Բաքուն մատների վրա խաղացրեց Եվրոպային

Բաքուն Եվրոպային անընդհատ հավաստեց, որ «Նաբուկո» գազատարը կլցնի գազով, բայց պարզվեց, որ «Լուսանցք»-ը ճիշտ էր՝ Բաքուն մատների վրա այս ամբողջ ընթացքում խաղացրեց Եվրոպային:

«Ադրբեջանը քաղաքականապես աջակցում է «Նաբուկո» ծրագրին, սակայն այս ծրագրում հաշվի չեն առնվել էներգիա արտադրող ընկերությունների շահերը»,-ահա թե ինչ է ասել Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանովը: Ու որպեսզի Եվրոպայի գլխի տակ դարձյալ փափուկ բարձ դնի, հավելել է. «Ադրբեջանը մշակել է սեփական ծրագիրը՝ էներգակիրներ մատակարարելու Եվրոպա»:

Continue reading

Պատժե՞լ, թե՞ խնայել, ու՞մ եւ ինչի՞ համար…

Գաղտնազերծման օրենք ընդունելու մասին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը իհարկե ոչ բոլորի սրտով է: «1990-ականներին ներկայացրած օրենքի նախագծի եւ այս նախագծի միջեւ օրգանական ոչ մի կապ չկա»,- ասել է ՍԴՀԿ ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Նշել է, որ օրենքի նպատակը ՀՀ-ն թուլացնելն ու կամազուրկ երկիր դարձնելն է. «Գործակալների ցուցակները հրապարակելուց հետո ազգային անվտանգությունը առաջիկա 30 տարիներին որեւէ գործակալ բերելու հնարավորություն չի ունենա: Իսկ եթե չկա գործակալ, չկա նաեւ օպերատիվ աշխատանք»: Նաեւ ասել է, որ ցանկացած արեւմտյան պետության հետաքրքիր է, թե ովքեր են եղել նախկին գործակալները, որովհետեւ այդ տվյալներով նրանք կարող են հաշվել մնացածներին, ովքեր այդ մարդկանց շրջապատում եղել են: «Ունենք գործակալական ցանց, ունենք տեղեկատվություն, ուրեմն կարող ենք կառավարել, չունենք՝ չենք կարող կառավարել եւ չենք կարող դիմակայել սպասվող վտանգներին»……

Continue reading

Ամեն մեկն իր գործին գնաց

Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն այս փուլում սպառված է

ՀՀԿ-ականները մեկնաբանելով Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջող հռչակագիր ընդունած ՀԱԿ մտադրությունը, նշում են, թե բնական երեւույթ է, մարդիկ խորհրդարանում ամբիոն չունեն, փորձում են օրենքի շրջանակներում իրենց կարծիքն արտահայտել: Բնական է համարվում նաեւ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կցանկանա  սրել շեշտադրումները, առավել եւս, որ արտախորհրդարանական ընդդիմության որեւէ քաղաքական կանխատեսում իրական չեղավ:

Continue reading

Բնության բացասական էներգիան –

Վիշապ, դեմոն, դեւ. գալու է սրանց քաղվելու ժամանակը

Դարձյալ նկատենք, որ ըստ ամենայնի, ամբողջական է Հայոց դիցարանը. նրանում ողջ բնությունը, բնական կյանքը իր բոլոր մասերով ու տիեզերական բոլոր զորությունները արտահայտված են: Արարչի կամքով բնությունը կազմված է չորս տարրերից՝ հուրից, օդից, ջրից եւ հողից: Եվ այդ տարրերի կենակից գոյությամբ է պայմանավորված բնական կյանքը: Ամեն մի տարր որոշակի՝ իրեն հատուկ էներգիա եւ դրանով պայմանավորված զորություն ունի: Բնության ամենազգացական տարրի՝ հուրի էներգիան, օրինակ, դրական էներգիա է, իսկ բնության ամենապասսիվ (ամենանյութական) տարրի՝ հողի էներգիան բացասական է: Համապատասխանաբար, մի էներգիայի հարուցած զորությունը արարող (ներգործուն, համակարգաստեղծ…) զորություն է, մյուսինը՝ չը-արարող (պասսիվ, մահաբեր, քաոսաբեր, կործանող, տրոհող…): 

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Լուսանցքի թիվ 217-ի հոդվածները

1. Քոչվորների «ազգային» պրպտումները. Արդբեջանական «ազգի» մոգոնումը շարունակվում է… Կերտում են Ալիեւստան…
2. Միացյալ Հայաստան՝ «Մեծ Թուրանի» եւ «Մեծ Ադրբեջանի», նաեւ Արեւմտյան Հայաստանում Քրդստանի ստեղծման դեմ…
3. Արցախը թուրք-ադրբեջանական կոկորդում… Մեր կոկորդում էլ մեր 5 քաղաքական  անխելքներն են… ԱԱԾ-ն բռնել է ազգադավների…
4. Ցեղասպան Թուրքիան շարունակում է իր գործը… Աշխարհը նորից լռում է… Բայց ընդվզում է միջուկային այլընտրանքային խաչմերուկում
5. Ջավախքը՝ հայ-վրացական հարցերում… Հայ-արիները Հայաստանի հետ վերամիավորման կողմնակից… Ազատությու՛ն քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին…
6. Հայ-արիական Վարդավառը միջազգային ավանդույթ… «Անհավատ քրիստոնյա» հայերը հայի՛ բուն՝ հեթանոսական հավատով են ապրում…
7. Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ – Վանատուր Աստվածը – Քուրմ Մանուկ
8. Մութ ծալքերից՝ առանց գրաքննության. Ապամոնտաժված կադրեր «Պատմություն» ֆիլմի – Ինչպես են զրկում պատմությունից եւ ավանդույթներից…
9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Եթե ազգի հայր, ապա երկիրն էլ՝ Ալիեւստան

Ադրբեջանցիների համար հերթական ծիծաղաշարժ օրենքի նախագիծն է պատրաստվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ, Ադրբեջանի ԽՍՀ 1-ին քարտուղար եւ վերջապես նախկին ԿԳԲ-ի հմուտ գործակալ ու ցուցադրական իսլամիստ հավատացյալ, բայց այժմ Ալլահից կիլոմետրերով հեռու Հեյդար Ալիեւին «ազգի հայր» հռչակելու մասին:

Աթաթուրքի, եւ վերջերս էլ ի հայտ եկած Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական (անգամ խոսվում է նրանց քրդական արմատների մասին) ծագման ժառանգներին, հատկապես անհաջողակ կրտսեր Ալիեւին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին:

Continue reading

Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. հայկական գործոնի ժամանակները

Միացյալ Հայաստան՝ «Մեծ Թուրանի» եւ «Մեծ Ադրբեջանի», նաեւ Արեւմտյան Հայաստանում Քրդստանի ստեղծման դեմ

Նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա, հանդիպեց վերոհիշյալ երկրների իր գործընկերներին, իսկ Բրյուսելում մասնակցեց ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստին: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Արաբական աշխարհում կտրուկ փոփոխությունները, հեղափոխություններն ու հեղաշրջումները նոր լիցք են հաղորդել տարածաշրջանային հարցերին: Նաեւ գերտերություններն են փորձում վերադասավորումներով ամրապնդվել այս կամ շրջանում եւ իրենց շահերին հետամուտ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնել:

Continue reading

Արցախը՝ թուրք-ադրբեջանական կոկորդում

ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրվել է համագործակցության 2012-2013թթ. ծրագիր, հստակեցվել են ՀՀ-ՀԱՊԿ հետագա փոխգործակցության նոր ուղիները: Հավաքական անվտանգության հարցն առավել արդիական է այժմ՝ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում նոր քաղաքական սրացումների հետեւանքով: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ ԱՊՀ երկրների հավաքական անվտանգության ծրագիրը խնդիրներ են առաջ բերել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ծրագրերում:

Ադրբեջանը, դեռ հայ-թուրքական առնչություններում խաղարկելով արցախյան խնդիրը, այնուամենայնիվ, չկարողացավ տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքը պարտադրելի դարձնել հայկական կողմի համար, քանզի միջազգային փաստաթղթերում դա զուգահեռաբար եւ համահավասար արծարծվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:

Continue reading

Ցեղասպանի դեմքը մի՛շտ նույնն է

Նիդերլանդներում ՀՀ ԱԳ նախարարը պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցերին՝ ասել է. «ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարեւորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել եւ չեն կարող դրվել: «1915թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին ՀՀ-ում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»:

Continue reading

Ջավախքը՝ հայ-վրացական հարաբերությունների հենակետ

Վրաստանը վերջին ժամանակներս փորձում է կարգավորել «եղբայրական» հարաբերությունները Հայաստանի հետ: Կարծում ենք՝ թուրք-ադրբեջանական դաշինքի առճակատումները Մոսկվայի եւ Թեհրանի հետ որոշակի զգուշության է մղել Թբիլիսիին, եւ այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ պաշտոնական ու գործնական այցեր են լինում:

Continue reading

UNESCO-ում Հայաստանը կներկայանա հեթանոսական տոնով

Հայկական տոնակատարությու՞նը, մոնղոլական գեղագրությու՞նը, թե՞ ֆրանսիական ձիավարությունը:

UNESCO-ի ներկայացուցիչները կհանդիպեն, որպեսզի որոշեն, թե 84 ավանդույթներից որոնք ընդգրկեն պահպանվող «ոչ նյութական ժառանգության» ցանկում:

ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը դադարեցրել էր աշխատանքն այս ամիս, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը, սակայն պատվիրակները կհավաքվեն Բալի կղզում, նոյեմբերի 22-29-ին:

Այնտեղ նրանք կորոշեն, թե ազգային ավանդույթներից որն է արժանի ընդգրկվելու միջազգային նշանակության ցանկում եւ պահպանվելու ապագա սերունդների համար:

Continue reading

Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ


Սկիզբը՝ թիվ 34-40-ում

8. Վանատուր Աստվածը

Հայոց դիցարանի Վանատուր բառ-խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Վան (նշանակում է բնակ, բնօրրան, տուն-տեղ) եւ տուր/տալ բառերից եւ նշանակում է բնակ (բնօրրան, տուն-տեղ) տվող-պարգեւող:

Continue reading

Մութ ծալքերից՝ առանց գրաքննության


Ապամոնտաժված կադրեր «Պատմություն» ֆիլմի

«Ժողովուրդն առանց պատմության նույնն է, ինչ երեխան՝ առանց ծնողների: Նա ամեն ինչ պետք է անի սկզբից, եւ այդ խմորից կարելի է թխել ինչ որ անհրաժեշտ է: Այդ երեխային կարելի է «ներարկել» իր աշխարհընկալումը, իր մտածելակերպը:

Զրկեք նրանց անցյալից, ազգային ոգուց…

Այսպես կարելի է ամբողջ  ժողովուրդների դիմազրկել:

Սկզբում դրանք  զրկվում են պատմությունից եւ ավանդույթներից, ապա մենք  ձեւավորում ենք մեր ցանկացածով, մեզ  ձեռնտու ձեւով»:

(հրահանգ ԽՍՀՄ հրեաներին, Թել – Ավիվ-1958թ.)

 

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading