Երեւանը «չի՛ արդարացնում» Անկարայի եւ Բաքվի հույսերը – Ստրասբուրգից Կազանը չերեւաց…

Երեւանը  «չի արդարացնում» Անկարայի ու Բաքվի հույսերը

…Ավելի քան 20 տարի ԼՂ հարցը գտնվում է մեր հանրային կիզակետում, իսկ միջազգային մակարդակում այն առաջնային խնդիր է հատկապես տարա-ծաշրջանային հարցերում: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ մեր հանրությունը փորձում է նորից գտնել որոշ հար-ցերի պատասխաններ, սակայն ամեն բան դեռ շղարշված է մնում: Մասնավորապես այն, թե գերտերությունների կողմից ի՞նչ լուծում կառաջադրեն այս անգամ, եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների լարված բանակցությունները չե՞ն վտանգի մեր ազգային շահերը: Առավելապես մտահոգիչ է, թե Մադրիդյան սկզբունքների հիմամբ կազմված ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրողները արդյո՞ք սխալ չեն գործի: Այդ սխալ ասվածը ազատագրված տա-րածքները զիջելուն եւ ԼՂՀ անկախ կարգավիճակը կորցնելուն է վերաբերում, ինչը հայության կողմից վստահաբար դավաճանություն կորակվի…

Continue reading

Նախընտրական Հայաստան – Նոր փուլ՝ սպասումներ

Նախընտրական –

Նոր փուլ՝ սպասումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո արձագանքելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ բարձրացված հարցերին, ինչից էլ կարծես ուրվագծ-վում է իշխանության կողմից երկխոսության մասնակիցների հնարավոր թիմը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան,  վարչապետ Տիգրան Սարգսյան, նա-խագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, 1-ական ներկայացուցիչ ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից:
«Երկխոսության, քննարկումների միջոցով խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով, ան-խուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույ-նը», – ասել է ՀՀ նախագահը: Ըստ նրա, ինչքան էլ բարդ, երբեմն նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն ՀՀ զարգաց-ման դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ:

Continue reading

Պատմության մութ ծալքերից – Սարերից թեքվածը, շեղվածը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)… Եհովա – «Ես այն եմ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –

Սարերից թեքվածը, շեղվածը. ICH.KUR

Այս հոդվածաշարը նախապատրաստված է 2002- 2008թթ. ուսունասիրությունների հիմամբ եւ նպատակ ունի մեկնաբանելու եւ պատասխանելու մի քանի հարցերի, որոնք առնչվում են կրոնական դիցաբանական որոշակի խնդիրներին:

1-ին մաս

Continue reading

Բնական մթերքը Հայաստանից վերանում է… Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ…

Ահազանգ –

Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է

Կովկասյան կոչվող տարածաշրջանում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի ուսումնասիրության հնարավորություն ունեցող միակ լաբորատո-րիան Հայաստանում է՝ «Ստանդարտ դիալոգ»-ը, որ վերջերս պարզել էր, որ մեր երկրում սպառվող բուսական եւ կենդանական ծագման սննդամթերքի 40 տո-կոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) կոչվածը: Մսամթերքի՝ ներկրված եւ տեղական, 15 տոկոսի մեջ հայտնաբեր-վել է ԳՁՕ:
Սրանք փոքր թվեր չեն, իսկ որպեսզի իրավիճակն ավելի ակնառու լինի, վերածենք դրանք պատկերի: Հայկական սննդամթերքի շուկայում ներկրման ծա-վալները փոքր չեն: Գնային գործոնով պայմանավորված՝ սպառողները նախընտրում են ներկրվածը: Այլ կերպ՝ բնակչության մեծամասնությունն ու-տում է ոչ թե բնական, մաքուր, այլ ԳՁՕ-ով հարուստ, «մուտանտ» (ինչպես ասում են՝ իրերն իրենց անունով կոչենք) ուտելիք:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սոխով ոչխարի կամ գառան միս

Բաղադրությունը
Ոչխարի կամ գառան փափկամիս – 500 գ
բուսայուղ – 150 գ
ընկույզ – 50 գ
համեմ – 50 գ
քարի – 50 գ
լոլիկ – 500 գ
սոխ – 500 գ

Continue reading

Հայ ազգայնականները շնորհավորում են ազգայնական թերթին

Այս տարվա մարտի 15-ին լրացավ «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակման 4-րդ տարին, իսկ հունիսի 24-ին լույս կտեսնի սույն պարբերականի 200-րդ հոբելյանական թողարկումը:
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) շնորհավորում են ի սկզբանե ազգային արժեքների պաշտպանությունը որդեգրած շաբաթաթերթին՝ հերթական հոբելյանական թողարկման համար:
«Լուսանցք»-ը իր անդրանիկ թողարկման նախաբանով հաստատել էր, որ խայտաբղետ լրատվամիջոցների աշխարհում ունենալու է իր ուրույն տեղը եւ հանդես է գալու որպես հայկական արժեհամակարգի պաշտպան, քարոզիչ եւ բազմոլորտ վերլուծություններում ամրագրելու է հայի ինքնության ճանաչման, ազգի զորեղացման ու համախմբման, հայոց հայրենիքի ազատագրման ու վերատիրման, հայ մշակույթի, լեզվա-կրթական, բարոյա-հոգեբանական եւ այլ համակարգերի արժեւորման, սոցիալ-տնտեսական արդարության հաստատման եւ համաչափ զարգացման  կարեւորությունը…
«Լուսանցք»-ը բացահայտ հայտարարել եւ պաշտպանում է հայ ազգայնականության գաղափարա-քաղաքական շահերը, ինչը դրականորեն համադրվում է պետական ու ազգային քաղաքականությանն ու ռազմավարական հիմնախնդիրներին:
ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը «Լուսանցք»-ի խմբագրակազմին մաղթում են նորանոր հաջողություններ եւ մարտական մշտառկա ոգի, իսկ թերթին՝ երկար ու հաղթական ճանապարհ՝ այս ապազգային եւ խառնակիչ համաշխարհային հորձանուտում…

Հայ Արիական Միաբանության
Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ

22.06.2011թ. – Երեւան

* * *
Ամեն ուրբաթ օր գնեցեք եւ կարդացեք Հայաստանում հայ ազգայնական, հայարիական ռազմա-քաղաքական, պատմական, հոգեւոր, տնտեսական, այլ վերլուծական տարբեր տեսակետներն արտահայտող «Լուսանցքե շաբաթաթերթը:
Այն կարելի է ձեռք բերել թերթի կրպակներից, կարելի է նաեւ բաժանորդագրվել: <Լուսանցք>-ը արդեն 4-րդ տարին է ինչ հրատարակվում է ի պաշտպանություն հայկական տարաբնույթ շահերի:
Շաբաթաթերթի PDF եւ Word տարբերակները կարելի է կարդալ նաեւ www.hayary.org –ի ,,Մամուլ,, բաժնում եւ գլխավոր էջում:
Խմբագրության հետ կապպը` 52-38-75: Երեւան, Ագաթանգեղոսի 7 փող. 241 սենյակ:

 

Continue reading

Լուսանցքի թիվ 199-Ի հոդվածները

  1. Անձնական եւ անանձնական տիրույթներում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում – Առջեւում հայկական ընտրություններն են…
  3. Հարատեւ երկխոսություն (նախընտրական)… Հայ -թուրքական հարցեր… Ներքին խնդիրներ…
  4. Ադրբեջանը աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում… Կռիվ է ընկել – Պարսից ծոց եւ Մեռյալ ծով
  5. Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկոսները չկարգավորեցին
  6. Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»… ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ
  7. Նոր ԱԷԿ – կդիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին… Տնտեսական հարցեր
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Անձնական եւ անանձնական տիրույթներում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Ներզգացական –

Անձնական եւ անանձնական տիրույթներում

Հայ տեսակի յուրաքանչյուր ինքնաճանաչ ներկայացուցիչ սկզբունքային է համարում ազգի միասնությունն ու արյան մաքրությունը, բուն հայկական ակունք-արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը, եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս սրբազան նպատակների իրականացման:
Անցած հազարամյակների, նաեւ ներկա պայքարի փորձը, երկրում առկա իրադրությունը հանգեցրել են ազգի ինքնահաստատմանը եւ հայ տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, հայրենիքի միասնության համար կարեւոր են ու սկզբունքային…

Continue reading

Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում – Առջեւում հայկական ընտրություններն են…

Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում
Հերթում հայկական ընտրություններն են

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ինչպես սպասվում էր՝ վարչապետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց երկրի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 50,1%-ը: Այսպիսով՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 550 տեղից բաղկացած մեջլիսում կստանա 326 տեղ, ինչը հնարավորություն կընձեռի ԱԶԿ-ին կրկին ձեւավորել երկրի կառավարությունը, սակայն նոր Սահմանադրության ընդունման հարցում ստիպված է լինելու ստանալ ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը խորհրդարանում:
Ակնհայտ է, որ թուրքական քաղաքականությունը չի փոխվի, եւ Անկարան տարածաշրջանում կշարունակի իր խորամանկ բազմաբեւեռ դիվանագիտությունը: Թուրքիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որն ընդունվել է. «Մենք հրաժարական ենք ներկայացնում Գյուլին, որից հետո հանձնարարական կստանանք կազմելու նոր կառավարություն: Շարունակելու ենք մեր աշխատանքները»,- ասել է Էրդողանը: Ընտրություններում 3-րդ անգամ անընդմեջ հաղթանակած ԱԶԿ-ն կազմելու է իր 3-րդ, իսկ հանրապետական Թուրքիայի 61-րդ կառավարությունը:

Continue reading

Հարատեւ երկխոսություն (նախընտրական)… Հայ -թուրքական հարցեր… Ներքին խնդիրներ…

Հարատեւ երկխոսություն

Իշխանությունը հայտնեց, որ ընդունել է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը, եւ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, ընթանում է ու մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Սակայն ՀՀԿ-ն, որպես իշխանության մեծամասնական ուժ, չշտապեց գնալ ՀՀԿ-ՀԱԿ ուղղակի երկխոսության ճանապարհով, ինչը վստահաբար կհանգեցներ իշխանական եւ ընդդիմադիր մյուս ուժերի ընդվզմանը:
Այժմ էլ, երբ երկխոսությունը ունեցավ դրական երանգներ, դեռեւս հարցական են մնում իշխող քաղաքական կոալիցիայի մյուս առաջատար ուժի՝ ԲՀԿ-ի վերաբերմունքը եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ընդդիմադիր կազմակերպությունների հետագա քայլերը:
Այս ընթացքում ՀԱԿ-ն արդեն լքել են մի խումբ ընդդիմադիրներ, որոնց կարող են միանալ նաեւ վերջերս ՀՀՇ-ից հեռացածները: Կան նաեւ նախկին ընտրություններում ընդդիմության վստահված անձինք, ովքեր ընտրություններում ձայներ են ապահովել:

Continue reading

Ադրբեջանը աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում… Կռիվ է ընկել – Պարսից ծոց եւ Մեռյալ ծով

Հայելային անդրադարձ –

Ադրբեջանը՝ աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում

Վերջերս տարածաշրջանային խնդիրներին վերաբերող վերլուծություններում առավել հաճախ է նշվում, որ ռազմական ու ռազմավարական առումներով հայերն առավել լավ դիրքերում են, քան ադրբեջանցիները: Ադրբեջանը, եթե տնտեսապես որոշակիորեն առաջ է մեզանից, ապա ռազմավարական իմաստով դիրքային վատ պայմաններում է հայտնվել: Ազատագրված տարածքները՝ մինչեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները, նաեւ հայ-վրացա-ադրբեջանական շրջանի հատվածը, հայերի աշխարհա-քաղաքական ու ռազմավարական դիրքերն ուժեղացրել են: Այդ դիրքերի հենց ռազմավարական նշանակությունը մեզ առավելություն է տալիս նաեւ ռազմական՝ պատերազմական ժամանակաշրջանում: Բաքուն այս ամենը նույնպես լավ է հասկանում: Եթե հավելենք նաեւ զինված ուժերի մարտական ոգին ու կարողությունները, ապա դա եւս մեր օգտին է խոսում:

Continue reading

Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկո

Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միջեկեղեցական ու հովվապետական 6-օրյա այցով եղավ Վրաստանում՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Բագրատաշեն սահմանակետում նրան դիմավորեցին Վիրահայոց թեմի հոգեւորականներն ու Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այնուհետեւ վրացական Սադախլո անցակետում պատվիրակությանը դիմավորել է Նորին Սրբություն Իլիա Բ-ն, վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետեւ Ամենայն հայոց հայրապետի պատվիրակությունը եւ դիմավորողները մեկնել են Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի է ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել հայ եւ վրաց եկեղեցիների բազում հավատացյալներ:
Վրաց պատրիարքը վերստին ողջունել է հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, եւ այսպես պաշտոնական ու բարիդրացիական է սկսվել հայ-վրացական կրոնական առաջնորդների հանդիպումը: Նշվել է, որ կան երկկողմ խրթին հարցեր ու դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու հետ:

Continue reading

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»… ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»
Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով

«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել):
Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:

Continue reading

Նոր ԱԷԿ – կդիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին… Տնտեսական հարցեր

Նոր ԱԷԿ-ը՝ պաշտպանիչ պատյանով –

Որ պետք է դիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին
(Սկիզբը՝ թիվ 22-ում)

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այն տեսակետին է, որ ատոմակայանի չաշխատելը ինքնին բնապահպանական տեսակետից լուրջ խնդիրների կբերի. «Իմ անձնական կարծիքն է, որ ատոմակայանի չաշխատելու պատճառով հանրապետությունում լուրջ էկոլոգիական խնդիրներ առաջացան՝ հատվեցին անտառներ, իջավ Սեւանա լճի մակարդակը: Անվտանգության առումով մենք եղանք ավելի խոցելի, հանրապետությանը գազ մատակարարող միակ գազամուղի շարքից դուրս բերելը հանգեցնում էր նրան, որ մենք շատ ծանր վիճակներում էինք հայտնվում: Չի կարելի ունենալ ատոմակայան ու չշահագործել»,- այսպես ասել էր փոխնախարարը Արմավիրի մարզում՝ կառուցվելիք ԱԷԿ-ի հետ կապված առաջին հանրային լսումների ժամանակ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ընկույզով հալվա

Բաղադրությունը
Յուղ – 1 բաժակ
ալյուր – 2 բաժակ
մեղր – 1 ճաշի գդալ
վանիլի փոշի – 1 գ
ընկույզ – 50 գ

Պատրաստման եղանակը
Յուղը մարմանդ կրակով հալեցնել, ավելացնել ալյուրը: Սա բովել այնքան ժամանակ, մինչեւ դարչնագույն դառնա:
Հետո կրակի վրայից վերցնել, խառնել մեղրը: Այնուհետեւ պատառաքաղով ձեւավորել, տալ ուզած տեսքը, վրան լցնել ընկույզը:
Շատ արագ է պատրաստվում: Ուստի եւ՛ ժամանակ կխնայեն մեր տնտեսուհիները եւ՛ մշտապես քաղցրեղեն կունենան սիրելիների համար:
Սիրո՛վ վայելեք:

* * *

Continue reading