Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (3-րդ մաս)… Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ… Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել շատերին՝ ինչպես ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

http://www.hayary.org/wph/?p=6549Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…

http://www.hayary.org/wph/?p=6536Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Նույնիսկ եթե Խորենացու մոտ հիշատակվում է Շամբատ անունը, որն իբր նա վերափոխել է Շամբայի, ապա երկու դեպքում էլ նրանք հայերենում իմաստ ունեն՝ Շամբատ=Շամբ+ատ=Շամբ+Հայր=Շամբահայր, որտեղ ատ, ադ=ate նշանակում է «հայր» (Ս. Այվազյան. «Ուրարտերեն-հայերեն»):

Ենթադրում ենք, որ «Շամբատ=Շամբահայր»-ը ծածկանուն է եւ կապ ունի Հայկ-Կեսարի եւ նրա հրեղեն բնույթի հետ:

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանության ներածությունում Ստ. Մալխասյանը նշում է. «…Խորենացին երգը կամ առասպելը կարճառոտ բերելով՝ ինքը նրան մեկնում է, կամ, ինչպես ինքն է ասում, «ճշմարտում է», այսինքն՝ այլաբանությունը բացատրում է»:

Մալխասյանը օրինակներ է բերում, որտեղ Խորենացին ( ՞ ) ճիշտ կամ սխալ է մեկնաբանում ճշմարտյալ պատմությունը:

Մենք ստույգ չենք կարող ասել՝ Խորենացին «ճշմարտել է» «ՀրԷԷ» թաքնագիրը, թե դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց կարող ենք ենթադրել, որ կեղծարարները «Հրէէ»-ի այլաբանական իմաստը չեն «իմացել» եւ այն վերածել են «հրեա» բառի:

Իսկ այժմ կներկայացնենք «Հրէէ» թաքնագրի առաջացման ենթադրյալ տարբերակները.

Հրէէ=Հուր+է=Հրէ էություն, որտեղ «է»-ն էություն բառի սկզբնատառն է կամ այն կարող է նշանակել Էա, որը Հայա-Էա-Հայկի կրճատ ձեւն է: Ուրեմն «զԲագարատ, որ ի Շամբատայ Հրէէ էր, կնշանակի՝ Բագարատը Շամբատի Հրէ էությունից էր:  

Հրէէ=Հեր+է=Հայր-էություն=Հայր Աստված, որտեղ հեր (բրբ.) նշանակում է Է-հայր: Հունական դիցաբանությունում Հերոս նշանակում էանդրաշխարհի ոգի: Հեսիոդոսը Հերոսներ էր անվանում աստվածների ու մահկանացուների միությունից սերած կիսաստվածներին:

Հայկը երկրային կյանքում Կիսաստված (Կեսար) է համարվում, իսկ երկնայինում՝ Աստված: Ուրեմն՝ Հայկից սերած Բագրատունիները նույնպես համարվել են Կեսարներ կամ Հերոսներ՝ ի տարբերություն հողածինների:

Իսկ «Մովսես Խորենացի. Ե դար, Հայոց պատմություն» գրքում (էջ 99) Հայոց ճյուղաբանությունում հանդիպում ենք Հորո թագավորի անունը:

Հրէէ=Հռեա+Էա, որտեղ Հռեան (հուն. Ռեա) համարվում է հին հունական աստվածուհի, որին ուշ անտիկ շրջանում նույնացնում էին փռյուգական աստվածների Մեծ մոր՝ Կիբելայի հետ, եւ նրան տրվել է Ռեա-Կիբելա (Կիբեբա) անունը: Նրա պաշտամունքը լայն տարածում է գտել Կրետե կղզում: Հռեա-Կիբելայի սուրբ կենդանիներն են համարվել զամբիկը եւ առյուծը: Հռեան իր առանձին տաճարը չի ունեցել, նրան պաշտել են կամ Զեւսի կամ էլ Կրոնոսի հետ միասին՝ միեւնույն տաճարում: Հռեա-Կիբելայի խորհրդանիշն է եղել Սեւ քարը, որի մասին ասում են, որ այն ընկել է երկնքից:

Ֆրիդասը նրան պատկերել է նստած զույգ առյուծների մեջտեղում, պսակը գլխին, որի վրայից իջնում է քողը:

Կիբելա-Հռեա-Աստղիկ դիցուհիները նույնական են՝ երեք գլուխ մի քողի տակ:

Նշենք, որ Հերոդոտոսը հայերին փռյուգացիներ էր համարում:

Խորենացին, ով փայլուն տիրապետում էր հունարենին, անշուշտ ծանոթ է եղել Հռեա-Կիբելայի  առասպելին եւ չի բացառվում, որ Հրէէ թաքնագրի մեջ ներկա է աստվածուհու Հռեա անունը (ռ-ր հնչյունափոխություն), որն էլ կեղծարարները դարձրել են էթնոնիմ՝ հրեա:

Բագարատ պարսկերենում նշանակում է աստվածատուր, իսկ բագ-ը՝ աստված:

Մեր կարծիքով՝ բագ բառը (bag) ոչ թե պարսկերեն է, այլ՝ շումերերեն եւ նշանակում է՝ 1. Աստված, 2. Մաս, բաժին, կես:

Բագարատ անվան առաջացման մեր տարբերակներն են.

  1. Բագարատ=բագ+արատ=Արարատի կամ Արատտայի աստված (քուրմ): Ռուբեն Գալչյանի «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքում՝ Վերչելլիի քարտեզի վրա զույգ Արարատները անվանված են Արատ:
  2. Բագարատ=բագ+արատ=Աստված-Քուրմ=Աստված-Սպասավոր, որտեղ արադ/արատ-ը շումերերեն նշանակում է քուրմ, սպասավոր:
  3. Բագարատ=բագ-ար-ատ=Աստված+ ար-Հայր=Հայր Ար (Արա) աստված, որտեղ ատ/ադ=ad=ate նշանակում է հայր (Սարգիս Այվազյան. «Ուրարտերեն-հայերեն»):
  4. Բագարատ=բագ+արատ (արադ)=Կես-քուրմ, Կես-Աստված=Կեսար, որտեղ «բագ» շումերերեն նշանակում է նաեւ «կես»:

Հավանական ենք համարում նաեւ հետեւյալ տարբերակը՝ Վագրատուն=Բագրատուն, որտեղից էլ առաջացած լինի Բագրատունի ազգանունը:

Տիգրան Հայազնը «Հայկական իշխանական զինանշանները» գրքում ասում է. «Հայտնի չէ, թե հնում, երբ Բագրատունիները հայոց Արշակունի թագավորների թագադիրներն էին կամ մարզպանական Հայաստանի կառավարիչները, ինչ զինանշան ունեին, բայց Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՛ առյուծի, թե՛ արծվի պատկերները»:

Եթե այս գրքում տեղ գտած Արարատյան թագավորության զինանշանը, որի վրա պատկերված են զույգ առյուծներ (էջ 6), համեմատենք Բագրատունիների զինանշանի հետ (էջ 16), ապա պարզ երեւում է, որ Բագրատունիների զինանշանի վրա պատկերված է վագր, այլ ոչ թե առյուծ:

Հայտնի է, որ Բագրատունիների նախարարական կալվածքը կոչվել է Անգեղ տուն:

Ելնելով այն հանգամանքից, որ նրանց զինանշանի վրա պատկերված է վագր, կարելի է ենթադրել, որ Բագրատունիները Անգեղ տունը վերանվանել են Վագրատուն=Բագրատուն (վ>բ լծորդում), որից էլ կարող է առաջացած լինել Բագրատունի տոհմանունը:

Այսպիսով, տգետ կեղծարարները այնտեղ, որտեղ ասվում է, որ Բագարատը սերում է Հրէէ Շամբատից, Հրէէ թաքնագիրը վերածել են հրեա բառի եւ Բագրատունիներին «շնորհել» հրեական ծագում՝ չունենալով ոչ մի ծանրակշիռ փաստարկ: Իսկ վայ քննադատաները, ինչպես ասում են, այն ընդունել են հալած յուղի տեղ:

Հայտնի մարդկանց հրեականացնելու մոլուցքով համակված կեղծարարները փորձել են հրեական ծագում վերագրել նաեւ ֆրանսիացի հռչակավոր գրող Ժյուռ Վեռնին:

Ստորեւ բերվող օրինակը, թեեւ բուն նյութից մի փոքր շեղվում ենք,  մեկ նպատակ ունի՝ ցույց տալ, թե ինչ մեխանիզմով է կեղծիքը իբրեւ ճշմարտություն մատուցվում:

Եթե Բագրատունիների դեպքում նրանց ականջներում Հրէէ-ն որպես հրեա է հնչել, ապա Ժյուլ Վեռնի դեպքում էլ նրանց միակ փաստարկը եղել է «վեռն» բառը (հայ. լաստենի, ռուս. օլխա, լեհ. օլշա), որը նույնիսկ եբրայերեն բառ չէ:

Բայց քանի որ ոմն լեհ հրեա կրել է Օլշեվիչ ազգանուն, ապա բանսարկուները առանց ամոթի համարձակվել են նույնիսկ մեղադրանք ներկայացնել գրողին՝ իբր նա «օլշա» բառը թարգմանել է ֆրանսերեն եւ կեղծել իր իսկ ազգանունը:

Ահա թե ինչ է գրում Ժյուլ Վեռնի թոռը՝ Ժան Ժյուլ Վեռնը «Ժյուլ Վեռն» գրքում այդ մասին. «Բազմաթիվ ֆրանսիացիներ, որոնք կրում են Վեռն ազգանունը, կարող են համոզված լինել, որ իրենց հեռավոր նախնիները եղել են կելտեր, այսինքն՝ գալլեր՝ առաջինները հնդեվրոպացիներից, որոնք հասան Ատլանտիկ օվկիանոսի ափերին:

Ես հարմար գտա մանրամասն խոսել Ժյուլ Վեռնի նախնիների մասին (հոր կողմից) մի անհեթեթ առասպելի պատճառով, որ բազմաթիվ անգամ հերքվել է, բայց մշտապես նորից ջրի երես է դուրս գալիս, համաձայն որի Ժյուլ Վեռնը համարվում է լեհ հրեա՝ Օլշեվիչ ազգանունով, որը օթեւան է գտել Իտալիայում, եւ որտեղ նրան ապաստանել են Հարության միաբանության վանականները: Թվում էր՝ նրա ծննդյան վկայականի հրատարակումը (տպագրված) վերջ կդներ այդ հերյուրանքին, բայց նման բան տեղի չունեցավ: Պարզվեց, ինչպես ինձ հավաստիացնում էր անգլերենի մի ուսուցիչ, այդ տարօրինակ հերյուրանքը հիշատակվում է Բրիտանական հանրագիտարանում:

Այս պատմությունը հանրաճանաչ է դարձել. 1875թ. Ժյուլ Վեռնը Լեհաստանից ոմն պարոն Օտսեվիչից նամակ է ստանում, որում իրեն Վեռնի եղբայր է համարում եւ պնդում, որ նրանք չեն տեսնվել 36 տարի: Վեռնը դա համարեց կատակ: Երկու ամիս անց նույն լեհը ուղարկեց երկրորդ նամակը, որին հետեւեց մի լեհ լրագրողի այցը, որը հեղինակավոր կերպով հայտարարեց Ժյուլ Վեռնին. «Դուք լեհ հրեա եք եւ ծնվել եք Պլոցկում՝ ռուսական Լեհաստանում: Ձեր ազգանունը Օլշեվիչ է, որը առաջացել է «օլշա» բառից, ինչը ռուսերեն նշանակում է օլխա»: Այդ ծառը հին ֆրանսերենում կոչվում է վեռն, դուք ինքնորեն թարգմանել եք ձեր ազգանունը ֆրանսերեն: Դուք հրաժարվել եք հուդայականությունից եւ 1861թ. գտնվել եք Հռոմում, որպեսզի ամուսնանաք իշխանական տոհմից հարուստ լեհուհու հետ: Հարության միաբանության լեհ վանականները ձեզ մկրտել են այն բանից հետո, երբ հայր Սեմենկոն ձեզ քրիստոնեական հավատքի բերեց: Բայց ձեր նշանադրությունը իշխանուհի Կրիժանովսկայայի հետ չկայացավ եւ ձեր գրիչը գնեց Ֆրանսիան, Սուրբ աթոռի խորհրդով ձեզ առաջարկեցին պաշտոն ներքին գործերի նախարարությունում»:

Հասկանալի է, գրողը բարձրաձայն ծիծաղեց եւ պատասխանեց կատակով՝ հայտարարելով, որ լեհ հարսի անունը եղել է Կրակովիչ, որին նա փախցրել է եւ որ մի բանավեճից հետո նա խեղդվել է Լեման լճում:

Պրոֆեսոր Էդմոնդո Մարկուչչին որոշեց պարզել՝ ինչով է պայմանավորված լեհ լրագրողի լկտիությունը, որը թեմա էր փնտրում իր հոդվածիկի համար, երբ գործը բարդացավ մի իտալացի լրագրողի ելույթով «Դժոռնալե դ՛Իտալիա»-ում, որը պաշտպանում էր նույն մեկնակերպը:

Էդմոնդո Մարկուչչիի խնդրանքով հայր Տադեուշ Օլեյնեզակը՝ Հարության միաբանության ավագ քահանան, միաբանության արխիվները ստուգելուց հետո, նրան գրեց հետեւյալ նամակը. «Վեռնի գործը հիմնվում է թյուրիմացության վրա:

Հայտնի գրողի մահից հետո (մարտի 25, 1905թ. ննջեցյալ հայր Պավել Սմոլիկովսկին թերթերում տպագրեց նրա՝ իբր թե հրեա-լեհական ծագման մասին:

Պատկերացում չունենալով նա սխալ է թույլ տվել circa persona (անձի վերաբերյալ)՝ շփոթելով ֆրանսիացի Ժյուլ Վեռնին նախկին լեհ հրեա Օլշեվիչի հետ, որը ընդունել էր Ժյուլեն դե Վեռն անունը»:

Էդմոնդո Մարկուչչին տպագրեց այդ նամակը ժյուլվեռնական հաղորդաթերթում (1931թ. թիվ 2):

Միայն ճշմարտությունը պահպանելու համար ես հարմար գտա հիմնավորել հաստատորեն ապացուցված գրողի կելտական ծագումը՝ էլ չխոսելով նրա ծննդյան վկայականի մասին, որ կասկած չի թողնում:

Ցավալի է, բայց իտալացի լրագրողի կողմից բաց թողած թունավոր նետերը իրենց հետքերը թողեցին…»:

Միամտություն կլինի մտածել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն:

Ենթադրենք՝ Ժյուլ Վեռնին շփոթել են լեհ Օլշեվիչի հետ, որը փոխել է իր ազգանունը, իսկ ինչպես է այդ կեղծարարույթունը հայտնվել Բրիտանական հանրագիտարանում:

Չէ՞ որ այն փողոցային լրագիր չէ, այլ՝ հեղինակավոր հրատարակություն: Ուրեմն՝ այս կեղծարարությունը նախապես ծրագրված է եղել՝ նկատի ունենալով Ժյուլ Վեռնի կելտական ծագումը:

Իսկ կելտերը սերում են արմենոիդ ռասսայից (հայերից):

Լեոնարդո դա Վինչին «Օձի հնարամտությունը» պատումում հեեւյալ միտքն է արտահայտում. «Միավորվելու շնորհիվ չարն ամեն տեսակի խորամանկությունների է ընդունակ, որպեսզի գոյատեւի եւ իր սեւ գործն անի: Չէր խանգարի, որ բարին էլ նույնքան հնարամիտ ու համարձակ գործեր»:

Չարագործները արդեն իրենց սեւ գործն արել են՝ կեղծել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» եւ հորինել Բագրատունիների հրեական ծագման առասպելը:

Իսկ մեր պատմաբանները եւ լեզվաբանները նշված կեղծարարությունը հերքելու համար չեն ցուցաբերել ոչ հնարամտություն, ոչ էլ՝ համարձակություն, հակառակը՝ նպաստել են կեղծարարների գործին:

իսկ կեղծարարներն էլ չափազանց ճարպիկ են գտնվել եւ մեկ հատիկ բառով հիմարացրել են շատերին:

Մեծն Խորենացին «Հայոց պատմությունը» գրել է ոսկեղենիկ հայերենով, որ այժմ համարվում է աշխարհի կենդանի լեզուներից ամենահինը, եւ իզուր են կեղծարարներն այնտեղ փնտրում եբրայերեն եւ պարսկերեն բառեր կամ անուններ:

Իսկ հանճարեղ Պատմահայրը՝ Մովսես փիլիսոփան, միայն հարգանքի եւ հիացմունքի է արժանի:

Գոհար Պալյան

Հ.Գ. – Ոչինչ չի փոխվել: Նույնը այսօր է կրկնվում:

Ինչ-որ պատվեր մեր կամակատարների ձեռքով Քարահունջի աստղադիտարանը վերածում է դամբարանադաշտի, իսկ հակահարված տվող կողմը շշմել-նստել է…

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։