Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հնդկաձավարով աղցան
Բաղադրությունը – Հնդկաձավար – 1 բաժակ, կանաչ սոխ – 0,5 կապ, մաղադանոս – 1 կապ, անանուխ – 1 կապ, գլուխ սոխ – 1 հատ, լոլիկ – 2 հատ, կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 80 գ:
Պատրաստման եղանակը – Հնդկաձավարը թրջել եռման ջրով: Կանաչեղենը մանր կտրատել: Կիտրոնը քամել վրան, ավելացնել աղը, ձիթայուղը նույնպես:
Սա լցնել հնդկաձավարի վրա, խառնել, վերջում վրան կտրատել լոլիկը եւ մատուցել:
Կայացավ Իվետա Մուկուչյանի Եվրատեսիլի երգի պրեմիերան
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:
Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով:
Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: «Ես ցանկացա երգել այնպիսի զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում է, հուզում է»,- ասում է Իվետա Մուկուչյանը:
Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյան) նորաձեւության տան հետ:
Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ: Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը:
Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով: Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաեւ մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում:
«Արտավազդ»-ի հավակնորդները
Տասնյակ դերասաններ եւ դերասանուհիներ, արդեն հայտնի ու նորահայտ, տասնյակ ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և տասնյակ ներկայացումներ. Հայաստանի թատերական գործիչների միության կայքում ներկայացվել են «Արտավազդ-2016»-ի հավակնորդները: Հիշեցնենք, որ թատերական ոլորտի «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 26-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետներն են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, բեմանկարիչ Մերի Սարգսյան, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան: Continue reading →