Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

Սկիզբը՝ թիվ 5, 6-ում

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

2017թ. Երեւանում գործարկված շատրվանների թիվը 20 է, իսկ ցայտաղբյուրներինը՝ 2172:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ

2014թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ հանձնարարությամբ սկսվել են Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքները։ Բազմակողմանի բանակցային եւ նախապատրաստական տեխնիկական աշխատանքներից հետո 2017թ. ապրիլի 20-ին սկսվել է գործընթացի գործնական փուլը։ Մեկնարկը տրվել է աշխատանքային խմբի առաջին նիստով, որի ընթացքում WYG International խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է իր պատրաստած փաթեթն ու մեկնարկային հաշվետվությունը։  

Դրանից հետո շարունակվել են աշխատանքային քննարկումները բարեփոխումների փաթեթի եւ դրա առանձին բաղադրիչների շուրջ:

Բարեփոխման՝ «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգի» ծրագիրը մշակում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողությամբ:

Երեւան քաղաքի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմության մեջ, քանի որ նախատեսվում է վերափոխել հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ տնտեսական եւ կառավարման մոդելով, շահագործվող տրանսպորտային միջոցներով, օժանդակ ենթակառուցվածքներով եւ այլն: Բարեփոխման հիմքը նոր, ավելի օպտիմալ երթուղային ցանցն է, որի պարագայում տրանսպորտային միջոցները գործելու են փոխլրացման սկզբունքով՝ բացառելով կրկնվող երթուղիների առկայությունը:

Նոր տրանսպորտային համակարգը նախատեսում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի, ֆինանսական շրջանառության թափանցիկության, կառավարման էլեկտրոնային համակարգի, ժամանակակից ու հարմարավետ տրանսպորտային միջոցների շահագործման ապահովում քաղաքացիների համար։ Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխման արդյունքում կտրուկ նվազելու է տրանսպորտային միջոցների թիվը, որն իր հերթին նպաստելու է նաեւ քաղաքային կյանքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարակից խնդիրների լուծմանը, ինչպիսիք են օդի աղտոտվածության մակարդակի եւ ճանապարհների խցանումների նվազումը, հասարակական տրանսպորտի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությունը, տրանսպորտային սպասարկման նոր մշակույթի ներդրումը եւ այլն:

Բարեփոխման գործընթացն ունի իր պաշտոնական կայքը՝ transport.yerevan.am, որը նախատեսված է հանրային իրազեկման գործընթացում հանրության ներգրավվածությունն ապահովելու համար։

Բնակարանային ֆոնդի պահպանում

2017թ. համատիրությունների հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Վերանորոգվել է 1103 շենքերի 95.000 քմ մակերեսով հարթ տանիք:

Մասնակի նորոգվել է 1223 շենքերի շուրջ 45.000 քմ մակերեսով թեք տանիք: Վերանորոգվել է բազմաբնակարան 694 շենքերի 1141 շքամուտք: Բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների փլուզումները կանխելու նպատակով նորոգվել եւ ամրացվել է 69 շենքի 166 վթարային պատշգամբ: ՀԵՑ-ի կողմից փոխարինվել են 105 շենքի 253 մուտքերի մալուխային ցանցերը։

Ջրամատակարարում եւ ջրահեռացում

2017թ. շարունակվել են մայրաքաղաքում մասնավոր տնատիրությունների եւ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումն ու ջրահեռացումը հասանելի եւ անվտանգ դարձնելու ուղղությամբ աշխատանքները:

2017-ին կառուցվել է 90 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց:

2017-ին կառուցվել է 29 կմ ջրահեռացման ցանց:

2017-ին կառուցվել է սեփական առանձնատների տնային միացումների 34 կմ ջրագիծ:

2017-ին կառուցվել են 6000 ջրաչափական հորեր՝ ջրաչափերով:

Աղբավայրի կառուցման ծրագիր

Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում կառուցել նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, ներառյալ՝ հոսքաջրերի հավաքման համակարգ, գազի հավաքման եւ այրման կայան, հոսանքի գեներատոր, վարչական շենք, ցանկապատ, սպասարկման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ։

Ծրագրի շրջանակներում նաեւ նախատեսվում է կոնսերվացնել Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերը։ Ծրագրի մրցութային գործընթացն ու մեկնարկը նախատեսվում է 2018թ.։ Աղբի վերամշակման գործընթացը դիտարկվում է որպես կոշտ թափոնների կառավարման գործընթացի 3-րդ բաղադրիչ, որը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումների հաշվին:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։