Ոստիկանապետը «Լուսանցք»-ին խոստացավ չանտեսել Կոմայգու խնդիրը

Երեւանի քաղաքապետարանի դիմացի մանկական այգին (Կոմայգին) վերածվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների բացահայտ հավաքատեղիի: Ոչ մի նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդ երեկոյան ժամը 10-ից հետո այս տարածքով անցնել չի կարող, էլ ուր մնաց զբոսնելու մասին խոսենք: Ի դեպ, այս սեռախեղվածները նաեւ բավականին ագրեսիվ են: Այս թեմային, սակայն, մենք մանրամասն կանդրադառնանք մեր թերթի առաջիկա թողարկումներից մեկում:

Continue reading

Լսեցին նրանք Վերդիի օպերան ու ծրագիրը կոչեցին «Նաբուկո»

Թյուրքական կողմը հերթական ցանցն է հյուսում
 

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու են եվրոպացիները էներգետիկ ծրագրերից մեկը կոչել «Նաբուկո»: Պատասխանը գտա, երբ բոլորովին վերջերս կարդացի «Նյու Յորք թայմս»-ի մի հրապարակում, որ նվիրված էր «Նաբուկո»-ին: Հոդվածը կոչվում էր «Նաբուկո» ծրագիրը եւ փոփոխված լանդշաֆտը»: Այստեղ խոսվում է այն մասին, թե  ինչու է ծրագիրը կոչվել «Նաբուկո»: Այդպես է կոչվել Վերդիի համանուն օպերայի պատվին: Վիեննայի օպերային թատրոնում քաղաքական այդ դրաման լսել են ապագա «Նաբուկո» կոնսորցիումի հինգ մասնակիցները, իսկ դրաման նվիրված է հրեաների ճակատագրին, որոնց բաբելոնական թագավոր Նաբուգոդոնոսորը քշեց Բաբելոնից: Լսեցին մասնակիցները ու ծրագիրը կոչեցին «Նաբուկո»:

Continue reading

Հայկական խոհանոց –


(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading

Թիվ 222 – 263 , 2012

  1. Թիվ 222 , 13 հունվար – 19 հունվար
  2. Թիվ 223 , 20 հունվար – 26 հունվար
  3. Թիվ 224 , 27 հունվար – 2 փետրվար
  4. Թիվ 225 , 3 փետրվար – 9 փետրվար
  5. Թիվ 226 , 10 փետրվար – 16 փետրվար
  6. Թիվ 227 , 17 փետրվար – 23 փետրվար
  7. Թիվ 228 , 24 փետրվար – 1 մարտ
  8. Թիվ 229 , 2 մարտ – 8 մարտ
  9. Թիվ 230 , 9 մարտ – 15 մարտ
  10. Թիվ 231 , 16 մարտ – 22 մարտ
  11. Թիվ 232 , 30 մարտ – 5 ապրիլ
  12. Թիվ 233 , 6 ապրիլ – 12 ապրիլ
  13. Թիվ 234 , 13 ապրիլ – 19 ապրիլ
  14. Թիվ 235 , 20 ապրիլ – 26 ապրիլ
  15. Թիվ 236 , 27 ապրիլ – 3 մայիս
  16. Թիվ 237 , 4 մայիս – 10 մայիս
  17. Թիվ 238 , 11 մայիս – 17 մայիս
  18. Թիվ 239 , 18 մայիս – 24 մայիս
  19. Թիվ 240 , 25 մայիս – 31 մայիս
  20. Թիվ 241 , 1 հունիս – 7 հունիս
  21. Թիվ 242 , 8 հունիս – 14 հունիս
  22. Թիվ 243 , 15 հունիս – 21 հունիս
  23. Թիվ 244 , 22 հունիս – 28 հունիս
  24. Թիվ 245 , 29 հունիս – 5 հուլիս
  25. Թիվ 246 , 6 հուլիս – 12 հուլիս
  26. Թիվ 247 , 31 օգոստոս – 6 սեպտեմբեր
  27. Թիվ 248 , 7 սեպտեմբեր – 13 սեպտեմբեր
  28. Թիվ 249 , 14 սեպտեմբեր – 20 սեպտեմբեր
  29. Թիվ 250 , 21 սեպտեմբեր – 27 սեպտեմբեր
  30. Թիվ 251 , 28 սեպտեմբեր – 4 հոկտեմբեր
  31. Թիվ 252 , 5 հոկտեմբեր – 11 հոկտեմբեր
  32. Թիվ 253 , 12 հոկտեմբեր – 18 հոկտեմբեր
  33. Թիվ 254 , 19 հոկտեմբեր – 25 հոկտեմբեր
  34. Թիվ 255 , 26 հոկտեմբեր – 1 նոյեմբեր
  35. Թիվ 256 , 2 նոյեմբեր – 8 նոյեմբեր
  36. Թիվ 257 , 9 նոյեմբեր – 15 նոյեմբեր
  37. Թիվ 258 , 16 նոյեմբեր – 22 նոյեմբեր
  38. Թիվ 259 , 23 նոյեմբեր – 29 նոյեմբեր
  39. Թիվ 260 , 30 նոյեմբեր – 6 դեկտեմբեր
  40. Թիվ 261 , 7 դեկտեմբեր – 13 դեկտեմբեր
  41. Թիվ 262 , 14 դեկտեմբեր – 20 դեկտեմբեր
  42. Թիվ 263 , 21 դեկտեմբեր – 27 դեկտեմբեր

 

Շնորհավորում ենք Հայ Ազգին – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է

 Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 126-ամյակի առթիվ:Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:


Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (ամբողջ հայկական բարձրավանդակում)  եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն  հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – դա պարզապես գիտակցել է պետք…

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Continue reading

Ծնունդդ շնորհավոր

 Հունվարի 15-ին ՀԱՄ առաջնորդ Արմեն  Ավետիսյանի ծննդյան  օրն է


Հայ Արիական Միաբանությունը իր բոլոր (հոգեւոր-քրմական, քաղաքական, հասարա-կական, ազատամարտիկների, լրատվական, երիտասարդական եւ այլ), Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի տարածքային ու Սփյուռքի մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 49-ամյակի առթիվ:  

Հայ-արիներն իրենց առաջնորդին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ՝ անձնական կյանքում եւ ազգային գործերում: ՀԱՄ առաջնորդին կամենում են՝ առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի առավելագույն  կարողություններ:
Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը թող լինեն պահապան…

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը:
 
 

Continue reading

Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին

Արեւմուտքը վերստին  փորձում է կյանքի կոչել հայ-թուրքական  հորջորջվող արձանագրությունները, որոնք  հե՜նց թուրքական կողմի նախահարձակ նախապայմանների պատճառով հանգեցին իրենց  տրամաբանական վախճանին:

Հայ Արիական Միաբանությունը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ի սկզբանե դեմ էր այդ արձանագրությունների ստորագրմանը, առավել եւս վավերացմանը, ուստի միանշանակ ողջունելի է համարում այս իրավիճակը, որի շարունակական տրամաբանությունն էլ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս իրավաբանորեն հետ կանչել այդ արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը:

Չնայած ի սկզբանե  դեմ լինելուն, Հայ Արիական Միաբանությունը գնահատում է ՀՀ իշխանությունների սկզբունքայնությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններին դիմակայելու եւ արժանի հակահարված տալու հարցում: Ավելին՝ հայկական դիվանագիտությունը կարողացավ ի ցույց աշխարհի բացահայտել, որ Անկարան ու Բաքուն չեն կարող վարել առանձին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանզի Արցախ-ԼՂՀ անկախության հարցը անբաժանելի մաս էր դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Իսկ համաթուրքական նկրտումները շարունակում են ամուր տեղ գրավել այդ երկրների արտաքին քաղաքականությունում եւ «Մեծ Թուրան» ստեղծելու սին գաղափարները հանգիստ չեն տալիս թյուրքական տարրին, որը դարեր շարունակ բնակվում է Հայաստանից բռնազավթած տարածքներում եւ դեռ ավելի մեծ նկրտումներ ունի՝ «1 ազգ՝ 6 պետություն» Կովկաս-Միջինասիական ծրագրով, մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան… Թուրք-ադրբեջանական նկրտումները նաեւ դեպի հարավ են ծավալվում՝ իրանական Ադրբեջանների, Սիրիայի եւ Իրաքի տարածքների ուղղությամբ: Հայտնի է, որ դեպի Եվրոպա եւս ծավալումների երազանք ունի Անկարան՝ ի դեմս Հունաստանի եւ Բուլղարիայի:

Continue reading

«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան

Մեր արիացեղ հեթանոսական ժամանակներում (առավել եւս՝ նախահեթանոսական – հայ-արիական…) հայերն Ամանորը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը` փառաբանելով Բնության Զարթոնքը եւ Աստվածներից խնդրելով բերքառատ  ու հաջողաբեր տարի: Հայաստանում այսօր նախնիների ավանդույթները շարունակում են ժամանակակից հայ հեթանոսները` հայ արիադավանները՝ չանտեսելով նաեւ կրոնական՝ քրիստոնեական (հայ քրիստոնյաների) Նոր տարին: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով` իրենք եւս հայ հանրության մի մասն են ու չեն կարող անտեսել այս տոնը: «…Որեւէ հայ հեթանոսի կողմից քրիստոնեական այս տոնի մերժումը պարզապես բռիություն է,- կարծում է նա,-որովհետեւ չի կարելի ապրել մի հանրության մեջ եւ, կներեք, թքել այդ հանրության վրա, հատկապես, երբ խոսքը անընդունելի ու ձեռքբերովի անբարո կամ նմանատիպ ինչ-որ խնդիրների չի առնչվում…»:

Continue reading

Շնորհավորանքներ


Շնորհավորում ենք`
 
– Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա, եւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ միացյալ Հայաստանի  եւ միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն  հայ ցեղակրոն է – դա պարզապես գիտակցել է պետք

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի՝ հունվարի 1-ի ծննդյան 126-ամյակի կապակցությամբ, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Ցեղակրոն  հայակուռ ուսմունքը  ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:

Ցեղակրոն  հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ  հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Continue reading

Լուսանցքի թիվ 221-ի հոդվածները

1. Բարի վերադարձ Հայ Աստվածներին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը
2. Հայ Արիական տոնացուրց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին… Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները-ծեսերը…
3.Դեռ ճամփա ունինք՝ պիտ հասնինք Սասուն – Ինչպե՞ս կվարվի Սարկոզին… ՀԱՄ.- Հայոց պահանջատիրության նոր փուլը
4. Հայաստանի վերամիավորումը՝ քաղաքական կարգավիճակ… Տարածաշրջանային այլ խնդիրներ…
5. Ներքաղաքական. Մեղադրանքների ու խարդավանքների նոր փուլ է… Հայ արիներն ու ազգայնականները եւս պատրաստվում են…
6. Հայկական խոհանոց – Ամանորյա խորհուրդներ տան տիկիններին… Ներկայացնում է «Արվասար» ռեստորանը…
7. Մարզական տարին ամփոփվեց – 2011թ. լավագույն մարզիկները… ՀԱՄ www.hayary.org կայքէջը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
8. «Հայփոստ»-ի կառավարման ձեւը կա՛մ կփոխվի, կա՛մ… ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը դժգոհում եւ զգուշացնում է…
Continue reading

Բարի վերադարձ Հայ Աստվածներին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

– Սիրում եմ քեզ  կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն տիեզերապարբերություն՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

– Սիրում եմ քեզ  մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, գալիս եւ տանում ես հոգիս՝ վասն հայ տեսակիբնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

Continue reading

Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց Հավատի նոր քրմեր:  


Continue reading

Դեռ ճամփա ունինք՝ պիտ հասնինք Սասուն

Ինչպե՞ս կվարվի Սարկոզին

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագիծը£

Չնայած թուրքական երկարատեւ հակադրությանը, պաշտոնական Փարիզը մի քանի անգամ վաղուց տրված եւ մի քանի անգամ դրժած խոստումը, ի վերջո, կատարեց:

Միջազգային մամուլը մինչ ընդունումն էլ արձագանքում էր Հայոց ցեղասպանության օրինագծի հարցին: Վերջին օրերի ընթացքում մի շարք միջազգային լրատվական գործակալություններ եւ պարբերականներ անդրադարձան Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունման գործընթացին:

Continue reading

Հայաստանի վերամիավորումը՝ քաղաքական կարգավիճակ

Միջազգային ասպարեզում նոր ձեւակերպումներ պետք է առաջադրվեն

Վերջին ժամանակները կրկին արցախյան թեման միջազգային արծարծումների «թեժ տասնյակում» է: Հաճախակի են դարձել ՀՀ ու ԼՂՀ ԶՈւ ղեկավարների հանդիպումները եւս: Քննարկվում են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Աշխատանքային այցով ԼՂՀ էր մեկնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը, հանդիպումներ են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին եւ քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Continue reading

Ներքաղաքական պատկերը՝ ուղիղ արտացոլանքով

Մեղադրանքների ու խարդավանքների  նոր փուլ է

ՀԱԿ-ն անտեսվածի կարգավիճակում է. այսպես են արձագանքում շատ վերլուծաբաններ: Անտեսված է ինչպես ՀՀ հանրության «անհաշտ» եւ մշտապես հանրահավաքային տրամադրություններ ունեցող զանգվածների, այնպես էլ միջազգային որոշակի ուժերի կողմից: ՀԱԿ-ը պարբերաբար անդրադառնում է գործող կոալիցիայի հնարավոր փլուզմանը, սակայն չի կարողանում ընդդիմադիր նոր կոալիցիա ձեւավորել: Կարծիք կա, թե հենց դա է պատճառը, որ այլեւս հույս չկա ընդդիմադիր դաշտը «ՀԱԿ-ով անելու», ուստի ՀԱԿ-ը փորձում է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ իշխող կոալիցիան պառակտել ու իշխանության գնացող նոր կոալիցիա ձեւավորել…

Continue reading