Հայ-Արիական կառույցը 25 տարեկան է. Հոբելյանական 25-ամյակը՝ որպես հայ արիների համահայկական հավաք…- Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է կառույցի հիմնական, համակիր եւ օժանդակ աշխարհասփյուռ ներկայացուցիչներին եւ համակիրներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ

2018թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության ստեղծման 25-ամյակը: Հայ Արիական կառույցի պատվիրակներ էին ժամանել աշխարհի տարբեր երկրներից: Այս անգամ հրավիրվել էին միայն կառույցի ներկայացուցիչները, իսկ արիական ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկայանան ավելի ուշ…

Հիշեցնենք, որ 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարական վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր:  Դա տեղի ունեցավ Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

25-ամյա հոբելյանի բացումը կատարվեց քրմական գաղտնածեսով, որին մասնակցեցին Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի, Հոգեւոր Հանձնախմբի անդամները եւ հատուկ ծիսակարգ իրականացնող քրմերը: :

Հայ արիական 8 քրմեր ութանկյուն պատկերելով 8 կրակներ վառեցին Արարատյան Աշխարհի Սրբազան Լեռան՝ Մեծ եւ Փոքր Մասիսների՝ Տիեզերական Դարպասներին նայող Ալեհավաք եւ Ալեցիր Կայանների դեմ դիմաց, որի ժամանակ ծիսական արարողություններ կատարվեցին Ազգի սահմանման բնորոշիչների հիմքով… Քրմերից յուրաքանչյուրը առանձին արարողակարգ կատարեց Ազգի՝ Ծագման (Ծին-Գեն), Բնօրրան-Հայրենիքի, Հայոց Լեզվի եւ Գրի, Առաքինության, Հավատի, Ինքնատիպ Մշակույթի, Ինքնության եւ Էության փառաբանության հենքով…  

Հայ արիական քրմերի պատկերած ութանկյան կենտրոնում եւս մեկ գաղտնածես իրականացվեց, որի ժամանակ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը թաքնագիտական ծեսերին համապատասխան արարողություն կատարեց՝ Ազգի սահմանման բնորոշիչներից 9-րդի՝ Առաքելության փառաբանության հենքով… Գաղտնածեսի ամփոփումը կազմակերպվեց միասնական կրակի շուրջ, երբ 8 քրմերը 8 անկյուններից մոտեցան ծիսական կենտրոնին եւ մեկական այրվող փայտ ավելացրեցին 9-րդ ծիսական կրակին:

Տիեզերախորհուրդ ութանկյունը Հայոց Խորհրդանիշերից է եւ հայ արիների համար ոչ միայն Երկնային ու Երկրային քառանկյունների՝ փակ համակարգերի միասնությունն է, այլեւ իր մեջ կրում է Հավերժական Պտույտի Խորիմաստ Խորհուրդը… Հավերժության գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար

Ութանկյուն համակարգի բոլոր անկյուններում Հայ Աստվածներն են՝ Աստվածահայր Արան, Աստվածամայր Անահիտը, Ռազմի եւ Զորության Աստված Վահագնը, Սիրո եւ Գեղեցկության Աստվածուհի Աստղիկը, Արդարադատության Աստված Միհրը, Ողջախոհության Աստվածուհի Նանեն, Իմաստության Աստված Տիրը եւ Հայոց Օջախի ու Հյուրընկալության Աստված Վանատուրը, որ Հավերժական Պտույտի Հավերժական Պահապաններն են, ինչը Արարչի կամոք թույլ է տալիս պահպանել Տիեզերքի Զորավոր Ընթացքը…

Ութանկյան կենտրոնում 9-րդի՝ Առաքելության փառաբանության հենքով կատարված գաղտնածեսը հենց այդ Զորավոր Ընթացքին էր առնչվում, որն ուղղված էր Տիեզերքի Արարչին… Հայ արիների առաջնորդը Տիեզերքի Տիրոջը փառաբանեց նաեւ Հայ Տեսակ Արարելու համար, որ Հայերը Տիեզերքի Բնիկներից են ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ Հայ Աստվածների ու Հայ Հոգե-Ոգեղեն էակների Տիեզերաաշխարհներում…

Հայ Արիական Միաբանությունը, ինչպես Հայաստանում (ներառյալ Արցախը), այնպես էլ Սփյուռքում շարունակում է մնալ Հայակրոն եւ Ցեղակրոն կառույց, որը քաղաքական ուղղությամբ կանգնած է հայ արմատական ազգայնականության դիրքերում, գաղափարախոսական առումով՝ շարունակում է զարգացնել Հայիզմը՝ Հայկականության եւ Արիականության գաղափարաբանությունների զուգակցմամբ, ինչը ցայսօր նեկայացված է Հայ-Արիականության տեսության առաջադրմամբ, հավատամքային ոլորտում Հայ Արիական Միաբանությունը շարունակում է մնալ հետեւորդը Հայոց Հավատի, որն այսօր որպես Հայ Աստվածների պաշտամունք ներկայացված է Արիադավանություն-Հեթանոսություն հավատամեկնությամբ:

Հայ Արիական Միաբանության 25-ամյակի տոնական հավաքը կայացել է Արարատյան դաշտի մի հատվածում, որտեղից Մեծ եւ Փոքր Մասիսների ներկայությունն է զգացվել հավաքի ամբողջ ընթացքում: Միջոցառման նշանաբանը նույնն էր՝ «Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում եւ չեն գործում ընդդեմ մտածողությամբ, մի՛շտ առաջնորդվում ու գործում են հանուն Հայի ու Հայաստանի»…

Դեկտեմբերի 15-ին տեղի կունենան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի Քրմական Խորհրդի ընդլայնված նիստերը, որտեղ կքննարկվեն Հայաստանում եւ արցախում ստեղծված իրավիճակը, հայ արիականների առաջիկա անելիքները: Կորոշվի նաեւ Հայ Արիական Միաբանության 25-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող արիական ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամկետներն ու օրակարգը:

Այդ օրը կնշվի նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 10-ամյակը (հռչակվել է 2008թ., Միհր Աստծո տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին), տոնակատարությանը կմասնակցեն նաեւ Հայ Արիական կառույցի համահայկական հավաքի մասնակիցները եւ այլ հյուրեր:

Սահմանվել է, որ հայաստանյան քաղաքական ու հանրային պատկերացումներով պայմանավորված, Հայ Արիական Միաբանությունը կշարունակւ հանդես գալ որպես միաբան կազմավորումների ու անհատների հավաքականություն, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն: Հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն:  

Հայ արիների օրակարգային հարցերի քննարկումներին մասնակցեցին նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները:  Համատեղ որոշմամբ վերստին արձանագրվեց, որ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական-համահայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին:

Հողահավաքի եւ Ազգա(Հայա)հավաքի նպատակները եղել ու մնում են հայ արիների գերնպատակների ցանկում:

……………………………………………………………

* Հայ Արիական Միաբանության կառույցում 2018թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ընդգրկված են.

  1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
  2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ)):
  3. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական եւ հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
  4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
  5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
  6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
  7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
  8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:
  9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
  10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը, որի հիմնասյունն է ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայքը – www.hayary.org:
  11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
  12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
  13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
  14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
  15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
  16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
  17. Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
  18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
  19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
  20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
  21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
  22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
  23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
  24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
  25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
  26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
  27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
  28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:
  29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
  30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն / 14.12.2018թ.

http://www.hayary.org/wph/?cat=22Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման համառոտ պատմություն՝ մինչեւ 2006թ. ներառյալ…

http://www.hayary.org/wph/?cat=6 - Հայաստանի Հայ Արիական Կուսակցություն

http://www.hayary.org/wph/?p=33 - Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։