես՝ «Հովհաննես Նախակարապետ» վանքի մոտ: Այլոց շարքում այնտեղ կար մի հաստ ձեռագիր, որը մագաղաթի վրա գծագրված պարունակում է հայ հեթանոսների բոլոր տոնակատարությունների տարեգրությունները»:

Գաղտնի վարդապետությունը (ուսմունքը), որի մեծ մասը պարունակվում է հին հայկական ձեռագրերում կամ Մեսրոպյան (Մեսրոպ Մաշտոց) ձեռագրերում, որոնք մինչեւ օրս էլ պահվում են Հայաստանի հնագույն եկեղեցում՝ Էջմիածնում, շնորհընտրյալների կամ հրաշագործների մասին ասված է հետեւյալը. «Ով կներթափանցի (սուրբ Կրակի գաղտնիքների մեջ եւ կձուլվի նրա հետ), պետք է նախ հոգով ու մարմնով ձուլվի Երկրի՝ իր մոր հետ, Մարդկության՝ նրա քրոջ հետ եւ Գիտության՝ նրա դստեր հետ»: Սրանք Զրադաշտի խոսքերն են: Նա հեռացավ Հայաստանի (Արիմա, գտնվում է Լեռնային Կիլիկիայում) լեռները, որպեսզի խոսի Օրմուզդի հետ, եւ երբ լեռը պատվեց բոցով, նա մնաց անվնաս: Այնուհետեւ, հայկական Գորդիեն [Մեծ Հայք, տես Կորճեք (տես՝ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան՛՛, հ. 1, Երեւան, 1986)] լեռան վրա նա գրեց առաջին Զենդ Ավեստան:

Հաջորդիվ, նաեւ իբրեւ թեմայի շարունակություն, արդեն կխոսենք, թե ինչ են ասում օտար աղբյուրները Հայաստանի մասին:

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։