«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..

Սկիզբը՝ թիվ 4-5-ում

http://www.hayary.org/wph/?p=6062Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ:  

Կարծում ենք՝ նկարում ցույց է տրվում ոսկու ստացումը մեկ փուլով (սանդուղքի մեկ աստիճանը):

Երբ Արարատի մեծ քուրմը հրաժեշտ է տալիս Ալեքսանդր Մակեդոնացուն, ասում է. «Քեզ բարի ճանապարհ, արքա, դու եկար եւ տեսար… եւ կատարվեց այն, ինչ նախատեսված էր, դու կնվաճես բնակելի աշխարհի փառքը եւ լեգենդը քո մեծության մասին կսպանի քեզ, դարձյալ բարի ճանապարհ, Մեծ արքա, կհանդիպենք Բաբելոնում»:

Ամենազարմանալին այն է, որ «ընկած թղթին» պատկերված ծաղիկը մենք տեսնում ենք Բաբելոնի քարտեզի վրա (մ.թ.ա. 6-րդ դար): Կարծում ենք՝ քարտեզի 7 եռանկյունիները ալքիմիական նշաններ են՝ սեւ եռանկյունի, թռչուն, ծաղիկ, արեւ եւ այլն:

Նկատենք նաեւ. հավանական է, որ Խորենացին իրոք եղել է քուրմ եւ ինչու ոչ, նաեւ ալքիմիկոս: Խորենացին «Հայոց պատմությունում», խուսափելով եկեղեցու հալածանքներից եւ լինելով մեծ մտավորական, գաղտնալեզվով շատ տեղեկություններ է հաղորդել մեզ նախաքրիստոնեական շրջանից: Օրինակ, Խորենացու «Հայկը չվեց հյուսիս եւ Հայկի գերդաստանը 300 հոգուց էր բաղկացած» տեղեկությունը շատերը միայն բնառացի են ընկալում: Արթուր Արմինը «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը» գրքում ցույց է տալիս, որ այն ունի «հուր-թռչուն՝ սիմվոլը եռանկյուն» թաքնագիտական նշանակություն:

Մովսես Խորենացին հայ պատմաբաններից միակն է, որ «հայ Արշակունիներ» արտահայտության փոխարեն գործածում է «հնդկաց Արշակունիներ» արտահայտությունը: Տողերի արանքում նա հայ բառի փոխարեն մտցրել է հնդկաց բառը, ինչին ուշադրություն չեն դարձրել ոչ նրա քննադատները եւ ոչ էլ հակառակորդները:

Հնդիկ, սնդիկ, սանդիկ, սնդուկ բառերը եվրոպական համարվող ալքիմիայում թաքնագիտական իմաստ ունեն:

Բազիլ (Բասիլ) Վալենտինիուսի «Իմաստության 12 բանալիները» գրքի թարգմանիչ Կ. Վեկովը ծանոթագրություններից մեկում անդրադառնում է «Սադկո» ռուսական ժողովրդական վեպին (Բիլինային) եւ այնտեղ հայտնաբերելով ալքիմիական թաքնագիտական բառեր, փորձում է այդ անհասկանալի բառերը թարգմանել ռուսերեն:

Նախ ծանոթանանք ալքիմիական անցումային փուլերի հետ (nigredo-albedo, rubedo): Առաջին փուլը Վալենտինիուսն անվանում է «caput mortum», որը թարգմանության կարիք չունի եւ հայերենում նշանակում է «կապույտ մորթում» (սպանում):

Ֆուլկանելլին այս փուլն անվանում է՝ մատերիայի սպանում, այսինքն՝ թաքնագիտորեն՝ նյութի քայքայում (մորթում, մեռցնում): Առաջին փուլը կոչվում է nigredo-սեւ գույն, որին հաճախ փոխարինում է կապույտ գույնը: Ինչպես նյութը քայքայվելիս փտում, սեւանում է, այդպես էլ մարդը մահանալիս կապտում է, որտեղից էլ առաջացել է «caput mortum» թաքնագիրը:

Երկրորդ փուլը կոչվում է albedo (սպիտակ գույն) եւ երրորդը՝ rubedo (կարմիր գույն):

Կան նաեւ միջանկյալ փուլեր:

«Caput mortum»-ը Վեկովը թարգմանել է «մեռած գլուխ»:

Բիլինայում Սադկոն նախաբնիկ չէ:

Նրան անվանում են նովգորոդյան հյուր, վաճառական-կուպեց եւ գուսան: Վեկովը փորձում է ցույց տալ, որ Սադկո կամ Ցադդիկ անունն առաջացել է եբրայերեն անմեղ (սրբակյաց մարդ) բառից: Մյուս կողմից էլ կարծում է, որ ցադդիկ-ը նշանակում է Տիեզերքի (Աշխարհի) հիմք:

Մենք էլ կարծում ենք, որ ցադդիկ բառն առաջացել է  ցատկել եւ դիկ/դիք հայերեն բառերից: Ցադդիկ=ցատկող/ցադկող ոգի, ինչը բնորոշ է սնդիկին:

Երբ սնդիկը թափվում է հատակին, ապա նրա փոքրիկ գնդիկները ցրվում են՝ ցատկում դես ու դեն:

Վեկովը կարծում է նաեւ, որ (կարապ-կարպ) êà­ðàïü-êàðï բառը որոշ իմաստով նշանակում է ձուկ: Ըստ մեզ՝ êà­ðàïü (կարապ)  բառը հայերեն կարապն է (թռչուն), որը ոգու խորհրդանիշն է:

Տարօրինակ չէ՞, որ ռուսական Բիլինայում այսքան շատ հայերեն բառեր կան, եթե նկատի ունենանք, որ քննարկվել է Բիլինայի չնչին հատվածը միայն:

Չլինի՞ թե Սադկոն մեր Սուլեմա իշխանի անվանակիցն է:

«Սադկո» բիլինա-օպերան գրել է ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կուրսակովը: Օպերայում կա մի տեսարան, որտեղ նովգորոդյան հյուրը՝ վարյագ Սադկոն երգում է. «Մեր՝ վարյագների ոսկորները այն քարե ժայռերից են, մեր մեջ կարմիր արյունը այն ծովի ալիքից է»:

Իսկ ովքեր են վարյագները, որոնց անվանում են նաեւ նորմաններ, երեւում է Սադկո-Ցադդիկ անունից, որը կազմված է հայերեն բառարմատներից:

Մեր նախնիները սնդիկի նման ցրվել են աշխարհով մեկ եւ ամենուրեք թողել իրենց հետքը՝ չնաշխարհիկ հայերենը:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։