ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները… Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված  այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է – Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին…

Ցավոք, մոտեցավ այն պահը, ինչի մասին, դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005թթ. ցայսօր խոսում են Հայ Արիական Միաբանությունը եւ տասնյակ այլ կազմակերպություններ: Մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկանց չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն… չիպավորված մի անձ, որին կճանաչեն իր համարանիշով:

Վերջերս նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացման արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները եւ համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:  

Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին եւ նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, ինչպես նաեւ կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների եւ մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:

Նույնականացման քարտի պարտադրանք է իրականացնում նաեւ առողջապահության նախարարը եւ Կարեն Կարապետյանի կադրերից Լեւոն Ալթունյանը որդեգրեց հերթական ազգադավի անպատիվ պսակը…

Ռուսաստանում «Սբերբանկ»-ը կարծում է, որ մարդկանց նույնականացման համար շուտով անձնագրեր պետք չեն լինի եւ մոտ ապագայում մարդիկ այլեւս իրենց մոտ փաստաթղթեր, այդ թվում՝ անձնագրեր չեն պահի, քանի որ նրանց նույնականացման համար բավարար կլինի արտաքինը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սբերանկի» ներկայացուցիչ Լեւ Խասիսը: Այսօր դուք ունեք անձնագիր, պլաստիկ քարտ եւ այլն: Բայց մենք կարծում ենք, որ մոտ է ժամանակը, երբ արդեն պետք չի լինի փաստաթղթեր պահել գրպանում. մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն»,- ասել է նա:

«Սբերբանկ»-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք ցանկանում են այս միտքը հանրայնացնել: Նա նաեւ տեղեկացրել է՝ իրենք բաց են համագործակցության համար:

Ցավոք, մոտեցավ այն պահը, ինչի մասին, դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005թթ. ցայսօր խոսում են Հայ Արիական Միաբանությունը եւ տասնյակ այլ կազմակերպություններ: Մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկանց չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն… չիպավորված մի անձ, որին կճանաչեն իր համարանիշով:

Հետո կանխիկ փողերը կդառնան քարտային եւ մարդը ամբողջապես կախված կլինի համացանցային կառավարումից՝ կուզենան՝ լավ կապրի, չեն ուզենա՝ մի օրում ամբորղջ ունեցվածքը կկորչի համացանցի անորսալի ուղղություններում…

Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված  այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է եւ իր կյանքը փրկելու համար անգամ չի կարող թաքնվել «գաղտնի տերերից»… Նրա միջի չիպը նաեւ հաղորդիչ կայան է լինելու եւ կբացահայտի իր գտնվելու վայրը… Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Եթե, իհարկե չգիտակցենք սա ազգովի ու չընդդիմանանք: Դեռ ժամանակ կա:

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=4287 Մեր օրենքներով պետական գաղտնիությունը՝ հումորային ուղղությունՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրային եւ այլ տվյալները նորից հայտնվել են համացանցումՌուսաստան էլ գաղտնագրումը ուշացրեց

http://www.hayary.org/wph/?p=4286  Երբ գողը տնից է… թշնամին խնդիր չունիՉիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության եւ ենթագիտակցության վրա,- ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը

http://www.hayary.org/wph/?p=4285 Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքինհայ արիները դեռ պայքարում ենԿամավոր-պարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակստեղծվել է ընդդիմացող միավորում

http://www.hayary.org/wph/?p=2717  Նույնականացման քարտն էլ պարտադրվեց – Սոցիալական քարտի, իմա՝ մարդկանց համարակալման գործընթացը շարունակվում է…

http://www.hayary.org/wph/?p=4156 Հանրային ծառայությունների համարանիշը՝ փորձանք մարդկանց գլխին, նաեւ՝ պետությանՀայ արիները մարդ-համարանիշի ստեղծման մեջ են տեսել մարդկանց համարակալման վտանգը

http://www.hayary.org/wph/?p=3759 Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփԵվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը

http://www.hayary.org/wph/?p=4083 Հակասահմանադրական նույնականացման քարտեր, համարակալումը շարունակվում էԱկնկալում ենք, որ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական պատասխանի, այլեւ՝ աշխարհաքաղաքական

http://www.hayary.org/wph/?p=3574 Ահազանգ.- Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քար­տ»), այժմ փորձում են չիպավորելԲիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով

 «Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։