Սկիզբը՝ թիվ 20-22-ում
http://www.hayary.org/wph/?p=6341 – Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…
http://www.hayary.org/wph/?p=6317 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…
Լատիներենը կամ սանսկրիտը շատերը համարում են «դիվանագիտության լեզու»: Էժեն Կանսելիեն այն կարծիքին է, որ լատիներենը «ասիական սկզբնային լեզուների համարձակ սինթեզ է», յուրատեսակ վարագույր իջեցված համաշխարհային բեմի վրա կեղծիքի ճանապարհով, «ֆոնետիկայի (հնչակազմության) նենգափոխում»:
Կարծում ենք՝ հայերենը ոչ թե ասիական սկզբնային լեզուների սինթեզ է, այլ՝ հայերենից՝ գրաբարից առաջացած «լաթն» է՝ «կտորտանքը», ինչպես դիպուկ ձեւակերպել է Լիա Ավետիսյանը («Այդ անհավանական հայերը» (ռուս.- Էտի նեվերայատնիե արմյանե):
Հետեւաբար հայերեն «Տ» տառը լատիներենում կհնչի որպես «Ս», այսինքն՝ թասի վրայի երկու «Տ»-ն կնշանակեն Salia+Sal (Կույս+Քրիստոս):
Կան սիմվոլներ, որոնք փոխարինում են թասը (կամ համարժեք են), որովհետեւ թասը իր ակունքում ունի այլ նշանակություն: Օրինակ, եռանկյունին գագաթով ուղղված ներքեւ, ծաղիկը, կիսալուսինը եւն:
Ի դեպ, լուսինը հունարեն կոչվում է Սելենա (Selena): Սուրբ թասը Արեւմուտքում պատկերում են կողովի ձեւով՝ կողով ձկով եւ շշով, լցված կարմիր գինիով (սուրբ արյունով): Կողովը «սալան» է:
Նշենք նաեւ, որ մեր իշխան ձուկը լատիներեն կոչվում է Salmo ichchan:
Աշխարհի Տիրակալի խորհրդանիշերից մեկն է համարվում Արեւը («Հոգեւոր Արեւ» կամ «Բարեպաշտ Արեւ»), այդպես են անվանում նաեւ Քրիստոսին (Sol Justitiae):
Հովսեփ Օրբելու «Հայ-ռուսերեն բառարանում» (Մոկսի բարբառ) Sol նշանակում է աղ, իսկ Sola zenane (սոլա զենանա) նշանակում է կնոջ աղ, ինչը, ըստ երեւույթին, նշանակում է կնոջ հոգի, silsile (սիլսիլա) բառը նշանակում է ծննդաբանություն, տոհմաբանություն:
Ինչպես նշեցինք, Խեք անվան թվային արժեքն է 54 թիվը: Նույն արժեքն ունի Վահէ՛ անունը:
Ենթադրում ենք, որ Վահէ-ն ծածկագիր է: Եթե այն կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կունենանք Է՛հավ, որտեղ Է-ն նշանակում է էություն, այսինքն՝ Վահ.է =Է՛հավ=Էություն Հավ կամ Հավ-Հայր-Հայկ: Այստեղից կարելի է ենթադրել, որ Վահեւանյան դռանը զոհեր են մատուցել ՎահԷ-Հայկ-Խալդի աստծուն:
Իսկ եթե Վահեվան անվան «վան» վանկը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա Վահեվան=Վահէ+նավ=Հայկ+նավ=Հայկյան նավ, որտեղ կարելի է տեսնել կապ հին հայկական ավանդության հետ:
«Վանա լճի արեւմտյան կողմում կա Հայեկ անունով մի քարաժայռ, որ նման է նավի դիտարանի:
Ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղի ժամանակ կառուցվել է երկու փրկարար նավ:
Դրանցից մեկը Նոյի տապանն էր, որ բարձրացավ ջրերի հետ, հասավ Մասիսի կատարը ու կանգ առավ այնտեղ:
Մյուս նավին բախտ չվիճակվեց ելնել ջրերի վրա: Դա պատահեց այսպես. նախապես որոշված էր, թե ովքեր պիտի մտնեն այս նավի մեջ եւ փրկվեն ջրհեղեղից: Հենց որ հորդացած ջրերը սկսել են մոտենալ նավին, մի կին խնդրելէ նավաստիին՝ նավի մեջ ընդունել նաեւ իր միամորիկ որդուն: Սակայն նավապետը մերժել է կնոջը:
Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից: Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին: Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին» (ՀՍՀ 6):
Աստվածաշնչի բնագրում ասվում է, որ նավի համար օգտագործվել է «տեբա» տերմինը, ինչը նշանակում է «խորտակված»: Ելնելով վերը նշվածից՝ Զ. Սիտչինը ենթադրում է, որ Հայա-Էնկին Նոյին խորհորդ է տվել կառուցել ոչ թե սովորական նավ, այլ՝ սուզանավ:
Բայց կարելի է ենթադրել, որ խորտակված տերմինը վերաբերում է այն նավին, որը ծեր կինը կապել էր Հայեկ ժայռին:
Աստվածաշնչյան Մելքիսեդեկի մասին տեղեկությունները սակավաթիվ են: Կրոնի հանրագիտարանում ասվում է. «Գոյություն ունի վարկած, որ Մելքի-Ցեդեկ իրական անուն չէ, այլ Շալեմի (Սալեմի) արքաների տիտղոսն է: Աստվածաշնչի տրամաբանության համաձայն՝ Մելքի-Ցեդեկը առաջինն է հոգեւորականներից, որ ոչ մի կապ չի ունեցել քահանապետ Ահարոնի հետ եւ ապրել է նրանից շատ առաջ (7-6 դար առաջ)»:
Հայկական աղբյուրներում հանդիպում ենք երկու Մելքիցեդեկի:
Առաջինը հայ գրիչ եւ մանրանկարիչ Մելքիսեդեկն է (ծննդյան եւ մահվան թվերն՝ անհայտ), 14-րդ դարի առաջին կեսի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչն է եղել:
Երկրորդի մասին խոսվում է «Մելքիսեդեկի եպիսկոպոսի Զմիռնիոյ նամականի առ Տ. Կարապետ երեց Սեթեան» գրքում (Կալայ, տպգր. քհնյ Փափազյան 1896թ.):
Այնուամենայնիվ, Մելքիսեդեկ անունը մտորելու առիթ է տալիս: Բացի այն, որ Մելքիսեդեկը Սալեմի արքաների տիտղոսն է, այն, կարծում ենք, ծածկանուն է:
Նախորդ մեր հրապարակումում (Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը, «Լուսանցք», թիվ 4, 5, 6, 2017) խոսել ենք Սուլեմա (Սելիմա) իշխանի մասին, ով Սյունիքում կառուցել է նույնանուն բերդը: Անդրադարձել ենք նաեւ Ցադդիկ անվանը, որ կազմված է ցատկել եւ դիկ/դիք արմատներից: Ցադդիկ=ցատկող ոգի, ինչը բնորոշ է սնդիկին:
Ինչպես նշում է Գենոնը, Ցեդեկը նաեւ Յուպիտր (Լուսնթագ) մոլորակի անվանումն է, որի հրեշտակը կոչվում է Ցադկիիլ-Մելեք՝ նմանություն Մելքիսեդեկի հետ (իլ մասնիկի հավելումով):
Մեր կարծիքով՝ Ցեդեկ-ը սնդիկ բառի աղավաղված ձեւն է, իսկ Մելեք-ը հայերեն մալաք բառն է, որ նշանակում է հրեշտակ: Այսինքն՝ Ցադկիիլ-Մելեք=Ցադկիիլ-Մալաք=Սնդիկ-Հրեշտակ=Ոգի-Հրեշտակ:
Ուրեմն՝ Սուլեմա (Սելիմա) բառը ծածկագիր է եւ, ըստ երեւույթին, անուն չէ, այլ Սալեմի (Սելիմի) մելիքների տիտղոսն է:
Էզոթերիկ գրականությունում Ցադկիիլ անունով հրեշտակը Մերկուրին (Փայլածուն) է, որը միջնորդ է Արեգակի եւ Լուսնի միջեւ, իսկ Քրիստոսը՝ Աստծու եւ աշխարհի միջեւ եւ համարվում է Տիեզերական հոգեւոր սնդիկը:
«Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է Մելիքսեթ անունով քահանա: Մեր կարծիքով՝ Մելիքսեթ եւ Մելքիսեդեկ անունները նման են եւ չի բացառվում, որ նաեւ համարժեք են:
Արուսյակ Սահակյանը Սասնատան չորս ճյուղերի մասին խոսելիս գրում է. «Բացի այն, որ երկրորդ պատումում կային հավելյալ հատվածներ եւ կերպարներ, ողորմիսում հիշատակվում էին երկու բոլորովին անծանոթ անուններ՝ Բաղդասար եւ Մելիքսեթ քահանա: Այդ անունների առկայությունը Աբամելիքից եւ Սանասարից հետո եւ Դավթից առաջ ենթադրել է տալիս, որ նրանք կամ առանձին ճյուղեր պիտի ունենան (ինչպես Աբամելիքը եւ Սանասարը, Դավիթը) կամ կենտրոնական կերպարներ պիտի լինեն, ինչպես նույն ողորմիսում Ձենով Հովանը եւ Ցռան Վերգոն: Դրա համար էլ Աբեղյանն ափսոսում է, որ ասացող Նախո քեռին հրաժարվում է պատմել իր լավ չիմացած հատվածները, «թեբեթեւ շատ ցանկալի էր, որ գոնե մի-մի կտորներ եւս Բաղդասարի եւ Մելիքսեթ քահանայի ճյուղերից ունենայինք»:
Հասկանալի է, որ Մելիքսեթ քուրմը քրիստոնեության օրոք պետք է դառնար քահանա կամ եպիսկոպոս՝ Մելքիսեդեկ անունով:
Ենթադրում ենք, որ Մելիքսեթը եղել է կենտրոնական կերպար եւ այնքան հնուց է հասել մեզ, որ ասացող Նախո քեռին էլ լավ չի իմացել՝ ով է իրականում եղել Մելիքսեթը, ինչի պատճառով էլ հրաժարվել է պատմել լավ չիմացածի մասին:
«Մոկս Հայոց բանահյուսական մշակույթը» (2015) գրքում «Սասնա Դավիթ» վերնագրի տակ կարդում ենք.
Տառնամ զօղորմին տը տամ, ուըր տը տամ,
Գագիկ թակյաուըրին տը տամ:
Տառնամ զօղորմին տը տամ, ուըր տը տամ,
Մելիքսեթ քահանին տը տամ:
Տառնամ զօղորմին տը տամ, ուըր տը տամ,
Սանասարին տը տամ:
Տառնամ զօղորմին տը տամ, ուըր տը տամ,
Բաղդասարին տը տամ:
Տառնամ զօղորմին տը տամ, ուըր տը տամ,
Ձենով Հովանին տը տամ:
Ինչպես տեսնում ենք, Գագիկ թագավորից հետո օղորմի են տալիս Մելիքսեթ քահանային, այնուհետեւ՝ մյուսներին, ինչը հաստատում է, որ նա կենտրոնական կերպար է:
Վերը նշված գրքի «Սասնա ծռեր» հերոսավեպի «Սանասար եւ Բաղդասար» պատումի նախերգանքում օղորմի են տալիս Գագիկ թագավորին, Եղյա քահանային, Սանասարին, Դուլա Բաղդասարին, Մեծ Մհերին, Ծինով Հովհանին եւ ջահել Դավիթին:
Նախերգանքի ավատից հետո կարդում ենք հաջորդ զավեշտային վերնագիրը. «Քուրդ բեկն առնում է իր որդու համար Գագիկ թագավորի աղջկանը»:
Այստեղ են ասում՝ թան էլ չէ, բրդած մածուն:
Կարդում ես ու աչքերիդ չես հավատում. նույնիսկ այստեղ են հասցրել խցկել քրդերի շինծու պատումները: Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով: Չէ՞ որ այս գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Մոկացիների սուրբ հիշատակին: Թարմացնենք հեղինակների հիշողությունը. այդ նույն ցեղասպանությունն իրագործողները եղել են քրդերն ու նրանց թուրք տերերը:
Քրդերի զառանցանքը Հայոց բանահյուսություն մտցնելը ոչ թե հարգանքի տուրք է, այլ՝ անհարգալից դրսեւորում զոհվածների սուրբ հիշատակի նկատմամբ:
Քանի որ առայժմ չունենք ոչ մի պատմական փաստ Մելիքսեթ քահանայի կամ քրմի մասին, մնում է միայն ենթադրել, որ Մելիքսեթը քրիստոնեացված նույն Մելքիսեդեկն է:
«Սասնա ծռերում» հիշատակվում է նաեւ Լանդբաբ (Լանդբա) թագավորը, ում կերպարին վերլուծաբաններն ընդհանրապես չեն անդրադարձել: Այս մասին խոսել ենք «Թորգոմ-Լանթա-Ատլանտ» քննախույզում («Լուսանցք, փետրվարի 20-26, 2015»): Օսիրիս-Հայկի ատլանտ լինելու փաստը հաստատում է մեր ենթադրությունը, որ Լանդբա թագավորը նույն Թորգոմ-Ատլանտ թագավորն է: «Սասնա ծռերի» քեռի Թորոսը՝ Թորգոմը, ըստ երեւույթին, համապատասխանում է Գագիկ թագավորին, իսկ Մելիքսեթը՝ Հայկին:
Գենոնը, խոսելով Լուզ քաղաքի մասին, որն իրանցիները համարել են «անմահների կացարան», կարծիք է հայտնում, որ լուզ բառն առաջացել է արմատից, որ նշանակում է թաքնված, լուռ, պարսպատված, առեղծվածային բան: Դժվար չէ կռահել, որ լուզ բառը հայերեն լուս, լույս բառն է, իսկ որ առեղծվածային բան է, իրոք այդպես է:
Գաղտնիքը հասկանալու համար տեղափոխվենք Քարահունջ աստղադիտարան, երբ 1994թ. Պարիս Հերունին աշնանային Գիշերահավասարի օրը թիվ 62 քարի անցքի միջով դիտում է՝ ինչպես Արեւը ճիշտ կեսօրին հայտնվում է թիվ 63 քարի գագաթին եւ այդ պահին քարը «գլուխ է ստանում»:
Երբ քարը գլուխ է ստանում, դա իրոք թաքնված, առեղծվածային երեւույթ է: Այս քարի մեջքին (մեջտեղում) է գտնվում կլոր անցքը, որն Արեւադարձի օրը ուղղվում է Արեւածագի կետին:
Նշված անցքը կարելի է համարել քարի պորտ՝ օմֆալոս, որը համարվում է հոգու խորհրդանիշ:
Քանի որ Աշխարհի Տիրակալի խորհրդանիշներից մեկն է համարվում Արեւը, ապա թիվ 63 քարը իր «գլխով» (ոգով) եւ «պորտով» (հոգով) կարելի է անվանել Հոգեւոր Արեւ կամ Բարեպաշտ Արեւ: Այսպես են անվանել նաեւ Հիսուսին, իսկ ալքիմիայում նրան անվանում են Արեւորդի:
Քարի գլուխը ըստ երեւույթին համապատասխանում է Aur աստղին՝ երկնային Կառավարի գլխին, այսինքն՝ Հայկ-Կառավարի գլխին:
Շարունակելի
Գոհար Պալյան
«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



