Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է, որը բազմաճյուղ բնույթ է ունեցել եւ ունի ցայսօր: Դրանք ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր բնույթ են ունեցել: Չենք կարող ասել, թե երբ կամ երբեւէ բարեկամական եղել են հայ-հրեական հարաբերությունները, թե ոչ, ցավոք բազում հազարամյակներ գրանցած պատմական գրքերն ու քրմական մատյանները չեն պահպանվել, որտեղ վստահաբար արձանագրված էր ամեն բան: Եվ հետաքրքիր է, որ դրանք ոչնչացվել են հենց հրեական հոգեւոր ներխուժումից հետո, երբ հուդա-քրիստոնեությունը կիսահայերի եւ ոչ հայերի կրոնա-քաղաքական հրահրմամբ մտավ Հայաստան…

301թ. ներխուժմանը «Լուսանցք»-ը բազմիցս է անդրադարձել եւ դրանից հետո Հայաստանի ու հայության գոյությունը, հայի ֆիզիկական ու հոգեւոր ապագան վտանգվել է ու դեռ վտանգված է ցայսօր… Հայն այսօր իր պատմության ակունքները հաճախ փնտրում է այլոց պատմությունների մեջ, քանի որ հուդա-քրիստոնեական ջարդարարությունները գրեթե ոչ մի հետք չեն թողել: Բայց բնական արդարությունը վերադառնում է եւ պեղումները հայոց հողում, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են այսօր զավթված, հայտնաբերում են հայության հնագույն արարչակնիք եւ աստվածատուր հետքերը, ազգային արժեհամակարգը եւ հոգեւոր զորությունները…

Գոնե գիտենք, որ ավելի քան 2000 տարի հայ-հրեական հարաբերությունները ամենավատերից մեկն են, որի պատճառով հայությունը հատկապես շատ է տուժել, վերջին հարյուրամյակներում, նաեւ ցեղասպանվել ու հայրենիքի զգալի մասն է կորցրել համաթուրանական եւ սիոնակա-մասոնական եղբայրության համատեղ հալածանքներից…

Սա մի պահ մի կողմ թողնելով, փորձենք հասկանալ, թե ի՞նչ են փնտրում հրեաները այժմ Հայաստանում: Այն երկրում, որի դեմ մինչեւ վերջին ժամանակներս գործել են նաեւ Ադրբեջանին օժանդակելով: Այն, որ հրեաների հոգեւոր առաջնորդները, աստղաբաններն ու թաքնագետները կարող են հասկանալ տիեզերական փոփոխությունների ընթացքը եւ դրա ազդեցությունը տիեզերական մարմինների, այդ թվում՝ Երկիր մոլորակի ու բնակչության վրա, ընկալելի է, ինչն էլ կարող է տիեզերական գարնան զարթոնքը Հայաստանում եւ հայերի հետ անցկացնելու առիթ դառնալ: Եկել է Երկնային պատիժների ժամանակը՝ Երկրային ամենաթողությունների, անբնականության, ընդդեմ արարչակարգի գործած, աստվածամերժության, հակամարդկային ու ապազգային այլ քայլերի համար…

Սա հասկանում են ոչ միայն Իսրայելում: Հայկական լեռնաշխարհը վերստին ստանձնում է մարդկության փրկության օրրանը դառնալու առաքելությունը: Բայց այդ առաքելությունը չեն կարող կյանքի կոչել Արարատյան Աշխարհի տարբեր հատվածները զավթած թուրքերն ու ադրբեջանցիները կամ վրացիներն ու իրանցիները… Հայկական բարձրավանդակը հայությանը վերադարձնելն այլեւս բնական պահանջ է, ոչ թե զուտ հայկական պահանջատիրություն… Իսկ հայն իր պահանջատիրական առաջին քայլերն արել է Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին՝ Արցախն ու մի շարք այլ հայկական տարածքներն ազատագրելով եւ կամային բանակ ստեղծելով: Արցախը փաստացի Հայաստան է, իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի 12-րդ մարզը…

Եվ ազգերն ու երկրները, լինեն դրանք բնածին կամ արհեստական, իրենք պիտի որոշեն, թե որ ճակատում են հայտնվելու՝ բնական, թե հակաբնական…

http://www.hayary.org/wph/?p=6496#more-6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…  

* * *

Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը

Մինչ այս տարվա հուլիսը, Հայաստանի ու Իսրայելի տարբեր պատվիրակություններ են փոխադարձ այցեր կատարել վերջին տարիներին: Բարձր մակարդակի հանդիպումներ են եղել Հայաստանի նախագահի նստավայրում, կառավարությունում եւ խորհրդարանում: Բայց Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան՝ բոլորովին այլ տպավորություն թողեց: Իսրայելն իսկապես փորձում է կարգավորել հարցերը Հայաստանի հետ:

Մեր երկրի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 25-27-ը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Ցախի Հանեգբին, ով բարձրաստիճան հանդիպումներից բացի այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ եւ հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Նախարար Ցախի Հանեգբին իր հերթին նշեց, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ եւ դա իր այցի հիմնական ուղերձն է։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Նախարարները կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ծավալումը։

Բանակցությունների օրակարգում էին նաեւ առեւտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարեւորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։ Իհարկե քննարկվել են նաեւ մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Իսրայելի նախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչը ամենահետաքրքիր ու կարեւոր հարցերից կլինի հայ-հրեական հարաբերությունների զարգացման դեպքում: Իսրայելը համաթուրանականության, համաարաբականության, համաիսլամականության եւ տարածաշրջանային այլ «համա»-ների առկայության պայմաններում կարող է հենվել միայն բնականորեն ու փաստացի հետզհետե ուժեղացող Հայաստանի վրա: Հայի խոսքը երբեք երկկողմանի չի եղել, իր խոսքն էլ հայը պաշտպանել է անգամ այն ժամանակ, երբ տուժել է դրանից՝ իր դաշմակիցների օժանդակելու համար…

Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին: Հայաստանը հավատարիմ է մնալու իր փոխլրացնող արտաքին քաղաքականությանը, ինչը լավ հեռանկար է ստեղծում նաեւ հայ-հրեական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպումից հետո, երբ փաստաթղթերի ստորագրման արարողությունն էր, երկու երկների նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը եւ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։ Սրանք դեռ առաջին քայլերն են: Իսկ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ Երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։

Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարին: Հայ պաշտոնյան կարեւորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ մեր ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Անդրադարձ է եղել հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի գործունեությանն ու փոխայցերին, ինչը նպաստել է նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ մեր խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած եւ զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»:

Ցախի Հանեգբին ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած տպավորությունները՝ նշել է. «Ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարանից գալիս եմ Հայաստանի ժողովրդավարության տուն, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Հրեա ժողովուրդը նույնպես անցել է նման տառապանքի միջով»: Ըստ հրեա նախարարի՝ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները պարտավորեցնում են առավել ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա իսրայելա-հայկական հարաբերությունների առաջխաղացման հարցում:

Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, ապա ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին:

Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարաի գլխավորած պատվիրակությանը՝ հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման եւ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ: Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը:

Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առեւտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել:

Հայ եւ հրեա պաշտոնյաները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Իսրայելի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ: Վարչապետն անդրադարձել է կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում, ինչը եւս կարող է նպաստել տնտեսական համագործակցությանը: Այս համապատկերում Կարեն Կարապետյանը կարեւորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում: Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով:

Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան եւ Իսրայելի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ եռանդուն աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Հո՞ղն է համագործակցության ամենաբնական ոլորտը

Հանդիպել են նաեւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

Գյուղատնտեսության նախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում  տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:

Իգնատի Առաքելյանը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են եւ հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաեւ իսրայելական ընկերությունները:

Ցախի Հանեգբին իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը Հայաստանի ու Իսրայելի միջեւ փոխհամագործակցության թերեւս «ամենաբնական ոլորտն է»:

Մտքեր են փոխանակվել նաեւ ոռոգման, կաթի արտադրության ու վերամշակման, ջերմոցաշինության  ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են մեր երկրում հիմնել կաթի վերամշակման գործարան, ինչպես նաեւ երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար՝ իսրայելական գյուղատնտեսության փորձին ծանոթանալու եւ նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:

Մեր նախարարը հրավիրվել է Իսրայել՝ մասնակցելու «Ուոթերթեք» եւ «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:

Իգնատի Առաքելյանն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել՝ հոկտեմբերին Երեւանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանց ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին՝ կնոջ հետ, ինչպեսեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ցախի Հանեգբին նշել է, որ տպավորված է հուշահամալիրով, որն, ըստ նրա, կհուզի յուրաքանչյուրին: «Իսրայելը միշտ կարեկցել է հայ ժողովրդին, քանի որ եւ հայերը, եւ հրեաները վերապրել են այս ողբերգությունը իրենց պատմության մեջ: Հարցը մի քանի անգամ քննարկվել է Իսրայելի խորհրդարանում, մշտապես նշվել է նախագահի կողմից, եւ մենք այն միշտ պահելու ենք  մեր սրտում եւ հոգում»,- ասել է իսրայելցի նախարարը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում կատարել է հետեւյալ գրառումը. «Այցելելով այս թանգարան՝ յուրաքանչյուր ոք հանգում է երկու եզրակացության՝ այլեւս երբեք թույլ չտալ նման սարսափելի գործողություններ եւ երբեք չմոռանալ ողբերգությունը, այն մշտապես կենդանի պահել մարդկանց գիտակցության եւ հիշողության մեջ»…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։