Սահմանախախտը մենք ենք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սահմանախախտը մե՛նք ենք

Նոյեմբերի 21-ին հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում արձանագրվել է սահմանի խախ-տում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Նույն օրը ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրե-նավան համայնքի մոտակայքում թվով 7 թուրք սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութ-յունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:
Քննության իրական մանրամասները (ովքե՞ր են այդ 7-ը, դրանք այնքան պրոֆեսիոնալ են, որ հաջողե՞լ են խախտել սահմանը, թե՞ թույլ են տվել, որ խախտեն` անուշադրության կամ այլ պատճառով, դրանց հաջողվե՞լ է ինչ-որ բան ձեռնարկել ՀՀ-ում կամ թեկուզ արժեքավոր տեղե-կություն հաղորդել Թուրքիա եւ ի՞նչ տեղեկություն) եթե նույնիսկ չիմանանք էլ, փաստը արձանագրված է. 7 թուրքեր խախտել են ՀՀ -սահմանը:
Եվ դա ամոթալի՛ է:

Continue reading

Ադրբեջանը այնպիսի մի հիվանդություն ունի, որն անբուժելի է…

Ադրբեջանը այնպիսի մի հիվանդություն ունի, որ բուժելի չէ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, թե բազմիցս ասել է, որ «Ալիեւը խնդիր է դառնում ամբողջ Կովկասի համար: Այդ անհավասարակշիռ, հոգեբանորեն ոչ ադեկվատ անձնավորությունը առաջին հերթին չարիք է իր ժո-ղովրդի եւ իր երկրի համար, եւ միտում կա, որ նա կարող է չարիք դառնալ ամբողջ Կովկասյան, Մերձավորարեւելյան տարածաշրջանի համար»: Այսպես նա անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանին հանձնված դիվերսանտների թաղման արարողութունը պաշտոնական մակարդակով է անցել, ինչին մասնակցել է նաեւ այդ երկրի նախագահը, ուստի նա էլ առնվազն կարող է կոչվել քաղաքական դիվերսանտ:

Continue reading

Վիլսոնի Իրավարար վճռի եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակները…

Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակը
Պատեհ առիթով աշխարհը Թուրքիայի դեմ գործի կդնի Սեւրի պայմանագիրը

Իսկ մենք նախ պետք է հայ-թուրքական կոչված արձանագրությունները չվավերացնենք

Նոյեմբերի 22-ին լրացավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 90-ամյակը: Վիլսոնը այն կայացրել էր 1920թ.: Վերջերս Երեւանում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի կայացրած Իրավարար վճռին: Ոմանք այն կարծիքին էին, թե պայմա-նագիրը չի վավերացվել, սակայն մասնակիցները վկայեցին, որ Իրավարար վճիռը կայացվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որով այն ժամանակ գերտերությունները առաջարկել են գծել հայ-թուրքական սահմանը, որն էլ գծվեց միջազգային մասնագետների կողմից: ԱՄՆ նախագահը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան Հայաստանին պետք է վերադարձնի 90.000 քառ. կմ տարածք:

Continue reading

ՀՀ նախագահի բոյկոտը տեղին էր – Քաղաքականությունը նաեւ հստակություն է

Նախագահի բոյկոտը տեղին էր
Քաղաքականությունը հստակություն է նաեւ

Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող՝ «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Բայց այդ հանդիպմանը մաս-նակցել են ՀՀ ԱԳ եւ Պաշտպանության նախարարները:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը Ս. Սարգսյանի որոշման վերաբերյալ պարզաբանում էր տարածել. «ՆԱՏՕ-ի հետ համագոր-ծակցությունը ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարեւորվում են ՀՀ համար կենսական խնդիր-ների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշր-ջանում անվտանգության ամրապնդմանը: Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների ա-նընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդ-հանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես՝ վերջին շրջանում Ադր-բեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

Continue reading

Մեր ներքին եւ արտաքին խնդիրները

Հայե՞րն ինչու պետք է մոռանան

Ամերիկյան «STRATFOR. հետազոտական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» օրաթերթին: Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Ըստ թերթի՝ Ջ. Ֆրիդմանը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունների թեման հիմնականում պետք է լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ Հայաստա-նում ռուսական ռազմական ներկայության նվազեցումը: «Կովկասում Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի պետք է լինի: Սահմանի բացումը Թուրքիային որեւէ օգուտ չի բերի, մինչդեռ Երեւանին կբերի: Հայաստանի պատճառով հարեւան Ադրբեջանին վրդովեցնելն անտրամաբանական կլինի: Թողեք Հայաստանին մեկուսացված մնա»,- ասել է ամերիկացի թրքասեր համարվող փորձագետը:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

Վրաստանի նախագահը գլուխը խփել է օդանավի դռանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Քիշնեւի օդանավակայանում օդանավից դուրս գալիս գլուխը հարվածել է դռանը: Կատարվածը տեսել են ոչ միայն օդանավակայանում հավաքված լրագրողները, այլ նաեւ նախագահի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակող JurnalTV հեռուստաընկե-րության հեռուստադիտողները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սահակաշվիլին Մոլդովա էր ժամանել 1-օրյա պաշտոնական այցով, եւ օդանավակայանում Վրաստանի նախագահին անձամբ է դիմավորել նախագահի պաշտո-նակատար Միխայ Գիմպուն: Վերջինիս հրավերով է Սահակաշվիլին ժամանել Մոլդովա` ստանալու բարձրագույն պարգեւը` Հանրապետության շքան-շան:

Continue reading

Լեզուն ազգի ոգեղենության ամենաբացարձակ արտահայտությունն է – քուրմ Մանուկ

Լեզուն ազգի՛ ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչն է
Իսկ ժողովրդի ունեցածը ոչ թե լեզու է, այլ՝ հաղորդակցման միջոց

«Քո (Արարչիդ,-Ս.Մ.) ստեղծած լեզուս…»
(Նարեկացի)

Սկսենք մեր նախագահից: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն նրա բառ ու բանում արտահայտվում է ազգային բովանդակությամբ ամենից շատ աչքի ընկ-նող բանասիրական կրթության ազդեցությունը (նա, ինչպես հայտնի է, ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը) եւ մենք նրանից լսում ենք բաներ, որոնք ընդհանրապես հայությանն են վերաբերում եւ ոչ նրա մի (կրոնական, քաղաքական, տնտեսական…) հատվածին: Ցավալի է, իհարկե, որ նա իր այդ ասած հույժ կարեւոր բաները հետո իր նախագահական գործնական կյանքում մոռանում է: Բայց որ ասում է՝ դա կարեւորենք. ոչ ամեն նախա-գահ է համարձակություն ունեցել նման բաներ ասելու…

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ձկով աղցան

Բաղադրությունը
1 բանկա պահածոյացված ձուկ (յուղի մեջ)՝ Թյուննոս (ՑցվպՓ)
գլուխ սոխ – 50 գրամ
հոլանդական պանիր – 400 գրամ
ձու – 4 հատ
մայոնեզ – 100 գրամ
թթվասեր – 100 գրամ

Continue reading

Հայտարարություն

Ազգին պատերազմին նախապատրատելը ավելի քան արդիական է

Հայ Արիական Միաբանությունը հետեւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին եւ տեսակետներին, հանգել  է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երեւակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաեւ իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:
ժողովուրդն ասում է «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաեւ, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…
Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշեւիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզհետե վատացող վիճակը՝ ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը կոչ ենք հղում՝ ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական եւ վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»:

Continue reading

Լուսանցքի թիվ 171-Ի հոդվածները

Continue reading

Հնագույն երկիր Հայաստանս… Վերջին ժամանակների որոշ պեղումների ու գտածոների մասին

Հնագույն երկիր Հայաստանս
Մշակույթը լուրջ գործիք է, ծառայեցնե՛նք այն մեր վաղվա օրվան

Հայոց պատմությունը ոչ թե հազարամյակների, այլ հարյուրհազարամյակների պատմություն ունի, այն հաստատապես առնչվում է Երկիր մո-լորակ – Մարդ արարած նախասկզբի հետ: Եվ սա հետզհետե կդառնա ապացուցելի: Երբ ասում ենք ապացուցելի, նկատի ունենք նյութական, տեսողական իմաս-տով. Հայոց հողը շա՜տ հարուստ նյութեր է պարունակում հնէաբանների համար: Կլինի դա Արեւմտյան Հայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրա-պետությունում, Արցախում, Նախիջեւանում, Ջավախքում, թե հայապատկան այլ վայրերում:
Մեր ընթերցողներին կներկայացնենք վերջին ժամանակներս նոր հնագիտական մի քանի պեղումների ու գտածոների մասին, որոնք եւս մեկ անգամ վկայում են, որ հայոց պատմությունը մոլորակի հնագույն պատմությունն է՝ այն էլ նույնիսկ առկա փոքրաթիվ պեղումների ար-դյունքների հիմամբ:

Continue reading

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը (Արմենուհի Մելքոնյան)… եւ ՀԱՄ հայտարարությունը՝ ընդդեմ աղան

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը

Ադրբեջանը (կամ Թուրքիան) ցնդաբանում է: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Եվ այդ ցնդաբանությանը արժանի հակահարված տալու մասին խոսում են բոլորը: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Բայց այդ հակահարվածը չեն տալիս:
Այդ հակահարվածը չի տալիս Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Չի տալիս Գիտությունների ազգային ակադեմիան: Նաեւ՝ Պատմության ինստի-տուտը: Ու հանրային խորհուրդը նույնպես: Ստեղծագործական միություններն էլ են անտարբեր այդ թյուրքական ամենանվաստ տարրի՝ ադրբեջանակա-նի կողմից գոռգոռվող հակահայկական քարոզչությանը:
Եկեղեցին չի տալիս: Չի կարող տալ: Քանզի մեր եկեղեցին դեռ ազգային չի (չի դառել ու չի կարող դառնալ) ու պատվիրան ունի՝ սիրի՛ր թշնա-մուդ: Ի՜նչ պատվիրան, իսկական հրամայական է:

Continue reading

Արցախի հարցը… Արտաքին լուրեր եւ խնդիրներ

 Գազատարը քաղաքական դեմք ունի

Այն, որ Ադրբեջանը մտադիր է գնել Ռուսաստան-Հայաստան գազատարի՝ Վրաստանով անցնող հատվածը, պետք է մտահոգի եւ՛ ՀՀ իշխանություններին եւ՛ հայությանն առհասարակ: Տնտեսական առումով սա սովորական գործարք կլիներ, եթե գնորդը պարզապես ակնկալիք ունենար զոտ եկամուտներ ստա-նալու: Բայց Ադրբեջանը միայն եկամտի՞ ակնկալիք ունի…
Վրացական կողմի պահվածքը հասկանալի է. երկրի բյուջեն լուրջ խնդիրներ ունի եւ գալիք տարվա ծախսեր կան կատարելու, եւ ահա, վաճառում է գա-զատարը: Սակայն, առաջ է գալիս քաղաքական լրջագույն խնդիր: Հայաստանը թշնամական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ եւ, փաստո-րեն, այդ գործարքով գազատարը դառնում է մեր թշնամու պետական սեփականությունը, եւ երբ անհրաժեշտություն լինի Հայաստանին ինչ-որ հարցում պատժելու, գործի կդրվի՛ այդ հանգամանքը:

Continue reading

Հոնք հարդարելու փոխարեն աչք են հանում (Գեւորգ Յազըճյան) – Ջավախքահայության խնդիրներ

Հոնք հարդարելու փոխարեն ա՞չք ենք հանում

Ջավախահայերին ՀՀ քաղաքացիության շնորհումը Ջավախքի հայաթափման ծրագրի մի մասն է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ, ԽՍՀՄ ժամանակներից ժառանգ մնացած ավանդույթի ուժով ծանոթ է ռուսե-րեն ՕՎԻՐ հապավումով) այցելած մարդիկ տեսած կլինեն նրա գլխավոր մուտքի աջի ցուցանակները: Դրանց ապակիների հետեւում տեղադրվում են օտար երկրների քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանները: Այդ անվանացանկերում տեղ գտած անունների մեծագույն մասի դիմաց, իբրեւ քաղաքացիության երկիր, նշված է Վրաստանի Հանրապետությունը£
Թեեւ այդ մասին չի ասվում ու խոսվում, պարզից էլ պարզ է, որ մեր այդ հայրենակիցների ջախջախիչ մեծամասնությունը ջավախահայ է:

Continue reading

Ներքին լուրեր եւ հարցեր

Բոնուսների փոխարեն՝ ավտոմեքենաներ

ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կարգը կրկին փոխվում է: Հերթական որոշումը երեկ հաստատվել է կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, հարկային վարչարարությանն օժանդակության նպա-տակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգում փոփոխություններից զատ նաեւ լրացումներ կարվեն: Այսուհետ կխաղարկվեն նաեւ ավտոմեքենաներ:

Continue reading