Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

22 / Հունիս / 2017թ. / Նյութի հեղինակ՝ լրագրող Սիրան Հունանյան, «Հրապարակ»:

…«Մեր գործունեությունը թվում է թե ընդհատակում է, դա այդպես չէ, պարզապես մենք մի ճիշտ բան ենք հասկացել, երբ գործողություններից առաջ հայտարարություն ես անում, անպայման խանգարողները շատանում են եւ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանից դուրս»,- նշում է Հայաստանի Հայ Արիական կուսակցության (ՀՀԱԿ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը (http://www.hayary.org/wph/?p=33

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել ««Հայտնի» կուսակցությունների անհայտ գործունեությունը» շարքը։ Թեպետ մեր զրուցակցի խոսքերով՝ կուսակցությունն այդքան էլ «ընդհատակում» չէ։ Տեղեկացնենք, որ Հայ Արիական Միաբանությունը մոտ 22 հազար անդամ ունի հայրենիքում եւ սփյուռքում, իսկ կուսակցության մեջ ընդգրկված են ՀԱՄ անդամների կեսը։

– Հայ Արիական Միաբանությունը ոչ միայն հայ ազգայնական, համահայկական, համաարիական խնդիրներով է զբաղվում, այլ նաեւ մենք փորձում ենք եզրեր գտնել համաշխարհային մակարդակով աշխատելու (միջ)ազգայնական բոլոր երկրների ուժերի հետ։ Հանրահայտ է՝ կա գաղտնի համաշխարհային կառավարություն, որը ունի իր վաղուց հաստատված կարգերը, իր ժողովրդավարական-ամբոխավարական դրած արժեհամակարգը, եւ նրանք չեն ցանկանում, որ փոփոխվի այն ու գնա դեպի ազգային ուղղությամբ, չնայած պետք է ասեմ, որ Եվրամիությունը կազմաքանդման եզրին է, Մերձավոր Արեւելքում էլ ընթանում է աշխարհի վերաբաժանման հերթական գործընթացը, եւ ակնհայտ է, որ նույն այդ ուժերը կազմաքանդման որպես առաջամարտիկ ճանաչել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լը Պենին (նորացվող ԵՄ-ն վերահսկողության տակ պահելու համար)։ Մենք փորձում ենք մեր ունեցած հնարավորություններով նպաստել, որպեսզի այս անգամ Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես գա ոչ թե որպես գործիք, ինչպես նախկինում՝ հեռու շահերի քննարկումներից, այլ դերակատարում ունեցող պետություն։ 

  - Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ քաղաքական գործընթացներին, ընտրություններին կուսակցությունը ծրագրեր ունի՞ մասնակցելու եւ ինչպե՞ս։

– Առաջին եւ առայժմ վերջին ազգայնական համատեղ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եղել է 2003 թ.-ին։ Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) նախկին ռազմական կազմավորման հրամանատար Ռազմիկ Վասիլյանի եւ նրա հավատարիմ մարտիկների հետ հիմնեցինք Հայ Արիական Բռունցք (այս անգամ որպես գաղափարախոսական-քաղաքական ՀԱԲ) դաշինքը, որին միացան 4-5 ազգայնական կազմակերպություններ, բազմաթիվ խմբեր ու անհատներ եւ մենք մասնակցեցինք։ Դա եզակի մի փորձ էր հասկանալու, թե ինչ տեղ կարող են տալ ազգայնական ուժերին։ Ցավոք, մեր ընտրական համակարգն այնպիսին է, որ ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ քայլերի դիմեցին մեր դեմ հանդես գալով… հայտնի է նաեւ, թե  ինչ ներքին գործողությունների միջոցով են հաճախ խորհրդարանում հայտնվում ուժեր, որ գուցե ընդամենը 100 ձայն կարող էին հավաքել իրենց բարեկամների հետ միասին։ Բայց այդ փորձից հետո մենք հասկացանք, որ ազգայնականությանը դժվարին ճանապարհ է տրված։ Մենք հասկացանք, որ ներկայումս մեր դրամատնտեսական կարողությունները, մեր քանակական առումով հաստատուն ընտրաձայնը, այլ հնարավորությունները ցավոք չեն բավարարում, որ կարողանանք իշխանության լծակը ստանձնել։ Այն ձայներն էլ, որ մենք հավաքեցինք նշածս ընտրական ժամանակահատվածում, մծամասնությամբ անհետացան։ Դրա համար Հայ Ազգայնականների համախմբման հետ որոշեցինք, որ մեր ժամանակը չի եկել…

Ես մի պարզ բան ասեմ, երեւի թե բարձրաձայն մեկ անգամ պիտի ասվի՝ մեր երկրում կա մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, դա Հայ Արիական Միաբանությունն է։ Հայ Արիական Միաբանությունն ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ ընդդիմադիրներին։ Շուրջ 25-30 տարի Հայաստանի իշխանության եւ ընդդիմության դաշտում նույն քաղաքական ուժերն են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմը։ Սա մեկ թիմ է, անկախ նրանից իշխանության մեջ են, թե ընդդիմության։ Բոլոր այս ուժերը եվրոպական-արեւմտյան համակարգի հետեւորդներ են (իշխանությունները՝ եվրոպական-պահպանողական, ընդդիմադիրները՝ եվրոպական-ազատական), անկախ նրանից ռուսամետ են, թե եվրոպամետ (այս դեպքում նույնն է՝ նաեւ ամերիկամետ), քանզի նույն Ռուսաստանն էլ է  հիմնականում եվրոարժեքակիր։

Այս ուժերն իրար դեմ են աշխատում պարզապես, թե ով պիտի ղեկավարի… չկա գաղափարական ու տարակարծիք իշխանություն եւ ընդդիմություն Հայաստանում, իսկ այն ընդդիմությունը, որ կա աշխարհաքաղաքական առումով դա հայ արիական, արմատական արժեհամակարգ ունեցող ՀԱՄ-ն է, որը դեմ է երկուսին էլ։ Մենք դեմ ենք ոչ միայն գաղափարա-քաղաքական, այլ նաեւ հոգեւոր-հավատամքային առումով։ Մենք՝ արիադավան-հեթանոսական հավատով հոգեւոր ընդդիմություն ենք եկեղեցուն, ընդդիմություն ենք նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք բոլորը հուդա-քրիստոնեության ապազգային կրոնի հետեւորդներ են։

Բայց մենք առաջարկել ենք եւ պատրաստ ենք բանակցել մեր եկեղեցու հետ, պատրաստ լինելու այն իրավիճակին, երբ կրոնները գնում են բախման ու մահացության: Ինչպես Հռոմի Պապն է ասում (նրանից առաջ բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման է ասել)՝ կրոններն այլեւս գրեթե չեն կարողանում բավարարել մարդկանց ներքին ու հոգեւոր պահանջմունքները եւ գնում են ինքնասպառման։ Եթե քրիստոնեությունն ընդհանուր առմամբ գնում է սպառման, ապա Հայաստանում հազար ու մի աղանդավորական կառույց կամ մեկ այլ բան կարող է մտնել։ Դրա համար մենք առաջարկել ենք, անգամ ես անձնական նամակով եմ դիմել կաթողիկոսին, որ պատարաստ լինենք, եթե քրիստոնեությունը գնում է ոչնչացման, կամ ինքնաոչնչացման, պատրաստ լինենք հայոց հավատի (Հայ Աստվածների պաշտամունքի) վերադարձին, ոչ թե ուրիշ ինչ-որ այլակրոն մի բանի։

- Պարոն Ավետիսյան, բայց այդ ամենը գործողության մեջ չի երեւում։

– Իսկ ինչո՞ւ պետք է երեւա, երբ գործողության մեջ երեւում է, ես հայտնվում եմ բանտում, երբ գործողության մեջ երեւում է, իմ վրա մահափորձ են իրականացնում… ո՞ր մեկն ասեմ։ Տարիներ շարունակ, ես ամսվա մեջ ամենաքիչը 3 անգամ հայտնվել եմ ոստիկանությունում, դատախազությունում, ազգային ու պետական անվտանգությունում… մեր որեւէ ազգամետ (հատկապես արմատական) գործողություն հակառակ բանն էր բխեցնում թե՛ իշխանությա, թե՛ ընդդիմության մեջ, չգիտեի, թե ինչու մեզ ընդդիմադիրներն էլ չէին սիրում, բայց հետո հասկացանք ինչու չեն սիրում՝ նույն ուժերն են՝ իշխանության հետ իրար փոխարինող, քաղաքական դաշտը նորերից հեռու պահող։ Դրա համար մենք հիմա ընտրել ենք թեկուզ ոչ այնքան հրապարակային գործելու եղանակը։ Սա շատ լավ արդյունք է տվել մեզ։ Մենք հայտարարություններ, նյութեր տարածում ենք, բայց կան մանրամասներ, որ չենք ասում, որովհետեւ իսկապես նրանց կարելի է խոչընդոտել։ Հիմա մենք ավելի ազատ ենք, կարծես թե իշխանությունները հասկացել են, որ աշխարհը գնում է ազգային ճանապարհով, ազգայնական նույնիսկ, կարողանում ենք եւ իշխանությունների հետ եւ որոշ ընդդիմադիր ուժերի հետ եզրեր գտնել համատեղ երկրի համար գործ անելու։

Ի՞նչ գործերի մասին է խոսքը, ի՞նչ աշխատանքներ եք տանում նրանց հետ։

– Կա երկրների տրամադրվածություն Հայաստանի նկատմամբ։ Հիմա մենք համաարիական քաղաքականությունը տանելով՝ այդ դաշինքի կենտրոնը փորձում ենք Երեւանում ամրագրել։ Մենք աշխատում ենք բոլոր սլավոնական ազգերի հետ՝ լեհերից սկսած, չեխեր, սլովակներ, բուլղարներ, սլովեններ, սերբեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ եւ այլն։ Մենք աշխատում ենք հիմնավորել Հայաստանին աջակցելու, Հայաստանի հետ համատեղ ճանապարհ գնալու տարաբնույթ առավելությունները։ Այդ առավելությունները գուցե Ձեզ համար տարօրինակ հնչի, ինչպես երկրային են, այնպես էլ՝ երկնային… Երկիր մոլորակն ի վերջո Տիեզերքի մի մասն է, եւ կան Համատիեզերական իրողություններ, որ ազդում են Երկրի վրա, նաեւ մարդկանց վրա։ Այդ բոլորը հոգեւոր ոլորտի մասով մենք եւս անում ու ամրագրում ենք ամենուր, նաեւ սլավոնա-արիացիների հետ, ռուս արիացիների հետ, նույնն անում ենք պարսիկների, տաջիկների, հնդիկների, հույների եւ տարբեր աշխարհամասերում այլոց հետ…

Մենք հիմա աշխատում ենք, որ արմատական մտածողությամբ փոխենք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ցույց տանք, որ Հայաստանը հենց այնպես չի կոչվում աշխարհի եւ մարդու արարման ու փրկության կենտրոն, Աստվածների բնակատեղի… Եվրոպական, ռուսական, ամերիկյան կամ մյուս այլ ազգայնական ուժերի հետ հանդիպելով, մենք հասկանում ենք, որ նրանցից շատերն արդեն ընդունում են, հասկանում են, որ աշխարհը այս հակամարդկային ու հակազգային աշխարհակարգով գնում է կործանման։ Նորմալ մարդատեսակները, ազգատեսակները, անկախ այն բանից որտեղ են ապրում, հասկանում են, որ ընդհանուր փրկության ծրագիր է պետք, իսկ փրկության կենտրոնը եղել ու մնում է Հայաստանը։

- Ինչպե՞ս եք գնահատում նոր ձեւավորված ԱԺ-ն, ՀՀԿ-ին հակազդող որեւէ ուժ տեսնո՞ւմ եք։

– Չեմ տեսնում, եւ ուղղակի մաղթում եմ, որ հանուն ազգի, հանուն երկրի կարողանան որոշակի ժամանակ տրամադրեն, բացի այն առկա ցուցադրականությունից, անեն քայլեր, որ մեր պետության իրավիճակն իսկապես շտկվի, այլապես՝ համաշխարհային վերաբաժանման, համակագային փոփոխությունների գնացող այս ծավալումները, որ սկսեց արագանալ, էլ հասցնելու ժամանակ չի լինելու։ Այնքան բան ունենք դրսի հետ աշխատելու, անելու, որ գզվռտվելու ժամանակ մեզ չի մնալու։

Սիրան Հունանյան / Նյութի աղբյուրը` hraparak.am

Նայել –  http://hraparak.am/?p=149713&l=am/hay+ariakan+miabanutyuny+ynddimadir+e+ev+ishxanutyany+ev+ynddimadirnerin+ev+ekexecun – …Մենք հիմա աշխատում ենք, որ արմատական մտածողությամբ փոխենք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ցույց տանք, որ Հայաստանը հենց այնպես չի կոչվում աշխարհի փրկության կենտրոն։ Եվրոպական, ռուսական կամ մյուս ազգայնական ուժերի հետ հանդիպելով, մենք հասկանում ենք, որ նրանք արդեն ընդունում են, հասկանում են, որ աշխարհը այս հակամարդկային ու հակազգային աշխարհակարգով գնում է կործանման…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։