Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

Սկիզբը՝ թիվ 9, 10-ում

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Հատուկ ուշադրության է արժանի Արարատ լեռան Սփիթա գառնա անվանումը, որն թարգմանվել է «սպիտակ գույն» իմաստով:

Որ «սփիթա» բառը համահունչ է «սպիտակ» բառի հետ եւ ունի նույն իմաստը, հասկանալի է, բայց Գառնա անունը մեծատառով, մեր կարծիքով, ունի այլ նշանակություն, որովհետեւ Արարատը անվանել «սպիտակ գույն», անհեթեթություն կլինի:

Ենթադրում ենք, որ Սփիթա Գառնա անունն առաջացել է սիպ սպիտակագլուխ եւ գառնանգղ բառերից, որտեղ սիպ սպիտակագլուխը Հայաստանում ապրող (իմա՝ բնիկ համարվող) անգղների չորս տեսակներից մեկն է (gups fulvus), իսկ մյուսը՝ գառնանգղը (լատ. guraltus barbatus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է:

Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս»:

Որոշ հեղինակների կարծիքով՝ նա Միհրն է:  

Իսկ Արարատի պարսկերեն Ալբուրզ, Ալբորժ անվանումը, կարծում ենք, Ալբուրգ անվան աղավաղված ձեւն է: Ալբուրգ կնշանակի Ոգու (Արեւի) բուրգ, որտեղ բուրգը բրգաձեւ Արարատն է, «Սպիտակափառ, Արեգնաճեմ, Երկնաճեմ» մակդիրներով:

Պատահական չէ, որ Քարահունջ աստղադիտարանը գտնվում է Որոտանի վտակ՝ Դար գետի ափին եւ նրա գծապատկերը կրկնում է Անգղ (Կարապ) համաստեղության գծապատկերը: Անգղ համաստեղության ամենապայծառ աստղին՝ Դենեբին է համապատասխանում Անգեղակոթ գյուղը, Ալբիռեոյին՝ Բռուն գյուղը, իսկ Սադրին՝ Քարահունջ աստղադիտարանը:

Ալբիռեո աստղի անվան «ալբի» արմատը (լատ. albi, albus) նշանակում է սպիտակ, իսկ «reo»-ն, կարծում ենք, Ռեա (Հռեա) աստվածուհու անունն է, այսինքն՝ Ալբիռեո (Albireo) կնշանակի սպիտակ Ռեա կամ սպիտակ Աստղիկ աստվածուհի, որի խորհրդանիշն է եղել սպիտակ քողը:

Արդյո՞ք Աստղիկ դիցուհու մասին չի խոսվում Ռոբերտ Գրեյվսի «Սպիտակ Աստվածուհի» գրքում, ում այստեղ տրվում են տարբեր անուններ: Գրեյվսը շեշտում է, որ «նրա անունը հին կրոններում հայտնի էր Բրիտանական կղզիներից մինչեւ Կովկաս՝ որպես Սպիտակ Աստվածուհի կամ «Սպիտակ Դամա»:

Սպիտամա ծածկանունը կարելի է վերծանել որպես Սպիտակ մայր՝ Սպիտամա=սպիտակ+մա, որտեղ մա-ն նշանակում է մայր:

Անտիկ շրջանի ավանդույթում ասվում է, որ Մեծ շան լեզվի վրա գտնվող աստղը Իսիդան տեղադրել է իր անվան տակ եւ անվանել Սիրիուս նրա շլացուցիչ սպիտակ փայլի պատճառով, որովհետեւ այդ աստղի փայլը ավելի պայծառ է, քան մյուսներինը (Գիգին, ,,Աստրոնոմիկա,, – 1997):

Աստղագիտությունից հայտնի է, որ Շնիկը Սիրիուսի արբանյակն է, որին երբեմն անվանում են «սպիտակ թզուկ»:

Հռոմեացիները  հավատում էին, որ Շնաստղը շների մոտ առաջացնում է կատաղություն, իսկ մարդկանց մոտ՝ տենդ (Ֆ. Յու. Զիգել, ,,Աստղային երկնքի գանձերը,, – 1987):

Ս. Հարությունյանը «Հայ առասպելաբանություն» գրքում «Տիր եւ Գրող» հատվածում գրում է. «Ուշագրավ է բանավոր ավանդության մեջ պահպանված տրացավ անունով հիվանդությունը, որը դրսեւորվում է հետեւյալ անեծքում. «Տրացավն առնե քու կող ու կուշտ» (Բենսե, 131)»:

Անեծքը գրառող Բենսեի կարծիքով, տրացավը ծագում է Տիր աստծո անունից, որ «անշուշտ Տիրի տված կամ ուղարկած ցավ ու հիվանդություն է նշանակում, հետեւաբար Տիրը ինքը Գրողն է: Նա միաժամանակ Շնոֆոր հիվանդությունն էլ տրացավի տեսակներից մեկն է համարում»:

Ինչպես տեսնում ենք, հռոմեացիների հին հավատալիքը եւ հայերի բանավոր ավանդությունը հիվանդություն հարուցելու մասով համընկնում են, բայց մեր ավանդությունում Գրողին՝ Տիրին են համարում անբուժելի հիվանդություն ու մահ հարուցող, իսկ հռոմեացիների մոտ Սիրիուսն է հիվանդություններ հարուցողը:

Ենթադրում ենք, որ Շնոֆորը նույն Շնաստղն է՝ Սիրիուսը, որն Զրադաշտ-Սպիտամա-Տիրի ծածկանուններից մեկն է:

Աստղագետները Մեծ շուն եւ Փոքր շուն համաստեղությունների միջեւ շատ նմանություններ են տեսնում, հատկապես նրանց «սպիտակ թզուկ» կոչվող արբանյակների միջեւ:

Այս համաստեղությունների հետ է առնչվում «Արա Գեղեցիկ» առասպելի՝ Արային հարություն տվող կամ շնակերպ ոգիների (արալեզների) անվան՝ «Արալեզ, առլեզ, յարալեզ» ծագումը:

Միջնադարյան հայ հեղինակների կարծիքով, այդ ոգիներն ըմբռնվել են որպես լիզող, լիզելով հարություն տվող: Բազմաթիվ հայ եւ օտար հեղինակներ անդրադարձել են «արալեզ» անվան ծագմանը, բայց ցայսօր այն գիտականորեն ստուգաբանված չէ:

Մեր կարծիքով՝ Արալեզ անունը թաքնագիր է, որն կարելի է վերծանել հետեւյալ կերպ. Արալեզ բառն առաջացել է Արա եւ լեզ(ու) բառերից, ինչը բառացի կնշանակի Արայի լեզու, որտեղ «լեզու» բառի տակ պետք է ենթադրել Մեծ շան լեզվի վրա գտնվող  աստղը՝ Սիրիուսը կամ Շնաստղը, եւ քանի որ Իսիդա-Աստղիկը այն կոչել է իր անունով, ապա Արալեզ=Արա +լեզ(ու)=Արա+Աստղիկ=Հերմես+ Աֆրոդիտե=Հերմաֆրոդիտ:

Վեներա (Արուսյակ) մոլորակը հայտնի է Աստղիկ, Լուսաստղ, Լուսաբեր, Գիշերավոր եւ այլ անուններով:

Կարծում ենք՝ անբուժելի հիվանդություն հարուցողը ոչ թե Արա-Տիրն է, այլ Վեներա-Շնաստղն է:

Նույնիսկ 21-րդ դարում պահպանվել է «վեներական հիվանդություն» տերմինը: Վեներական հիվանդությունների մասին տեղեկություններ կան նաեւ հին ձեռագրերում:

Լուսինը նույնպես առաջացնում է հոգեկան հիվանդություններ, որոնք հաճախ տեղի են ունենում կիսալուսնի գիշերներին, որտեղից էլ առաջացել է անվանումը՝ լուսնոտություն:

Երեւում է՝ Լուսինը ազդում է ոչ միայն մարդկանց վրա, այլ նաեւ՝ շների, որոնք հաչում են Լուսնի վրա:

Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»):

Քասելը մեկնաբանում է՝ աստղորդի, մեկնաբանվում է նաեւ իբրեւ ոսկեփայլ, իսկ մեծամասնության կողմից մեկնաբանվում է «դեղին ուղտ ունեցող», իսկ Մուլերը՝ «անվախ ուղտ ունեցող»:

Եթե վերը նշված «ոսկեաստղ», «ոսկեփայլ», «աստղորդի»  թարգմանությունները իմաստով շատ թե քիչ մոտ են, ապա «դեղին ուղտ ունեցող» թարգմանությունը կասկածելի է:

Չի բացառվում, որ բնագրում եղած հայերեն ուղփ բառը, ինչը նշանակում է արեւ, լույս, շփոթել են ուղտ բառի հետ:

Ավեսթայի լեզվում, պարսկերենում եւ հունարենում Զրադաշտ ծածկանվան առաջին արմատը զար, զեր, զոր -ն է, իսկ հայերենում ա, ե, ո ձայնավորները սղվել են, մնացել է զր-ը, իսկ երկրորդ արմատը դաշտ-ն  է:

Այժմ տեսնենք՝ ինչ են նշանակում զար, զեր, զոր արմատները հայերեն:

Զար1 (հնց). սպիտակ սավան, որ կանայք փողոց ելնելիս վրան էին առնում:

Զար2=Զառ2  1. ոսկի, ոսկյա: 2. Հրաշալի, գեղեցիկ: Զառ2. ոսկրից կամ այլ նյութից շինված խորանարդիկ, որի կողմերին փորված են մեկից վեց փոսիկներ:

Զեր բառը Հովսեփ Օրբելու «Հայ-ռուսերեն բառարան»-ում նշանակում է ոսկի (Մոկսի բարբառ):

Զար1 արմատի դեպքում Զրադաշտ կնշանակի Սպիտակ դաշտ, Անգղի՝ Սպի դաշտ, եւ քանի որ անգղը արեւի խորհրդանիշն է, ապա նաեւ՝ Արեւի դաշտ:

Զար2-ի դեպքում Զրադաշտ-ը կնշանակի ոսկե դաշտ, գեղեցիկ դաշտ, գուցե նաեւ՝ Արա Գեղեցիկի դաշտ:

Ըստ Խորենացու, Արարատ անունը նշանակել է Դաշտն Արայի («… գայ Շամիրամ հասանէ տակնպաւ Դաշտն Արայի…»): Արարատը հնում կոչվել է նաեւ Արայի լեռ:

Զոր2 (ժող.) նշանակում է զորություն, ուժ, իշխանություն, կախարդական ուժ, հրեշտակներ:

Ուրեմն՝ Զրադաշտ կնշանակի զորության, ուժի, հրեշտակների դաշտ:

Զորության դաշտը Քարահունջ աստղադիտարանի ձվաձեւ շրջանն է՝ իր հզոր մագնիսական դաշտերով (դրական եւ բացասական), որոնք ուսումնասիրված չեն, իր կախարդական քարով (քար N63), որ «գլուխ» է ստանում, եւ որի մեջքին գտնվող կլոր անցքը Արեւադարձի օրը ուղղված է Արեւածագի գետին:

Ըստ երեւույթին՝ զորություն եւ քար բառերից է առաջացել Զորաց քարեր անվանումը՝ Քարահունջի հին անվանումներից մեկը:

Զառ2-ի դեպքում Զրադաշտ կնշանակի «Երկրի դաշտ», որովհետեւ խորանարդը երկրի խորհրդանիշն է, իսկ «դաշտ»-ի տակ պետք է նկատի ունենալ երկրի մագնիսական դաշտը:

Խորանարդիկի կողմերին փորված մեկից վեց փոսիկներն էլ արարչագործության թվերն են:

Չի բացառվում, որ Զրադաշտի բազմաթիվ ծածկանուններից մեկն էլ առաջացած լինի զրո,  զերո եւ դաշտ բառերից, այսինքն՝ Զրադաշտ=Զերոդաշտ:

Ենթադրում ենք, որ մինչեւ ջրհեղեղը զերոյական միջօրեականը անցել է Քարահունջ աստղադիտարանով, իսկ ջրհեղեղից հետո՝ երկրի առանցքի տեղաշարժի պատճառով ընդունել այժմյան կոորդինատները, եւ քանի որ այն Զրադաշտի ծննդավայրն է, ապա այստեղից էլ առաջացել է Զրադաշտ ծածկանունը:

Սենտ-Իվ դ՛Ալվեյդրը «Հնդկաստանի ( ՞ ,-Գ.Պ.) առաքելությունը Եվրոպայում» գրքում անդրադարձել է Աղարտիի թեմային, որի մասին գրում է. «Աղարտան հիշեցնում է վիթխարի ճատրակի տախտակ, սփռված գետնի տակ եւ հասնում է համարյա բոլոր մայրցամաքներին: Աղարտան իրենից ներկայացնում է գաղտնի Զերո (0), որը հնարավոր չէ գտնել:

Զերո, այսինքն՝ Ամեն ինչ կամ Ոչինչ՝ միայն ներդաշնակ Միասնությունով, ոչ մի բան առանց նրա, ամեն ինչ Սինարխիայի միջոցով, եւ ոչ մի բան Անարխիայի միջոցով»:

Զարմանալի եւ անսպասելի է, որ  Սենտ-Իվ դ՛Ալվեյդրը (1842-1909) իր գրքում հիշատակում է Հայաստան երկիրը եւ գրում. «Եթե ժողովուրդների միջեւ չտիրեր Անարխիան, եւ եթե չպղծվեին անցյալի հուշարձանները՝ դամբարաններում եղածը, ապա երկիրը նրանց առջեւ կբացեր իր բոլոր գաղտնիքները եւ հնությունը կվերականգնվեր տեղում՝ Եգիպտոսում, Եթովպիայում, Հալդեայում, Սիրիայում, Հայաստանում, Պարսկաստանում, Կովկասում…»:

(Քարահունջ-Շամբալա-Աղարտիի մասին խոսել ենք «Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար» հոդվածում («Լուսանցք», 2017):

Զրադաշտին համարում են Պյութագորասի եւ որոշ հին հունական փիլիսոփաների ուսուցիչը:

Հայտնի է, որ հելլենիստական շրջանում Տիր աստծուն նույնացրել են Ապոլլոնի եւ Հերմեսի հետ:

Ռոբերտ Գրեյվսը («Սպիտակ աստվածուհի») գրում է. «Ակնհայտ է, որ պատմության համար կան ինչ-որ հիմքեր Աբարիս Հիպերբորեացու մասին, որը Պյութագորասին փիլիսոփայություն է սովորեցրել: Յոթնօրյա շաբաթվա տերն է եղել Դիս տրանսցենդենտալ հիպերբորեացիների աստվածը, որի թաքնանունը հայտնի է դարձել Գվիդոնին (Jehuovao), որն անվտանգության նկատառումներով գրվել է Jebuotao, եւ հայտնում իր կարծիքը. «Եթե ճիշտ եմ կռահել, ապա դա «ութնապատիկ Լույսի քաղաքն» է, որում «Բառը», այսինքն՝ Թոթ, Հերմես, Մերկուրին, եւ ինչպես ասում են գնոստիկները, Հիսուս Քրիստոսն է բնակվում»:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։