Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային  հոկտեմբերի 17-ին: Ըստ միջազգային վերլուծաբանների, արտահերթ ընտրությունների պատճառները մի քանիսն են, սակայն ամենավտանգավորը ալիեւների կլանի համար այն է, որ երկրի ներքին կյանքում այլեւս վստահության քվե չկա իշխանության նկատմամբ եւ, ինչպես ասում են, հողն ամեն օր կարող է փախչել ոտքերի տակից…

http://www.hayary.org/wph/?p=6607Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

http://www.hayary.org/wph/?p=6608Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

Եվ հասկանալի է, որ ինչպես միշտ Ադրբեջանի նախագահը իր անհող ոտքի տակը թողած պիտի խոսեր անհող խրոխտ դիրքերից. «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին նա հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»: «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը, Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է այդ պահին ավագ Հեյդար Ալիեւին մտքում հիշած կրտսեր Իլհամ Ալիեւը՝ ակնարկելով նաեւ, թե ինչու է Նախիջեւանում առանձին բանակ ստեղծել:

Սա հերթական անգամ ծիծաղելի կլիներ եւ հիմնականում այդպես էլ կա, պարզապես չի բացառվում, որ իշխանությունից զրկվող անպատասխանատու եւ ստախոս մեկի համար պատերազմ սկսելը եւ արյամբ հագենալը դարձել է ապրելակերպ: Անգամ պատերազմը տանուլ տալով:  

Մեր հարցին, թե ինչ է մտածում մեր գործընկեր, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ալիեւյան ծավալապաշտության մասին, նա պատասխանեց. «Նման մեկին արդեն տեսել ենք, որ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ (տղերքն ասում էին ֆազը խփած) Էլչիբեյ էին կոչում, իբր ազգայնական ադրբեջանցի էր (թե ադրբեջանական ազգ չլինելով՝ այդ ի՞նչ ազգայնականի մասին է խոսքը): Նա իշխանության գալուց հետո նախ թերթերում հրապարակել տվեց «Մեծ Ադրբեջան» քարտեզը («Մեծ Թուրան»-ին իհարկե զիջում է), որտեղ իրանական երկու Ադրբեջան-ները կցված են ներկայիս Ադրբեջանին, ապա հայտարարեց, թե կկանգնի զորքի գլուխ եւ մի 3 օրում կհասնի Սեւանա լիճ, ոտքերը կլվանա, կհանգստանա ու կշարժվի Երեւանի խանություն… Բայց հիմա «հայի հողակերը» ինքն է հողի կեր դարձել, իսկ ավելի ստույգ՝ վաղուց դարձել է ճիճուների կեր… Դե Հեյդար Ալիեւի ականջն էլ բացականչի, չնայած չգիտեմ՝ նրանից բան թողե՞լ են այդ ճիճուները…

Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով: Հայը արարող տեսակ է եւ ավերողների համար միշտ անցանկալի, սակայն բնության դեմ խաղ չկա, ավերողը՝ ավերից էլ կորչում է… Եթե ոչ Երկրային, ապա վստահաբար՝ Երկնային,- հավելեց Արմեն Ավետիսյանը,- եզրափակելով, որ Իլհամ Ալիեւին եւս սպասվում է ճիճուների կեր դառնալու պատիվը, սակայն այդ հողը, որ դեռ այսօրվա Ադրբեջանի տարածք է, թերեւս կրկին ու առ միշտ հայկական դարձած կլինի: Նոր պատերազմը միայն Բաքվում կարող է ավարտվել…»:

Ինչեւէ, ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելով՝ Իլհամ Ալիեւը փաստացի դադար է վերցրել նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում, որտեղ այլեւս սպառված էր ու տանուլ էր տալիս միջազգային ասպարեզում: Ըստ որոշ վերլուծաբանների, չի բացառվում, որ հակառակ դեպքում ապրիլին Հայաստանում իշխանության ձեւավորումից հետո մայիսին ստիպված լիներ բանակցել ոչ թե ռուս-ադրբեջանական օրակարգով, այլ արեւմտյան երկրների պայմաններով, ինչը Ադրբեջանի ղեկավարին շատ է վախենում: Նրան հարազատ է ռուսական կողմի առաջադրած օրակարգը:

Եվ եթե նա վերջնականապես հրաժարվի Արեւմուտքի օրակարգից, առնվազն Հայոց ցեղասպանությունը ճանաչած եվրոպական երկրները (նաեւ այլ աշխարհամասերի) Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու պատճառ չեն ունենա: Այս դեպքում, կարելի է համաձայնել հայ արիների առաջնորդի հետ, որ Իլհամ Ալիեւը ժամանակից շատ շուտ կդառնա ճիճուների կեր, քանզի սեփական ժողովուրդը նրան պատառ-պատառ կանի այդ ժամանակ:

Ադրբեջանում նաեւ հեղաշրջումների փորձ կա, եւ բոլորը կապված են ղարաբաղյան պատերազմի հետ: 1992թ. Շուշիի դեպքերից հետո, այսպես կոչված ազգայնականները Այազ Մութալիբովին հեռացրին իշխանությունից, իսկ թուրքամետ Աբուլֆազ Էլչիբեյին հեռացրեց հին կոմունիստական  գվարդիան, որը հավաքվելով Հեյդար Ալիեւի շուրջ, օգտագործեց Քարվաճառի կորուստն ու պարտությունը Մարտակերտում: Իհարկե, նա էլ ստիպված էր 3 շրջան զիջել, սակայն քաղաքական փորձը բավարարեց, որ դա քաղաքական կապիտալ դարձնի իր որդու համար… Իսկ  Իլհամ Ալիեւի փորձը հազիվ թե բավականացնի պահպանել իշխանությունը, եթե ղարաբաղյան կարգավորման հարցում հայանպաստ դիրքորոշում արձանագրվի…

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստերից մեկում, երբ քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, ՀԿԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությանը՝ տարածքային պահանջների վերաբերյալ, ասել է. «Իլհամ Ալիեւը հանդես է գալիս նույն այն հայտարարությամբ, ինչ Ադոլֆ Հիտլերը՝ 30-ականներին: Ի դեմս Ալիեւի՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Այսօր նմանատիպ լկտի ու զառանցալի հայտարարությամբ է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը: Երբ նա խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ թե շատ տեղյակ մարդկանց մոտ լայն ժպիտ է առաջանում, որովհետեւ պատմական տարածքների մասին խոսելուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջան պետության պատմությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել»:

ԱԺ փոխնախագահը մեջբերել է Ցիցերոնի հայտնի հայտարարություններից մեկը դատարկախոսների վերաբերյալ. «Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Այդ ամենը կարելի է կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ: Ադրբեջանի սուլթանը լավ կանի, որ իր նախորդների սխալներից դասեր քաղի»,- հորդորել է Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով նախկին նախագահների դառը փորձը: «Այս հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հակառակորդը բանակցությունների պատրաստ չէ, փորձում է ձգձգել այդ գործընթացը,- ասել է իշխանության ներկայացուցիչը՝ հավելելով,- Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչպեսեւ նախորդները չեն տեղավորվել ու չեն տեղավորվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի բանակցությունների եւ պայմանավորվածությունների մեջ»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, միաժամանակ խոսելով Ադրբեջանի նախագահի անպատասխանատու հայտարարության մասին: Նշվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը ՀՀ-ի համար խնդրահարույց չէ, ավելին, դատելով այս ձեւաչափի գործունեությունից Ադրբեջանի դժգոհությունից՝ մեզ համար արդյունավետ ձեւաչափ է: Թերեւս պետք է բանակցությունների սեղանին նստեցնել նաեւ Արցախի ներկայացուցչին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 6 (484), փետրվարի 16-22, 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։