Ազգը՝ մարմինն է, Հայրենքիը՝ հոգին, իսկ Պետությունը միտքն է՝ առաջին երկուսի զորացումն ու հարատեւումը ապահովելու համար…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր սահմանադրական փոփոխություններին, որտեղ կիսանախագահական Հայաստանի Հանրապետությունը պիտի վերածվեր խորհրդային Հայաստանի Հանրապետության:

Պատերազմող երկրում, իսկ զինադադարը պատերազմի ավարտ չի նշանակում, առավել եւս, ի հակառակ խաղաղասիրական կոչերի, երբ ամեն օր խախտումներ են գրանցվում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում, չի կարելի պետությունը դարձնել ոչ կենտրոնաձիգ մի մարմին, որն անընդհատ խարխափելու է ներքին ու արտաքին խառնակչություններից… Ներքին կուսակցական շահերը եւ արտաքին տարածաշրջանային խնդիրները մշտապես դառնալու են կառավարության եւ խորհրդարանի քննարկումների թեմաներ, ինչը խոչնդոտելու է իրական առաջընթացի տեսլականի իրականացմանը:

Չի բացառվում, որ, եփե ոչ այս, ապա մյուս ընտրություննեից հետո եւ այդպես շարունակ, ընտրվեն խորհրդարաններ, որոնք չունենան քաղաքաքական մեծամասնություն եւ երկիրն առանց վարչապետի մնա… դրանից բխող բոլոր հետեւանքներով, եթե հանկարծ խորհրդարանական ուժերն են դառնան այս կամ այն երկրի սպասարկող անձնակազմ…

Գուցե Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի կամ նման այլ պետության համար դա սովորական բան է դարձել, երբ երբեմն մի քանի ամիսը մեկ ընտրություններ են անցկացվում… բայց մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ, բացի այդ էլ շրջապատված ենք մեր հայրենի տարածքները զավթած արնախում հարեւաններով, որ մեր ամեն մի սխալը կարող են ճակատագրական դարձնել մեզ համար…  

Մեր կարծիքը նույնն է, մեր պետությունը պիտի կիսանախագահականից անցում կատարեր լրիվ նախագահական համակարգի եւ կենտրոնաձիգ իրողությհամբ հեռու պահեր երկիրը օտար տարաբնույթ ուժերի ներխուժումներից ու անկայության դրսեւորումներից: Եվ քանի դեռ ուշ չէ, այս քաղաքական շուկան պիտի վերափոխել քաղաքական ասպարեզի…

Մեկ ազգ – մեկ հայրենիք իրականությանը կարելի է հասնել միայն կենտրոնաձիգ պետություն ստեղծելով, այն էլ ոչ թե Հայաստանի Հանրա(հանրային)պետություն, այլ՝ Ազգային Պետություն (Ազգային սահմանադրությամբ) կառուցելով…

Միշտ պետք է հիշել՝ ազգը՝ մարմինն է, հայրենքիը՝ հոգին, իսկ պետությունը միտքն է՝ ազգի եւ հայրենիքի զորացումն ու հարատեւումը ապահովելու համար… – www.hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=7195#more-7195Հուշեր, որ կյանքի փորձ դարձան ինձ համար… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Ազգային անվտանգությունն արիականացնելու փորձը փորձանք էր դառնալու

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։