Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞ չիպավորված երկոտանու – Մարդու անձնակայն տվյալների մեկտեղման ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Հենց պիտի  ռուս-թուրքակա՞ն լիներ հայերի անձնական տվյալների մշակող «ՎիզաՄետրիկ» ընկերությունը – Շենգեն վիզա ստանալուց առայժմ թուրքին չենք դիմի…

Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞…

«Լուսանցք»-ը նախորդ համարում զարմանք ու զայրույթ էր հայտնել այն առումով, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը: «Բայց ինչու՞ թուրքի միջոցով» հրապարակմամբ մենք նշել էինք, որ անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի լուծել կամ առաջ տանել թուրքի միջոցով…

Որպեսզի նախապես կանխվեն բիզնեսի մասին բոլոր ճամարտակումները, նշել էինք, որ մեզ անպայման կասեն՝ սա բիզնես է, քայլ դեպի առաջընթաց… բայց հայի համար անբեկանելիորեն հստակ է, սա կարող է բիզնես լինել բոլորի համար, սակայն ոչ երբեք թյուրքական որեւէ տեսակի: Թուրքի համար սա հերթական հակահայ դրսեւորման մի նոր տեղ է: Առավել եւս, եթե սա ռուս-թուրքական ընկերություն է, ապա հակահայկական քայլերի համար մի լավ տեղ է նաեւ ռուսների համար: Մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը արդեն անփոխարինելի է համարում Թուրքիայի հետ հարաբերությունները…

Սա շատ նման է Առաջին աշխարհամարտի տարիների այն վիճակին, երբ հավատալով ու կրկին խաբվելով Ռուսաստանին՝ Հայաստանը բաժանվեց ռուսական ու թուրքական կայսրությունների միջեւ… Մեր բարեկամ հռչակված Ռուսաստանը շարունակում է ռազմական եւ էներգետիկ կապերն ամրապնդել մեր մի թշնամու հետ, իսկ մյուսին՝ զենք եւ զինտեխնիկա վաճառել եւ Արցախի հարցում աջակցել… Սա եւս հավաստում է, որ ռուս-թուրքական ցանկացած բան առմիշտ հակահայկական է…

Դառնալով խնդրին՝ նշենք, մի շարք երկրների համար շենգեն վիզա ստանալուց պետք էր դիմել այդ ընկերությանը, որը շատ գայթակղիչ քայլ էր արել, Հայաստանի գրասենյակը ղեկավարելու էր հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ էին լինելու…

Մեր երկրի արդարադատության նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված խնդիրը: Նախարարությունը հաղորդագրություն տարածեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ ասված է. «Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018թ. մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ս.թ. ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմուներըկընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ՝ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն, որը ռուս-թուրքական կոնսորցիում է:  

Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաեւ հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու եւ անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար: Գործակալության գործողությունների եւ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը»։

Կարճ ժամանակ անց արդարադատության նախարարությունը կասեցրեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այդպես հաստատելով, որ բողոքի ալիքը արդարացի էր, եւ ասված վտանգներն էլ առկա էին:

Եվ իսկապես զարմանալի է եվրոպացիների այսքան անհեռատես ( ՞ ,-խմբ.) վերաբերմունքը մեր երկրի ու բնակիչների նկատմամբ:

Արդարադատության նախարարության

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչեւ Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Ավելի վաղ նախարարությունը սկսել է ստուգման գործընթաց՝ պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

2018թ.մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը: Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ:

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում վերհիշեց անհատական տվյալների մեկտեղման գործընթացը եւ տարիներ շարունակ ընթացող հանրային պայքարը, որը մարդկանց համարակալման եւ անձնական տվյալներին տեղեկանալու առաջին փուլն էր: «ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները». գրեցինք նախորդ համարում…

Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է, եւ շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Մարդու կյանքը դառնում է եթե ոչ հանրային, ապա հաստատ ոչ անձնական:

Ինչպես Հայ Արիական Միաբանությունն էր նշում այդ տարիների պայքարի ընթացքում, սոցիալական քարտ ասելով՝ կարողացան թմրեցնել մեր մարդկանց, այդ «անմեղ» ձեւակերպմամբ թղթի տակ, այսպես թե այնպես հավաքվեցին մեր ազգի տվյալները: Թշնամիներն անգամ այսօր գիտեն (ով ասաց, որ չեն կարող գնել այդ տվյալները) մեր ազգի 100%-ի այս կամ այն տվյալները՝ ունեցվածքի, գիտա-կրթական հնարավորությունների, հիվանդությունների, ընդհանրապես առողջական վիճակի, սեռական եւ այլ հակումների մասին ու այլ տվյալներ՝ ընդհանրապես մեր բնակչության իրական քանակի, տղամարդ եւ կին հարաբերակցության, տարեցների ու երեխաների, երիտասարդների քանակի ու այլնի մասին: Մենք բաց մի համակարգ ենք այլեւս օտարների առաջ՝ առանց ներազգային գաղտնիքների…

Ըստ հայ արիների, այժմ այդ ամենը տեղավորվում է կենսաչափական տվյալների մեջ եւ շուտով, ինչպես իրենք են ասել, այդ ամենը չիպերի մեջ կտեղադրվեն մարդկան մարմնում:

Այժմ անձնագրերի կամ քարտային համակարգով են չիպերը տեղադրվում, բայց արդեն խոսում են, որ մարդու մեջ տեղադրելով, այլեւս անձնագրի ու այլ փաստաթղթերի կարիք չի լինի… Այսինքն՝ լինում է այն, ինչի մասին հայ արիները խոսում են ավելի քան 10 տարի… Մարդը դառնում է չիպավորված էակ, ով չի կարող թաքնվել, եթե անգամ զգա, որ իրեն ոչնչացնելու են, քանի որ չիպը նաեւ ռադիոհաղորդիչ կայան է… Երբ առձեռն թղթադրամներն էլ կդառնան քարտեր, այդ ժամանակ մարդու գտնվելու վայրը վայրկյաններ հետո կհայտնաբերվի, քանզի անգամ մի կտոր հաց գնելիս՝ քարտի չիպը ցույց կտա նրա գտնվելու վայրը:

Մարդը շուտով կվերածվի մի անդեմ էակի, որին կհետեւեն անգամ երազների մեջ, ինչը հետզհետե դադարեցնելու է մարդկային բնական գործառույթների զարգացումը եւ մարդը կիսառոբոտ կարգավիճակում հնազանդ ծառայելու է աշխարհի գաղտնի տերերին, կամ ոչնչանալու է որպես խոտան. այսօր էլ պնդում է Հայ Արիական Միաբանությունը:

Եվ հիմա այս ամենը մի դրվագով կցվում է ռուս-թուրքական ընկերությունը՝ այն էլ հայերիս գլխին:

Այո, ամեն բան իրականում սկսվեց դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005 թթ. եւ մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկության չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման մի քայլող գործոն… չիպավորված մի երկոտանի քարտ, որին կճանաչեն ոչ թե իր անունով ու երկրով, այլ՝ իր համարանիշով…

Համաշխարհային այս վտանգի դեմ գոնե այսօր, շատ ուշ արդեն, բայց կարելի է համահայկական պայքար մղել:

Հայկ Թորգոմյան

Հենց պիտի  ռուս-թուրքակա՞ն լիներ

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված:

Մի բան հստակ է, ըստ փոխնախարարի, Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի: Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչեւ վերջ քննարկվի: Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք եւ, եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն անպայման:

Տեղեկացնենք, որ այդ քայլն այս պահի դրությամբ այս սանդղակում է. ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչեւ Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Ի դեպ, այս նորահայտ ընկերության գոյությունը մեր կյանքում պատահականություն չէ: Այս կարգի հարցերում պատահականություն չի լինում…

http://www.hayary.org/wph/?p=6861Բայց ինչու՞ թուրքի միջոցով – Եվրոպացիները կասեն՝ սա բիզնես է – բայց դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Կրկնակի վտանգավոր է, որ այդ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է… Եվ ինչու է՞ Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու բացառապես Գերմանիայի դեսպանության գործառույթում…

http://www.hayary.org/wph/?p=6866ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները… Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված  այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է – Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին…

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։