Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
April 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Ա1պլյուս- Արթուր Ավանեսյանի քրեական գործի բացակայության մասին. Վարդևանյան (տեսանյութ)
- Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին
- Մեկնարկել է «Խորհրդարան բոլորի համար» եռօրյա համաժողովը
- Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը․ Միրզոյան (տեսանյութ)
- «Զրոյից մինչև միլիոններ». Արամայիսի ու Ամալյայի հաջողության բանաձևը (տեսանյութ)
- ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
- 1 դրամ ամեն ամիս փոխանցելու եմ «Վարչաբենդին» (տեսանյութ)
- Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր
- Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետի հետ
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ
Օրախնդիր – Պատժել մանկապիղծներին, բայց ինչպե՞ս
Վերջերս շատ է խոսվում մանկապղծության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին: Խոսում է աշխարհը եւ, ցավոք, արդեն խոսում է նաեւ Հայաստանը (ու՜ր հասանք…): Շատ երկրներում մանկապիղծներին քրեական պատասխանատվության ենթարկելուց զատ առաջարկվում է նաեւ այլ պատիժ՝ մանկապիղծի ամորձատում, հենց այդպես՝ պարզապես հեռացնել ամորձիները վիրաբուժական միջամտությամբ կամ դադարեցնել դրանց գործունեությունը քիմիական նյութերի ներարկմամբ: Ամորձահատել կամ ամլացնել չարագործին: Մեր երկրում էլ այս հարցի լուծման այս ուղղությամբ բարձրաձայնումներ կան: Սակայն, որպես կենսաբան, ուզում եմ խոսել մի բանի մասին, որ գուցե պատկան մարմիններին հուշի խնդրի լուծման ճիշտ ճանապարհը:
Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել
Մի քանի ամիս է, ինչ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), «Բիոքարտերի ներդրման դեմ» ու «Ընդդեմ մարդկանց համարակալման» նախաձեռնությունները պայքարում են, որպեսզի սոցիալական քարտերի օրինակով՝ բիոքարտերի համակարգը առանց լուրջ ուսումնասիրության եւ առկա վտանգներով, չներդրվի ՀՀ-ում: Բայց ինչպես սոցքարտերի պարագայում, այս դեպքում էլ՝ բիոքարտերի ներդրման համար, արդեն արտաքին ուժերը վճարել էին եւ պահանջը (ճնշումը) ակնհայտ էր… Իհարկե ձեւակերպումներն էին «անվտանգ»՝ կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրում, հանրային ծառայությունների բարելավում եւ էլի նմանօրինակ «անմեղ» ծրագրերի իրագործումը բնորոշող անվանումներ…
Ատոմը՝ նաեւ ռազմաքաղաքական տարր
Աշխարհի կործանումից՝ դեպի 3-րդ աշխարհամարտ
Աշխարհի կործանման հերթական (մայաների՝ այն էլ ներկայումս սխալ մեկնաբանված, խառնել են տիեզերափուլերի բնական հաշվարկը) աղմուկը դեռ չի դադարել, եւ ահա, այժմ արծարծվում է 3-րդ համաշխարհային պատերազմի նախանշանների, վտանգի խնդիրը:
Վերլուծաբանները չեն բացառում, որ դա կարող է առաջանալ Իրանի եւ Իսրայելի միջեւ ծագած հակամարտությունից: Շատ հանգամանքներ կան, որոնք խոսում են ռազմական իրավիճակի հնարավոր լարման մասին, բայց կան հակառակ հանգամանքները եւս, որ գրեթե բացառում են Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական բախման հավանականությունը:
Հայկական գործոնի դերը՝ պատերազմի եւ խաղաղության ժամանակ
Եթե ցանկություն կա դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, ապա պայման էլ կա դրված՝ պետք է առաջնորդվել խաղի այն կանոններով, որոնք ընկած են եվրոպական պետությունների ու կառույցների հիմքում: Իսկ եվրոպական չափորոշիչները ոչ բոլորն են, որ կարող են համարվել համամարդկային, ավելին՝ կան չափորոշիչներ էլ, որոնք հաստատ մարդկային չեն՝ հակամարդկային են, ազատությունը ոտնահարող եւ սանձարձակության, այլասերվածության տանող: Բայց լուրջ խնդիրներ կան, որ համաեվրոպական լուծումներ են պահանջում եւ դրանք մեր ազգային շահերին են վերաբերում: Ու դա է պատճառը, որ դեպի Եվրոպա տասնյակ տարիներ է ինչ մղում կա: Եվ պետք է կարողանալ համադրել մեր ազգային եւ համաշխարհային նշանակության շահերը՝ միաժամանակ հեռու մնալով ապականումից ու այլասերումից: Բարդ է հաստատ, բայց լուծումներ միշտ կգտնվեն……
Վրաստանը՝ եվրա-գավառամտային հիբրիդ
Կրկին բանավեճեր են ծավալվում, թե, ի վերջո, ով է մեղավոր Ջավախքի խորացող ճգնաժամի մեջ՝ Վրաստանի կառավարությո՞ւնը, որ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտալով հայերենին, դրանով զրկում է ջավախքահայերին բազմաթիվ կենսական, կրթական, բարոյական ու բազմապիսի այլ իրավունքներից, թե՞ ջավախահայությունը, որ չտիրապետելով վրացերենին, կանգնում է այսպիսի խնդրի առաջ: Այսպիսի երկմոտեցմամբ քարոզչություն իրականացնում են հատկապես վրացիները եւ ոչ միայն վրացական շրջանակներում՝ պետական քաղաքականությունը արդարացնելու համար:
Մինչընտրական հստակեցումների փուլը
Հայտնի է, թե նախընտրական շրջանում ովքեր են զբաղվելու կոալիցիոն 3 կուսակցությունների նախընտրական քարոզչությամբ: ՕԵԿ-ում այդ պատասխանատվությունն ստանձնել է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ով անցած ընտրությունների ժամանակ եղել է ՕԵԿ-ի շտաբի պետը: Չնայած, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի մասին ավելի շատ են խոսում: ԲՀԿ-ում պատասխանատվությունը դրված է կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, ով ժամանակին լրագրող է եղել: Նա համակարգելու է նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքը, միջազգային դիտորդների հետ հանդիպումները եւ նրանց հետ կապված մի շարք այլ հարցեր: ՀՀԿ-ում նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է, բայց քարոզչության ղեկը լինելու է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի ձեռքերում, սակայն չի բացառվում, որ լրատվամիջոցների հետ աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի հետ կապված նրա համար տեղակալ ընտրեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնապես կնշանակվեն ՀՀԿ շտաբի պետի տեղակալներ:
Ուշադրությու՛ն, սննդամթերքի անվտանգությունը վտանգված է –
Հայաստանյան շուկայում «մուտանտ» լոլիկներ են հայտնվել
Ներկրողների խղճի վրա հույս դնել պետք չէ
… Հարկ է շատ ուշադիր լինել, ոլորտը կարգավորող ուժեղ ու հստակ լծակներ մշակել, քանզի բնագավառի ազատականացումը նաեւ որոշ սողանցքներ է ենթադրում: «Ազատականացում» ասվածով նկատի ունեմ, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների քանակը հասցվել է զրոյի, սակայն էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ գործարար շրջանակներն ու հասարակությունն ավելի ակտիվորեն կներգրավվեն սննդամթերքի վերահսկողության գործընթացում:
Բայց առայժմ ակտիվորեն ներգրավված է միայն հասարակությունը, ավելի ստույգ՝ հանրության ոչ գերակշիռ հատվածը: Իսկ գործարար շրջանակներին դա պե՞տք է: Կարծես՝ ոչ: Համենայնդեպս դրանում համոզվեցի, երբ վերջերս երեւանյան սուպերմարկետներից մեկից լոլիկ գնեցի…
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Լուսանցքի թիվ 222-ի հոդվածները
1. Տարվա տանուտերը Խեցգետինն է, ոչ թե Վիշապը… Այծեղջյուրները կառաջադրեն առաջնային գաղափարներ… Ժամային գոտիներ… ՀԱՄ առաջնորդը 49 տարեկան է…
2. Հայոց պահանջատիրության սպասումով… Հայ արիներ – Հայոց պահանռատիրության նոր փուլը եւ Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին
3. Հետպատերազմյան պարտվողականությունն Ադրբեջանում – Հոգեխեղումը՝ զանգվածային մտագարության պատճառ… Հայ Դատը միջազգայնանում է…
4. Ներքաղաքական – Անցում նոր տարուց՝ նախընտրական տարուն… Հայ արիները շարունակում են պատրաստվել ԱԺ ընտրություններին…
5. ՀՀ ոստիկանապետը «Լուսանցք»-ին խոստացավ չանտեսել Կոմայգու խնդիրը… Մանկական այգին՝ մանուկների՛ համար… Իսկ սեռախեղներից պաշտպանենք նորմա՛լ մարդկանց իրավունքները…
6. Լսեցին Վերդիի օպերան եւ ծրագիրը «Նաբուկո» կոչեցին… Թյուրքական կողմը հետագա ցանցն է հյուսում – ՎՈւԱՄ-ը նոր խաղաքարտ…
7. Հայկական խոհանոց… www.hayary.org-ը գովազդային վահանակի տեղ է տրամադրում (կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրներից)… Continue reading
Հետահայաց նոր տարուն – Տարվա տանուտերը Խեցգետինն է, ոչ թե Վիշապը
Վաղուց է ինչ հայերս, ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, կենսադրույթներ կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան, միայն թե չլինի հայկականը… Նաեւ տարեփոխումներն ենք կատարում ոչ հայկական, այլ՝ չինական կենդանակերպերին համապատասխան: Եվ հիմա էլ Վիշապին դիմավորեցինք «արքայավայել, բյուրեղապակյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով եւ շքեղ ու փայլուն զգեստներով» պատրաստված: Հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս 2012թ. խոհրդանիշը այժմ էլ փառասեր չինական Վիշապն է: Եվ հայերն ամեն բան անում են, որ «Վիշապը գոհ մնա»… Է՜ Վիշապը գոհ մնա՝ մե՞զ ի՛նչ, չինացիների աչքը լույս…
Հայոց պահանջատիրության սպասումով
Ֆրանսիայի Ազգային Ժողովի որոշման՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Թուրքիան միջազգային վայնասուն է բարձրացրել, որը ցայսօր չի դադարում: Եվ միայն այս որոշման համար չէ, որ աղմկում են թուրքերն ու ադրբեջանցիները, նրանք հասկանում են, որ այդպիսի որոշումը կարող է նախադեպ դառնալ եւ հաստատվել եվրոպական այլ երկրների խորհրդարաններում, նաեւ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում:
Հետպատերազմական եւ թույլի պարտվողական սինդրոմներն Ադրբեջանում
Հոգեխեղումը՝ զանգվածային մտագարության պատճառ
Ըստ «Eurasianet.org» կայքի, Արցախը այս տարվա ամենահավանական պատերազմների ցանկում առաջատարն է: Հրապարակվել են տարբեր փորձագետների կանխատեսումները նախկին խորհրդային տարածաշաշրջանում առկա հակամարտությունների՝ պատերազմի վերաճման հավանականության մասին: Իսկ «Caspian Intelligence» պորտալի փորձագետ Ալեքս Ջեկսոնը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությունը պահպանվելու է, սակայն դրա աճը քիչ հավանական է. «Ղարաբաղում հակամարտող կողմերի շփման գծում նույն մռայլ պատկերը կլինի՝ փոխհրաձգություն եւ զոհեր դիպուկահարների կրակոցներից: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը շփման գծում անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, այդ առումով կարելի է սպասել, որ հակամարտությունն «օդային» փոփոխություններ կկրի: Սպառազինումը, զորավարժություններն ու ռազմական բյուջեները կավելանան այս տարի, «սակայն լայնածավալ ռազմական գործողություններ ակնկալել չարժե»,- գրում է պորտալի փորձագետը:
Անցում նոր տարուց՝ նախընտրական տարուն
Նախընտրական տարին սկսված է: Կրքերը դեռ նոր են բորբոքվելու: Եվ ահա, ընդդիմադիր ուժերը անցնում են նոր գրոհի: «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին, որում ԱԺ մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ անցում կատարելով 100%-ոց համամասնական ընտրակարգի: Նրանք համարում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը՝ նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ: Կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին՝ պաշտպանել այս նախաձեռնությունը:


