Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ՝ բնիկնե՛րը, ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է… / Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել հենց նրա թեկնածությունը…

«Լուսանցք»-ը գրել է, որ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է: Նա, ըստ մեր ազգակցի, միակ թեկնածուն է, որ կարող է պայքարել ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով էլ բանտարկել է քուրդ գործչին: Փորձում են չեղարկել նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Վերջինս հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին, որի ժամանակ անդրադարձել է նաեւ Դիարբեքիր քաղաքում հայերի պատմությանը, ինչպեսեւ հայ պատգամավոր Գարո Փայլանին, ով մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա այս անգամ ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:

«Ակոսի»-ի հարցազրույցում Սելահաթթին Դեմիրթաշը մասնավորապես ասել է. «Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։ Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ եւ ինքնություններ կային։ Դիարբեքիրից Գարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ՝ այստեղի ժողովուրդը Գարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ եւ ոգեւորվածությամբ։ Գարոն Դիարբեքիրի համար օտար չէ։ Հավատում եմ, որ նրա եւ Դիարբեքիրի երիտասարդների միջեւ կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։  

Քուրդ գործիչը նաեւ ասել է, որ անցյալում Դիարբեքիրը բազմազգ բնակավայր էր, եւ նույնիսկ իր մանկության ժամանակ հայեր կային այնտեղ։ Ըստ նրա՝ բացի Հայոց ցեղասպանությունից, տեղի հայերի արտագաղթի պատճառ դարձավ նաեւ Թուրքիայում 1980-90թթ. տեղի ունեցած իրադարձությունները։ Բռնաճնշումների հետեւանքով հայերը լքեցին իրենց բնակավայրերը։

Գարո Փայլանը եւս արտահայտվել է այս առումով՝ նշելով որ. անչափ հպարտ է, որ Դիարբեքիրից է առաջադրվելու…

«Լուսանցք»-ը հետամուտ է Թուրքիայում տեղի ունեցող բոլոր այն իրադարձություններին, որտեղ հայեր կան կամ դրանք առնչվում են հայկական հարցերին:

Ի վերջո՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին Արեւմտյան Հայաստանի հայերն են առաջնային դիրքերում լինելու եւ հատկապես հուսով ենք, որ մեր հողերի վերատիրումից հետո կբացահայտվեն բոլոր ծպտյալ հայերը, ինչը ցույց կտա այն իրականությունը, որ միլիոնավոր հայեր կան հենց այսօրվա Թուրքիայում…

http://www.hayary.org/wph/?p=6985Հայազգի 4 թեկնածու՝ Թուրքիայի ընտրություններին – Սակայն Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել- նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր է ներկայացվել, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ հայկական համայնքին վերաբերող տարբեր հարցեր մեջլիսում բարձրացնելու համար… / «Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը կոչ է արել քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրական հակառակորդ՝ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի օգտին…

http://www.hayary.org/wph/?p=6976«Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը հիշեցնելով այս նախագահի թեկնածու թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին… / Քրդամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է… 

http://www.hayary.org/wph/?p=6975Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանըԱրդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգՄարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչներըներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։