Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում – հունվարի 1-ին լրացավ Գարեգին Նժդեհի ծննդյան 131-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 85-րդ տարեդարձը: Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:
Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին արդեն շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 131-ամյակի առթիվ: (http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…):
Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…
Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք…
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը (որին հետո եկավ լրացնելու Հայկ Ասատրյանի Տարոնական ուսմունքը) ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 20 մլն. (տարբեր երկրներում ծպտյալ հայերով ավելի շատ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:
Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի ավելի քան 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:
Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:
Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:
Փա՛ռք Տիեզերքի Արարչին: Փա՛ռք Հայ Աստվածներին: Փա՛ռք Հային ու Հայքին:
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում
- http://www.hayary.org/wph/?p=5992 – 2017.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյա հայերին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…
- http://www.hayary.org/wph/?p=5986 – Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…
14.01.2017թ. – քաղաքամայր Երեւան