Միջազգային օր՝ ո՞ր մայրենի լեզվի համար – Պարզվում է արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին, երբ բնածին ազգերը քանակով անգամ մեկ տասնյակը չեն լրացնում – Հազարավոր «ազգերը», «երկրները» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական տեղանքի կամ պատմական իրադարձության անունից, գենախեղումներից ու ձուլումներից… ինչը փորձում են փրկել՝ բնականներին ոչնչացնելով…

Պարզվում է, որ արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000թ.-ից՝ ամեն տարվա փետրվարին, լեզվական եւ մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով։

Օրը 1999թ. նոյեմբերի 17-ին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի, աշխարհի 6.000 լեզու կորստի մատնվելու եզրին է։

«Լուսանցք»-ը լինելով ազգային արժեհամակարգի պաշտպան լրատվամիջոց՝ չի կարող չողջունել, որ մեր բազմահազարամյա լեզուն պաշտպանվի նաեւ միջազգայնորեն:

Իհարկե, մենք նաեւ այլ լեզուների պաշտպանության հարցում ենք շահախնդիր, լեզվական բազմազանությունը լեզվամտածողության բազմազանություն է, իսկ այդ մտածողությունների բազմազանությունից էլ ծնվում են մշակույթի բազմաթիվ արժեքներ, արվեստի ու արհեստի զանազան գործեր եւ այլն:  

Իսկ միջազգային կառույցները միշտ կարողանում են զարմացնել հավելյալ պրպտում ջանքերով: Չնայած այլեւս չենք զարմանում: Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին… Նշանակում է առնվազն այդքան էլ ազգ ու ժողովուրդ կամ էլ ցեղատեսակ կա դեռ ջունգլիներում ապրող…

Այստեղից էլ սկսում է աշխատել սուտը: Իսկ սուտը աշխատում է իրականի, ճշմարիտի դեմ: Իսկ իրականն այն է, որ այդ հազարավոր «ազգերը» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական կամ պատմական իրադարձության անունից եւ ստեղծելով Բրազիլիա հսկայատարածք պետությունը՝ դարձել են բրազիլացիներ… նման ձեւով առաջ են եկել՝ արգենտինացիներ, ավստրալացիներ, նորզելանդացիներ, ամերիկացիներ, կանադացիներ, անգոլացիներ, քենիացիներ եւ այլն: Եթե այսպես հաշվարկենք եւ դրան ավելացնենք աֆրիկյան ու ամերիկյան ջունգլիներում, ռուսաստանյան ու ասիական տափաստաններում եւ նման այլ անբնակ վայրերում իրենց համար ապրող ցեղախմբերին, որից ամեն մեկը մի քանի տասնյակ կամ հարյուրների հասնող քանակ է կազմում, ապա գուցե ոչ թե 6, այլ 10 հազար «լեզու» ու «ազգ» փրկելու կարիք լինի… մեր նշած Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում պետական լեզուն անգլերենն է, վերջինում՝ նաեւ ֆրանսերենը, Արգենտինայում՝ իսպաներենն է, Բրազիլիայում՝ պորտուգալերենը, աֆրիկյան եւ լատինաամերիկյան երկրների մեծ մասը խոսում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, հոլանդերեն…. Նախկին ԽՍՀՄ-ում հաշվել էին շուրջ 200 «ազգ» ու «լեզուներ», որոնց կեսն արդեն չկա, քանի որ այդ անարմատ ցեղախմբերը պարզապես «զարգացել» են, ցրվել աշխարհով մեկ:

Հազարավոր բարբառներ եւս լեզու են դարձել (Հայաստանի ամեն գյուղ իր բարբառն ունի, բայց լեզուն հայերենն է, չենք ասում՝ հազար լեզու ունենք)…

Մի խոսքով՝ Մայրենի լեզվի միջազգային օրը հերթական արհեստածին մի երեւույթի պահպանմանն է ուղղված, որպեսզի բնածին ազգերին ու լեզուներին հազարներով շրջափակեն, հավասարեցնեն անբնականին ու դատապարտեն ոչնչացման: Քանզի ներկա աշխարհը մերժում է բնական ու բնածին ամեն բան: Ինչպես հայ արիներն են ասում՝ Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է, ուրեմնեւ՝ Գենի Ձայնը, Խոսքը…

Իսկ վերոնշյալ եվրոպական թե այլ ազգերը եւս իրենց արմատները փնտրում են նախնական ազգերի մեջ, այդ փնտրտուքը առավելապես բերում է Աստվածների բնակատեղի՝ Մարդկության արարման ու փրկության Երկիր՝ Արարատյան Աշխարհ՝ Հայկական Լեռնաշխարհ… Եվրոպական որոշ ազգեր, նաեւ ռուսները, իտալացիների հետ իրենց արմատները կելտական ծագման մեջ են փնտրում, իսկ դա բերում է Հայաստան: Բասկերը, բրետոնները, բավարացիները, հյուսիսային եւ սկանդինավյան որոշ ազգեր եւս շրջվում են դեպի Հայաստան: Նման երեւույթներ կբացահայտվեն այլ աշխարհամասերում, տարբեր վայրերում ստեղծված հնագույն քաղաքակրթություններում… Կազմվել է մարդկության գենետիկ քարտեզը (արական կողմ), որտեղ (հատկապես եվրոպական հատվածում) իշխում է հայկական գենը, Հայաստանից են տարածվել արիական արշավանքները ամբողջ աշխարհով մեկ, հիքսոս-հայքսոսների արշավանքը դեպի Եգիպտոս եւն:

Այս թեմաները դեռ կդառնան միջազգային քննարկումների նյութ եւ ամեն բան կվերադառնա ի շրջանս յուր: Մենք շնորհավորում ենք բնածին ազգերին, նրանց մայրենի լեզուների օրվա առթիվ, իսկ մնացյալին մաղթում ենք ողջախոհություն՝ վերադառնալու արմատներին, այդպիսով՝ դադարեցնելով ազգերի ձուլարանի եւ արհեստական արտադրանքի գործընթացները:

Մեր պետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Պաշտպանենք այն՝ դարձնելով անմրցակից մեր երկրում: Օտար լեզուներ իմանալը կարեւոր է, բայց միայն հայերենին կատարյալ տիրապետելուց հետո: Այսպես միայն հայի լեզվամտածողությունը կմնա հայեցի: Հայաստանում չի կարող պետական համարվել ինչ-որ միջազգային կամ ազգամիջյան հարաբերությունների որեւէ լեզու, մեր երկրի բնակչության ավելի քան 98%-ը հայ է, որն ապրում է իր հայրենիքում:

«Լուսանցք» շաբաթաթերթ

http://www.hayary.org/wph/?p=6346Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում կամ լեզվի պետական տեսչությանը սահմանափակումների են ենթարկում՝ սպասում ենք, որ Հայաստանի անվանափոխության հարց էլ առաջ կգա… Լեզվաքաղաքականությունը լեզվամտածողության հետեւանք է…

http://www.hayary.org/wph/?p=6419Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։