Արդյո՞ք Չինաստանն էր այս ամենի հեղինակը… Եվ արդյո՞ք Արեւմուտքն էլ իր խաղն է փորձում այժմ ներդնել… Արդյո՞ք Ռուսաստանն էլ իր խաղն առաջ կքաշի… – www.hayary.org / Վտանգ – SOS – Հայաստանը տանում են անկառավարելի (օտարի կողմից կառավարելի, որ նույնն է) թռիչքի… Իսկ ասում էին, թե մարդու անհատական տվյալները պաշտպանված է (հայ արիները ճիշտ էին նաեւ մարդկանց համարակալման, այսօր արդեն չիպավորման հարցերում)… – Հայաստանն էլեկտրոնային հետապնդման համակա՞րգ է ստեղծում. ի՞նչ նպատակ է հետապնդում այն…

Իսկ գուցե Բնության (Տիեզերական Գարնան) Պատիժների նախերգա՞նքն է սա միայն, ինչն այդպես էլ անհասկանալի է մնացել ուղեղի ծալքերն ավելացնելու փոխարեն փողի պարկերի ծալքերն ավելացնողներին … (հայ, թե չհայ) – https://www.facebook.com/permalink.php?story_fbid=292938608355130&id=100029169784366Այնպես, ինչպես Սկիզբը եւ Վերջը, որը Նոր Սկիզբ է

Արարիչ է Տիեզերքըբայցեւ Ավերիչ է, երբ Պատիժը Տիեզերական է

…………………………………………….

  1. https://armday.am/post/114918/i-nch-statsav-chinastany-verjin-3-amisnerin?fbclid=IwAR3Ffn_31ZxZ2d8-PHtMudDXrtZI3GBA_v37zotnXqpLCJMqdbeONxg6DV8Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին
  2. http://www.hayary.org/wph/?p=7456Համաշխարհային գաղտնի կառավարության նոր տեսլակա՞նը… – ՄեծԲրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր… Հետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «մարդկային միասնական ընտանիքի անդամ» դառնալու կոչը՝ ուղղված մարդկությանը (մեկ ազգ – մեկ պետության նախերգա՞նքը)…

…………………………………………….

27.03.2020թ. – Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին
1.
Չինաստանն արդյունավետորեն նախապատրաստվեց նոր սերնդի` կենսաբանական պատերազմին, անցկացրեց զորավարժություններ եւ ողջ աշխարհին վարպետաց դաս տվեց` ցույց տալով այդ պատերազմի ոչ արդյունավետ լինելն իրենց նկատմամբ:
2.
Արագ եւ արդյունավետ մարդահամար անցկացրեց:
3.
Խստացրեց թվային դիկտատուրան, իրականացրեց սոցցանցերի ու բոլոր կոմունիկացիաների վերահսկողություն:
4.
Ստեղծեց անհրաժեշտ, թիրախային անհատի բոլոր սոցիալական կապերն արագ հաշվարկելու համակարգ. ո՞վ է նրա հետ շփվում, ո՞ւմ հետ է ինքը շփվում, որտե՞ղ է եղել:
5.
Հայտնաբերեց բոլոր ապօրինի ներգաղթյալներին եւ շատերին արտաքսեց երկրից:
6.
Փափուկ ռեժիմով վտարեց շատ օտարերկրացիների։ Նրանք իրենք էլ ձգտում էին արագ լքել երկիրն ու տարհանվել: Մնացածները նույնականացվեցին եւ վերցվեցին հսկողության տակ:
7.
Մշակեցին երկիրը զանգվածաբար եւ կտրուկ արգելափակելու մեխանիզմ:
8.
Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը։ Ընդունենք, որ 1,5 միլիարդ մարդու կարանտինում պահելը, անխտիր բոլորին դիմակ հագցնելը եւ մեկ շաբաթում մեգահիվանդանոց կառուցելն առավել, քան տպավորիչ ու հզոր է:
9.
Ողջ երկրին սովորեցրին, թե ինչպես է պետք հետևել անձնական հիգիենային:
10.
Ընդունեցին վայրի կենդանիների` սննդի մեջ օգտագործելն արգելելու օրենք, ինչը շատ նահանգների համար նորմալ երեւույթ էր:
11.
Ողջ աշխարհին ցույց տվեցին, թե որքան է աշխարհը կախված Չինաստանից:
12.
Սառեցրին արտադրական շղթաները ողջ աշխարհով մեկ` սադրելով համաշխարհային ճգնաժամ:

13.Ոստիկանությունում եւ արագ արձագանքման ծառայություններում զանգվածաբար ներդրվեց դրոնների ու մարդկանց հետևող այլ ավտոմատ միջոցների կիրառությունը:
14.
Մշակվեց ու կազմակերպվեց տրված անոմալիաների ճանաչման ու առանձնացման ջերմաչափ համակարգերի զանգվածային արտադրություն:
15.
Ստեղծվեց մարդկանց դեմքերի՝ դիմակներ կրելու պայմաններում` տեսախցիկների գործարկման ալգորիթմ: Այժմ արդեն մարդու քայլվածքը նույնպես հաշվի է առնվում՝ որպես անձը ճանաչելու գործոն:
16.
Զանգվածաբար եւ օպերատիվորեն ստեղծվում են ապրանքները մարդկանց հասցնելու համակարգեր:
17.
Մշակվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը:
18.
Դադարեցվեցին բողոքի ակցիաները Հոնկոնգում, եւ այնտեղ չինական կառավարության ազդեցությունը աճ գրանցվեց:
Եվ գլխավորը`
Մինչ աշխարհը շարունակում է ընկղմվել ճգնաժամային փոսի մեջ, Չինաստանն այնտեղից արդեն դուրս է եկել ու պատրաստ է`
գնել էժան ակտիվներ
օգնել ֆինանսապես թույլ պետություններին` մեծացնելով իր գլոբալ ազդեցությունը
խաղալ նավթի գների նվազեցման փաստի վրա
ստեղծել նոր միություններ ու ալյանսներ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=295031808145810&id=100029169784366Արդյո՞ք Չինաստանն էր այս ամենի հեղինակըԵվ արդյո՞ք Արեւմուտքն էլ իր խաղն է փորձում այժմ ներդնելԱրդյո՞ք Ռուսաստանն էլ իր խաղն առաջ կքաշի
Իսկ գուցե Բնության (Տիեզերական Գարնան) Պատիժների նախերգա՞նքն է սա միայն, ինչն այդպես էլ անհասկանալի է մնացել ուղեղի ծալքերն ավելացնելու փոխարեն փողի պարկերի ծալքերն ավելացնողներին(հայ, թե չհայ)… 

http://www.hayary.org/wph/?p=7457#more-7457 – Արդյո՞ք Չինաստանն էր այս ամենի հեղինակը… Եվ արդյո՞ք Արեւմուտքն էլ իր խաղն է փորձում այժմ ներդնել… Արդյո՞ք Ռուսաստանն էլ իր խաղն առաջ կքաշի… – www.hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=7456 – Համաշխարհային գաղտնի կառավարության նոր տեսլակա՞նը… – Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 1987թՌեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր… Հետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «մարդկային միասնական ընտանիքի անդամ» դառնալու կոչը՝ ուղղված մարդկությանը (մեկ ազգ – մեկ պետության նախերգա՞նքը)…

* * *

Վտանգ – SOS – Հայաստանը տանում են անկառավարելի (օտարի կողմից կառավարելի, որ նույնն է) թռիչքի… Իսկ ասում էին, թե մարդու անհատական տվյալները պաշտպանված է (հայ արիները ճիշտ էին նաեւ մարդկանց համարակալման, այսօր արդեն չիպավորման հարցերում)…

Հերթական դիմակահանդեսըԱյո՛, համատարած հսկողության առաջին քայլերն էլ սկսեցինդեռ հերթում շա՜տ բան կա համաշխարհային գաղտնի կառավարությանն իրենց վճարովի ծառայությունները մատուցելու համար… – …Շուրջ 30 տարի խոսում ու գրում եմ հայրենադավների, ազգուրացների, հոգեխեղների, բարոյազուրկներիառհասարակ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ վտանգների մասինծայրահեղական կոչելը քիչ համարելով, ցնորվածից մինչեւ դավադիր տեսությունների հետեւից ընկածի պիտակներ էին «շնորհել» … Երբ ասում էի, որ աղանդավորականներից հետո համասեռականներն են բոլորիդ տան դռները ծեծելու, հետո ԼԳԲՏ-ականները, անսեռերն ու անգավատ-սատանայապաշտները եւ այսպես շարունակhttp://www.hayary.org/wph/?p=7393Պիտի գա ՔԱՈՍ-ը-ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈւԹՅՈւՆ-ը, որը ջրի երես կհանի ամեն զազրելի, զզվելի ու զարհուրելի բանորպեսզի ինքնամաքրումից հետո առաջ գա ԿՈՍՄՈՍ-ը-ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈւԹՅՈւՆ-ը… / Դաստիարակության համար ավելորդ են համարել ոչ միայն Ավանդական ու Բարոյական Արժեքները, այլ՝ ԱԶԳ-ի Լեզուն, Պատմությունը, Հայրենիքի պաշտպան ձեւավորող Ռազմագիտությունը եւ այլ առարկաներ… / Դասալքությունից մինչեւ հայրենալքություն՝ մի քանի սանտիմետր էդեմը չառար՝ ազգուրացությունը դառնում է ճակատիդ գիրը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

Նախագիծը դեռ շրջանառության մեջ չդրած հասցրեց քննադատության արժանանալ պատգամավորների եւ իրավապաշտպանների կողմից… – «Ժողովուրդ» թերթը գրում է«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

Այլ կերպ ասած, հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։ Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն:

Նկատենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նիստի մեկնարկից ժամեր առաջ եւ հասցրեց քննադատության արժանանալ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և «Իմ քայլը» խմբակցության մեջ ևս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։

Պատգամավորները զայրացած են եղել, քանի որ նախագծին և կարգավորումներին դեմ էին, սակայն չէին կարող այդ մասին բարձրաձայնել՝ որպեսզի տպավորություն չստեղծվել, թե թիմում պառակտում կա։ Իրականում գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ նախագիծը հենց այս կերպով անցնի նաեւ երկրորդ ընթերցում։

Դա երևաց նաև քվեարկության ժամանակ. մեծ թիվ էին կազմում այն պատգամավորները, որոնք չմասնակցեցին նախագծի քվեարկությանը եւ այդպես ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը։ Նախագծի քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Բացի այդ, երեկ ԱԺ արտահերթ նիստում շատ էին նաեւ բացակաները»։ազանգի տևողությանը և քանակին հասանելիություն տվող

* * *

Հերթական բարբաջանքներից մի հատված

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` ասելով, որ այս փոփոխությունը որեւէ բովանդակային վերահսկողություն չէ, այլ ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին: Նրա խոսքով` մինչեւ երկրորդ ընթերցում իրենք առաջարկներով հանդես կգան:

Այս փոփոխություններով առաջարկվում է կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը, փոխանցել կառավարության լիազոր մարմնին:

* * *

Կարդալ նաեւ

Նաիրա Զոհրաբյան. «Ռիսկերը կանխելու համար բավական ուշացել եք, ամենամեծ ռիսկն էս դահլիճում է` 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ»

Էդմոն Մարուքյան. «Ամբողջ Կառավարությունը, իշխող խմբակցությունն ունեն Signal, Viber, WhatsApp և դրանցով են երկրի ներսում խոսում»

Բաբկեն Թունյան. «Այսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով»

Տարոն Սիմոնյանի համոզմամբ` քաղաքացիների իրավունքները սահմանափակող Կառավարության առաջարկը իրավաչափ չէ

Նարեկ Զեյնալյան. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը, սկիզբն ու ավարտը ֆիքսելը»

Գևորգ Գորգիսյան. «Զանգը չի նշանակում ֆիզիկական շփում և ֆիզիկական շփումը չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին» 

Հայաստանն էլեկտրոնային հետապնդման համակա՞րգ է ստեղծում. ի՞նչ նպատակ է հետապնդում այն

Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը) եւ 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածների հետ հակասության մեջ չմտնող նախագիծը հետագայում, սակայն, կարող է շատ լավ լծակ դառնալ իշխանությունների ձեռքին՝ աննախադեպ արդյունավետությամբ չեզոքացնելու ասենք էյֆորիայի մարման կողմնակի հետեւանքները՝ հատկապես որ նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետում հստակ ասվում է, որ մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջը արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալները պահպանելու եւ օգտագործելու համար

…………………………………………..

Մարտ 30, 2020 – «ՏՏ մասնագետների խորհրդով» (Ռուսամ Բադասյանի բնութագրումն է) մշակված ու «ինքնանպատակ գործողություն չհանդիսացող» Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին առնչվող  հարցերից մեկն՝ ընդգրկված մայիսի 30-ի՝ Կառավարության որոշմամբ գումարված Ազգային ժողովի արտակարգ նիստի օրակարգումորով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել (նախագծով նախատեսվում է ստեղծել  հատուկ խումբ՝ բաղկացած Հայաստանից եւ արտասահմանից հրավիրված փորձագետներից), մասնավորապես՝ սպառնում է Հայաստանն ու դրա հասարակությանը վերածել պետական տոտալ լրտեսության օբյեկտի. հնարավորություն է ստեղծվում միջամտելու անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, հաղորդակցության գաղտնիության իրավունքներին:

Չնայած նախարար Բադասյանը վստահեցրել է, թե միջամտությունը սահմանափակ է, կատարվում է արտակարգ դրության շրջանակներում ու դրանով էլ ավարտվելու է, սակայն միանշանակ է, որ ստեղծվելիք միասնական մեկ հարթակը, որտեղ հավաքագրվելու են քաղաքացիների (անկախ նրանից անձը վարակակիր է, թե՝ կոնտակտավորհեռախոսահամարները, արձանագրվելու են մարդկանց հեռախոսային խոսակցության սկիզբն ու ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները, օբյեկտիվորեն չի կարող մտահոգություններ չառաջացնել՝ հատկապես որ, մեղմ ասած, անհասկանալի է, թե մարդկանց հեռախոսազրույցները լսելու միջոցով ինչպես են իշխանությունները կանխելու կորոնավիրուսային համաճարակի արագ տարածումը (վարակվածների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, մոտենում է արդեն 500-ի) եւ կամ այն օգնելու է ավելի շատ վիրուսի տարածման կանխարգելմա՞նը, թե՞ քաղաքացիների  տոտալ վերահսկմանը՝ հակառակ միջազգային փորձի. որոշ երկրներում, ինչպես ասենք ԱՄՆ-ում, Իսրայելում, Գերմանիայում և այլն կարծես նույնպես նեդրվել են վերահսկողական մեխանիզմներ, որոնց թիրախը, սակայն, ոչ թե ասենք քաղաքացիների շփման շրջանակը պարզելն է, այլ բացառապես կորոնավիրուսի տարածմանը վերաբերող ստատիստիկ տվյալների ձեռքբերումը:

Ընդ որում՝ քաղաքացիները պարտավորված են լինելու ունենալ համապատասխան սարքեր, որոնք կվերահսկեն նրանց տեղաշարժը, առողջության վիճակը, գտնվելու վայրը եւ այլն, իսկ  համապատասխան պարտականության խախտումը հավասարազոր է լինելու ինքնամեկուսացման պահանջին չենթարկվելուն ու տուգանվելու է 100000-250000 դրամով։

Ակնհայտ է, որ արտակարգ դրությամբ ու կորոնավիրուսով պատճառաբանվող նմանօրինակ քայլը լրջագույն հարվածի տակ կարող է դնել «մարդու իրավունքներ» ասվածը Հայաստանում: Գլխավոր հարցը, որ առաջ է գալիս՝ այս ամենի հետ կապված, թերեւս, երաշխիքների հարցն է: Ի՞նչ երաշխիք, որ արտակարգ դրության քողի տակ փորձ չի արվում լուծել ոչ այնքան առողջապահական խնդիրներ, որքան՝ քաղաքական: Եթե ուժայիններին տրվում է պրակտիկորեն անսահմանափակ իրավունքներ՝ ուզածդ քաղաքացուն գաղտնալսելու, ֆիքսելու տեղաշարժն ու հետևելու, ապա  ակնհայտորեն առաջ է գալու, այսպես ասած, առաջնային թիրախայնության խմբում հայտնվողների խնդիրը. իշխանությունները բացառիկ հնարավորություն են ստանում՝ վերահսկելու հատկապես իրենց համար ռիսկային համարվող գործիչների՝ լրագրողների, հասարակական-քաղաքական գործիչների տեղաշարժն ու խոսակցությունները, շփման շրջանակն ու կյանքի ռիթմը:

Արդյոք կա՞ երաշխիք, որ  ձեռք բերվելիք համապատասխան ինֆորմացիան հետագայում չի բանեցվի քաղաքական նպատակներով՝ նկատի ունենալով ինչ-ինչ հարցերի նկատմամբ (օրինակ խոսքի ազատության խնդրում) իշխանությունների գերզգայուն վերաբերմունքը: Հայաստանում կարող է ավտորիտար կամ, որ ավելի վատ է, պրակտիկորեն տոտալիտար  ռեժիմ հաստատվել՝ պարուրված, սակայն, ժողովրդավարության կամ, որ է՛լ ավելի գեղեցիկ է հնչում, առողջապահական անվտանգության քողով: Առաջին հայացքից (հաշվի առնելով կիրառման ժամանակահատվածի սահմանափակ լինելը) Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը) եւ 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածների հետ հակասության մեջ չմտնող նախագիծը հետագայում, սակայն, կարող է շատ լավ լծակ դառնալ իշխանությունների ձեռքին՝ աննախադեպ արդյունավետությամբ չեզոքացնելու ասենք էյֆորիայի մարման կողմնակի հետեւանքները՝ հատկապես որ նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետում հստակ ասվում է, որ մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջը արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալները պահպանելու եւ օգտագործելու համար՝ չնայած որ նույն Ռուստամ Բադասյանը հայտարարում է, որ ապանձնավորված տվյալները որեւէ անձնական տվյալ չեն պարունակում, դրանք վիճակագրական տվյալներ են, որից կարող է Կառավարությունը որոշակի եզրահանգումների գալ՝ «վնասների հատուցման հարցեր քննարկելու, ապագայում համաճարակների կանխարգելման լավ ռազմավարություն մշակելու համար»:

Նյութր tert.am-ի

* * *

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10162989164820411&id=135442695410 – Վտանգ – SOS – Հայաստանը տանում են անկառավարելի (օտարի կողմից կառավարելի, որ նույնն է) թռիչքի… Իսկ ասում էին, թե մարդու անհատական տվյալները պաշտպանված է (հայ արիները ճիշտ էին նաեւ մարդկանց համարակալման, այսօր արդեն չիպավորման հարցերում)… (http://www.hayary.org/wph/?p=7178 – Մարդկանց համարակալումը կավարտվի մարդու զոմբիացմամբ՝ չիպավորմամբ…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ))

https://antifake.am/am/news/1447?fbclid=IwAR0TlbyjpKtsaJ_JLX-4Cdve2Yrm48UwgOKAtX3iR3sMSpSRHz-CJ9yMxzg – Ովքեր են մարդու անձնական և տեղակայման տվյալներին հասանելիություն տվող օրենսդրական փաթեթին կողմ քվեարկած պատգամավորները

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։