Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում

…Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… ամեն մի միջազգային կաշառատու կազմակերպություն կամ անհատ կարո՛ղ է եւ իրավու՛նք է ստացել մեր երկրում անել ցանկացած բան, ցանկացած մարդու կամ կազմակերպության, ընդհուպ մեր պետության դեմ…

Ես՝ անձամբ, նաեւ Հայ Արիական Միաբանությունը՝ որպես հայ ազգայնական կառույց, ծանոթ ենք սրանց գործելաոճին եւ գործեր սարքելու «համամարդկային արվեստին»…

Արդյո՞ք սա նորմալ երեւույթ է մի երկրում (Հայաստանի Հանրապետությունում), որտեղ մարդկանցից օրենքներ հարգել են պահանջում եւ՛ դրսից եւ՛ ներսից: Բայց չէ՜, պահանջում են, քանի որ ազգային օրենքները վաղուց ստորադասված են միջազգային ՕՐԵՆՔ-ի առաջ:

Ինչու՞ է այսպես ազատ ամեն մի փող (իրականում՝ կաշառք) տվող մեր երկրում մատ թափ տալիս, դեռ մի բան էլ ավել… առանց վախենալու պահանջելով կատարել իր ուզածները…

Մենք ապրում ենք Հայաստան պետությունու՞մ, թե՞ հնազանդների համակենտրոնացման ճամբարում, որտեղ անհնազանդներին «ծայրահեղականներ» են կոչում եւ ոչ ծայրահեղական կամակատարներին վարձատրելով՝ նաեւ նրա՛նց ազգային ոգին են ցանկանում ոչնչացնել…

Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում: Եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք…

Ես՝ որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման կարգավորող, պահանջում եմ, որ մեր պետության պատկան մարմինները հարգե՛ն Հայաստանի Հանրապետության (Արցախի հետ միասին) առանց այն էլ միջազգայացված Սահմանադրությունը եւ դադարեցնե՛ն տարաբնույթ ու ազգակործան եւ մարդախեղ շահեր հետապնդող օտար եւ «հայրենի» կառույցների եւ անհատների գործունեությունը Հայաստանում՝ դրանց հայտարարելով պետական ու ազգային վտանգ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…

Հայաստանը՝ հայի՛ հայրենիքն է եւ հայաբնու՛յթ ու հայապահպա՛ն պիտի լինի: Հայի երկրում՝ հայի՛ օրենքը պիտի գործի…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  

http://www.hayary.org/wph/?p=6643Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

http://www.hayary.org/wph/?p=6642Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…  

* * *

Համակարծիք լինելով «Լուսանցք»-ի գործընկեր ուժի քաղաքական դիրքորոշման հետ, այն զետեղում ենք սույն համահունչ հոդվածի նախաբանում (խմբ.):

Այն, որ ազգ-բանակի դեմ գործում են դրսից, արդեն պարզ էր, եւ «Լուսանցք»-ը գրել է այդ մասին: Սակայն, «Սորոս» հիմնադրամը (Բաց հասարակության հիմնադրամներ) ավելի բացահայտ գործեց եւ օտար ուժերի մասով կասկածողներին այլ բան չթողեց. բողոքող ուսանողներին այդ հիմնադրամը 20.000 դոլար գրանտ է տվել, որ վարկաբեկեն «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս մասին հրապարակումներ եղան զլմ-ներում, նաեւ ԱԺ-ում խոսվեց այդ մասին:

Այն է՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի դեմ պայքարող ուսանողներին ֆինանսավորում է «Սորոս» հիմնադրամը: Ըստ այդմ, երբ հարցը վերաբերում է երկրի կարեւորագույն զարգացումներին ու ինստիտուտներին, երբ բանավեճ է ընթանում, ապա դա զերծ պետք է մնա օտարերկրյա ազդեցություններից: Մինչդեռ, պատգամավորներին հասած տեղեկություններով, «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ, որպեսզի պայքարի, քննադատի եւ վարկաբեկի «Ազգ-բանակ»՝ մեզ համար կարեւոր ու մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը: Նկատենք նաեւ, որ այդ դրամաշնորհը մի քանի օրվա մեջ է ստացվել, այն դեպքում, երբ այն ստանում են 1-6 տարի ժամկետում. դիմումից մինչեւ ստանալը եղել է տառացիորեն մի քանի օր…

Փաստորեն, դրամաշնորհի պահանջների մեջ է դրված, որ ուսանողների շրջանում կազմակերպվի քննադատական գործընթաց, հետո ձեւավորվեն «աղմկող ֆոկուս խմբեր» եւ ինչ-ինչ երեւույթներ տեղի ունենան:

«Այնպես որ այն, ինչ այսօր տեսնում ենք, ազդեցություն տակ է Սորոս կոչվող չարիք երեւույթի, Սորոսի գործունեությանը: Այն ոչ միայն դատապարտվել եւ արգելափակվել է ՌԴ-ում եւ մի շարք այլ երկրներում, այլեւ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»,- սրանք ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի խոսքերն են:

haymedia.am-ը ավելի մանրամասնելով գործող շրջանակները՝ նշել է, որ այդ գումարը ստացել է Հայաստանում գործող «Հանրային Օրակարգ» ՀԿ-ն, որը Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ թողարկում է «Անալիտիկոն» ամսագիրը: Իսկ թվարկված կազմակերպությունների ղեկավարը նույն անձն է՝ Գեղամ Բաղդասարյանը, ով տարիներ առաջ եղել է նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

Ինչպես նշված է՝ «Այս տեղեկատվությունը, թերեւս, այդքան ուշագրավ չէր լինի, եթե այս օրերին մեծ աղմուկ չբարձրանար ծառայության նպատակով տարկետման իրավունքի վերացման շուրջ: Ինչպես հայտնի է, արդեն մեկ շաբաթ շարունակ մի խումբ ուսանողներ դասադուլ են անցկացնում՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքը»: Նշված փաստերի միջեւ կապը հասկանալու նպատակով մեջբերվել է մի հատված՝ Գեղամ Բաղդասարյանին տրամադրված դրամաշնորհի նպատակի նկարագրությունից. «Քննադատաբար գնահատել «Ազգ-Բանակ» հայեցակարգը անկախ փորձաքննության միջոցով եւ հասկանալ, թե ինչպես է այս քարոզարշավը ընկալվում համալսարանների ուսանողների կողմից: Այս նպատակով, Հանրային Օրակարգ ՀԿ-ն պատրաստվում է անցկացնել փորձագետների քննարկում «Ազգ-Բանակ» հայեցակարգի վերաբերյալ եւ առաջարկել այլընտրանքներ այս հասկացությանը, որոնք կներկայացվեն լայն հանրությանը: Փորձագիտական խմբի հիմնադրման միջոցով, Հանրային Օրակարգ ՀԿ-ն կկարողանա բազմապատկել իր հաղորդակցման միջոցները եւ ամրապնդել իր լեգիտիմությունը՝ ի հայտ գալով որպես քննարկումների չեզոք հարթակ: Այս փուլից հետո, երբ ծրագիրը կիրականացվի, կազմակերպությունը կանցկացնի տասը ֆոկուս խմբեր Հայաստանի համալսարաններում, որպեսզի բացահայտի ուսանողների կողմից այս նոր քարոզարշավի ընկալումը: Ֆոկուս խմբի արդյունքները կծառայեն որպես առանցքային կետ՝ «Ազգ-Բանակ» հայեցակարգի շուրջ հետագա քննարկումների համար: Այս ծրագրի երրորդ բաղադրիչը կլինի դեպքերի համեմատական ուսումնասիրություն, որտեղ տարբեր երկրների երկու օրինակներ կբերվեն, ինչպես նաեւ վերլուծության կենթարկվի Հայաստանի պատմական փորձը: Այս ամենը կծառայի ցույց տալու, որ Հայաստանի անվտանգությունը հնարավոր է ապահովել առանց հետագա ռազմականացման»:

Նշված փաստերին համադրելով նաեւ այն, որ Սորոսի հիմնադրամը նախորդ տարիներին եւս տասնյակ հազարավոր դոլարների գրանտ է տրամադրել Հայաստանում գործող այս կամ այն դրամաշնորհակեր կազմակերպությանը՝ հայկական բանակին, այնտեղ տիրող կարգերն ու «անօրինությունները» քննադատելու նպատակով, պատկերը դառնում է ամբողջական:

Սորոսի հիմնադրամից գրանտներ են ստանում ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայելու օտարի նպատակների իրականացմանը մեր երկրում:

Իսկ այսօրինակ վտանգները հետզհետե համապետական ու համազգային լուրջ ծավալների են հասնում… Եվ սա կյանքի բոլոր ոլորտներին է առնչվում:

«Լուսանցք»

* Բնականի ամրագրում. ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է

Կառավարության երեկվա նիստում, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ դա պայմանավորված է Սահմանդարությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ»,- ասաց արդարադատության նախարարը:

«Խի առաջ ընտենց չէ՞ր»,- միանգամից վրա բերեց վարչապետը՝ չթաքցնելով զարմանքը:

Նախարարը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ «Դա միայն ենթադրվում էր»:

Դավիթ Հարությունյանը երեկ նաեւ ներկայացրեց քննադատությունների արժանացած Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրինագծի փոփոխված տարբերակը, որ կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:

Նիստից հետո հետեւեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի բողոքը, թե բա ի՜նչ համերաշխություն, ի՜նչ բան, մեր խնդիրը պատժելն էր:

«Լուսանցք»-ը կուսումնասիրի նախագիծը՝ հասկանալու համար, սա նախորդ՝ քննադատված տարբերակից իրապե՞ս տարբե՞ր է, թե կոալիցիան բողոքում է՝ «կուտ տալու համար»: Դեռ կխոսենք այս մասին:

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։