Վասն մարդու մարդ մնալու իրավունքի.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Վաղուց հսկայական մի սարդոստայն է հյուսած աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր երկրներում, բոլոր ազգերի ու ազգանման հանրույթների համար… Իսկ թունավոր սարդերը՝ որպես բազմաբնույթ աստվածամերժ, հակազգային ու անմարդկային կամակատարներ, որպես աղանդավորականներ, սեռամոլագարներ, գենախեղվածներ եւ արարչակնիք կյանքի այլ թափոններ… խեղում, թունավորում, ոչնչացնում են արժանավոր կյանքի ձգտող ամեն բան:

Նշյալ կամակատարները զենքեր են՝ մարդկային հոգիները սպանելու, մարդկային տեսակները խառնախեղելու, կյանքի օրենքները, ավանդույթներն ու սովորույթները ոչնչացնելու համար (այսօրինակ մի զենք էլ «կլոնավորում» կոչեցյալն է, ավելին՝ չիպավորված մարդ-ռոբոտների ստեղծման փորձը…): Այսպիսով փորձ է արվում մարդկությանը մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ «զոմբիացնել» ու ամենացածր բնազդային մակարդակի հլու արարած դարձնել, այնպիսին, ինչպիսին ընտանի կենդանիներն են (կամ կրկեսում վարժեցված), որոնք կծառայեն աշխարհը իրապես կործանման տանող եւ իրենց ընտրյալ համարող մարդ կոչեցյալներին (իրականում կենդանական ու բուսական աշխարհներում անգամ ման գիշատիչներ չկան)

Աղանդավորականությունը, սեռամոլագարությունը, հակաստվածային, ապազգային ու անմարդկային այլ վտանգները կենցաղային, մտավոր ու հոգեւոր ոլորտներից տեղափոխվել է քաղաքականության, բարոյականության, արվեստի ու մշակույթի, լեզվա-կրթական եւ այլ ոլորտներ:  

Մեզանում հայտնվել են նոր տիպի մարդանմաններ, որ իրենց ամենատարբեր փոքրամասնություններ են համարում՝ ամենամեծ իրավունքների պահանջներ ներկայացնելով:  

Սա դեռ քիչ է, հայտնվել են նաեւ այլասերներ, լեզուն ու արյունը, ազգությունն ու հայրենիքը, պետականությունը պղծողներ եւ ուրացողներ եւ նման այլ ներքին թշնամիներ:

Հանրահայտ է, որ վերոթվարկյալ ամեն ինչը ներմուծված է դրսից եւ հովանավորվում է դրսից… Դրա համար ամենատարբեր օգնության կառուցներ են գործում բարեգործության անվան տակ, կամ էլ դրամաշնորհային քաղաքականություն է կիրառվում դրանց այլ երկրներում պահելու եւ խաղացնելու համար… Հաճախ այդ կառույցների ղեկավարներ են նշանակվում հենց հայաստանցի օտարապաշտները…

Այս ամենը մեզ եւ աշխարհին պարտադրվում է քաղաքակրթության, մարդկության բարօրության, համաշխարհայնացման (համապարփակեցման, համահարթեցման) անվան տակ, նաեւ այս կամ այն եվրոպական կամ միջազգային կառույցին անդամակցելու, պետության համար մեծ վարկեր տրամադրելու պատրվակով: Հաճախ այս բոլորը նախ պարտադրվում է դրամա-տնտեսական կախվածության, այնուհետեւ ազգերին ու երկրներին այս կամ այն պատժով կամ շրջափակմամբ ստորացնելու (վերջին հաշվով՝ ռազմական ճնշումների) միջոցով:

Ներկայումս մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության շահարկմամբ մարդը «յոթ մղոն»-անոց քայլերով սլանում է անասնականացման ճանապարհով: Սա կոչվում է «գերզարգացած» քաղաքակրթություն: Շատերն արդեն պատրաստ են մերկ ու սեռափոխված քայլել փողոցով, նույն փողոցում բոլորի առջեւ անասունի պես սեռական ինքնաբավարարության դրսևորումներ ցուցադրել… Հաճույք են ստանում նաեւ աներեսի պես տնետուն շրջելով մարդկանց անբարոյականության ու խարդավանքների մղել, հոգեորսությամբ ու տգիտության տանող քարոզներով զբաղվել…

Իսկ ո՞վ պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր չեն ցանկանում անասնանալ, ովքեր ազատությոսւնը չեն դիտարկում սանձարձակություն, ում տարրական իրավունքները տանը, փողոցում, դպրոցում եւ աշխատավայրում, ամենուր ամեն վայրկյան ոտնահարվում են տգետների ու անբարոյականների, ազգադավների ու ներքին այլ թշնամիների կողմից… Այդ մարդկանց՝ իրավամբ մարդ մնալու իրավունքներն ո՞վ է պաշտպանելու…- www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=6990#more-6990Մեր միակ ուղին՝ հայահավատ եւ հայահավաք Հայաստան եւ հայաստանակենտրոն հայություն – Անհոգի պետականությունը ազգային միտքը ստորադասում է միջազգային ապազգային իրավունքի առաջ՝ սպանելով նաեւ ազգի մարմինը՝ հայրենիքը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից… Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով… Մարդկանց համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «ոսկե միլիարդի» տեսությունը… Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)… Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։