Վասն Հայաստանի արտաքին քաղաքականության անշեղում ընթացքի – Ինչ են հոխորտում թյուրքագեն Նուրսուլթան Նազարբաեւն ու սպիտակ թուրք Ալեքսանդր Լուկաշենկոն…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ԽՍՀՄ կազմաքանդումից հետո, արդեն նախկին Խորհրդային Միության տարածքի նորանկախ երկրներից միայն Մերձբալթյան եռյակը՝ Էստոնիա, Լիտվա եւ Լատվիա, դուրս եկավ այս կամ այն նոր ձեւավորումներից…

ԱՊՀ-ն հավաքագրեց Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին, Թուրքմենստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին: ԱՊՀ-ն իր բովանդակությամբ դեռ որոշակիորեն հայամետ միավորում էր, քանզի հակընդեմ ձեւավորվել էր ՎՈւՈւԱՄ-ը

ՎՈւՈւԱՄ-ը հավաքագրել էր Վրաստանին, Ուկրաինային, Ուզբեկստանին, Ադրբեջանին եւ Մոլդովային: Հետո Ուզբեկստանը զգուշանալով ԱՊՀ-ից՝ չեզոք դարձավ, եւ մի Ու պակասեց հակընդեմ միավորումից եւ դարձավ ՎՈւԱՄ: Այս կառույցը ավելի շատ ստեղծվել էր Ռուսաստանի ու Հայաստանի դեմ գործելու համար, ինչը անում էր միջազգային ամենատաբեր կառույցներից սկսած՝ մինչեւ ՄԱԿ-ի բարձր ամբիոն:

Այսօր ՎՈւԱՄ-ը հոգեդարձի մեջ է, որ առավելապես նման է կոմայի մեջ հայտնվելուն: Իսկ ԱՊՀ-ն, որը սկսել էր հիշեցնել նախկին ԽՍՀՄ-ին, որոշեց ծնել ՀԱՊԿ-ին, ապա ԵԱՏՄ-ին, որպեսզի կարողանա առավել մասնագիտացված հակադրվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին:

Ինչպես նշեցի, ԽՍՀՄ-ական մնացուկ ԱՊՀ-ն ունենալով  ԽՍՀՄ-ական մնացուկ ՎՈւԱՄ թշնամի, շարունակում էր մնալ հնարավորինս հայամետ, քանզի Հայաստանը միակ երկիրն է Կովկասյան տարածաշրջանում, որի վրա կարող էր հենվել ԱՊՀ-ն իր ՀԱՊԿ-ով ու ԵԱՏՄ-ով:

Բայց ԱՊՀ-ի ծնած ու սնած ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն քաղաքական նոր իրավիճակների առաջացման կողմնակից էին եւ փորձեցին Եվրասիական միավորման մեջ ներառել ոչ միայն ՎՈւԱՄ-ի երկրներին, այլեւ եվրոպական ու ասիական շրջակա կամ շահագրգիռ այլ երկրների…

Եվ այստեղ էր, որ ի սկզբանե թուրքա(ադրբեջանա)մետ ստեղծված ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն գովերգելով բարեկամ եւ գործընկեր Հայաստանի դեր ու նշանակությունը, անցան առավելապես հակահայ եւ թյուրքամերձ քաղաքականության…  

http://www.hayary.org/wph/?p=5507Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե կարիք առաջանա նոր դաշինքների մեջ միավորվելու ու համահայկական նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելուՌուսական քաղաքականությունը խոզություն է բառիս խորքային իմաստով…

Սա ավելի հստակ ընդգծվեց, երբ Անկարան ու Բաքուն հայտարարեցին, թե շահագրգռված են Եվրասիական համագործակցությամբ: Իհարկե էլի կային երկրներ՝ Չինաստան, Իրան, Սիրիա, Հնդկաստան եւ այլն, որ շահագրգռված էին, սակայն եթե դրանք տնտեսական խնդիրների լուծման հեռանկարներ էին տեսնում առավելապես, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ հատկապես ռազմա-քաղաքական:

Ինչեւէ, մեզ այսօր ավելի շատ հուզում են ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի տհաճ խաղերը համաթյուրքական դաշինքի հետ: Այն, որ Ռուսաստանը բացահայտ տնտեսական մերձեցման քաղաքականություն սկսեց վարել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք Հայաստանի բացահայտ թշնամիներն են (անգամ զանգվածխային ոչնչացման զենքեր էին վաճառում, պատրսատ են ատոմակայան կառուցել եւ համատեղ տնտեսական ծրագրեր զարգացնել, որոնք շրջանցում են Հայաստանը…), արդեն բավական էր այս կառույցների կանոնակարգն ու ծրագրահենքը հստակեցման տանելու պահանջ ներկայացնել…

Հակառակ դեպքում, երբ մեր, այսպես կոչված գործընկերները պիտի հիմնավորեին, որ ամեն ինչ անում են ԵԱՏՄ շարքերն ընդլայնելու եւ ՀԱՊԿ հնարավորությունները մեծացնելու համար, Հայաստանը պիտի նույն հաջողությամբ նմանատիպ քայլեր ձեռնարկեր ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ուղղությամբ… Ինչն, իմիջայլոց արվում էր…

Եվ, թող զարմանալի չթվա, նախորդ իշխանությունների «հին Հայաստանը» կարողացավ դա անել եւ «կամ-կամ-ի» արտաքին քաղաքականության փոխարեն առաջ քաշեց «եւ-եւ-ի» տեսակետը… Այն, իհարկե դժվարությամբ, բայց հաստատեց իր ապրելու իրավունքը եւ երկար տարիներ Հայաստանը արտաքին քաղաքական ոլորտում վարում էր փոխլրացնող քաղաքականություն:

Սա շատ կարեւոր էր, քանի որ համաշխարհային փոփոխությունները հիմնական թատերաբեմը Մերձավոր Արեւելքն է, որտեղ բախվում են բոլորի շահերը, ինչը մերթ ընդ մերթ հանգեցնում է աշխարհի վերաձեւման գործընթացների… Եվ Հայաստանի համար շատ կարեւոր է փոխլրացնող քաղաքական ուղին պահպանելը, ինչը փորձում են շեղել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ սլավոնա-թյուրքական դաշինքի երկրները…

Տեսեք՝ ՀԱՊԿ սլավոնական երկրները՝ Ռուսաստանն ու Բելառուսը, հավատարիմ մնալով սլավոնական սկզբունքին՝ դարձան բարեկամ եւ գործընկեր Հայաստանին թիկունքից հարվածող առաջին երկրները, որոնք բացահայտ սկսեցին զենք ու զինամթերք վաճառել Ադրբեջանին ու Թուրքիային: ՀԱՊԿ Միջինասիական երկրները, բացառությամբ Տաջիկստանի (որ պարսկական լեզվաընտանիքից է), հանդիսանում են համաթյուրքական դաշինքի անդամ, այն դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան), որը պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Արցախը վերագրավելու հարցում, Թուրքիային՝ «Մեծ Թուրանի» խախաձեռնության գործում…

Հիմա, թե ինչ կհոխորտան թյուրքագեն Նուրսուլթան Նազարբաեւն ու սպիտակ թուրք Ալեքսանդր Լուկաշենկոն, դա երկրորդական է, էն գլխից աշխատում է ռուս-թուրքական մի անտիպ ծրագիր, որի դեմն առնելու համար Հայաստանը պիտի պատրաստ լինի հստակ իրականացնելու իր որդեգրած փոխլրացնող քաղաքականությունը, կա՛մ պիտի հավասարակշռի կշեռքի երկու կողմերը… Գյումրիի ռուսական ռազմաբազայի կողքին կարելի է ունենալ նաեւ ամերիկյան (գուցե՝ ՆԱՏՕ-ական) ռազմաբազա, կա՛մ էլ Հայաստանում պիտի արգելվի ասյլ երկրների ռազմաբազաների գոյությունը:  Հատկապես, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի մնալը հարցականի տակ է… Բացի այդ, աշխարհի վերաձեւման ճանապարհին մասնատման տարվող երկրներից է նաեւ Թուրքիան… Ինչը մեծացնում է Հայաստանի միջազգային խաղի շրջանակը:

ԵԱՏՄ-ի հետ ունեցած հարաբերություններից ոչ պակաս պիտի ընդլայնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, հատկապես այն երկրների, որոնք ատամ ունեն ՀԱՊԿ սլավոնական ու թյուրքական երկրների դեմ… Ոչ մի դեպքում հայաստանը չպիտի դուրս գա ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, զուգահեռ շարունակի մերձեցումները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ: Պիտի ընդլայնի ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերությոնները Ուկրաինայի, Մերձբալթյան եռյակի, Իրանի, արաբական մի շարք հայամետ երկրների, Ճապոնիայի եւ էլի այնպիսի երկրների հետ, որոնք բազմապիսի պահանջներ ունեն հատկապես Ռուսաստանից:

Ինչ մնում է Բելառուսին, ապա ասել եմ, որ այս երկիրը Ռուսաստանի «Արցախ» տարածքն է, ուղղակի սրա անկախությունը ճանաչել են, Արցախինը՝ դեռ ոչ: Եվ ճիշտ կլինի, որ միջպետական կարեւոր հարցերում Բելառուսի հետ առավելապես բանակցեն Արցախի իշխանությունները: Նույնը՝ Միջինասիական թյուրքական երկրների հետ, որ Թուրքիայի խամաճիկներն են:

Երեւանին լիարժեք բավարար է բանակցել Մոսկվայի եւ Անկարայի հետ…

Շատ կարեւոր է մեր տարածաշրջանում կապերն ասմրացնել համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ, ինչը կարող է հանգեցնել նոր ռազմա- քաղաքական իրավիճակների, հատկապես հակաթուրքական ճակատում… Իսկ նման ճակատի ձեւավորումը վաղուց առաջարկված է Հայ Արիական Միաբանության կաոմից, ինչը ներկայացվել է ամենաբարձր մակարդակներում…www.hayary.org

Պարզապես Նիկոլ Փաշինյանը պիտի լրջորեն ընկալի պահի կարեւորությունը եւ հայաստանյան հերթական հանրահավաքից կամ գյուղական հանդիպումից հետո չհայտարարի, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ աշխարհը պիտի հարմարվի դրանթե չէ Երեւանը կհայտարարի նաեւ միջազգային հակահեղափոխականների առկայության մասին

Բայց ի՞նչ իմանասԱյսօրվա վիճակը եւս վերոնշյալի հետեւանք է:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=136104647371861&id=100029169784366 - Վասն Հայաստանի արտաքին քաղաքականության անշեղ ընթացքիԻնչ են հոխորտում թյուրքագեն Նուրսուլթան Նազարբաեւն ու սպիտակ թուրք Ալեքսանդր Լուկաշենկոն…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։