Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…

* * *

…Հիմա Մերձավոր Արեւելք եւ Կովկաս տարածաշրջանների հետ միասին մենք մեր արտաքին քաղաքականության մեջ պիտի վերակիրառենք Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանի գործոնը, որպեսզի Հայաստանի դերն ու նշանակությունը ոչ միայն բնական ու պատմական առանցքներ ունենա, այլեւ՝ աշխարհա-քաղաքական, ռազմա-տնտեսական… Հայկական Լեռնաշխարհի բնիկները միա՛յն հայերն են ու այն միայն հայերի՛ հայրենիքն է, որի վրա միայն հայկակա՛ն պետություն պիտի լինի… Հայկական Լեռնաշխարհի արծարծումը միայն կարող է կանխել հայոց հողերում երբեւե չգոյ Քուրդիստանի տարածումը (ըստ լեզվաբանների՝ ճիշտը Քրդստանն է)…

* * *

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է աշխարհի նոր վերաբաժանման ծրագրերին, որոնք մի քանիսն են եւ տարիներ շարունակ շրջանառվում են, որպեսզի համաշխարհային արձագանքներից պարզ լինի, թե որ տարբերակն է առավել ընկալելի ու ընդունելի: Իհարկե, չեն կարող բոլոր տարբերակները բոլորի համար էլ ցանկալի լինել, ինչը նաեւ դիմադրական ազդակներ է արձակում շրջանառվելու ընթացքում, որը եւս հավաքագրվում է աշխարհը գաղտնի վերաբաժանողների կողմից՝ հետագա ծավալումներին դիմակայելու կամ նախապես դեմն առնելու համար:

Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը

Այդ մի շարք ծրագրերում, որոնք շրջանառվում են համապատասխան քարտեզներով, հայության համար կան ոչ ցանկալի կամ համեմատաբար ցանկալի ծրագրեր: Իսկ ցանկալի ծրագրերի բացակայությունը չի նշանակում, որ չի կարելի հասնել դրան: Այս տարիների ընթացքում աշխարհի միջազգային ասպարեզում լուրջ փոփոխություններ են եղել, որոնք որոշ երկրների նախնական ամուր դիրքերը խարխլել են, իսկ որոշներինն էլ՝ ամրացրել ու նոր զարգացումների ճանապարհ բացել: Մենք գրեթե բոլոր հնարավոր տարբերակներին այս տարիների ընթացքում անդրադարձել ենք, եւ աշխարհի վերաբաժանման մի քանի քարտեզներում ներկայիս Հայաստանին հատկացված են ներկայիս Թուրքիայի (Արեւմտյան Հայաստանի) եւ ներկայիս Ադրբեջանի (Արեւելյան Հայաստանի) մեր բռնազավթված հայրենի հողերից որոշ հատվածներ: Երբեմն մասնակիորեն արծարծվել են հայոց Նախիջեւանի ու Ջավախքի պատկանելության հարցերը: Բայց ամբողջական Հայաստանի վերականգնման խնդիրը դեռ առկախ է, ինչի միակ ցանկալի ու ընկալելի տարբերակը կարող է լինել հայերիս համար…

Եվ ինչպես նշեցինք, որոշ երկրների դիրքերը նախկինի համեմատ սասանվել են նոր աշխարհակարգի ծավալումների ընթացքում, ուրեմնեւ՝ աշխարհի նոր վերաբաժանման ժամանակ…

Թերեւս ավելի է հասունացել Թուրքիայի մասնատման խնդիրը: Այստեղ նախկինում նախատեսվող Քուրդիստանի ստեղծման հարցը արդեն միանշանակ չէ… Հայաստանի դերը վերջին տարիներին ավելի է մեծացել տարածաշրջանում (հատկապես եվրոպական ուղղության ծրագրերում, ամերիկյան ու ռուսական ուղղությունները դեռ առավելապես քրդամետ են), ինչը կարող է որոշակիորեն սեղմել Քուրդիստանի արհեստական ստեղծման ծավալները՝ այն թողնելով Իրաքյան Քուրդիստանի սահմաններում, որին կարող են միանալ (ըստ անհրաժեշտության եւ առաջնահերթության) Սիրիայի ու Իրանի քրդաբնակ շրջանները: Իհարկե քրդերը ցանկանում են տիրել նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին՝ այսպես կոչված «Մեծ Քուրդիստանի» ստեղծման համար, ինչը մեզ համար միանշանակ անընդունելի է:

Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան

Ոչ մի տարբերություն չկա՝ թուրքերն են զավթել մեր տարածքները, թե քրդերն են զավթելու… Առավել եւս, որ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ մեծ է նաեւ քրդերի դերը, որոնք աջակցել են թուրքերին, որպեսզի հայկական տարածքներում մնան միայն իրենք եւ տիրեն հայերի հողերին եւ ունեցվածքին՝ թեկուզ Թուրքիայի կազմում…

Սա դեռ պիտի քննարկվի միջազգային տարբեր օրակարգերում: Քրդերը հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ վատ են պահել իրենց բնիկներիս հանդեպ: Եվ այստեղ մի հարց էլ կա, եթե թուրքերը մեզ վնասելով մտել են մեր երկիր ու բնավորվել մեր կամքին հակառակ, ապա քրդերին (եւ այլոց) մենք ենք ներս թողել մեր տուն, որպես անհայրենիք ազգությունների, ինչը քրդերի արածը Հայոց ցեղասպանության տարիներին պակաս նողկալի չի դարձնում…

Այսօր կրկին անդրադարձանք այս խնդրին, քանի որ Իրաքյան Քուրդիստանի անկախության բարձրացման հարցը արդեն իսկ առնչվում է աշխարհի նոր վերաբաժանմանը:  

Հիմա Մերձավոր Արեւելք եւ Կովկաս տարածաշրջանների հետ միասին մենք մեր արտաքին քաղաքականության մեջ պիտի վերակիրառենք Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանի գործոնը, որպեսզի Հայաստանի դերն ու նշանակությունը ոչ միայն բնական ու պատմական առանցքներ ունենա, այլեւ՝ աշխարհա-քաղաքական, ռազմա-տնտեսական… Չնայած Կովկասյան տարածաշրջանում առկա է Հայաստանի գործոնը, բայց, որպես ինքնուրույն տարածաշրջան, Հայկական Լեռնաշխարհի արծարծումը միայն կարող է հայոց հողերում կանխել երբեւէ չգոյ Քուրդիստանի տարածումը…

Ժամանակին «Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ հրապարակավ քննարկել է նաեւ այն խնդիրը, թե միլիոնավոր քրդերը ինչ պիտի անեն, եթե Արեւմտյան Հայաստանը վերադարձվի հայերին: Հայ արիների առաջնորդի պատասխանը հստակ է՝ եթե ցանկանան ապրել Միացյալ Հայաստանի տարածքում, կարող են ապրել, ինչպես նախկինում է եղել: Եթե ոչ, ապա կարող են հեռանալ, իսկ հեռանալու տեղեր  ունեն՝ Սիրիայի, Իրաքի, Իրանի քրդական շրջաններ կամ աշխարհի ցանկացած երկիր… Այդպես են վարվում նաեւ այն հայերը, որ չեն ցանկանում Հայաստանում ապրել…  Բայց երբե՛ք չի կարող լինել հայ-քրդական պետություն, ինչը երբեմն արծարծում են քրդական որոշ շրջանակներ, քանզի դա նույնն է, ինչ հայրենիքը քրդերին նվիրելը. նրանք այս պահին 10-15 միլիոն են եւ ցանկացած հանրաքվե հայոց հողում, որտեղ այսօր քիչ հայեր են մնացել, կդառնա քրդական նպատակների իրականացում…

Անգամ եթե ծպտյալ հայերն ի հայտ գան, որ պատսպարվել են թուրքի, քրդի կամ մեկ այլ ազգության անվան ներքո եւ հայերի թիվը միլիոնների հասնի, միեւնույնն է՝ Հայկական Լեռնաշխարհի բնիկները միա՛յն հայերն են ու այն միայն հայերի՛ հայրենիքն է, որի վրա միայն հայկակա՛ն պետություն պիտի լինի:

Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից

Վերոնշյալ իրականության մեջ է տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն, բայց կան հայեր, որ դեռ չեն հասկացել, թե ինչ կապ ունի այն մեզ հետ, որ, ըստ նրանց, այսպես խառնվել ենք…

Չնայած Քուրդիստանի ղեկավարների խրոխտ հայտարարություններին, անցած անկախության հանրաքվեն մտահոգել է ինչպես Իրաքին, այդպես էլ հարեւաններ Սիրիային, Իրանին եւ Թուրքիային, որոնց անհանգստացնում է սեփական քուրդ բնակչության շրջանում անկախացման միտումը:

«Մեր ուղերձն աշխարհին մեկն է՝ Քուրդիստանում ապրող քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ցանկանում է ապրել խաղաղ եւ ժողովրդավար»,- այսպես է բարձրաձայնել անկախության հանրաքվեի մասին Քուրդիստանի վարչապետ Նեչերվան Բարզանին՝ ելույթ ունենալով շրջանի մայրաքաղաք Իրբիլում: Սեպտեմբերի 25-ին անցած հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակվելու են 3 օր անց, սակայն արդեն իսկ պարզ է, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին: Քուրդիստանի վարչապետի խոսքով՝ սակայն դա չի նշանակում Քուրդիստանի անմիջապես անկախացում Իրաքից. «Մենք ընդամենը ցանկանում ենք աշխարհին հայտնել մեր քաղաքացիների կամքը, հայտնել աշխարհին, որ մենք ցանկանում ենք անկախության հասնել ժողովրդավարական ճանապարհով, Բաղդադի հետ երկխոսության եւ բանակցությունների միջոցով»:

Իրաքցի լրագրող Ռաադ Մոհամադի խոսքով, հանրաքվեն կարող է Իրաքի պառակտման սկիզբը դառնալ. «Սա անընդունելի է Իրաքի ժողովրդի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների համար, որոնք չեն ճանաչել հանրաքվեն»: Իրավաբան Թարիք ալ Զուբայդիի խոսքով, ահաբեկիչ Դաեշի դեմ պայքարի պայմաններում հանրաքվեի անցկացումն անտեղի է. «Երկիրը բարդ ժամանակաշրջանում է, ինչը համախմբում է պահանջում»:

Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը զգույշ է արձագանքել հանրաքվեին՝ առաջնահերթությունը տալով ահաբեկչության դեմ պայքարին. «Հույս ունենք, որ միավորված Իրաքը կոչնչացնի Դաեշը եւ որ միավորված Իրաքը կհակազդի Իրանին»: Բայց Քուրդիստանի բնակիչները հիշեցնում են, որ անցած հանրաքվեն ուղերձ էր աշխարհին. «Ես քվեարկեցի «այո», որովհետեւ մենք ցանկանում ենք ազատ լինել, լիովին ազատ, չլինել ոչ ոքի իշխանության տակ»,- շատերի նման ասում է հանրաքվեի մասնակից քուրդ Յուսեֆ Սուլեյմանը:

Իրաքյան Քուրդիստանում ավարտվեց անկախության հանրաքվեի քվեարկությունը: Ձայների հաշվարկն սկսվել է ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո: Իշխանությունները հույս ունեն, որ կկարողանան նախնական արդյունքները հրապարակել 24 ժամվա ընթացքում: Գերագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 3 միլիոն մարդ, աշխատելու է 6846 ընտրական տեղամաս եւ 1739 ընտրական հանձնաժողով:

Արդեն պարզ է, որ Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93%-ը կողմ է քվեարկել տարածաշրջանի անկախությանը, ինչի մասին վկայում է 282 հազար ձայների հաշվարկը (քվեարկողների մոտ 9%-ը). այս մասին հայտնել է Քուրդիստանի հանրաքվեի եւ ընտրական Բարձրագույն անկախ հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ անկախությանը դեմ քվեարկել է ընտրողների 6,71%-ը: Նշել էր, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն թերեւս այսօր: Իսկ վերջին տվյալների համաձայն, հանրաքվին մասնակցել էր շուրջ 3,3 միլիոն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16%:  Քվեարկելու իրավունք է ունեցել 5,2 միլիոն մարդ: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ, այդ թվում՝ Հայաստանից:

Ըստ «Rudaw» քրդական լրատվական գործակալության, Էրբիլի եւ մյուս քաղաքների փողոցներում տոնական տրամադրություն է: Քվեարկությունն իրականացվում է հանրային նշանակության հաստատություններում եւ պետական հիմնարկներում: Հատուկ հրամանով աշխարհազորայինները կամ փեշմարգա խմբավորումների մարտիկները, կարող են քվեարկել իրենց զորամասերում: Անկախության հանրաքվեին մասնակցում են մայրաքաղաք Էրբիլը, Սուլեյմանին, Դահուքը, Քիրքուկը, Հալաբջան, Սալլահ էդ Դին նահանգի Թուժ Հուրմատու շրջանը, Դիյալա նահանգի Հանաքին շրջանը, Մենդելին, Ջելեւլան, Քարաթեփեն, Մոսուլի նահանգի եզդիաբնակ Շանգալ շրջանը, Մահմուրը, Թիլքեյֆը, Համդանին, Շեյհանը, Զումարը, Ռաբիան, Նեմրութը, Բերթիլլեն։

Արտասահմանում գտնվող Իրաքյան Քուրդիստանի բնակիչները եւս քվեարկել էին:

Իրաքի պաշտոնական իշխանությունները չեն ճանաչում այս հանրաքվեի անցկացումը՝ անվանելով այն հակասահմանադրական: Բացի Իրանից ու Թուրքիայից, հանրաքվեի վերաբերյալ բացասական էին արտահայտվել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Արեւմուտքի մի շատ երկրներ՝ նշելով, որ հանրաքվեն խաթարում է անվտանգությունը տարածաշրջանում եւ խանգարում է ահաբեկչության դեմ պայքարին:

Բայց եւ այնպես, Իրաքյան Քուրդիստանի ընտրական տեղամասերում հերթեր են գոյացել, մի շարք քաղաքացիներ էլ մասնակցել են քվեարկությանը տոնական հագուստով: Միջազգային հեռուստաընկերությունները ցուցադրել են, թե ինչպես է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասութ Բարզանին քվեարկել մայրաքաղաք Էրբիլի մերձակայքում գտնվող Փիրմամ բնակավայրում: Նա չի պատասխանել բազմաթիվ լրագրողների հարցերին, բայց հայտարարել է, որ իր ամբողջ կյանքի միակ նպատակն է եղել հասնել Քուրդիստանի անկախությանը: Դիմելով հավաքվածներին՝ նա ասել է, որ այն արյունը, որը թափվել է քուրդ աշխարհազորայինների փեշմարգա խմբավորումների կողմից, անհետ չի կորել եւ ապարդյուն չի եղել: Նաեւ ասել է, որ հանրաքվեն անկախ Քուրդիստանի կառուցվելիք մեծ շինության անկյունաքարերից մեկն է եւ հորդորել է բոլորին օգտվել պատմական հնարավորությունից ու մասնակցել հանրաքվեին:

Նախագահի հետ քվեարկել է նաեւ Քուրդիստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարսուր Բարզանին։ Քվեարկությանը մասնակցել են այլ քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում եւ՝ նախագահ Բարզանիի մրցակիցները Թալաբանի ազդեցիկ կլանից եւ Քուրդիստանի հայրենասիրական միությունից:

Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը վերջին օրերին շատ կտրուկ էր խոսում, խիստ վճռական էր տրամադրված հանրաքվեի անցկացման եւ անկախության հարցում։ Նրան չի մտահոգում, որ մի շարք երկրներ դեմ էին հանրաքվեի անցկացման գաղափարին, նա հայտարարել է, որ ամեն գնով հասնելու է դրան։

Իրանից անգամ հատուկ բանագնաց էր մեկնել՝ հեղինակավոր մի գեներալի են գործուղել Մասութ Բարզանիի մոտ՝ համոզելու հետ կանգնել հանրաքվե անցկացնելու մտքից։ Թուրքիան անընդհատ սպառնալիքներ է տեղում քրդերի հասցեին։ Թուրքական իշխանությունները, մասնավորապես, հայտարարում էին, որ եթե Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացվի, իրենք պատասխան հարված կհասցնեն։ Թուրք ազգայանամոլները խոստացել են, որ հուժկու ապտակ կհասցնեն, բայց քրդական ինքնավարության նախագահը մնաց իր կտրուկ դիրքրոշմանը:

Բացի արտաքին ընդդիմությունից, քրդական ինքնավարությունում կա նաեւ ներքին ընդդիմություն։ Հանրաքվեի անցկացմանը, ինչպես հայտնի է, դեմ է նաեւ Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը։ Նրանք, մասնավորապես, հայտարարել էին, որ այժմ հանրաքվեի հարմար պահ չէ եւ չեն  բացառում, որ կարող է ընդհուպ արյուն թափվել։ Սակայն Մասութ Բարզանին հայտարարել էր, որ անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվեի անցկացմանը, քանի որ երկար տարիներ սպասել են բաղձալի օրվան։

Որոշ վերլուծաբաններ հայտնել են, որ Իրաքյան անկախ Քուրդիաստանը դեռ հաստատվելու լուրջ խնդիրներ ունի, ինչը կարող է խոչընդոտել այս գործընթացին, սակայն նրանք կասկած չունեն, որ մի օր կստեղծվի նման Քուրդիստան, ուղղակի ժամանակ է հարկավոր: Բայց Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը այսօր է տեսնում այդ ժամանակը:

Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո

The Guardian-ի փոխանցմամբ, քվեարկությունից հետո Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Էրբիլում հայտարարել է, որ հավատում է՝ հանրաքվեն խաղաղ է լինելու: Նա ընդունել է, որ անկախության հասնելու ուղին ռիսկային է: «Մենք պատրաստ ենք ինչ-որ գին վճարել անկախության դիմաց»,- հայտարարել է նա:

Սակայն Իրաքի վարչապետը հեռուստաուղերձ է հղել, որտեղ նշել է, որ հանրաքվեն հակասահմանադրական է եւ «այն սպառնում է Իրաքին, իրաքցիների միջեւ խաղաղ գոյակցությանն ու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»: Նա հավաստիացրել է, որ միջոցներ կձեռնարկեն «ազգի միասնության ապահովման ու բոլոր իրաքցիներին պաշտպանելու համար»: Համենայնդեպս, հանրաքվեի հաջորդ օրից սկսած Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձելու են դուրս գալ արդեն իսկ մասնակիորեն սկսված ցամաքային եւ օդային շրջափակումից, որն իրականացվում է Իրաքի կենտրոնական իշխանության, Իրանի ու Թուրքիայի միջոցով:

Բայց մի հետաքրքիր երեւույթ է նկատվել, որ Թուրքիայի կողմից ավելի կտրուկ միջոցների անցնելու կոչերի պայմաններում անգամ, Իրաքի Քուրդիստանի ղեկավարները հույս ունեն, որ թուրքական իշխանությունների հետ կարող են շրջափակման օղակից դուրս գալու եզրեր գտնել: Քուրդիստանի ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին հենց հանրաքվեի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում Քուրդիստանից ավելի լավ բարեկամ չունի եւ որ «Անկարայի հետ որոշ խողովակներով շարունակվում են շփումները»:

Եթե սա ճիշտ է, ապա Թեհրանի եւ Բաղդադի դիրքորոշումները կարող են չպաշտպանվել Անկարայի կողմից, ինչը կերեւա շատ կարճ ժամանակ անց: Չմոռանանք, որ Թուրքիան համագործակցում էր նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ եւ ահաբեկիչների զավթած տարածքներից նավթ եւ գազ էր ներկրում իր երկիր: Նման գործելաոճը Թուրքիայի համար նորություն չէ: Պարզապես Անկարան կարող է վախենալ համագործակցել Իրաքյան Քուրդիստանի հետ, քանի որ Թուրքիայում եւս քրդական անջատողական մեծ ալիք կա… Եվ Անկարան արդեն քանի անգամ հայտարարում է, որ իր համար օրենքի ուժ չի ունենալու Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի ցանկացած արդյունք:

Անգամ հայտարարություն է եղել, որ ի պատասխան Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի՝ Թուրքիան պատրաստվում է փակել սահմանը եււ դադարեցնել իր տարածքով այդ երկրի նավթի տարանցումը: «Մեզ համար դա կենսական նշանակության հարց է: Մենք թույլ չենք տա նման կառույցի ձեւավորումը: Մենք հենց այս շաբաթ կհայտարարենք սահմանի փակման մասին: Տեսնենք, թե ինչ ճանապարհներով եւ ում պետք է նրանք վաճառեն իրենց նավթը: Փականը մեր ձեռքին է»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հանրաքվեն «ավանտյուրա» է անվանել, որը կարող է բազմամյա հակամարտության վերածվել, քանի որ Հյուսիսային Իրաքում ապրում են ոչ միայն քրդեր, այլեւ արաբներ, թուրքմեններ եւ այլն, որոնք համաձայն չեն տարածաշրջանում մեկ ուժի վերահսկողության հաստատմանը: «Դա նրանց անձնական տարածքը չէ, նրանք իզուր են ջանքեր թափում: Մի գիշեր, հնարավոր է, մենք անսպասելի այցի գանք նրանց»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի եւ նախարարների խորհրդի նիստ էր հրավիրել դեռ հանրաքվեի նախօրեին: Քնարկվել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն, ինչպես նաեւ՝ մի շարք ներքին ու արտաքին զարգացումներ: Քննարկվել են նաեւ քրդական ինքնավարության դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները, որոնք, ըստ Թուրքիայի նախագահի, սովորական պատժամիջոցներ չեն լինի. «Մենք այդ վճռականությունը կցուցաբերենք, քանի որ երբեք մենակ չենք թողել Հյուսիսային Իրաքի տեղական կառավարությանը»:

Թուրքիայի նախագահը սպառնացել է դադարեցնել խողովակաշարի աշխատանքը, որով նավթը հոսում է Հյուսիսային Իրաքից. «Դրանից հետո եկեք նայենք, թե ինչ ճանապարհներով Հյուսիսային Իրաքի կառավարությունը կտեղափոխի իր նավթը կամ այն ում կվաճառի։ Նա նշել է, որ խողովակաշարի աշխատանքը դադարեցնելու մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։ Հնարավոր պատժամիջոցները կապված են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ։ Ավելի վաղ՝ նավթատարի աշխատանքների դադարեցման մասին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի իշխանությունների՝ անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը եւ նշել, որ այն կարող է ներքին կռիվների պատճառ դառնալ. «Երբ Իրաքում այսքան խնդիրներ կան, անկախության հանրաքվեի անցկացումը երկրում իրավիճակը կվատթարացնի, կհասցնի քաղաքացիական պատերազմի»:

Թուրքիայի նախագահը ռուսական մամուլին տված հարցազրույցներից մեկում հիշեցրել է, որ իրենք թույլ չեն տա, ոչ միայն Հյուսիսային Իրաքում Քուրդիստան առաջանա, այլեւ թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն: Սիրիայի դեպքում նշվել էր, որ կանխելու համար Թուրքիան նույնիսկ կարող է իր վերահսկողության տակ վերցնել սիրիական Մանբիչ եւ Ռաքքա քաղաքները»: Հասկանալի է, որ Իրաքի դեպքում եւս փորձ կլինի զավթել տարածքներ, Անկարան վաղուց է աչք դրել Սիրիայի եւ Իրաքի նավթաշատ ու գազաշատ տարածքների վրա… Պաշտոնական Անկարան քրդական ուժերին նաեւ հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն: Բայց միայն Մոսկվայում եւ Վաշինգտոնում առաջ եկած մեծ անհանգստություններից հետո է Անկարան հետ քաշվել իր ծրագրերից…

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենան։ Այդ մասին նրանք պայմանավորվել են հեռախոսազրույցի ժամանակ։ «Պայմանավորվածություն կա Անկարայում սեպտեմբերի 28-ին շարունակել կարծիքների փոխանակումը տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգի շուրջ»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես

Թեհրանը ժամանակին պայքարել է Իրանում ապրող քրդական խմբավորումների դեմ, որոնք երբեմն փորձում էին լայն ինքնավարության իրավունքներ ստանալ: Իրանը եւս, ինչպես Իրաքը, Սիրիան եւ Թուրքիան, ունի քրդական անջատողական խնդիր:

Բայց Իրանում նաեւ այլ տեսակետ կա, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացումը չի համարվում վտանգ Իրանի անվտանգության համար: Իրանի փորձագիտական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ երկարաժամկետ կտրվածքով Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի անկախացումը բխում է Իրանի շահերից, եւ այս հարցում Թեհրանի դիրքորոշումը պետք է տարբերվի Անկարայից, քանի որ Քուրդիստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել եւ Սեֆիանների կառավարման շրջանում էր, որ իրանալեզու այդ տարածքի մի մեծ մասն անջատվեց Իրանից: Չպետք է թույլ տալ, որպեսզի Իրաքի Քուրդիստանն ու Իրանի Քուրդիստանը նմանվեն արեւելյան ու արեւմտյան Բեռլինին, դա իրանալեզու տարածք է եւ Իրանը պետք է իր աջակցությունը հայտնի Իրաքի Քուրդիստանի ժողովրդին…

Այսինքն՝ Իրաքյան Քուրդիստանը ոչ թե պիտի անկախ երկիր դառնա, այլ միանա Իրանին:

Սա փաստորեն այն է, ինչը անվանվում է համապարսկականություն (այսօր երեւի թե՝ համաիրանականություն), ինչի մասին խոսել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, որ միայն համահայկականությունն է, որ ձուլում եւ ծավալումներ չի ակնկալում տարածաշրջանում (բացի այն, որ Միացյալ Հայաստանը պիտի վեականգնվի Հայկական Լեռնաշխարհում), այն միայն հայերի համախմբման գաղափարախոսություն է, հայրենիքի վերամիավորման եւ հայության միասնության:

Մնացյալ «համա»-գաղափարաբանությունները վտանգավոր են այլ ազգերի եւ առհասարակ տարածաշրջանի համար, ինչպես նշվեց՝ համապարսկականությունը, համաթուրանականությունը, համաարաբականությունը, համաքրդականությունը եւ համահրեականությունը (որը սիոնականություն է ձեւակերպված):

Պաշտոնական Թեհրանը գուցե շատ չսրի հարաբերությունները Բաղդադի եւ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ, քանի որ կառավարելի է պահում քրդական խնդիրը Իրանում, բայց քանի դեռ շատ են տարաձայնությունները քրդական խնդիր ունեցող երկրներում, հատկապես Թուրքիայում, ապա իրանական կողմին անհանգստացնում է խնդրի հնարավոր ծավալումը:

Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, նույնպես չեն կարող հայտնվել Իրանում։ Եվ ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարբերվում է Անկարայի դիրքորոշումից, Անկարան ավելի կտրուկ է արտահայտվում այս հարցի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա մեր որոշ իրանագետների կարծիքով՝ այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին հանրաքվեի հարցով խորհրդակցություններ է ունեցել ինչպես Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների, այնպես էլ Իրաքի վարչապետի հետ։ Բոլոր այս քննարկումներում նա դեմ է արտահայտվել հանրաքվեին՝ ընդգծելով տարածաշրջանում սահմանների անխախտելիության հանգամանքը։ Իրանը, երկրի ներսում ունենալով անջատողականության սպառնալիք, բնական է, որ պետք է դեմ արտահայտվի սահմանների շուրջ բոլոր գործընթացներին, որոնք կարող են նոր պետություն առաջացնել:

Իրանը հայտարարել էր, որ իրականությանը չի համապատասխանում այն լուրը, որ իբրեւ թե Իրանը միակողմանի փակել է Իրաքյան Քուրդիստանի եւ Իրանի միջեւ գտնվող «Փերվեզխան» անցակետը: Հայտնում են, որ անցակետը բաց է, այն գործում է սովորական ռեժիմով, դադարեցված է միայն նավթի տեղաշարժը, որի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ եւ մոտակա ժամերին այդ արգելքն էլ կվերանա: Համենայնդեպս նշվում է, որ Իրանն ու Թուրքիան փակել են նաեւ Իրաքյան Քուրդիստանի հետ օդային սահմանները: Փաստորեն, Իրանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ, քանի որ այդպես է որոշել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը: Իսկ նման որոշումը կայացվել է Բաղդադի խնդրանքին ընդառաջ:

Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին

Իհարկե Սիրիայի իշխանությունները եւս դեմ են Քուրդիստան կոչվող պետության առաջացմանը, քանի որ Սիրիան նույնպես այդօրինակ խնդիր ունի: Եթե սրան հավելենք, որ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը Սիրիայի քրդերի հետ կապված թուրքամետ հայտարարություններ է անում, ապա հասկանալի կդառնա, որ այսօր ԻԼԻՊ-ի հետ պատերազմող Դամասկոսը կարող է լուրջ խնդիրների հանդիպել. եթե ոտքի կանգնեն նաեւ Սիրիայի քրդական շրջանակները:

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին դեռ անցյալ տարեվերջին էր հայտարարություն արել, որ Սիրիայի քրդաբնակ Աֆրինը վտանգված է, քանզի շրջապատված է զանազան ահաբեկչական խմբավորումներով: Խոսելով հօգուտ Աֆրինը պաշտպանող քրդական ինքնապաշտպանական ուժերի, նա կոչ էր աչել անհապաղ մարդասիրական միջանցք բացել Աֆրինի խաղաղ բնակչությանն օգնելու համար: Մասութ Բարզանիի նման հայտարարությունները պատահական չեն: Աֆրինն այն 3 հիմնական քրդաբնակ տարածքներից է, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի սահմանին: Այս հատվածում ռուսական օդուժը երկար ժամանակ է, ինչ հրթիռակոծություններ էր իրականացնում ընդդիմադիր ուժերի կայանատեղիներին: Եվ Մասութ Բարզանիի կողմից բարձրաձայնվող մարդասիրական միջանցք բացելը (այդ միջանցքը դուրս է գալիս Թուրքիա) նշանակում էր կասեցնել ռուսական օդուժի հարվածները եւ հնարավորություն տալ Թուրքիային ազատ գործել այս հատվածում:

Բացի այդ, Սիրիայի քրդերի հեռահար նպատակն է միացնել Աֆրինը մյուս 2 արդեն միավորված քրդական տարածքներին՝ Քոբանիին եւ ալ-Հասաքային: Պարզ է, որ սա համաքրդական շարժման եւ պետության ստեղծման քայլերից մեկն է… Սակայն, զարմանալի է, բայց Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը պատրաստ է մի կողմ թողնել Սիրիական Քուրդիստանի խնդիրը եւ համագործակցել թուրքական իշխանությունների հետ…

Փաստորեն, միացյալ մեծ Քուրդիստանի խնդիրը դրել են աշխարհի վերաբաժանման կողմնակիցները: Նրանց է ձեռնտու նման Քուրդիստանի գոյությունը, որը կփոխարինի Թուրքիային, հավատարմորեն կծառայի տերերին, կընդդիմանա արաբական աշխարհին եւ Իրանին եւ այսպես շարունակ…

Իսկ իրականում չկա քրդական միասնություն, եւ Իրաքի, Իրանի, Սիրիայի ու Թուրքիայի քրդաբնակ շրջանները պատրաստ են լուծել միայն կլանային բարօրության խնդիրներ, ինչը այսօր անում է Իրաքյան Քուրդիստանի Բարզանիների կլանը: Եթե գերտերությունները ճանաչեցին այս ինքնավարության անկախությունը, ուրեմն հերթականությամբ կպայթեն հաջորդ քրդաբնակ շրջանները արդեն մեզ հայտնի երկրներում: Այլապես Իրաքյան Քուրդիստանը միայնակ չի հայտնվել գերշահերի կենտրոնում՝ որոշիչ դերով:

Թուրքական իշխանությունների համար անցանկալի է նաեւ Սիրիական Քուրդիստանի գոյությունը սահմանակից սիրիական տարածքներում եւ, ինչպես բազմիցս հայտարարել է պաշտոնական Անկարան, Թուրքիան չի հանդուրժի Սիրիայի այս հատվածում քրդական ինքնապաշտպանական ուժերի ռազմական ակտիվությունը: Մշտապես թուրքական զինուժ է կենտրոնացվում այս շրջաններում: Եվ եթե հաջողվի կասեցնել մյուս երկրների քրդաբնակ շրջանների անկախացման գործընթացները, ապա իրապես չի բացառվում, որ Անկարան եւ Թեհրանը կփորձեն մեծացնել իրենց ազդեցությունը Իրաքյան Քուրդիստանում՝ հերթական մի լծակ ձեռք բերելով Մերձավորարեւելյան տարածաշրջանում: Բայց այս դեպքում գերտերություններին պետք չի լինի նման Քուրդիստանի գոյությունը, եւ Իրաքի մասնատումը կանգ կառնի:

Այստեղ պետք է դիտարկել ոչ միայն Արեւմուտք-Թուրքիա, այլեւ՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Սիրիայի քրդական շրջանակները լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ, իսկ Սիրիայի իշխանությունները՝ Ռուսաստանի: Սա է մտահոգիչ է Անկարայի համար, եւ եթե այսպես շարունակվի, ապա թուրքական իշխանություններն այս հատվածներում չեն ունենա ընդդիմադիր ուժեր, որոնց վրա կարող են հենվել Սիրիայի հետ կապված հետագա ծրագրերի իրականացման առումով, առավել եւս հօդս կցնդի Սիրիայի հյուսիս-արեւմտյան այս հատվածում 100 կմ երկարությամբ եւ 50-60 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագիրը:

Սիրիայի քրդերի շրջանում ազդեցիկ դիրքեր ունի «Քուրդիստանի դեմոկրատական միություն» կուսակցությունն ու դրա ռազմական թեւը՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատները», որոնք հարում են Թուրքիայի «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը»: Սա միշտ ամրապնդել է Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կապը, ինչը չի հանդուրժվել Մասութ Բարզանիի կողմից: Առաջնորդության խնդրին տուրք տալով՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը պատրաստ է օգնել Անկարային Սիրիական Քուրդիստանի խնդիրը չեզոքացնելու առումով, ինչը թույլ կտա Թուրքիայի քրդերի անկախական շարժումը նույնպես կասեցնել…

Եվ ստացվում է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ձեռք չի տալիս ոչ միայն Սիրիային, այլեւ սիրիական եւ թուրքական քրդական շրջանակներին: Թերեւս հարցական է մնում իրանական քրդերի մոտեցումը:

Իրանը փորձում է այս իրավիճակում օգնել Սիրիային՝ հաշտեցնելով Բաշար ալ-Ասադին եւ Պաղեստինի ՀԱՄԱՍ-ին, ինչը կամրապնդի Սիրիայի դիրքերը արաբական աշխարհում եւ Իսրայելի ոտնձգությունների պարագայում: Իրանը ջանքեր է դնում հանուն Մերձավոր Արեւելքում իր կերտած երբեմնի դաշինքներում կորված կապի վերականգնման համար, որով իրականություն կդառնա ՀԱՄԱՍ-ի եւ Սիրիայի իշխող վարչակազմի հաշտեցումը եւ կամբողջականանա այն դաշինքների ցանցը, որը մեծացնում էր Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:

Հաշտեցման այս գործում բավական մեծ դերակատարություն ունի Իրանի եւս մեկ դաշնակից խմբավորում՝ լիբանանյան «Հըզբոլլահը», եւ եթե այս բանակցությունները պսակվեն հաջողությամբ, ապա Իրանը եւ Սիրիան էականորեն կամրացնեն իրենց դիրքերը եւ կկարողանան ստեղծել հակաիսրայելական եւ հակաամերիկյան, թերեւս նաեւ հակաթուրքական առանցք Մերձավոր Արեւելքում: Սա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Չի բացառվում, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ հարցերը լուծելուց հետո, Դամասկոսը պատրաստ լինի հաշտեցման բանակցություններ սկսել ՀԱՄԱՍ-ի հետ:

Իսկ այսօր Սիրիայի Դեյր-էլ-Զորում գտնվող նավթի ու գազի հանքերի մեծ մասը գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ըստ Դեյր-էլ-Զորի սիրիական գազի ընկերության ներկայացուցիչ Ամին Ալ-Համիդի, ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում Դեյր-էլ-Զորի նավթային ռեսուրսների ավելի քան 80%-ը: Ինչ վերաբերում է գազի հանքերին, դրանք փաստացիորեն դեռեւս ահաբեկիչների վերահսկողության տակ են: «Գազի բոլոր հանքերն ու գործարանները, ինչի մասին մենք խոսում ենք, գտնվում են Եփրատի մյուս ափին»,- ասել է նա՝ հավելելով, որ ահաբեկիչները մտադրված վերացնում են գազի հանքերի ենթակառուցվածքները: Հիշեցնենք, որ Դեյր-էլ-Զորի գազի եւ նավթի հանքերը գրավվել են 2014թ.:

Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է զավթած պահել իրաքյան որոշ տարածքներ, ինչը շարունակում է ճնշել Իրաքի իշխանություններին եւ հատկապես արաբ բնակչությանը: Չնայած որոշակի ռազմական հաջողություններին, ազատագրական պայքարը դեռ շարունակվում է, ինչն էլ այսօր հնարավորություն տվեց Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը բարձրացնել անկախության հարցը:

Այս ընթացքում Իրաքում հայտնաբերվում են ահաբեկիչների նորանոր խմբեր եւ ոչնչնացվում են: Օրերս մահապատժի են ենթարկել 40 մարդ, որոնք դատապարտվել էին ահաբեկչական գործունեության համար: Սրանից առաջ 14 մարդու էին մահապատժի ենթարկել, չնայած ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը անհանգստություն էր հայտնել, կապված Իրաքում մեծ թվով մահապատիժների իրականացման առնչությամբ:

Այս օրերին ավելի լարված իրավիճակ է, եւ իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական է զոհվել: Փաստորեն,  ԻՊ-ը փորձում է օգտվել Իրաքի այս խառն իրավիճակից եւ հարձակումներ է գործում: Եվ զինյալների դեմ մղած մարտերի ժամանակ էլ զոհվել է ֆրանսիացի զինվորականը: Սիրիայում եւ Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայի կազմում 1200 ֆրանսիացի զինվորականներ կան, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուրդիստանի հանրաքվեն: Պաշտոնական Բաղդադը հրաժարվում է ճանաչել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն. սա հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

«Հանրաքվեի, դրա արդյունքների հետ փոխգործակցություն չի լինի, եւ մենք կձեռնարկենք հետագա քայլեր՝ երկրի միասնության եւ բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանության համար»,- ասել է Իրաքի վարչապետը: Նշենք, որ իր խոսքում նա ասել է, որ անհանգստություն կա այս հանրաքվեի հետ կապված նաեւ Սիրիայում, Իրանում եւ Թուրքիայում: Սրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ քրդական համայնքներ եւ կարող են այդ համայնքներում սկսվել հուզումներ, եթե հանրաքվեն կայանա եւ ճանաչում ստանա:

Այս հայտարարությանը զուգահեռ, համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա հայտարարել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած քայլի, որը կխաթարի Իրաքի միասնականությունը եւ Թեհրանը մշտապես կկանգնի Բաղդադի կողքին:

Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր

Իսրայելը այն եզակիներից է, որ կողմ է եղել հանրաքվեի անցկացմանը, չնայած այսօր դեռ լռում է:

Բայց հայտնի է, որ Քուրդիստանի ստեղծումը բուն իսրայելական նպատակներից է, որպեսզի հնարավոր լինի պայքարել արաբների եւ իրանցիների դեմ հենց Մերձավոր Արեւելքի կենտրոնում, աշխարհի կարեւորագույն խաչմերուկում: Անգամ Մասութ Բարզանիի ծագումն են կապում հրեական արմատների հետ՝ նրան ծպտյալ հրեա նկատելով: Բայց սա տարբերակներից մեկն է:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հայտարարել է, որ բոլոր հարցերում եւ ամեն ինչով պատրաստ է պաշտպանել դաշնակից Իսրայելի շահերը տարածաշրջանում, եթե դրա կարիքը զգացվի:

Իսրայելի Պնախարար Ավիգդոր Լիբերմանի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի, Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն հաջորդ ամիս կայցելի Իսրայել: Այս հանդիպման եւ սպասվող բանակցությունների առանցքում սիրիական կարգավորման օրակարգն էր լինելու, սակայն հասկանալի է, որ Իրաքյան Քուրդիստանի խնդիրը դուրս չի մնա օրակարգից:

Սա ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է լինելու Իսրայել մի քանի տարի տեւած դադարից հետո: Վերլուծաբանների կողմից այս այցը համարվում է կարեւոր եւ նաեւ որոշակի իմաստով՝ անակնկալ: Ռուս նախարարը չափազանց հաճախ է լինում Սիրիայում, անցած տարի էլ անակնկալ այցելեց Թեհրան: Վերլուծաբանների մի խումբ էլ կարծիք է հայտնել, որ Իսրայելի վերջին գործողությունները Սիրիայում եւ հակաիրանական տրամադրությունների ուժգնացումը հանգեցրել են այսպիսի այցելության:

Չմոռանանք նաեւ, որ Իսրայելը լուրջ հարաբերություններ է սկսել Հայաստանի հետ, իսկ Ռուսաստանը մեր երկիրը շարունակում է տեսնել որպես միակ դաշնակիցը մեր տարածաշրջանում: Իսկ աշխարհի վերաբաժանման ճանապարհին Վաշինգտոնի եւ Մոսկվայի արագացվող հարաբերությունները Թել Ավիվի հետ առավել քան հասկանալի են, ինչը հավաստում է, որ գերտերությունները պատրաստվում են նստել սեղանի շուրջ…

Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում

Հայաստանը պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել, չի եղել որեւէ հայտարարություն, որտեղ նշվի, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի, առավել եւս՝ քրդերի ինքնավարության անկախության հետ կապված: Եվ սա ճիշտ դիրքորոշում է: Մենք լավ գիտենք «Մեծ Քուրդիստան» կոչվածի նպատակները, որտեղ ներգրավված է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքը, ինչը պետք է ստիպի յուրաանչյուր հայի՝ սպասել հետագա ծավալումներին ու հայտարարություններին: Նաեւ տարածաշրջանի երկրների գործողություններին:

Ավելին՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի հնարավոր ծավալումների դեպքում տեր լինել սեփական տարածքներին, որ բնական, պատմական, իրավական եւ բոլոր առումներով հայկական են ու հայապատկան:

Շտապելու կարիք չկա նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ բացի Իսրայելից, ոչ մի այլ պետություն կողմ չի արտահայտվել այդ հանրաքվեին: 

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը, ապա դա այլ խնդիր է: «Ողջունում ենք Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ եւ մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման եւ իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Արցախը կարող է ճանաչել նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ չճանաչված այլ երկրների անկախությունը, քանի որ դա Արցախի անկախության ճանաչման շահերից է բխում…

Տարօրինակ է արաբական պետությունների լռությունը, չնայած հասկանալի է, թե ինչ հակասությունների մեջ են սունի եւ շիա կրոնական պառակտումների հետեւանքով կամ ռազմա-քաղաքական շահերով պայմանավորված… Խոշոր արաբական երկրներից թերեւս Սաուդյան Արաբիան պաշտոնական մակարդակով դեմ արտահայտվեց: Սակայն, իրականում այս երկիրը եւս դեմ չի լինի Քուրդիստանի առաջացմանը, քանի որ Իսրայելի նման հույս ունի, թե այն կգործի նաեւ Իրանի դեմ…

Իսկ Իսրայելը, հետապնդելով սեփական շահերը, նպատակ ունի Իրանի հետ սահմանակից ստեղծել եւս մեկ պետություն՝ Քուրդիստան, որը երկրորդ հակաիրանական արբանյակ երկիրը կդառնա, Ադրբեջանի հետ: Գիտենք, որ 1918թ. հենց այդ նպատակով էլ ստեղծվեց եղբայրական Ադրբեջան արհեստական երկիրը՝ հուդա-մասոնա-բոլշեւիկյան միասնությամբ:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Հանգամանալից անդրադարձ է արվել Հայաստանի եւ արաբական պետությունների միջեւ համագործակցությանը։ Երկուստեք նշվել է հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։ Անդրադարձ է եղել նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ եւ այլն։

Ինչեւէ, Հայաստանն այսպես թե այնպես արդեն սկսված խաղի մեջ է, քանի որ տարածաշրջանն աշխարհաքաղաքական առումով է փոխվում, եւ մենք անմասն չենք կարող մնալ: Որոշ ժամանակ անց պարզ կլինի մեր անելիքը: Իսկ Իրաքի Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեին՝ ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելությամբ մասնակցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով այս օրերին Էրբիլում էր:

Մեր շատ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանի դիրքորոշումը քրդական անկախության վերաբերյալ նախեւառաջ պետք է լինի կշռադատված ու զգացական դաշտից դուրս: «Լուսանցք»-ը եւս համաձայն է այդ դիտարկման հետ, որ աշխարհում ընթացող ոչ բոլոր ազգային-ազատագրական պայքարներին է, որ հայությունը պետք է մասնակցի կամ Հայաստանը պետք է աջակցություն ցուցաբերի: Իրաքյան Քուրդիստանի ստեղծումը շոշափում է ինչպես մեր շահերը, այնպես էլ տարածաշրջանի մեր գործընկեր որոշ երկրների շահերը, ինչն էլ հենց զգոնություն է պարտադրում:

Քրդական ինքնավարության տարածքում նաեւ այլազգիներ են ապրում, որոնք հիմնականում դեմ են անկախության հռչակմանը: Այսպես կոչված վիճելի տարածքներում (Քուրդիստանի ինքնավարությունը վիճարկում է Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ՝ Քիրքուկը, Մոսուլը, Սինջարը) հստակ տվյալներ չկան, հատկապես՝ Սինջարից, որտեղ մեծամասամբ եզդիներ են ապրում: Իսկ արեւապաշտ եզդիների եւ մուսուլման քրդերի հակասությունները հանրահայտ են, չնայած այն փաստարկներին, որ նրանք մի ծագում ունեն… Հիշեցնենք, որ Հայաստանի եզդիները ի պաշտպանություն Իրաքի եզդիների, բողոքում էին, որ ԻԼԻՊ-ի հետ միասին տեղի քրդերն են նաեւ ոչնչացնում ու տեղահանում եզդիներին…

Հանրաքվեն կապված է արտաքին եւ ներքին բազմաթիվ գործոնների հետ, եւ անգամ հաջողված հանրաքվեն դեռ չի նշանակում, թե կհռչակվի անկախ Քուրդիստան: Հակասությունները շատ են ու վտանգավոր ծավալումներով պարուրված: Քրդական տարբեր համայնքներ եւ կուսակցություններ նույնպես ունեն լուրջ տարաձայնություններ՝ հատկապես հանրաքվեի անցկացման նպատակահարմարության հարցում: Եթե այսպես ասած բարզանիականները վաստահ են, որ սա առավել քան հարմար պահ է, ապա քրդական շատ այլ կազմակերպություններ հանրաքվեի անցկացման պահն աննպատակահարմար են գտնում: Իրաքյան Քուրդիստանի անկախությունը նաեւ լուրջ փոփոխությունների ազդակ կդառնա հարեւան երկրների համար, հատկապես Թուրքիայի քրդական բնակչությունը հնարավոր է աշխուժանա հանրաքվեի հետընթաց գործընթացների ժամանակ: Իսկ դա արդեն չի կարող չհուզել հայությանը:

Իսկ մինչ այդ, հայկական կողմը կարեւոր հանդիպումներ է ունեցել սիրիական եւ իրաքյան կողմերի հետ: Մեր ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալլեմի հետ եւ նշել, որ Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Սիրիայում եւ տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։ Սիրիայի ԱԳ նախարարն էլ ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ: Նախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման խնդիրների: Կարեւորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երեւանում սեպտեմբերի վերջերին:

Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է երկրում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության եւ միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները: Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։

«Մենք ակնկալում ենք, որ Իրաքի եւ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից ու հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Քուրդիստանից հայտարարել են, թե պատրաստ են Իրաքի հետ խաղաղ բանակցությունների, բայց Իրաքի իշխանությունները զորք են մտցրել Քուրդիստանի ինքնավար տարածք, ուստի կհետեւենք ծավալումներին…

Հայկ Թորգոմյան եւ Արամ Ավետյան

http://www.hayary.org/wph/?p=2980  – Հայ արիները դեմ են հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում…

http://www.hayary.org/wph/?p=3491  – Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞ քրդական (ալիեւյան) կլանն է – Երբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան… Դամասկոսը ոչինչ չի մոռացել…

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։