Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 17-ամյակը: ՀԱՄ կառույցը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում, որտեղ էլ սկզբնական շրջանում ստեղծվեց Հայ Արիական կենտրոնը:
Կառույցում գործող «Հայ Արիական–Ցեղապաշտական դաշինք» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 8-րդ դիմումից հետո՝ 1996թ., երբ հաջորդական մերժումներից հետո պատրաստվում էր դիմել դատարան, իսկ «Հայաստանի Հայ–Արիական» կուսակցությունը՝ 2-րդ դիմումից հետո՝ 1998թ.:
ՀԱՄ–ն ունի պաշտոնաթերթ «Հայ–Արիներ», տպագրվում է 2002թ.-ից, հրատարակվել է 100 թողարկում (8 թողարկում հրատարակվել է նաեւ «Հայեր» հավելվածը եւ 1 թողարկում՝ «Հայ–Արիա» ամսագիրը): ՀԱՄ–ն ունի պաշտոնական կայքէջ՝ www.hayary.org (որտեղ այցելելով՝ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՀԱՄ կազմավորման ու գործունեության հետ):





