Միացյալ Արցախ՝ Գանձակ մայրաքաղաքովԵվրոպական Կոսովոյի անկախության ճանաչմանը հետեւեց աֆրիկյան Հարավային Սուդանի անկախության ճանաչումը, ընթացքի մեջ է ասիական Պա-ղեստինի անկախության հաստատման խնդիրը ՄԱԿ-ում:
Քրիստոնյա եւ սլավոնական Սերբիան, որքան էլ տարօրինակ է, նույնպես ճանաչեց իր պատմական տարածքի՝ Կոսովոյի անկախացումն ու մահմեդա-կանացումը՝ թուրք-ալբանացումը: Հյուսիսային Սուդանի արաբական եւ մահմեդական հատվածը նույնպես ճանաչեց Հարավային Սուդանի քրիստոնյա եւ հեթանոս բնակչության ինքնորոշման իրավունքը: Իսրայելի առջեւ խնդիր է դրված ճանաչելու Պաղեստինի ինքնավա-րության անկախությունը, ինչը դեռեւս ձգձգվում է:



