Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող
*  *  *

Կարդացեք «Լուսանցքե
Ամեն ուրբաթ օր գնեցե’ք եւ կարդացե’ք Հայաստանում հայ ազգայնական, հայարիական ռազմա-քաղաքական, պատմական, հոգեւոր, տնտեսական, այլ վերլուծական տարբեր տեսակետներն արտահայտող «Լուսանցքե շաբաթաթերթը:
 Այն կարելի է ձեռք բերել թերթի կրպակներից, կարելի է նաեւ բաժանորդագրվել: «Լուսանցքե-ը արդեն 4-րդ տարին է ինչ հրատարակվում է ի պաշտպանություն հայկական տարաբնույթ շահերի:
Շաբաթաթերթի PDF եւ Word տարբերակները կարելի է կարդալ նաեւ www.hayary.org –ի «Մամուլե բաժնում եւ գլխավոր էջում:
Խմբագրության հետ կապը` 52-38-75: Երեւան, Ագաթանգեղոսի 7 փող. 241 սենյակ: e-mail: arm_yan@yahoo.com
*  *  *

Վաճառվում է բնակարան
 3 սենյականոց բնակարան 16-րդ  թաղամասում՝  11-րդ հարկում: 75 քմ., բաց տնտեսական պատշգամբով: Սանհանգույցն ու բաղնիքը վերանորոգված են, սալիկապատ : Ջուրը շուրջօրյա է: Բնակարանում եվրոլուսամուտներ են: Հյուրասենյակը վերանորոգված է : Դրսի դուռը՝ երկաթյա: Ունի նաեւ ավտոտնակ՝ 18 քմ.:
Առանց միջնորդի, գինը՝ պայմանագրային : Հեռ.՝ 094-36-36-61: e-mail: arm_yan@yahoo.com

Continue reading

Լուսանցքի թիվ 201-Ի հոդվածները

  1. Նախընտրական է նաեւ արտաքին քաղաքական ոլորտը… Արտահայտվում են քաղաքական ուժերը
  2. Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը հասունանում է… Կազանյան հանդիպումն էլ անպտուղ եղավ, միջնորդները տարակուսած են
  3. Հայ արիական եւ ազգայնական հավաք Հայաստանում… Հայ ազգայնականները նախընտրական եւ ազգային-ռազմավարական հարցեր են քննարկում
  4. Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին… Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը դառնալ
  5. Ներքին եւ արտաքին խնդիրներ. Ծպտյալ հայերը… Թուրքերի ու քրդերի վերջնագրերը… Տարածաշրջանի անվտանգության հարցեր
  6. Ահազանգ – Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է…
  7. Օտար ափերից հայագեն փաղանգ… Սուվորովյան գեներալանի (նշանավոր զորավարի հայազգի սերունդները)
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Նախընտրական է նաեւ արտաքին քաղաքական ոլորտը… Արտահայտվում են քաղաքական ուժերը

Նախընտրական է նաեւ արտաքին քաղաքական ոլորտը

Իշխանություն-ընդդիմություն արագ նախատեսված կարգավորումը կարծես թե դանդաղում է եւ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը վերջերս «լրջության» կոչեր հնչեցրեց՝ ուղղված իշխանություններին:  
«Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է ՀՀ համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն»,- ասել է ՀԱԿ համակարգողը եւ հավելել, որ իրենք «գյալա-ջիի ժամանակ չունեն»…
Այս համապատկերին Երեւանում մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը կարծես թե նախանշեց նոր ընդդիմադիր ճակատի ձեւավորումը: Հետաքր-քիր է, որ դաշնակցականները այդ ժողովին հրավիրել էին սակավաթիվ կուսակցությունների, թերեւս բացի խորհրդարանական կուսակցություննե-րից հրավիրվել էին հատուկենտ այլ ուժեր, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանությունը:

Continue reading

Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը հասունանում է… Կազանյան հանդիպումն էլ անպտուղ եղավ, միջնորդները

Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը հասունանում է

Ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, մինչ կազանյան հանդիպումը, Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «շատ լավն էր» գնահատել: Նրա խոսքերով, այդ ելույթը բազում «մեսիջներ» էր պարունակում, բայց ամենակարեւորն այն է, որ հստակ ցուցանեց, թե Կազանում որեւէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Պարզ էր, որ հայկական կողմի համար գերակա են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հար-ցերը, եւ այդ գործում միակողմանի զիջումներ հնարավոր չեն:
ՀՀ նախագահն ամրագրել էր, որ «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս»:

Continue reading

Հայ արիական եւ ազգայնական հավաք Հայաստանում… Հայ ազգայնականները նախընտրական եւ ազգային-ռազմավարակա

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

Continue reading

Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին… Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը

Թյուրքական զավեշտ –

Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին
Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը դառնալ

Ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այս տարվա հունիսի 28-ի թողարկումում: Հաշվի առնե-լով թեմայի կարեւորությունը՝ «Լուսանցք»-ն այն ներկայացնում է նույնությամբ՝ հավելելով լուսանկարը՝ իբրեւ թյուրքական զավեշտ:

*  *  *

Continue reading

Ներքին եւ արտաքին խնդիրներ. Ծպտյալ հայերը… Թուրքերի ու քրդերի վերջնագրերը… Տարածաշրջանի անվտանգո

Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե՝ կրոնի
Ծպտյալ հայերի «քրիստոնեացման» գաղափարը հղի է նոր ցեղասպանության վտանգով

«Panorama.am»-ը գրում է, որ Թուրքիայում աստիճանաբար մեծանում է իրենց ինքնության մասին բացահայտ խոսող ծպտյալ հայերի թի-վը, ովքեր, չնայած իրենց հայկական ինքնությանը, ապրում են սունի-մահմեդականի եւ քուրդ-ալեւիի կյանքով:
Այդպիսի մի հայ է դիարբեքիրցի Գաֆֆուր Թյուրքայը, ով 15 տարեկանում է իմացել, որ իր իսկական ազգանունն Օհանյան է: «Մահմեդականի կյանքով եմ ապրում, բայց իմ անցյալն ու մշակույթը չեմ մերժում: Ցանկանում եմ մայրենի լեզուս սովորել»,- ասել է նա եւ պատմել, որ քրիստոնյա հայերը մահմեդական հայերին թերագնահատում են: «Կարծես մենք ենք ընտրել այս վիճակը: Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե կրոնի»:

Continue reading

Ահազանգ – Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է…

Ահազանգ –

Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է – 2

Սկիզբը՝ նախորդ համարում

70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանի-ների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղադրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձե-ւափոխված օրգանիզմներ: Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր՝ ԳՁՕ-ներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով: Մի կողմից գե-նային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ արդյունաբերության եւ բժշկության բնագավառնե-րում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացրեցին նաեւ լուրջ մտավախություններ: Որպես հետե-ւանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն բոլոր ներկայումս օգտագործվող անտիբիոտիկների նկատմամբ:

Continue reading

Օտար ափերից հայագեն փաղանգ… Սուվորովյան գեներալանի (նշանավոր զորավարի հայազգի սերունդները)

Օտար ափերից՝ հայագեն փաղանգ –

Սուվորովյան գեներալանի

«Սերնդին իմ խնդրում եմ օրինակ վերցնել»
Գեներալիսսիմուս Սուվորով

Վերջին տարիներին հայ լրատվական դաշտում հայտնված «Լուսանցք» շաբաթաթերթը անվերապահորեն ու փաստարկված պաշտպանում է հայկական ամեն բան, հայի ու հայկականի իրավունքները, վեր է հանում հայությանն ու Հայաստանին վերաբերող պատմական, քաղաքական, գաղափարախոսական եւ այլ բնագավառների իրողությունները նորովի՝ առանց գրաքննության: Հուսամ՝ այս աշխատանքը եւս կլրացնի թերթի ընթերցողների սպա-սումները, քանզի հիրավի հանրահայտ զորավարի ու նրա գերդաստանի մասին է խոսքը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Լցոնած հավի մսի ոլորակ

Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 100 գ
խաշած բրինձ – 50 գ
արեւածաղիկ – 15 գ
տոմատի թանձրահյութ – 80 գ
Տոմատի թանձրահյութին անհրաժեշտ է օրիգանո, ծիտրոն, սեւ եւ կարմիր պղպեղ, շաքարավազ:

Continue reading

Հայ արիների ու ազգայնականների նախընտրական հավաք՝ համահայկական հարցերի քննարկումով

 Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հունիսի 27-ին Կոտայքի մարզային գրասենյակում կազմակերպեցին Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական կառույցների ու անհատների միասնական հավաք:
Մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմինների ու ՀՀ մարզային կառույցների կազմակերպիչները եւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, Իրանից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:
Հյուրի կարգավիճակով ներկա էին Ադրբեջանի (փախստականներ), Վրաստանի եւ Թուրքիայի հայության եւ ՀՀ եզդի ու քուրդ համայնքների ներակայացուցիչներ:

Քննարկվեցին բոլոր առաջարկները՝

1. ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խնդիրներ:
ա) ՀԱՄ, ՀԱՀ եւ այլ ազգայնական ուժերի ներկայացուցիչների հետ մեկ ազգայնական թիմով՝ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով հանդես գալու հարցեր:
բ) ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, բանակցելու հարցեր:
գ) ՀՀ իշխանական կազմակերպությունների հետ հանդիպման (առանձին) եւ որոշակի խնդիրների քննարկման հարցեր:
դ) ՀՀ ԱԺ ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցության հարցեր:
ե) ՀՀ ԱԺ ընտրություններին որեւէ քաղաքական միավորման աջակցելու հարցեր:

Որոշվեց՝
ա) Մինչեւ հոկտեմբեր՝ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել վերոնշյալ խնդիրներով զբաղվելու համար:
բ) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին լիազորել՝ ՀՀԱԿ ընտրացուցակում առաջադրված թեկնածուների հետ հանդիպելու համար:
գ) Հոկտեմբերի կեսերին հրավիրել նոր միասնական հավաք՝ միասնական ու վերջնական տեսակետի հանգելու համար:

2. Հայաստան-Սփյուռք՝ հայ ազգայնական ուժերի համագործակցության ծավալման հարցեր:
3. Հայաստան-Սփյուռք՝ հայ արիադավան-հեթանոսական համայնքների աշխուժացման հարցեր:
4. Երեւանում Արիական տաճարի կառուցման խնդիրներ:
5. Երեւանում համաարիական եւ համաազգայնական (հայ ուժերի) համաժողովներ կազմակերպելու խնդիրներ:
6. Վիրահայության եւ ջավախքահայության հրատապ խնդիրներ:
7. Ադրբեջանի եւ Թուրքիայի հայության խնդիրներ:
8. Արեւմտյան Հայաստանի տարածքում արհեստական «Քուրդիստան» պետություն ստեղծելու վտանգներ եւ խնդիրներ, Արեւմտյան Հայաստանի հայապատկանության գործողություններ:
9. Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հայ ազգայնականության մասնակցության հարցեր:
10. Մասոնական ու նմանատիպ կազմակերպությունների, ինչպեսեւ կրոնական ու սեռական փոքրամասնություն կոչվածների նկատմամբ միասնական վերաբերմունք ձեւավորելու հարցեր:

Որոշվեց՝
ա) ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար մարմիններին լիազորել՝ վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ ընդունված որոշումներն իրականացնելու համար:
բ) Կատարված եւ նախաձեռնված աշխատանքները ներկայացնել հոկտեմբերի կեսերին նախատեսվող նոր միասնական հավաքի ժամանակ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
28.06.2011թ. Կոտայքի մարզ-Երեւան

Continue reading

Լուսանցքի թիվ 200-Ի հոդվածները

  1. «Լուսանցք»-ը ջարդեց հակազգայնական լրատվական պատնեշը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Հայ ազգայնականները՝ ազգայնական թերթի մասին…
  2. Մասոնական ժողով Երեւանում – Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է… Կաթողիկոսը չի պատասխանում վրացիներին… Պաղեստինը դեմ է Արցախին…
  3. ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան… Ի գիտություն ՄԻՊ-ի՝ Հայաստանում եւ այլուր անբարո երեւույթների մասին. ..
  4. Երեւանը «չի՛ արդարացնում» Անկարայի եւ Բաքվի հույսերը – Ստրասբուրգից Կազանը չերեւաց…
  5. Նախընտրական Հայաստան – Նոր փուլ՝ սպասումներ
  6. Պատմության մութ ծալքերից – Սարերից թեքվածը, շեղվածը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)… Եհովա – «Ես այն եմ, որ ես եմ» կամ «Քո գործը չէ»…
  7. Բնական մթերքը Հայաստանից վերանում է… Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ…
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

«Լուսանցք»-ը ջարդեց հակազգայնական լրատվական պատնեշը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Հայ ազգայնական

Հայ ազգայնականները շնորհավորում են ազգայնական թերթին

Այս տարվա մարտի 15-ին լրացավ «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակման 4-րդ տարին, իսկ հունիսի 24-ին լույս կտեսնի սույն պարբերականի 200-րդ հոբելյանական թողարկումը:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  շնորհավորում են ի սկզբանե ազգային արժեքների պաշտպանութ-յունը որդեգրած շաբաթաթերթին՝ հերթական հոբելյանական թողարկման համար:
«Լուսանցք»-ը իր անդրանիկ թողարկման նախաբանով հաստատել էր, որ խայտաբղետ լրատվամիջոցների աշխարհում ունենալու է իր ուրույն տեղը եւ հանդես է գալու որպես հայկական արժեհամակարգի պաշտպան, քարոզիչ եւ բազմոլորտ վերլուծություններում ամրագրելու է հայի ինք-նության ճանաչման, ազգի զորեղացման ու համախմբման, հայոց հայրենիքի ազատագրման ու վերատիրման, հայ մշակույթի, լեզվա-կրթական, բա-րոյա-հոգեբանական եւ այլ համակարգերի արժեւորման, սոցիալ-տնտեսական արդարության հաստատման եւ համաչափ զարգացման կարեւորությունը…

Continue reading

Մասոնական ժողով Երեւանում – Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է… Կաթողիկոսը չի պատասխանում վր


Արդեն այսքա՜ն բացահա՞յտ
Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է

Տեղեկատվություն է տարածվել, թե հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա աշխարհասփյուռ հայ մասոնա-կանների համաժողովը:
Ըստ լուրերի, ՀՀ-ում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, ովքեր ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կող-մից: ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ որոշ աղբյուրների, ՀՀ-ում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:

Continue reading

ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան… Ի գիտություն ՄԻՊ-ի՝ Հայաստանում եւ այլուր անբարո երեւույ

ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան

Ծաղկաձորում կայացել է համաժողով, որին մասնակցել են այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ մարդու իրա-վունքների պաշտպանը, հրավիրված են եղել տարբեր ոլորտների իրավապաշտպաններ, ովքեր ներկայացրել են իրավիճակը ՀՀ-ում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) եւ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց (ԼԳԲՏ համայնք) իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Դրանով նախատեսվում է, որ համագործակցության ընթացքում կողմերի միջեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպութ-յունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում է տեղի ունենալու եւ անհրաժեշտության դեպքում ՄԻՊ-ի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկներ են արվելու կառավարությանը կամ ԱԺ-ին: Իսկ ԼԳԲՏ հա-մայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները ՄԻՊ-ին վերահասցեագրելու են իրենց ստացած դիմում-բողոքները:

Continue reading