Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հայ Արիական Միաբանությունը հարց էր բարձրացրել Հայապահպանության նախարարություն ստեղծելու համար, որը բազմաշերտ հնարավորություններ պիտի ունենար, ինչը թույլ կտար զբաղվել ազգային եւ համազգային կարեւորագույն խնդիրներով: Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման մի փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը:

Հատկապես մեր պետականության պաշտպանվածության առումով կային ծրագրեր, քանզի աշխարհի ավելի քան 100 երկրներում հայերն են ապրում եւ նրանց պաշտպանությամբ կարելի է լուծել նաեւ մեր երկրի պաշտպանվածության խնդիրը: Հայկական համայնքներն ու եկեղեցիները կարող են ավելի աննկատ հարցեր լուծել, քան մեր դեսպանատներն ու դիվանագետները, որ միշտ հսկողության տակ են:  

Համոզել էի վարչապետին, որ ամիսը մեկ անգամ պաշտոնապես, կառավարության շենքում, որպես երկրի վարչապետ հանդիպի նաեւ Հայաստանի ազգայնական ուժերի եւ ազգային հավատի ներկայացուցիչներին, ինչպես ժողովրդավարական եւ այլ ուժերի կամ գործարար շրջանակների հետ էր դա կազմակերպում: Ահա այդ ձեւաչափով քննարկումներից մեկում էլ բարձրացրեցի Հայապահպանության նախարարության ստեղծման հարցը:

Անդրանիկ Մարգարյանը ընդհանուրի մոտ հարցը առկախ թողեց, հետո ինձ կանչեց, քննարկեցինք, երկար զրուցեցինք: «Շուտ է,-ասաց վերջում,-չի ընկալվելու»…

Հետո այս թեմայով էլի քննարկումներ արեցինք, բայց խնդրի քաղաքական շարունակության մասին մեկ այլ առիթով կխոսեմ: Բայց որ Հայ Արիական Միաբանության որոշակի քայլերից հետո ընդհանուր հայտարարի եկել էինք, փաստ է…

Վարչապետ Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ Հայապահպանության նախարարության գաղափարին, թե՞ նախապես այդ մասին տեղեկացնենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանին…

Այս նախարարությունը կարող է իր բաժինները դարձնել լեզվի տեսչությունը, որը երբեք չի կարելի լուծարել, սփյուռքի նախարարությունը եւ այլն:

Սա, արդի պատկերացումներով ասած, սուպերնախարարություն չէ:

Սա գալիքի՛ նախարարություն է:

Որ առաջիններից մեկն է լինելու Միացյալ Հայաստանի ճանապարհին: Իսկ այդ ճանապարհին պիտի գիտակցել ազգային ինքնությունն ու էությունը, հայի Արարչակնիք եւ Աստվածազարմ արժեքները…

ԱԶԳ-ի համախմբման համար պիտի հասկանալ, թե ինչ է ԱԶԳ-ը:

Հայապահպանության նախարարությունը պիտի աշխարհով մեկ զբաղվի հայադարձի գործով, հայ գենի ինքնամաքրման եւ հայրենադարձության խնդիրներով: Դրա համար պիտի լինի մեկ պետական ու ազգային կառույց, որը պաշտպանի ԱԶԳ-ին ապազգային բոլոր երեւույթներից:

Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

  1. Ծագում (Ծին-Գեն):
  2. Բնօրրան (Հայրենիք):
  3. Լեզու:
  4. Առաքինություն:
  5. Հավատ:
  6. Մշակույթ:
  7. Ինքնություն:
  8. Էություն:
  9. Առաքելություն:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար:

Շատ լուսավորյալ դեր պիտի կատարի Հայապահպանության նախարարությունը: Պիտի համադրի անցյալը, ներկան ու ապագան:

Ազգային գաղափարախոսության եւ ինքնության շուրջ փնտրտուքը սկսվել է արդեն իսկ դրանք կորցնելու (ավելի ստույգ՝ դրանք չկարեւորելու) պահից: Կորցնելով (միտումնավոր, թե անմիտ)՝ փորձել են նորը ձեւակերպել, ինչը չի ստացվել, իսկ հինն էլ ոչնչացված էր այլեւս, կամ էլ պահել եւ վախենում էին վեր հանել:

Իսկ չի ստացվել, որովհետեւ այլ աշխարհայացքի վրա նորի կառուցումը երբեք հիմնավոր ու հաստատուն չէր կարող լինել, իսկ նորն էլ մերը չէր: Ու հիմա հենց այդ անհաստատ ու հեղհեղուկ վիճակում ենք: Բա հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսե՞ր իր ինքնությունից ու դեռ որոներ… ու դեռ սխալ ուղղություններով… Ինչպես հավատի, այնպես էլ գաղափարի…

Շատերը զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են:

Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները: Սակայն, բացարձակապես տարբեր են ազգային եւ ժողովրդական հիմնախնդիրները եւ հայրենիքի ու պետության գործառույթները, իսկ ինչ մնում է ազգային եւ պետական նպատակներին, ապա դրանք կարող են եւ չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով, բնույթով ազգային չէ եւ վարչակառավարման համակարգով օտարահպատակ է ու օտարից սնուցվող: Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում: Դա հիմա էլ հեռու չէ մեզանից…

Բայց դառնանք բուն թեմային եւ նշենք այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, կպարզաբանեն, թե ինչու մեզանում չկա հստակ եւ համընդհանուր ընդունելի ձեւակերպված սահմանում հայի ազգային ինքնության վերաբերյալ:

Դրանք են՝

1.Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային շինությունների, այլ արժեքների ոչնչացումը:

  1. Ազգային արժեքային համակարգի աղճատումը:
  2. Ազգային պետականության երկարամյա կորուստը:
  3. Հայի առաքելության չգիտակցումը:

Իհարկե, կարելի է թվարկել էլի պատճառներ, բայց վստահ եմ, դրանք բոլորն էլ կարող են դիտարկվել նաեւ որպես հետեւ- անքներ ու կտեղավորվեն նշածս պատճառներում:

Թվարկածս բոլոր պատճառները ինչ-որ ձեւով նույնպես շաղկապված են պատճառա-հետեւանքային կապով, ինչն էլ առիթով կներկայացնենք: Որից էլ կբխեցնենք ազգային ինքնության մեր պատկերացումները:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ. – Ազգային եւ պետական լեզվի դեմ որեւէ քայլ ազգադավության դրսեւորում է: Քանզի Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի ձայնը:

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։