2017.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյա հայերին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Ձմեռային արեւադարձի վերհառնող ջերմությամբ շնորհավորում ենք.-

- Ազգի հայ-արիադավան (հեթանոս՝ ազգային հավատի կրող) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Արորդի  եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա (131-ամյակի) եւ գալիք հունվարի 14-ի` Հայ Ցեղակրոնի ու Ցեղակրոնության (ազգային գաղափարախոսության) օրվա (85-ամյակի) կապակցությամբ` մաղթելով անձնական ու համազգային երջանկություն, իմաստնություն եւ ողջախոհություն, քաջություն, բայցեւ՝ համբերություն, անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

http://www.hayary.org/wph/?p=2315«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) - Մեր արիացեղ (նաեւ՝ հեթանոսական) ժամանակներում հայերն Ամանորը տոնել են բնական տարեփոխությամբ՝ Արեգ ամսվա Արեգ օրը (այսօր՝ մարտի 21-ին)՝ գարնանային գիշերահավասարի օրը, փառաբանելով Բնության (վերա)Զարթոնքը… Տիեզերքի Արարչից եւ Հայ Աստվածներից խնդրել են բերքառատ ու հաջողաբեր, նաեւ հաղթանակների տարի… Այդ օրն արի հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի տոնը, նշում Նրա փառահեղ հաղթանակը՝ Չարի Վիշապի նկատմամբ…

Բազում հազարամյակներ հետո էլ Հայ Գենի (Ծինի) բոլոր որակներին հավատարիմ (այսօր դրանց վերահաստատմանը ձգտող) արիադավան – ցեղակրոն հատվածին մաղթում ենք՝ հայ-արիական հաստատուն տիեզերահավատի ճանապարհ, հատկապես՝ հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց: 

http://www.hayary.org/wph/?p=3690Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է - Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն էՀավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին ՆժդեհՆժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին – Քրիստոսից հետո 2017 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման ու առաջընթացի:

Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի Ազգային (ո՛չ՝ Հանրային-Հանրա-) պետության ուղին բռնելու դեպքում… Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունը…

Թող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

* * *

Լրացավ նաեւ.- 
- Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 23-ամյակը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին:
- Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 8-ամյակը, որը ծնվեց Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:

 http://www.hayary.org/wph/?p=5990Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 6-ամյակը, որն ստեղծվեց դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին:

Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց:

Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը

2017թ. - քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։